188.Փակագծերում տրված տարբերաներից ընդգծի՛ր ճիշտը։
Ես քեզ (առնվազն, առնվազը) ութ անգամ զանգահարել եմ, բայց դու չես պատասխանել։
Բոլորը (հոտնկայս, հոտնկաց) ծափահարում էին պատանի ջութակահարին։
Ցերեկը ես (մեծ մասամբ, մեծամասամբ) տանն եմ լինում։
Մենք նրան (ազգովի, ազգովին) ընտրեցինք նախագահ, բայց նա շուտով կորցրեց ժողովրդի վստահությունը։
Մրցույթի արդյունքներն (առայժմ, առայժմս) չեն հրապարակվել, բայց ես չեմ կասկածում իմ հաղթանակին։
Մեր փողոցի նոր գետնանցումը (արդեն, այլևս) գործում է։
189. Տրված բառերը ըստ անհրաժեշտության գրի՛ր միասին, անջատ, կամ գծիկով։
Արագ – արագ, հյուր (ընկալություն), յոթանասուն (երեք), տեղի (անտեղի),
մուգ (կարմիր), հյուսիս (արևելք), դեմ (դիմաց), ուշ (ուշ), ըստ (արժանվույն), դուրս
(մղել), ծառից (ծառ), քանի (որ), կողք (կողքի), կապտա (կանաչ), մի (քանի), լեփ
(լեցուն), տեղից (տեղ), լեռն (աշխարհ), երկ (կենցաղ), սպիրտ (այրոց), երկու
(երրորդ), փայտ (փորիկ), հյուսիս (արևմտյան), ի (սկզբանե), փոք (ինչ), հող
(անցում), ծափ (տալ), ոտքից (գլուխ)։
Միասին՝ Հյուրընկալություն, կապտականաչ, լեփլեցուն, լեռնաշխարհ, երկկենցաղ, սպիրտայրոց, փայտփորիկ, հողանցում։
Գծիկով՝ Արագ-արագ, տեղի-անտեղի, հյուսիս-արևելք, դեմ-դիմաց, ուշ-ուշ, կողք-կողքի, հյուսիս- արևմտյան, փոքր -ինչ
Անջատ՝ Յոթանասուն երեք, Մուգ կարմիր, ըստ արժանվույն, դուրս մղել, ծառից ծառ, քանի որ, մի քանի, տեղից տեղ, երկու երրորդ, ի սկզբանե, ծափ տալ, ոտքից գլուխ
190.Ըստ անհրաժեշտության լրացնել ղ կամ խ։
Աղբյուր, աղջիկ, խրոխտ, աղտ (կեղտ), ախտ (հիվանդություն),
հախճապակի, աղքատ, բոխկ, տախտակ, գաղթ, դաղձ, կմախք, դեղձ,
դեղձանիկ, եղբայր, զեղչ, թուղթ, կեղտ, կողպեք, կողք, հաղթել,
տաղտկալի, հղկել, ճեղք, կխտար, մաղթել, մեղք, մղկտալ, շաղկապ,
շղթա, թուղպ, ողբ, ողջ, ողկույզ, ցողաթաթախ, պղտոր, ուղտ
(սապատավոր կենդանի), ուխտ (երդում, դաշինք), փեղկ, փողք,
քաղցր, սանդուղք, ծխնելույզ, փախչել, սեղմել։
191.Ըստ անհրաժեշտության լրացնել ջ, ճ կամ չ։
Աղջիկ, ամբողջ, թարթիչ, աղ, ծխամորճ, առաջ, աճպարար,
գոճի, խոճկոր, առաջին, կոճկել, առաջնորդ, արջ, զիջել, թռչել, թրջել, իջնել, մեջ, միջև, մեջք, ողջ, մուրճ, ողջույն, մահճակալ, առողջ, ոջիլ, կաճաղակ, վերջ։
192.Տրված բառերը գրի՛ր տեքստում հանդիպող հոմանիշների փոխարեն: Տրված և ստացվածտեքստերը համեմատիր:
Ստորերկրյա, հասունանալ, արժենալ, գործածել, նշել, հարկ, միայն, նաև, վայր, ջերմուկներ, գրեթե, հասցնել, ողջ, տեսանկյուն, գործել, քարածուխ, լավագույն, բարձրադիր, ջեռուցել:
Պետք Է ասել, որ գետնի տակի տաք ջրերի օգտագործման տեսակետից ամբողջ աշխարհին օրինակ Է տալիս փոքրիկ Իսլանդիան: Նրա մայրաքաղաքում ածուխ ու նավթ համարյա չեն օգտագործում: Նրանց ջերմոցներում մենակ մրգեր ու բանջարեղեններ չեն հասնում, այլ մանդարին ու կիտրոն էլ կա: Հանքային ամենալավ աղբյուրներից մեկը մեր Ջերմուկն է: Այդ բարձր տեղը վառելիք բերելը շատ թանկ Է նստում: Եթե ձմռանը Ջերմուկն էլ տաքացնեն հանքային ջրով, առողջարանները կաշխատեն տարվա բոլոր եղանակներին:
Պետք է նշել, որ ստորերկրյա տաք ջրերի գործածման տեսանկյունից ողջ աշխարհին օրինակ է տալիս փոքրիկ Իսլանդիան: Նրա մայրաքաղաքում քարածուխ ու նավթ գրեթե չեն օգտագործում: Նրանց ջերմոցներում միայն մրգեր ու բանջարեղեններ չեն հասունանում, նաև մանդարին ու կիտրոն հարկ է լինում աճեցնել (կամ՝ կա): Լավագույն ջերմուկներից մեկը մեր Ջերմուկն է: Այդ բարձրադիր վայրը վառելիք հասցնելը շատ թանկ է արժենում: Եթե ձմռանը Ջերմուկն էլ ջեռուցեն հանքային ջրով, առողջարանները կգործեն տարվա բոլոր եղանակներին:
193.Կետերը փոխարինի´ր փակագծում տրված բառից կազմված համապատասխան գոյականով:
Ֆրանսիացի թագավորը կենդանիների նկատմամբ հատուկ վերաբերմունք (վերաբերվել) ուներ: Նա ցանկանում էր իր պալատական այգում հետաքրքիր գազանանոց ստեղծել: ճարտարապետը բոլոր կենդանիների վանդակները հովհարաձև տեղավորեց փոքր տարածքի (տարածել) վրա, որ այցելելուց (այցելել) մի կետից կարողանա տեսնել բոլոր կենդանիներին: Հետագայում ուրիշներն էլ ընդօրինակեցին վանդակների այդպիսի դասավորանքը(դասավորել):
194.Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:
Երկրին մոտ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին: – Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:
Հայոց աշխարհում՝ Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի ու ձեռքով չկերտված կոթող կա, որն Արարատն է՝ երկինք սլացող , մեկուսի լեռների զանգված՝ կոնի նմանվող զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռերովպատված գագաթը ծածկված է հավերժական ձյունով: Սսի գագաթիմասը նույնպես քարերով ծածկված է : Լանջերը կտրտված են ճառագայթի ձև ունեցող ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտով առատարոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:
Մասիսը զերծ չի մնացել բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքի լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:
Հայոց աշխարհում՝ Արարատի դաշտի հարավում, մի հրաշալի ու անձեռակերտ կոթող կա, որն Արարատն է՝ երկնասլաց, մեկուսի լեռների զանգված՝ կոնաձև զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռապատ գագաթը ծածկված է հավերժական ձյունով: Սսի գագաթամասը նույնպես քարածածկ է: Լանջերը կտրտված են ճառագայթաձև ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտառատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:
Մասիսը զերծ չի մնացել բնական աղետներից: Նրա հյուսիսարևելյան լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթամերձ մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:

