Տեղադրել ապրիլ ամսվա բոլոր հղումները՝ Ապրիլի 8-20-ը, առաջադրանք, 6-րդ դասարան Մարտի 31-ապրիլի 7-ը, առաջադրանք 6-րդ դաս. Արտեմիս Իմ անհատական նախագիծը Ամառային կայսերական պալատ 15-20 նախադասությամբ ամփոփել ապրիլ ամսվա մեր անցածը։ Մենք ապրիլ ամսվան անցել ենք Հունաստանի և Հին Հռոմի մասին։ Անցել ենք Հռոմեական մշակույթի և աստվածների մասին։ Ինչպես նաև Հունական և Հռոմեական քաղաքակրթությունների համեմատությունը։ Անցել ենք նոր բառեր , որոնք կապ ունեն այս երկու թեմաների հետ։ Անցել ենք նաև Հռոմի սոցիալական–քաղաքական կարգը Հռոմեական կայսրության առաջացումն ու հզորացումը Վաղ Հռոմը Հռոմեական պետության վերելքը և այլն։ Անցել ենք Օլիմպիական աստավծների մասին նաև։ Ես պատմել եմ Արտեմիսի մասին։ Նաև անցել ենք Հռոմեական գլխավոր օլիմպիական աստվածների մասին։ Անցել ենք Հունական քաղաքակրթության ժառանգությունը, Հռոմեական քաղաքակրթությունը ։ Նայել ենք տեսանյութ Հին Հռոմի մասին և պատմել ենք այդ թեմայի մասին։ Անցանք Սոլոնի և նրա օրենքների մասին։ Անցանք Հռոմի և հունաստանի աշխարհական դիրքի մասին։ Քաղաքական համակարգ և կառավարման ձևի մասին նաև Ես այս ամսում սովորեցի շատ հտաքրքիր բաներ Հռոմի և Հունաստանի մասին։
Ես ինձ գնահատում եմ 8 , քանի որ բոլոր աշխատանքները կատարել , բայց ոչ բոլոր պատումներին եմ մասնակցել։
Ծնողը գնահատում է 9 , քանի որ բոլոր աշխատանքները ունեմ։
Ամառային կայսերական պալատ, Ցին դինաստիայի կայսրերի ամառային նստավայրը, որ գտնվում է Պեկինի ծայրամասում։ Ավելի քան 3000 շինություն ունեցող այգին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Արևմուտքում մինչև 1860 թվականը եղել են Կայսերական ընդարձակ այգիները։
«Մաքուր ծփանքի պարտեզի» ստեղծումը սկսվել է 1750 թվականին՝ Ցյանլուն կայսեր հրամանով և Կունմին արհեստական լճի կառուցմաբ (նախատիպը՝ Դյանչի)։ Լճի կառուցման ժամանակ փորված հողից կառուցվել է Երկարակեցության բլուրը, որի գագաթին են կառուցվել մի քանի բուդդայական տաճարներ։
Ափի երկայնքով ձգվում է Երկար միջանցքը, որը Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է որպես «աշխարհի նկարներով զարդարված ամենաերկար միջանցք» (երկարւթյունը կազմում է 728 մետր)։ Պատերին կախված է մոտ 8000 նկար։ Շուրջը առյուծների և վիշապների բրոնզե արձաններ են, որոնք խորհրդանշում են կայսերական իշխանությունը։ Ափին վեր է խոյանում հանրահայատ Մարմարյա նավը, որտեղ սիրում էր ճաշել Ցի Սի կայսրուհին, որն Ամառային պալատի կառուցման համար ծախսել է Չինաստանի ռազմածովային նավատորմի կառուցման համար հավաքված գումարը՝ 30 միլիոն արծաթ լյան (937,500 կգ)։
Այգին բազմիցս վերակառուցվել է, դրա ընդհանուր մակերեսը մոտ 290 հեկտար է։ Զբոսայգու հյուսիսային մասում գտնվող Վանշոուշան լեռը («Երկարակեցության լեռ») զբաղեցնում է այդ տարածքի մեկ քառորդ մասը, իսկ լեռան հարավում գտնվող Կունմինհու լիճը՝ երեք քառորդ մասը։
Արտեմիսը Տրոյական պատերազմում ունեցել է բավականին մեծ դերակատարություն։ Իր մոր և եղբոր նման, որոնց Տրոյայում լայնորեն պաշտում էին, Արտեմիսը տրոյացիների կողմից էր։ Դեպի Տրոյա հույների արշավի ժամանակ Արտեմիսը հանդարտեցրեց ծովը և կասեցրեց հույների առաջացումը, մինչև որ եկավ գուշակը և ասաց նրանց, որ աստվածուհու սիրտը կարող են գրավել Ագամեմնոնի դուստր Իփիգենյային զոհաբերելու միջոցով։ Ագամեմնոնը մի անգամ խոստացած է եղել աստվածուհուն, որ նրան կզոհաբերի իր ունեցած ամենանվիրական բանը, որն Իփիգենիան էր, սակայն դրժել էր իր խոստումը։
