Մարկ Տվեն
Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբա□տ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրըցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էրդառնում: Թոմը պառկած մտածում էր: Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էրդպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նադրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետեամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էրտնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, ևդա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային ցավ և ուրիշ պատրվակգտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նավերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը: Բայց այդ հիվանդությաննշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փոր□ել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդըշարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոքցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքրհանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էրխռմփալ: Թոմի համ□երությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, ևԹոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդը հառաչեց ձգվեց հենվեց արմունկին և Թոմին նայեց: Թոմըշարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան.
– Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:
Պատասխան չկար:
– Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ:
Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին:
– Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ:
– Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ:
– Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր:
– Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդվիճակում ես:
– Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:
Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու: Այժմ Թոմն իսկապեստառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրատնքոցները:
1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելովբաց թողած տառերը:
դժբա□տ-դժբաղտ
շա□աթվա-շաբաթվա
փոր□ել-փորձել
համ□երությունն-համբերություն
2. Գրի´ր տրված բառերի հականիշները.
ա/ դժբախտ բախտավոր
բ/ ատելի երկրպագելի
գ/ հիվանդ առողջ
դ/անհետանալ իրականանալ
3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպողհետզհետե բառը:
ա/ աստիճանաբար
բ/ կարգին
գ/ ավելի ուշ
դ/ շատ ուշ
4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.
ա/ դժբախտ-պարզ
բ/ փորացավ-բարդ
գ/ մորաքույր-բարդ
դ/ հիվանդություն-ածանցավոր
5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալնշված.
ա/ վերմակ-ածական
բ/ նշան-գոյական
գ/ ատամ-գոյական
դ/ դպրոց-գոյական
6.Ո՞րն է տրված նախադասության մեջ գործողություն կատարող բառը:
Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:
ա/ հագուստները
բ/ մորաքույրը
գ/ Սիդը
դ/ իր
7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական նախադասություն:
Պատմողական
Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբա□տ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում:
Բացականչական
Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց
8.Հոմանիշ զույգերից ո՞րն է սխալ.
ա/ մտածել-մտորել
բ/փնտրել – որոնել
գ/ լսել – ականջ դնել
դ/բնական – արհեստական
9.Վերնագրի´ր տեքստը:
«Հիվանդ Թոմը»
10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց են թողած կետադրական նշաններ: Լրացրո՛ւ դրանք:
11.Գրի´ր մեկ բառով.
ա/ մոր քույրը Մորաքույր
բ/ միտք անել մտածել
գ/ ման գալ զբոսնել
դ/ որոշում կայացնել որոշել
12.Ինչո՞ւ էր երկուշաբթի օրերը Թոմն իրեն դժբախտ զգում:
Թոմը իրեն դժբաղտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում:
13.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը:
Նա այդ օրըցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էրդառնում
14.Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:
Նա ուզում էր հիվանդ լինել, որ չգնար դպրոց։
15.Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև ̀
ա/ հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը
բ/պահում էր որպես պահեստային ցավ
գ/չէր մտածել այդ մասին
դ/ մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր