Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է.
-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր վախից սրտաճաք լինեն։
Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.
-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես, ոչ թե՝ առյուծ:
Ասում է և ուտում հիմար նապաստակին:
Առաջադրանքներ
1. Ուշադի՛ր կարդա առակը։ Նշի՛ր առակի հերոսներին և բնութագրի՛ր նրանց։
Առյուծը շատ հզոր քանի, որ նրա մռնչոցը հասնում էր
2. Ո՞րն է այս առակի խորհուրդը։ Մեկնաբանի՛ր։
Առակի խորհուրդը նա էր որ չի կարելի ինքնահավան և պարծենկոտ լինել և պետք է ճիշտ գնահատել սեփական կարողությունները։
3. Առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:
Ամեն փայտ շերեփ չի դառնա, ամեն սար՝ Մասիս։
4. Paint ծրագրով նկարի’ր առակի քեզ ամենից դուր եկած հատվածը:
5. Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին:
Առյուծ ջան Խորհուրդ կտամ որ մի քիչ կամաց մռնչաս։
Նապաստակ ջան պարծենկոտ լինելը լավ բան չէ, պարծենկոտ մի եղիր։
Աղվես ջան մի քիչ բարի գտնվիր նապաստակի հանդեպ։