Հռոմեական մշակույթը Հռոմեացիների ստեղծած մշակույթի վրա մեծ էր հունականի ազդեցությունը: Հարուստ հռոմեացիները իրենց երեխաներին ուղարկում էին Հունաստան՝ դպրոցներում սովորելու: Շատ հույն փիլիսոփաներ և մշակույթի գործիչներ տեղափոխվում էին Հռոմ: Հունական օրինակով հռոմեական քաղաքներում կառուցվում էին թատրոններ: Լատիներեն էին թարգմանվում հունական գիտական և գրական ստեղծագործություններ: Հունական մշակույթի ազդեցությունը առավել մեծացավ հատկապես այն բանից հետո, երբ Հունաստանից մեծ քանակությամբ արվեստի գործեր տեղափոխվեցին Հռոմ:
Հին Հռոմը ուներ զարգացած իրավական համակարգ: Հռոմի ամենավաղ օրենքները գրված էին Տասներկու տախտակների վրա:
Ճարտարապետության ոլորտում հատկապես բնութագրական է քաղաքաշինությունը: Հռոմում ծաղկում ապրեց նաև քանդակագործությունը: Մեծ թվով քանդակներ ստեղծվում էին անհատական պատվերներով:
Հռոմեական աստվածները Յուպիտեր Գլխավոր աստվածը Յունոնա Յուպիտերի կինը` մայրության և ըն տանիքի հովանավորը Միներվա — Գիտության, արվեստի և արհեստների հովանավոր դիցուհի Մարս — Ռազմի աստվածը Հռոմեական կայսրությունում երկրպագվում էին նաև արևելյան աստվածներ Միթրան, Իսիդան, Օսիրիսը:
Մարդկությունը մինչ օրս օգտվում է հռոմեացիների կողմից ստեղծված քաղաքական, գիտական և մշակութային արժեքներից: Հին հռոմեացիների հայտնի հայտնագործություններից էր բետոնը: Այդ շինանյութը լայնորեն օգտա գործվում էր Հռոմեական պետությունում և թույլ էր տալիս ամուր և վիթխարածավալ շինություններ կառուցել: Հռոմեացիները գլադիատորական մարտերի համար կառուցում էին հսկայական շինություններ՝ ամֆիթատրոններ: Դրանք հունական թատրոնների կատարելագործված տարբերակներն էին և համարվում են ներկայիս ֆուտբոլային մարզադաշտերի նախատի պերը: Ամֆիթատրոններից խոշորագույնը Հռոմի Կոլի զեումն էր, որը տեղավորում էր մոտ 60 հազար հանդիսական:
Պատերազմից հաղթանակով վերադարձած զորա վարների պատվին կառուցում էին ժամանակավոր հաղթակամարներ: Դրանց տակով պետք է հանդի սավոր անցնեին զորավարը, նրա զինվորները և ռազմագերիները: Հետագայում հաղթակամարները դար ձան մշտական և հռոմեական քաղաքների կարևոր ճարտարապետական կառույցներից էին: Նոր ժամանակներում դրանց օրինակով եվրոպական շատ քաղաքներում կառուցվեցին հաղթակամարներ: Հին Հռոմում կատարելագործեցին ջրմուղը և կոյուղին: Հռոմեացիները կատարելության հասցրին ջրանցույցների շինարարությունը: Այն թույլ էր տալիս տասնյակ կիլոմետր հեռու վայրերից խմելու և ոռոգման ջուր բերել:
Հռոմեական իրավական մտքի ձեռքբերումներից էր իրավունքի՝ որպես առանձին գիտության սահմանումը, իրավաբանի հաստատության ստեղծումը: Արդի իրավագիտության բազմաթիվ տերմիններ, ինչպես նաև դատարանում երդվելը ժառանգվել են հռոմեական դարաշրջանից։ Հռոմեական պետության օրենքները և օրենսդրական համակարգը մեծ ազդեցություն են թողել եվրոպական և համաշխարհային իրավական համակարգի վրա: Օրինակ՝ հռոմեացիների մոտ է առաջին անգամ օգտագործվել վետոյի իրավունք հասկացությունը: Այն այսօր օգտագործում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Հուլիոս Կեսարի օրոք Ք. ա. 45 թ. կատարվեց տոմարի բարեփոխում: Նախկին լուսնային օրացույցը փոխարինվեց արևայինով: Տարին, ըստ դրա, բաղկացած էր 365 և կես օրից: Չորս տարին մեկ փետրվարին ավելացվում էր մեկ օր: Հուլիոսյան օրացույցը մնաց կի րառման մեջ ընդհուպ մինչև XX դարի սկզբները: Մինչ օրս շատ երկրներ օգտագործում են հռոմեական ամսանունները (օրինակ՝ հուլիս, օգոստոս, հունվար և այլն): Հին Հռոմում կար օրաթերթի նախատիպը։ Մագա ղաթի վրա գրում էին քաղաքի նորությունների, օրենք- ների, կարևոր իրադարձությունների և մարդկանց մասին: Այդ մագաղաթները ամրացնում էին քաղաքի տեսանելի վայրերում, բաժանում հայտնի հռոմեացիներին: Հռոմում քաղաքացիները կարող էին օգտվել կառքերից, որոնց վրա կային հատուկ սարքեր: Դրանք հաշվում էին անցած ճանապարհը, և համապատասխան գումար էր գանձվում օգտվողից: Այն ներկայիս տաքսիների հռոմեական տարբերակն էր: Հռոմեացիները հակում ունեին շենքերի պատերին գրառումներ կատարելու կամ նկարելու (գրաֆիտի): Այն, ինչ այսօր համարվում է արվեստի ճյուղ, լայնորեն տարածված էր Հռոմում: Քաղաքի տարբեր շինությունների պատերի գրառումները պատկերացում են տալիս հռոմեացիների առօրյա կյանքի մասին: Կային նաև գովազդային գրառումներ: Հռոմեական կայսրությունում հռոմեականացման գործընթացի առավել կարևոր ուղղությունը լատինե րենի ներդրումն էր: Օրինակ՝ արդեն I դարում Գալլիայի քաղաքների բնակչության խոսակցական լեզուն գերազանցապես լատիներենն էր: Լատինական այբուբենը հետագայում լայնորեն տա րածվեց Եվրոպայում։ Մինչ օրս լատիներենը կաթոլիկ եկեղեցու արարողակարգի լեզուն է։ Միջնադարում այն նաև եվրոպական գիտության լեզուն էր: Այսօր էլ ընդունված է գիտական տերմինները ներկայացնել լատիներե նով: Լատինական այբուբենը հիմք է դարձել աշխարհի շատ այբուբենների (օրինակ` անգլերենի, ֆրանսերենի, իտալերենի, գերմաներենի, իսպաներենի և այլն) համար: Մեծ տարածում ունեն նաև հռոմեական թվերը: Հռոմեացիները օգտագործում էին նոր դեղամիջոցներ և վիրահատական գործիքներ: Առկա բուժման համար առանձնացված էին հատուկ կառույցներ՝ հոսպի տալներ: Հռոմեացիները մեծ ուշադրություն էին դարձնում բնակչության առողջապահության խնդիրներին: Հռոմեացիները կատարելության հասցրին ճանապարհաշինությունը և ստեղծեցին ճանապարհային երթևեկության կանոններ և նշաններ: Հռոմում տարածում էին գտել նաև արագ սննդի կետերը, որտեղ մարդիկ կարող էին սնվել տեղում: Հարուստ հռոմեացիների տանը կար նաև հատակի տաքացման համակարգ: Այն օգտագործում էին նաև հռոմեական բաղնիքներում:
Առաջադրանք 2
Հունական և Հռոմեական քաղաքակրթությունների համեմատություն
1. Աշխարհագրական դիրք և տարածքային կառուցվածք
Հունաստան ձևավորվել է Բալկանյան թերակղզու տարածքում՝ բազում լեռնային հատվածներով ու ծովափնյա գոտիներով։ Այս աշխարհագրական պայմանները նպաստեցին քաղաք-պետությունների (պոլիսներ) ձևավորմանը, որոնք լինելով անկախ և ինքնուրույն կառավարման միավորներ, հաճախ միմյանց դեմ պատերազմում էին։
Հռոմ ձևավորվել է Ապենինյան թերակղզում՝ կենտրոնացված աշխարհագրական դիրքով, որը թույլ տվեց աստիճանաբար ընդլայնել իր տարածքները դեպի Միջերկրական ծովի ողջ ավազան։ Հռոմի տարածքային կառուցվածքն առավել միասնական էր, և նրա իշխանությունը կենտրոնացված էր մեկ պետության ներքո։
2. Քաղաքական համակարգ և կառավարման ձև
Հունաստանում գոյություն ունեին տարբեր քաղաք-պետություններ, որոնք ունեցել են իրենց համակարգերը։ Օրինակ՝
Հռոմում սկզբում տիրում էր թագավորական համակարգ, սակայն Ք.ա. 509 թ․ հիմնվեց հանրապետությունը, որը հետագայում վերածվեց կայսրության (Ք.ա. 27 թ․ Օկտավիանոս Ավգուստոսի ժամանակ)։ Հռոմը ուներ զարգացած մագիստրատուրայի համակարգ, սենատ և ընտրվող պաշտոնյաներ։ Ավելի ուշ կայսեր իշխանությունն ամրապնդվեց որպես անձնիշխանություն։
3. Իրավունքի և իրավակարգի զարգացում
Հունաստանում իրավունքները հիմնականում մնում էին բանավոր կամ տեղային սովորույթների մակարդակում։ Որոշ պոլիսներում՝ օրինակ Աթենքում, գրվեցին առաջին օրենքները (Սոլոնի օրենսդրությունը)։
Ո՞վ էր Սոլոնը
Սոլոնը (մոտ Ք.ա. 640 – Ք.ա. 560 թթ.) եղել է Աթենքի անվանի քաղաքական գործիչ, որն ընտրվել է արքոնտ (մագիստրատ) Ք.ա. 594/593 թթ.՝ հասարակական լուրջ ճգնաժամի պայմաններում։ Նա ստացել էր լիազորություններ հաշտեցնելու հասարակության մեջ կուտակված հակասությունները և կարգավորելու օրենքները։
Սոլոնի օրենքների հիմնական ուղղություններն ու բարեփոխումները
Նպատակ՝ ազատել գյուղացիությունը պարտքերի ճնշումից և կանխել զանգվածային աղքատացումը։
2. Հողային և տնտեսական բարեփոխումներ
Սահմանվեցին հողօգտագործման նոր չափանիշներ,
Խրախուսվեց արհեստագործությունը և առևտուրը,
Օտարերկրացիներին թույլատրվեց բնակվել և տնտեսություն հիմնել Աթենքում՝ նպաստելով տնտեսական աշխուժացմանը։
3. Օրենքների գրավոր ամրագրում
Սոլոնը կազմեց գրավոր օրենսգիրք, որը կախվեց հանրային վայրերում՝ բոլորին հասանելի դարձնելու նպատակով,
Օրենքները կիրառվում էին թե՛ հանցագործությունների, թե՛ կենցաղային հարցերի կարգավորման մեջ։
Սա անցում էր բանավոր ավանդույթից դեպի իրավական պետություն։
4. Դատարանի և ժողովների բարեփոխում
Հաստատվեց Հելիեա՝ ժյուրիով գործող ժողովրդական դատարանը, որտեղ կարող էին մասնակցել բոլոր ազատ քաղաքացիները։
Բոլոր խավերի քաղաքացիները կարող էին ներկա գտնվել Ժողովում (Էկլեսիա)։
Սոլոնի օրենքների արժեքը պատմության մեջ
Հիմք դրեց ժողովրդավարության զարգացմանը,
Ստեղծեց սոցիալական շարժունության հնարավորություններ,
Օրինականացրեց քաղաքացիական իրավունքների հասանելիությունը ավելի լայն շերտերի։
Հետաքրքիր փաստեր
Սոլոնը հավատում էր, որ հավասարությունը պետք է լինի արդարության, ոչ թե բոլորին նույնը տալու միջոցով։
Իր բարեփոխումներից հետո նա լքեց Աթենքը 10 տարով, որպեսզի չխանգարի նոր համակարգի կայացմանը։
Նրա խոսքերից մեկում ասում է. «Գրելով օրենքները՝ ես փորձեցի այնպես անել, որ նրանք լինեն բավական խիստ հզորների հանդեպ, բայց ոչ չափազանց ծանր՝ խեղճերի վրա»։
Հռոմում զարգացավ իրավական մտածողությունը՝ հիմնվելով Տասներկու տախտակների օրենքների վրա (Ք.ա. 451 թ.)։ Հռոմեական իրավունքը դարձավ հիմք համաշխարհային իրավագիտության զարգացման համար։ Մինչ օրս շատ օրենքներ և իրավաբանական տերմիններ ծագում են հռոմեական համակարգից։
Տասներկու տախտակների օրենքներ (Ք.ա. 451–450 թթ.)
Ի՞նչ էին Տասներկու տախտակների օրենքները
Սրանք Հին Հռոմի առաջին գրավոր օրենքներն էին, որոնք փակցվել էին հասարակության տեսանելի վայրերում՝ տախտակների (տաբուլաների) վրա փորագրված։ Դրանց նպատակն էր ապահովել իրավունքի հավասարություն՝ հատկապես պատրիկների և պլեբեյների միջև։
Պատմական նախադրյալները
Պլեբեյները երկար տարիներ դժգոհ էին, որ օրենքները միայն պատրիկներին հայտնի են։
Պահանջում էին գրավոր օրենքներ, որպեսզի նրանց դեմ չկիրառվեն անհավասար կամ անարդար դատավճիռներ։
Արդյունքում Ք.ա. 451 թ. ընտրվեց տասնյակի հանձնաժողով՝ օրենքներ մշակելու նպատակով։
Ք.ա. 450 թ. պատրաստ եղան Տասներկու տախտակների օրենքները։
4. Հասարակական կառուցվածք
Հունաստանում հասարակությունը բաժանված էր քաղաքացիների, ոչ քաղաքացիների (մետեկներ) և ստրուկների։ Կանայք, չնայած որոշ քաղաքներում ունեին որոշ իրավունքներ, հիմնականում քաղաքական կյանքին չէին մասնակցում։
Հռոմում հասարակությունն ավելի խիստ դասակարգված էր՝
Պատրիկներ (ազնվականներ),
Պլեբեյներ (հասարակ ժողովուրդ),
ստրուկներ։ Պլեբեյները պայքարի արդյունքում հասան քաղաքացիական իրավունքների ընդլայնման։ Այստեղ ևս կանայք քաղաքական իրավունքներ չունեին։
5. Մշակույթ, փիլիսոփայություն և գրականություն
Հունական մշակույթը բացառիկ ներդրում ունեցավ փիլիսոփայության, գիտության, արվեստի և թատրոնի ոլորտներում։ Մեծագույն մտածողներ՝ Սոկրատես, Պլատոն, Արիստոտել, ձևավորեցին մտածողության այն ձևերը, որոնք մինչև այսօր հիմք են հանդիսանում եվրոպական քաղաքակրթության համար։
Հռոմեացիները, հենվելով հունական ավանդույթների վրա, զարգացրին պրագմատիկ մտածողություն՝ առավել կենտրոնացած լինելով իրավունքի, ինժեներիայի, գրավոր պատմագրության և պետության կազմակերպման վրա։ Գրականության մեջ հայտնի են Վերգիլիոսը, Ցիցերոնը, Տակիտոսը։
6. Ճարտարապետություն և ինժեներիա
Հունական ճարտարապետությունը կենտրոնանում էր գեղագիտական հավասարակշռության վրա՝ սյունազարդ տաճարներ (Դորիական, Իոնական, Կորնթոսյան ոճեր)։ Ճարտարապետությունը հիմնականում ուներ կրոնական ուղղվածություն։
Հռոմեական ճարտարապետությունը գործնական էր՝
ակվեդուկներ,
ճանապարհներ,
ամֆիթատրոններ,
հաղթակամարներ։ Հռոմեացիները օգտագործում էին բետոն, որը թույլ էր տալիս կառուցել հսկայական շինություններ։
7. Տնտեսություն
Հունաստանը հիմնականում կենտրոնացած էր մանր տնտեսությունների վրա։ Արտադրությունը սահմանափակ էր, տնտեսությունը զարգանում էր առևտրի և ստրուկների աշխատանքի շնորհիվ։
Հռոմում տնտեսությունը խիստ ընդլայնված էր՝ ներառելով մեծածավալ գյուղատնտեսություն, առևտուր, գաղութների շահագործում, կառուցվածքային հարկային համակարգ։ Ստրատեգիական ճանապարհները նպաստում էին ապրանքների արագ շրջանառությանը։
8. Բանակ և ռազմական համակարգ
Հունաստանում բանակները կազմվում էին քաղաք-պետությունների կողմից և հաճախ տարբեր ռազմավարություններ ունեին։ Աթենքն ուներ հզոր նավատորմ, Սպարտան՝ կարգապահ ցամաքային զորք։
Հռոմեական բանակը կազմակերպված էր լեգեոնների համակարգով, դաստիարակվում էր խիստ կարգապահությամբ և օգտագործում էր ինժեներական տեխնիկա։ Հռոմեական հաղթարշավները նրանց վերածեցին միջերկրածովյան տիրակալի։
9. Կրոն և դիցաբանություն
Հունական կրոնը պոլիթեիստական էր, Աստվածները՝ Օլիմպոսյան՝ Զևս, Աթենաս, Ապոլոն և այլն։ Դիցաբանությունը խորապես ներթափանցել էր գրականության և արվեստի մեջ։
Հռոմեացիները հիմնականում ընդունեցին նույն աստվածներին՝ փոփոխված անուններով։ Կրոնը աստիճանաբար փոխվեց՝ ներշնչվելով օտար հավատքներից, իսկ հետագայում ընդունվեց քրիստոնեությունը։
Հունական դիցարանը հին հունական քաղաքակրթության կենտրոնական տարրերից է։ Հին հույները հավատում էին բազմաթիվ աստվածների, ովքեր ապրում էին Օլիմպոս լեռան գագաթին և կառավարում աշխարհն իրենց յուրահատուկ բնավորություններով, հարաբերություններով ու ուժերով։
Ստորև ներկայացված են Օլիմպիական գլխավոր աստվածները՝ հայտնի որպես 12 Օլիմպիացիներ, ինչպես նաև այլ կարևոր աստվածություններ։
Օլիմպիական աստվածները
Աստվածություն
Դեր / Ոլորտ
Նկարագրություն
Զևս (Ζεύς)
Գլխավոր աստված, երկինք, կայծակ
Թագավորում էր մյուս աստվածների վրա։ Իր ձեռքից կայծակներ էր նետում, համարվում էր արդարության պահապանը։
Հերա (Ήρα)
Զևսի կին, ամուսնության և ընտանիքի դիցուհի
Հոգ էր տանում կանանց, ընտանիքների մասին, հաճախ նախանձ էր Զևսի սիրավեպերի պատճառով։
Պոսեյդոն (Ποσειδών)
Ծովերի և երկրաշարժերի աստված
Զևսի եղբայրն էր, ուներ եռատող շամբուկ, համարվում էր ձկնորսների և նավաստիների հովանավորը։
Հադես (Άδης)
Ստորերկրյա աշխարհի տիրակալ
Թեև երբեմն դուրս էր թողնվում Օլիմպիացիների շարքից, նա կարևոր դեր ուներ՝ կառավարելով մահվան աշխարհը։
Աթենաս (Αθηνά)
Իմաստության, ռազմարվեստի դիցուհի
Զևսի գլխից ծնված, զինված և իմաստուն ռազմավար, համարվում էր Աթենքի պաշտպանուհին։
Արես (Άρης)
Պատերազմի աստված
Հերայի և Զևսի որդին, մարմնավորում էր դաժան ու արյունալի պատերազմը։
Աֆրոդիտե (Αφροδίτη)
Սիրո, գեղեցկության դիցուհի
Ծնվել էր ծովի փրփուրից, համարվում էր սիրո, կրքի և հմայքի խորհրդանիշ։
Ապոլլոն (Απόλλων)
Արևի, արվեստի, երաժշտության աստված
Զևսի և Լետոյի որդին, երաժշտության, բանաստեղծության, մարգարեության և առողջության դից։
Արտեմիս (Άρτεμις)
Որսի, վայրի բնության և կույսության դիցուհի
Ապոլլոնի քույրը, պաշտպանում էր բնությունն ու աղջիկներին։
Հերմես (Ερμής)
Աստվածների դեսպան, ճանապարհորդների, առևտրի աստված
Արագաշարժ ու խորամանկ, թևավոր սանդալներով ու գլխարկով։
Հեստիա (Εστία)
Ընտանեկան օջախի և կրակի դիցուհի
Խաղաղ, տան ջերմության պահապան։ Ավելի ուշ երբեմն փոխարինվում էր Դեմետրայով։
Դեմետրա (Δήμητρα)
Հողի բերրիության և գյուղատնտեսության դիցուհի
Հյուսիսային սեզոնների փոփոխության խորհրդանիշն էր՝ իր դստեր Պերսեփոնեի առևանգման առասպելով։
Այլ կարևոր աստվածություններ և էակներ
Անուն
Նկարագրություն
Դիոնիսոս
Գինու, տոնի և թատրոնի աստված
Հեփեստոս
Հրդեհի, մետաղագործության և արհեստների աստված
Պերսեփոնե
Դեմետրայի դուստրը, Հադեսի կին, գարնան ու մահվան համատեղ խորհրդանիշ
Էրոս
Սիրո և կրքի աստված, հաճախ պատկերվում է որպես թևավոր պատանի (հունական Կուպիդոն)
Նեմեսիս
Վրեժի և արդար պատժի դիցուհի
Մոյրեններ (Բախտավորներ)
Երեք կանացի էակներ, որոնք որոշում էին մարդկանց ճակատագիրը
Թանատոս
Մահվան անձնավորումը
Հռոմեական դիցարանը ձևավորվել է հին Իտալիայի ժողովրդի՝ լատինների, սաբինների և էտրուսկների կրոնական պատկերացումների հիման վրա, սակայն այն խորապես ազդվել է հին հունական դիցարանից։ Շատ հռոմեական աստվածներ նույնացվել են հունական աստվածների հետ՝ փոխառելով նրանց պատմությունները, հատկությունները, նույնիսկ կերպարները։
Հռոմեական գլխավոր աստվածները (Օլիմպիական)
Հռոմեական անուն
Հունական համարժեք
Դեր / Ոլորտ
Յուպիտեր (Jupiter)
Զևս
Գլխավոր աստված, երկնքի և կայծակի տիրակալ
Յունոնա (Juno)
Հերա
Ամուսնության, ընտանիքի և կանանց պաշտպան դիցուհի
Նեպտուն (Neptunus)
Պոսեյդոն
Ծովերի և երկրաշարժերի աստված
Պլուտոն (Pluto)
Հադես
Ստորերկրյա աշխարհի տիրակալ
Միներվա (Minerva)
Աթենաս
Իմաստության, ռազմարվեստի և արհեստների դիցուհի
Մարս (Mars)
Արես
Պատերազմի, ռազմի և քաջության աստված
Վեներա (Venus)
Աֆրոդիտե
Սիրո, գեղեցկության և պտղաբերության դիցուհի
Ապոլլոն (Apollo)
Ապոլլոն
Արևի, երաժշտության, մարգարեության աստված
Դիանա (Diana)
Արտեմիս
Որսի, լուսնի և կույսության դիցուհի
Մերկուրիուս (Mercurius)
Հերմես
Առևտրի, ճանապարհորդների և հաղորդակցման աստված
Վեստա (Vesta)
Հեստիա
Ընտանեկան օջախի, կրակի և տան դիցուհի
Ցերերա (Ceres)
Դեմետրա
Հողագործության և բերքի դիցուհի
Այլ կարևոր աստվածություններ
Անուն
Նկարագրություն
Բաքքուս (Bacchus)
Գինու, զվարճանքի և թատրոնի աստված (հուն.՝ Դիոնիսոս)
Վուլկան (Vulcanus)
Հրդեհի, երկաթի մշակման և դարբնության աստված (հուն.՝ Հեփայստոս)
Սատուռն (Saturnus)
Հնագույն դաշտերի, բերքի, ժամանակի աստված (հուն.՝ Կրոնոս)
Յանուս (Janus)
Դռների, անցումների, սկիզբների և վերջերի աստված, ուներ երկու դեմք՝ նայող անցյալին և ապագային
Ֆորտունա (Fortuna)
Բախտի և հաջողության դիցուհի
Նեմեսիս (Nemesis)
Վրեժի և արդարության դիցուհի (նաև հունական դիցարանում է)
Հունական քաղաքակրթության ժառանգությունը ամրագրված է ազատ մտածողության, փիլիսոփայության, արվեստի և քաղաքական գաղափարների զարգացման մեջ։
Հռոմեական քաղաքակրթությունը աշխարհին թողեց կայուն իրավական համակարգ, պետական կառավարման սկզբունքներ, ճարտարապետական նորարարություններ ու լատինական լեզվի հիմքով ստեղծված եվրոպական այբուբեններ։
Հունական և Հռոմեական քաղաքակրթությունները պատմության մեջ հանդես են եկել որպես մեկը մյուսի հիմք և շարունակություն։
Հունաստանը՝ մտքի և գաղափարների մշակույթ։
Հռոմը՝ կառույցների, իրավունքի և ուժի համակարգ։
Երկուսն էլ համարվում են արևմտյան քաղաքակրթության հիմքը, և նրանց ժառանգությունն այսօր առկա է իրավունքում, լեզվում, գիտության ու արվեստի մեջ։
Առաջադրանք 3
Հին Հռոմ— դիտել տեսանյութը ամփոփել 15-20 նախադասությամբ:
Առավել հետաքրքրասերները կարող են դիտել ստորև նշված տեսանյութը
Իրավունքի և իրավակարգի զարգացում Հունաստանում հիմնականում հիմնված էր բանավոր կամ տեղային սովորույթների վրա։ Աթենքում գրվեցին առաջին օրենքները՝ Սոլոնի օրենսդրությամբ։
Մի օր մի կատու և մի կապիկ , որոշեցին կառուցել իրենց երազած տունը մի կտուրի տակ։ Նրանք սկսեցին գործի անցնել կտոր կտոր նյութեր էին հավաքում, լցնում մի մեծ կարասի մեջ, որ ամեն ինչ կուտակեն մինչև շինարարությունը սկսեն։Հանկարծ կատուն լսեց մի լուր, որ մի սուր քամի է գալու։ Կապիկը սկսեց անհանգստանալ, բայց կատուն ասաց Չվախենաս, մենք պետք է մեր գործը կատարենք։
Նրանք աշխատեցին ամբողջ օրը մաքրեցին այդ տարածքը, մածում սարքեցին մի փոքր մուրից, և վերջապես տունը պատրաստ էր։
Երբ քամին եկավ, կատուն ու կապիկը մտան իրենց նորակառույց տունը, նստեցին խշշացող ծածկի տակ, և համեստ հպարտությամբ իրար ասեցին Մենք կարողացանք։
Իսկ քամին միայն սուլեց, բայց չկարողացավ նույնիսկ մի կտոր շարժել նրանց ամուր կառուցված տնից։
72. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո´ւ և կազմի´ր ածականներ:
Սիրտ տալ – քաջալերել, աջակցել որևէ մեկին, համարձակություն տալ։ Հոգին առնել – թեթևանալ, հանգստանալ, մի փոքր շունչ քաշել։ Գլուխը կորցնել – խուճապի մատնվել, շփոթվել, չիմանալ ինչ անել։ Արևը խավարել – շատ ծանր, դժբախտ իրադարձություն պատահել։ Բերանը ծռել – նեղանալ, դժգոհություն ցույց տալ, քմծիծաղ տալ։ Հալից ընկնել – շատ տկարանալ, ուժասպառ լինել հիվանդությունից կամ հոգնածությունից։ Սիրտը վկայել – կանխազգալ ինչ-որ բան, ներքին զգացողություն ունենալ ինչ-որ բանի մասին։ Գիշերը ցերեկ անել – գիշերները չքնել՝ աշխատելով կամ սովորելով, ամբողջ գիշեր արթուն մնալ։ Երես դարձնել – ուշադրություն չդարձնել, անտեսել, հեռանալ ինչ-որ մեկից կամ հարաբերություններից։ Սիրտ անել – համարձակություն հավաքել, ինքն իրեն խրախուսել ինչ-որ բան անելու համար։ Բկին չոքել – անտանելի դառնալ, կոկորդից վեր բարձրանալ, չափազանց զզվեցնել։