Ձմեռային ճամբարի երկրորդ շաբաթ

Երկուշաբթի

Երկուշաբթի մեր ջոկատավարը չեր եկել։ Դրա համար գնացինք ընկեր Էմմա-ի ջոկատ։ Այնտեղ արեցինք քիմիական փորձեր և իմացա շատ բաներ։ Հետո գնացինք խեցեգործության ընկեր Թագուհու մոտ։ Այնտեղ թուղթը վրա ես ստեղծեցի մի խաղ , որ ուրիշները կավից պատրաստեն։ Դրանից հետո գնացինք տուն։

Երեքշաբթի

Երեքշաբթի կրկին մեր ջոկատավարը չեր եկել, դրա համար մեզ փոխարինում էր ընկեր Օլյան։ Մենք խաղացինք խաղեր և ընկեր Օլյան մի երգ տվեց , որ սովորենք։ Հետո արեցինք մենք անգլերենով քուիզ։

Չորեքշաբթի

Ես չեի եկել դպրոց։

Հինգշաբթի

Հինգշաբթի մենք գնացինք մեր ջոկատավարի մոտ։Խաղացինք և խոսեցին, հետո գնացինք ընկեր Լուիզա ի մոտ երգի։ Պարզվեց , որ ես ու իմ ընկերուհիների կարող է ընդհանուր պարապմունքին ես և նա նվագենք։

Ուրբաթ

Ուրբաթ մենք գնացինք սահադաշտ։ Մտանք սահաֆաշտ սահեցինք։ Իմ ընկերուհին ինձ օգնեց գնալ մեջտեղ։ Հետո ավտոբուսում կերանք քաղցրավենիքներ։Հետ եկանք դպրոց ու գնացինք տուն։

Ձմեռային ճամբարի առաջին շաբաթ

Երկուշաբթի

Երկուշաբթի օրը դեռ արձակուրդ էինք , և չեինք եկել դպրոց։

Երեքշաբթի

Մենք Երեքշաբթի օրը գնացինք դասարան և սպասեցինք մեր ջոկատավարին։ Ես իմ ընկերուհու հետ խաղացի Uno flip խաղը։ Երբ վերջացրեցինք գնացինք խեցեգործության, այնտեղ պատրաստեցինք իմ ընկերուհիները ափսեներ, իսկ ես չպատրաստեցի ,քանի որ ես կավ չեմ սիրում։ Ավարտեցին գնացինք դպրոց և կրկին սկսեցինք խաղալ։ Ավարտեցին և գնացինք տուն։

Չորեքշաբթի

Չորեքշաբթի օրը մենք գնացինք ճամփորդությունը դեպի Կինո Հայաստան։ Այնտեղ մենք նայեցի Նոր տարվա կինո։ Բավականին լավն էր կինոն։ Երբ ավարտեցին գնացինք ճաշելու մի տեղ , քանի որ բոլորս էլ քաղցած էինք։ Ետ եկանք դպրոց և գնացինք մեր տներ։

Հինգշաբթի

Հինգշաբթի ես խաղեր էի բերել , և իմ ընկերուհիների հետ խաղում էի։ Բերել էի այլկերպ և Անուն Ազգանուն։ Խաղացինք և հետո եկավ ընկեր Գայանե միասին իրականացնեն մի նախագիծ։ Հետո ավել ժամանակ մնաց ընկեր Գայանե հետ խաղացինք մի բնագիտական խաղ։

Ուրբաթ

Ուրբաթ օրը մենք գնացինք դասարան խաղացինք և խոսացինք։ Հետո գնացինք ընկեր Սարգիսի մոտ գլուխկոտրուկներ լուծելու։ Բավականին շատ գլուխկոտրուկներ կարող լուծել ես։ Գնացինք ետ դասարան և մեր ջոկատավարի հետ խաղացինք լրտես։ Վերջին ժամին գնացինք կատարելու մեր ուսումնական նախագծերը, ես ընտրել էի Թամարա Հարութունյանին։ Նրա հետ պատրաստեցինք թևնոցներ օգտագործելով թելեր։

Այս շաբաթը անցավ շատ լավ։

«Մայրենիի հաշվետվություն»

Այս տարի մայրենիի դասի ընթացքում մենք կարդացել ենք շատ հեքիաթներ և բանաստեղծություներ։ Կատարել ենք բավականին շատ գործնական աշխատանքներ։ Կատարել ենք նաև մայրենիի ֆլեշմոբներ, և կատարել ենք արևմտահայերենից թարգմանություններ։Մենք կարդացել ենք

Պաուլո Կոելիոյի Հեքիաթ փշատերև ծառի մասին
Պաուլո Կոելիոյի Կանաչ եղևնի
Վիլիամ Սարոյանի Դաշնամուր
Վիլիամ Սարոյանի Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին
Ջանի Ռոդարիի Տարօրինակ հարցեր
Վարդան Այգեկցիի Կտակվասնգանձի (Արևմտահայերեն)
Վարդան Այգեկցիի Այրի կինը և իր որդին
Դանիել Պենակի Կարդալ բայը չի սիրում հրամայական.
Ստեփան Զորյանի Չալանկը
Ստեփան Զարյանի Պապն ու թոռը
Ղազարոս ԱղայանիՎաճառականի խիղճը
Էդմոնդո դե Ամիչիս Սիրտը Մաս 3
Էդմոնդո դե Ամիչիս. Սիրտը Մաս 2
Էդմոնդո դե Ամիչիս. Սիրտը
Դոնալդ բիսեթ Ռնգեղջյուրն ու բարի փերին
Աշուն է, քամի
Վիլյամ Սարոյանը հիշում է…
Ռաբին Դրանաթ Թագոր  Կուզեի լինել
ԱՌԻՒԾԸ ԵՒ ՄԱՐԴԸ (Արևմտահայերեն)
Ռեդյարդ Քիփլինգ․Թե ինչպես գրվեց առաջին նամակը
Հրանտ Մաթևոսյան Հացը Մաս 4
Հրանտ Մաթևոսյան Հացը Մաս 3
Հրանտ Մաթևոսյան Հացը Մաս 2
Հրանտ Մաթևոսյանի Հացը
Վիլիամ Սարոյանի Վիրավոր Առյուծը
Վիլյամ Սարոյան Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց
Վիլյամ Սարոյան. Ծիրանի ծառը
Առաջին դպրոցները

Գործնական աշխատանք
Գործնական աշխատանք
Գործնական աշխատանք
Գործնական աշխատանք
Գործնական աշխատանք
Գործնական աշխատանք
Գործնական աշխատանք
Գործնական աշխատանք
Գործնական աշխատանք
Գործնական աշխատանք
Գործնական աշխատանք


Սեպտեմբերին ես ունեցել եմ 10 նյութ։
Հոկտեմբերին ունեցել եմ 17 նյութ։
Նոյեմբերին ունեցել եմ 20 նյութ։


Ես կարդացել եմ լրացուցիչ
Ռոալդ դահլի <<Ջորջի հրաշագործ բալասանը>>
Լուիս Քերոլի <<Ալիսը հրաշքների աշխարհում>>
Լուիս Քերոլի <<Ալիսը հայլու աշխարհում>>


Դուք կարող եք տեսնել իմ աշխատանքները։

<<Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց ընկերների>>

Ես փոքր ժամսնակվանից ունեի մի ընկեր,մենակ մեկ հատ։ Նրա հետ խաղում էի ծիծաղում մինչև մեծացանք։ Երբ մեծացանք ես դեռ մեկ հատ ընկեր ունեի և դա հենց ինքն էր , բայց նա արդեն սկսեց ուրիշների հետ խոսալ։ Ինձ հյուր էր գալիս նախանձը։ Ես մտածելով , որ իմ ընկերը ինձ չի սիրում ինձ վախեցնում էի։ Նա մյուսների հետ ավելի շատ էր շփվում ,քան իմ հետ։ Ես որոշեցի իր հետ էլ չշփվեմ։ Մենակ էի բոլոր օրերը անցնում և տխուր։ Ժամանակներ , որ անցավ ես ետ գնացի իր հետ ընկերություն անելու նա համաձայնվեց և մենք կրկին ընկերություն արեցինք։ Դա ինձ սովորեցրեց,որ Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց ընկերի։

Դեկտեմբերի 11-16

Առաջադրանք 1

  1. սովորել պատմել
  2. Ներկայացնել ամենատպավորիչ հատվածը :
  3. Պատկերացրու, որ դու արքա ես. ինչ ամենակարևոր 5 օրենք կստեղծեիր քո երկիրը կառավարելու համար:
    Ես կստեղծեի
    Ոչ ոք իրավունք չունի այդ երկիրը լքի առանց իրավունք։
    Բոլորը պետք է աշխատեն չարչարանքով։
    Այն մարդիկ , ովքեր տուն չունեն նրանց կտայի ուտելիք,
    Ամեն տեղ ձրի ջուր։
    Իմանալ իրենց ապագայի անելիքները ։

Խեթեր. Ժողովուրդ, որը երկրպագում էր երկգլխանի արծվին

Խեթական կայսրությունը Հին Աշխարհի ամենաազդեցիկ ուժերից մեկն էր։ Այստեղ ի հայտ եկավ առաջին սահմանադրությունը, խեթերն առաջինը կիրառեցին մարտակառքերը և պաշտում էին երկգլխանի արծվին։

Advertisement

about:blank

Աշխարհակալ թագավորություն

Խեթական պետությունը ամենազորեղ թագավորությունն էր Հին Աշխարհում, այն ձգվում էր Արևմտյան Հայաստանից մինչև Արևելք դեպի Էգեյան ծով և Սև ծովից դեպի հյուսիս, գրեթե մինչև Լիբանան։

Խեթերի գաղութարար և զավթողական քաղաքականությունը բնորոշ էր այն բանով, որ նրանք ձգտում էին լուծել տարածքային հակամարտություններ ոչ միայն ռազմական հաղթանակների հաշվին, այլև դիվանագիտության շնորհիվ։ 

Գերմանացի պատմաբան Ֆրանկ Շտարկեն խեթերի մասին գրել է․ «Եթե խաղաղության  որևէ տեսակի պահանջները չէին օգնում, խեթական թագավորը զգուշացնում էր իր հակառակորդին.  «Աստվածները կդառնան իմ կողմը և հարցը կլուծեն իմ օգտին»։

Խեթերը նվաճված հողերից մեծ տուրք չէին պահանջում, անգամ հաճախ նախկին առաջնորդին կից տարածքները թողնում  էին նրա տիրապետության տակ, բայց այնուամենայնիվ, նրան զրկելով անկախ քաղաքականություն վարելու իրավունքից:

Խեթական կայսրության ամենաուժեղ հակառակորդն էր Եգիպտոսը։ Մ․թ․ա․ 1275թ․ սիրիական Քադեշ քաղաքից ոչ այնքան հեռու տեղի ունեցավ Ռամզես II-ի և Մուվատալի II-ի զորքերի բախումը։ Այս ճակատամարտն աշխարհում առաջինն էր, որ արձանագրվել է երկու հակառակորդների կողմից էլ: Սա Բրոնզե դարի վերջին ճակատամարտն էր, իսկ խեթերն արդեն կիրառում էին երկաթե զենքեր։

Երկար ճակատամարտը ոչ մեկին հաղթանակ չբերեց։ Մուվատալին եգիպտացի փարավոնին հաշտության կանչեց:  Ռամզեսը համաձայնվեց։ Խեթական աղբյուրները գրում են, որ արդյունքում հաղթեցին խեթերը, եգիպտացիներն էլ իրենց են վերագրում այդ հաղթանակը։

Խեթերի զորքը

Եգիպտական պատմական աղբյուրների համաձայն խեթական բանակը կազմված էր 3500 մարտակառքից (յուրաքանչյուրում երեք ռազմիկ) և 17 հազար հետևակից։ Զինվորների ընդհանուր քանակը մոտավորապես 28 հազար էր։ Խեթական զորքը համալրված էր այլ թագավորությունների զորքերով ինչն էլ խեթերի արքա Մուվաթալլի II-ին դժվարեցնում էր այդ խառնամբոխի ղեկավարումը։

Ճակարտամարտը

Եգիպտական փարավոն Ռամզես Երկրորդն անձամբ ղեկավարելով զորքը, բացառապես նրա կամքի ուժի ու զորավարական տաղանդի շնորհիվ, եգիպտական բանակը ոչ միայն գլխովին չի ջախջախվում, այլև հարաբերական հաղթանակ է գրանցում խեթական բանակի նկատմամբ։ Այս ճակատամարտի նկարագրության մեջ առաջին անգամ հանդիպում է «շտռաֆբատի» սկզբունքը, երբ խուճապը բացառելու համար նետաձիգները նետահարում էին առանց հրաման նահանջած ցանկացած եգիպտացու։

Եգիպտոսի և Խեթական թագավորության միջև կնքված խաղաղության պայմանագիր

Ռամզես II-ի գահակալման 21-րդ տարվա ձմռանը Հաթթուսիլիս III-ի դեսպանը ժամանում է Եգիպտոսի մայրաքաղաք և իր թագավորի անունից եգիպտական թագավորին է հանձնում արծաթե հուշատախտակը՝ պայմանագրի սեպագիր գրությամբ՝ կնիքներով հաստատված, ըստ որի Հյուսիսային Սիրիան մնում է խեթերին, իսկ Հարավային Սիրիան, Պաղեստինը և Փյունիկիան անցնում է Եգիպտոսի իրավասությանը։ Խեթա-եգիպտական այդ դաշինքը նախատեսում էր նաև 22 փոխօգնության պայմաններ (ավելի ուշ դաշինքն ամրապնդվում է դինաստիական ամուսնությամբ. Ռամսես II-ը կնության է առնում խեթական արքայադստերը)։ Պայմանագիրը թարգմանվում է եգիպտերեն և հավերժացվում է Կառնակի և Ռամզեսեումի պատերին։undefined

Միջազգային պայմանագրի հուշատախտակ՝ Խեթական թագավորության (Հաթթուսիլիս III) և Եգիպտոսի (Ռամզես II) միջև:

Պատասխան պայմանագիրը, որը փարավոնը ուղարկում է Հաթթուսիլիս III-ին, նույնպես սեպագիր էր և գրված էր աքքադերենով։ 

Այսպիսով մոտ երկու դար ընթացող Եգիպտոսի և Խեթական տերության հետ հակամարտությունը, որի ընթացքում տեղի էին ունեցել հին աշխարհի մի շարք խոշորագույն ճակատամարտեր, այդ թվում Ք.Ա. 1274թ. տեղի ունեցած Քադեշի ճակատամարտը, լուծվում է, երբ ինչպես եգիպտացիներին, այնպես էլ խեթերին սկսում են սպառնալ այլ ազգեր, և Ք.Ա. 1258 թվականին Ռամզես II-ը ու խեթերի արքա Հաթթուսիլիս III-ը կնքում են պատմական քրոնիկներում արձանագրված առաջին հաշտության պայմանագրերը, որով սահմանվում է, որ հին աշխարհի այս երկու գերտերությունները ոչ միայն կդադարեցնեն թշնամանքը, այլև կսատարեն միմյանց՝ երրորդ կողմի ներխուժման դեպքում։ Պայմանագրում նշվում էր նաև, որ «Եթե որևէ մեկը փախչի Եգիպտոսից և գնա խեթերի երկիր, ապա խեթերի թագավորը նրան չի պահի իր երկրում և կվերադարձնի Ռամզես II-ի երկիր»։ Փախուստի հանգամանքն ինքնին եղել է հանձնման հիմք։ Պայմանագիրն ապահովել է նաև հարցման ենթակա անձանց անվտանգությունը. «Նրանց մահապատժի ենթարկելիս չեն վնասի նրանց աչքերը, շրթունքները և ոտքերը»։

Առաջադրանք 2

Երկգլխանի արծվի հնագույն պատկերները մենք տեսնում ենք Շենգավիթյան խեցեղենի (մ․թ․ա․ 5-4-րդ հազարամյակներ), շումերական արվեստի, խեթական թագավորության, Վանի թագավորության շրջանների գտածոների (Շիվինի աստծո պատկերը, մ․թ․ա․ 9-7-րդ դարեր) և միջնադարյան Անի մայրաքաղաքի ճարտարապետությունում և զարդաքանդակնեում։

Երկգլխանի արծվը ունի 3 հիմնական խորհուրդ՝ ազնվություն, երկնային զորություն, ինչպես նաև խորհրդանշում է Արեգակը:

Դեպի դուրս տարածված թևերը պաշտպանության նշան են, սուր ճանկերը խորհրդանշում են չարքերի դեմ մշտական պայքարը, մինչդեռ գլուխը խորհրդանշում է միայն իշխանություն։ Սրանից բացի, արծիվները միշտ խորհրդանշում են ուժ, քաջության, բարոյականություն և իմաստություն։

Երկգլխանի արծիվը արտահայտում է լեզվի, պատմության և ժամանակի գերակայությունը։ Բացի այդ, այն ներկայացնում է նաև երկու հակադիր ուժերի, երկու պաշտպանների հավերժական փոխակերպումը և մարդկության արարման չհնացող ճշմարտությունը։ Այս իմաստով, երկգլխանի արծիվը վերաբերվում է (նույնացվում է) Վահագնի ծնունդին և նրա երկակի էությանը։ Նա աստծո որդի էր և միաժամանակ մարդ արարած, ով ամուսնացած էր Աստղիկ դիցուհու հետ։

Այս ընտանեկան միավորումը, կնոջ և տղամարդու միավորման հնամյա (արխաիկ) խորհրդանիշն է, հպարտ թռչունի օգնությամբ երկինք համբարձվելու, մեռնելու և հարություն առնելու գաղափարն է, ժամանակի և հավերժության, դրախտի և դժոխքի, երիտասարդության և ծերության խորհրդանիշն է։ Երկգլխանի արծիվը՝ հակադիր կողմերի միավորումը, ներկայացնում է արծվի պես վեհ, անվախ և ազնիվ դառնալու հոգևոր զարգացման ճանապարհը։

No photo description available.

Առաջին սահմանադրությունը

Խեթերը շատ լուրջ էին վերաբերվում իրավական հարցերին, քանի որ գտնում էին, որ համաձայնագրերը կազմվում էին ոչ միայն մարդկանց, այլև աստվածների առաջ։ Օրենքի խախտումը հավասարվում էր աստվածներին վիրավորելու հետ։ Խեթական օրենքները սրբություն էին, դրանք կախում էին երկաթե, ոսկե, արծաթե ցուցանակների վրա և պահվում էին տաճարներում։

Պալատ էր տարվում միայն կավե կրկնօրինակը, որոնց շնորհիվ այսօր կարող ենք գնահատել խեթերի իրավական համակարգը:

Խեթական օրենքներում շատ հետաքրքիր կետեր կային: Այսպես, զավթված հողի առաջնորդը «խեթերի երկրի հետ» պայմանագիր էր կնքում: Հենց երկրի, այլ ոչ թե թագավորի: Նրանք գտնում էին, որ թագավորը չի կառավարում երկիրը, այլ ծառայում է երկրի համար: Դրանում էր կայանում Խեթական կայսրության նշանակալի տարբերությունը, հնագույն աշխարհի արևելյան երկրներից:

Աշխարհում մեզ հայտնի առաջին սահմանադրությունը կազմվել է խեթերի կողմից: Եղել է Տելեպինոս արքայի հրամանով (մ.թ.ա. 1500 թ.), ով բարեփոխեց երկրում իշխանության ղեկը հանձնելու համակարգը և նկարագրեց գործող ղեկավարող մարմինների գործունեությունը՝ հստակ սահմանափակելով նրանց պարտականությունները: Արքան երկրի միավորման խորհրդանիշն էր: Մեծերի խորհուրդը՝  նախարարների և հրամանատարների խորհուրդն էր, զինվորական խորհրդի մեջ էին մտնում բարձրստիճան պաշտոնյաներ և զինվորականներ:

Այս խորհուրդը կարելի է նաև կոչել առաջին սահմանադրական դատարանը, որը վիճելի դեպքերում որոշում էր գահաժառանգի հարցը և հանցագործներին պատիժ ընտրելիս ձայնի իրավունք ուներ:

Իր աշխատելավոճով այս խորհուրդը նման էր հին գերմանական խորհրդին: Այն իրավունքների սահմանափակումները, որը հաստատել էր Տելեպինոս արքան, Խեթական կայսրությունում պահպանվեցին երեք դար, մինչև թագավորության անկումը:

Առանց թվագրության

Խեթական կայսրության լուրջ ուսումնասիրություններն սկսվեցին XX դարում: 1906թ. Բողազկյոյի արխիվը բացահայտեց  խեթական արքաների ցանկը, 1915-1916թթ. չեխ լեզվաբան Բեդրժիխ Հրոզնին վերծանեց  խեթական գրերը:

Պատմբանների խնդիրն այն էր, որ խեթերը երբեք չէին հայտնում հստակ տարեթվեր: Նրանց արքաների քաջագործությունների մասին շատ գրվածքներում տեսնում ենք «հաջորդ տարի» արտահայտությունը, բայց արձանագրության տարեթիվը հայտնի չէ: Խեթերը չեն ժամանակագրել իրենց պատմությունը կոնկրետ պահից և չեն նշել արքաների կառավարման ժամկետները: Խեթական կայսրության ժամանակագրության մասին տեղեկանում ենք նրա հարևաններից:

Կրոնը

Խեթերի կրոնը տեղական և պետական կուռքերի խառնուրդ էր: Գերագույնը՝ ամպրոպի աստվածն էր՝ Թեշիբը: Նրան պատկերում էին կայծակով, կացինը ձեռքին՝ մեծանիվ կառքով լծված ցուլերով:

Խեթական աստվածների պանթեոնը հսկայական էր և կարող էր փոխվել կախված այս կամ այն կուռքի գերակայությունից: Խեթերը պաշտել են նաև կենդանիներին: Մեզ քաջ հայտնի երկգլխանի առյուծը գալիս է հենց խեթերից: Երկրպագությունն իրականացնում էին ինչպես բաց երկնքի տակ, այնպես էլ տաճարներում: Խեթական շրջանի տաճարի կիկլոպյան շարվածք է հայտնբերվել Խաթթուսասում:

Լեզուն

Խեթական թագավորությունում տարածված էր ութ լեզու: Արքաները պաշտոնական արարողությունների ժամանակ խոսում էին խեթերեն և աքքադերեն, հուրիերեն սովորաբար գրվում էին արձանագրությունները: Բառարանները, որոնցից օգտվում էին գրչակները, կազմված էին հիմնականում շումերական նշաններից:

Ո՞ւր անհետացան խեթերը

Հարց է ծագում՝ ուր անհետացան խեթերը: Իոհան Լեմանն իր «Խեթերը. Հազարավոր աստվածների ժողովուրդը» գրքի մեջ առաջ է քաշում մի տարբերակ, որ խեթերը արտագաղթել են հյուսիս, որտեղ ձուլվել են գերմանական ցեղերի հետ: Նա գրում է. «Համեմատելով գերմանացիների հետ՝ խեթերը չափազանց բարեկիրթ են և հաշվենկատ… և որ ամենազարմանալին է և ընդունված է միայն հռոմեացիների մոտ, ըստ նրանց ռազմական վարգականոնի՝ ավելի շատ հույսը դնում են Աստծո, քան զինվորի վրա»:

Առաջադրանք 3/լրացուցիչ , դիտել տեսանյութը, ամփոփել 15-20 նախադասությամբ/

Նեֆերտիտին եւ առեղծվածային Միտանի պետությունը/տեսաֆիլմ/

Հին քաղաքակրթություն

Պաուլո Կոելիոյի,,Հեքիաթ փշատերև ծառի մասին

Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։  Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի Ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ  բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…


Գրի’ր, թե ի°նչ սովորեցրեց քեզ այս պատմությունը։

Ինձ այս պատմությունըսովորեցրեց , որ չի կարելի մարդկանց իրենց տեսքով ընկերություն անել

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա հաշվետվությւոն
Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն
Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն։


Անհատական նախագիծ
Բիգ Բեն
Ազատության արձան
Անհատական նախագիծ

Կես էջի սահմանում ամփոփել մեր անցած թեմաները։
Մի քանի նախադասությամբ ընդհանուր ամփոփել այն, ինչ ուսումնասիրել ենք:
Մենք ուսումնասիրել ենք , Հայկական Լեռների /լեռնաշխթաների մասին, Դարերը գրել կարդալ, երևանի մասին ենք նախագիծ կատարել և Հայերի ծագումնաբանության մասին ենք կարդացել։Մենք նաև ուսումնասիրել ենք առասպելների մասին , լեգենդների։ Սովորել ենք թե ուրիշ երկներից մարդիկ ինչ պատկերացումներ են ունեցել աշխարհի ստեղծման մասին և արեգակի մասին։ Սովորել ենք տարբեր աստվածների մասին ։ Ուսումնասիրել ենք կրոնի մասին։Սովորել ենք ազգագրագետների, դրամագետների, հնագետների մասին։ Այս թեմաները բավականին հետաքրքիր էին։անցել ենք Համմուրապիի մասին և իր օրենցգրքի։ Սովորել ենք իր օրենքները։Կարդացել ենք և ուսումնասիրել ենք Միջագետքի մասին առասպելներ։ Անցել ենք շումերների, բաբելոնացիների,փյունիկեցիների և խեթերի մասին։

1.Ժամանակագրություն, Գրել , որ դարի, որ կեսն է։
800 թվական – 8-րդ դար 1- ին կես
810 թվական-8-րդ դար 2-րդ կես
1200 թվական -13-րդ դար 1-ին կես
2024 թվական-21-րդ դար 2-րդ կես
1990 թվական -20-րդ դար 2-րդ կես
Ք․ա․ 782 թվական – 8-րդ դար 2-րդ կես
Ք․ա․ 80 թվական – 1-ին դար 1-ին կես
2.Ներկայացնել հայկական լեռնաշխարհի.
Ա. Հինգ խոշոր գետերը։
Եփրատ գետ
Տիգրիս գետ
Կուր գետ
Ճորոխ գետ
Արաքս գետ
Բ․Երեք խոշոր լճերը։
Սևանա լիճ
Վան լիճ
Ուրմիա լիճ
Գ․ Հինգ ամենաբարձր լեռները։
Սիփան լեռ
Արագած լեռ
Ջիլոն լեռ
Սաբալանն լեռ
Մասիս լեռ
3.Իմ պատկերացումներ Արատտա երկրի մասին։
Իմ պատկերացումների համեմատ Արատա երկիրը մի հզոր պետություն էր , որը գտնվում էր միջագետքի և հայաստանի միջև
4.Գրավոր պատմել Եգիպտոսի մասին։
Եգիպտոսը գտնվում է աֆրիկայի հարավ արևելք հատվածում։ Եգիպտոսը հայտնի էր իր փարավոններով և բուրգերով։
5.Բացատրել բառերը։
Հիերոգլիֆ-պատկերագիր
Բուրգ-հողից պատրաստված շինություն
Փարավոն-եգիպտական թագավոր
Սֆինքս-հունական բառ <<սեղմվող>>
Ռոզեթյա քար-Հին եգիպտական ժառանգություն
Սեպագիր-քարերի վրա գրություներ։
Ֆրանսուա Շամպոլիոն-Ֆրանսացի լեզվաբան
6.Ինչով են հայտնի պատմությանը․
Ա․ Բաբելոնացիները
Բաբելոնացիները հայտնի են , իրենց համուրապպիի օրենս գրքով և իրենց կախովի այգիով։
Բ․Շումերները

Գ․ Փյունիկեցիները
Դ․Խեթերը

Մոդուլ

Գտե՛ք հետևյալ թվերի բացարձակ արժեքները.– 10, + 1, – 3, + 12, + 18, 0, – 19, – 100։

մոդուլ -10-ը =10

+1-ը = 1

Մոդուլ -3-ը = 3

+12-ը = 12

Մոդուլ +18-ը = 18

Մոդուլ 0-ը = 0

Մոդուլ -19-ը = 19

Մոդուլ -100-ը =100

Եթե դրական ամբողջ թվի բացարձակ արժեքը հավասար է 9-ի,ինչի՞ է հավասար նրա հակադիր թվի բացարձակ արժեքը։

|-9|=9

Եթե բացասական ամբողջ թվի բացարձակ արժեքը հավասար է 20-ի, ինչի՞ է հավասար նրա հակադիր թվի բացարձակ արժեքը։

|-20|=20

Հաշվե՛ք.

ա) |– 6| + |4|

6+4=10

դ) |– 50| + |– 4|

50+4=54

է) |– 18| · |– 21|

18×21=378

բ) |21| – |6|

21-6=15

ե) |31| + |27|

31+27=58

ը) |44| : |– 4|

44:4=11

գ) |– 3| – |– 1|

3-1=2

զ) |15| · |– 12|

15×12=180

թ) |– 210| : |– 15|

210:15=14

Երկու թվերից ընտրե՛ք այն թիվը, որի բացարձակ արժեքն ավելիմեծ է.

ա) – 7 < 11

գ) – 31 > – 50

ե) 0 < 3

բ) – 6 < – 5

դ) 9 > 8

զ) 17 > 0

Գրե՛ք այն թվերի բազմությունը, որոնց բացարձակ արժեքներըհավասար են 8, 3, 4, 15 թվերից որևէ մեկին։

|8|=8

|-8|=8

|3|=3

|-3|=3

|4|=4

|-4|=4

|15|=15

|-15|=15

Հաշվե՛ք |*| : 5 + 11 արտահայտության արժեքները` աստղանիշիփոխարեն տեղադրելով հետևյալ թվերը.

0, – 15, – 45, 10, – 30

|0|:5+11=11

|-15|:5+11=14

|-45|:5+11=20

|10|:5+11=13

|-30|:5+11=17

Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելուդեպքում կստացվի հավասարություն.

ա) |5| = 5,

գ) |0| = 0,

ե) |3| – 1 = 2

,բ) |– 1| = 1

դ) 2 · |2| = 4,

զ) 3 + |3| = 6։