Խնդիրներ եռանկյան անհավասարության մասին

  1. Նկար 166-ում ∠ABD=34∘, ∠BAC=52∘: Գտեք ∠BDC-ն: 

86∘
2. ABC եռանկյան A անկյունը երկու անգամ մեծ է B անկյունից, AK-ն եռանկյան կիսորդն է: Ապացուցեք, որ ∠AKC=2⋅∠B: 

3. ABC եռանկյան մեջ ∠A=40∘, ∠B=69∘: Գտեք ∠C-ն: 
∠C = 180° − 109°
∠C = 71°

4.  Հավասարասրուն եռանկյան հիմքի դիմացի անկյունը 120∘ է: Գտեք հիմքին առընթեր անկյունները: 
հիմքին առընթեր անկյունները են՝ 30° և 30°

5. Գտեք ABC եռանկյան անկյունները, եթե ∠A:∠B:∠C=1:3:5: 
20°, 60°, 100°

6. Գտեք ABC եռանկյան անկյունները, եթե ∠A:∠B:∠C=1:2:3: 

7. ABC եռանկյան մեջ ∠A=40∘, ∠B=70∘, AK-ն կիսորդ է: Գտեք AKB անկյունը: 

8. ABC եռանկյունում ∠A=20∘, ∠B=75∘: Ինչպիսի՞ն է ABC եռանկյունը: 

9. Հայտնի է, որ ABC սրանկյուն եռանկյան A անկյունը 20∘ է: Կարո՞ղ է B անկյունը փոքր լինել 70∘-ից: 
ոչ, չի կարող B անկյունը փոքր լինել 70°-ից։

10. ABC եռանկյունում ∠A=25∘, ∠B=47∘: Ինչպիսի՞ն է ABC եռանկյունը: 
ABC եռանկյունը բութանկյուն եռանկյուն է:

11. Հայտնի է, որ ABC բութանկյուն եռանկյան C անկյունը 36∘ է: Կարո՞ղ է A անկյունը մեծ լինել 54∘-ից: 
այո, կարող է A անկյունը մեծ լինել 54°-ից։

12. Ամեն մի եռանկյուն ունի՞ ներքնաձիգ և էջեր: 
Ոչ, ամեն եռանկյուն չունի ներքնաձիգ և էջեր։Oգտագործվում են միայն ուղղանկյուն եռանկյունում։

13.ABC եռանկյունում ∠A=20∘, ∠B=70∘: Որո՞նք են ABC եռանկյան էջերը, ո՞րն է ներքնաձիգը: 
Էջեր՝ AC, BC Ներքնաձիգ՝ AB

14. Ուղղանկյուն եռանկյան սուր անկյուններից մեկը 21∘ է: Գտեք մյուս սուր անկյունը: 
90° − 21° = 69°

15. Ուղղանկյուն եռանկյան սուր անկյուններից մեկը չորս անգամ մեծ է մյուսից: Գտեք այդ անկյունները: 
Պատասխան՝ 18° և 72°

16. Ուղղանկյուն եռանկյան սուր անկյունները հարաբերում են ինչպես 2:7: Գտեք այդ անկյունները: 
Պատասխան՝ 20° և 70°

17. Գտեք ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգին տարված միջնագիծը, եթե ներքնաձիգը 16 սմ է: 
16 ÷ 2 = 8 սմ

18. Ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգին տարված միջնագիծը 6 սմ է, սուր անկյուններից մեկը՝ 30∘: Գտեք այդ անկյան դիմացի էջը: 
12/2​=6 սմ

19. ABC ուղղանկյուն եռանկյան մեջ ∠A=30∘, BC=7 դմ: Գտեք AB ներքնաձիգը: 
AB = 14 դմ

20. ABC ուղղանկյուն եռանկյունում ∠A=30∘, AB ներքնաձիգը 17 սմ է: Գտեք BC-ն: 
BC = 8.5 սմ

21. ABC ուղղանկյուն եռանկյան AB ներքնաձիգը 19 սմ է, BC-ն՝ 9,5 սմ: Գտեք ∠A-ն: 
∠A = 30°

22. ABC ուղղանկյուն եռանկյան AB ներքնաձիգը երկու անգամ մեծ է AC էջից: Գտեք ∠B-ն: 
∠B = 30°

23. ABC եռանկյունում AB=BC, ∠A=72∘, AD-ն ABC եռանկյան կիսորդն է: Ապացուցեք, որ ABD և ADC եռանկյունները հավասարասրուն են: 

24. Ապացուցեք, որ ցանկացած եռանկյունում կա անկյուն, որը՝ ա) փոքր չէ 60∘-ից, բ) մեծ չէ 60∘-ից: 
Ցանկացած եռանկյունում միշտ կա՝
գոնե մեկ անկյուն ≤ 6060^\circ
գոնե մեկ անկյուն ≥ 6060^\circ

25. ABC եռանկյան BD միջնագիծը հավասար է AC կողմի կեսին: Ապացուցեք, որ ∠B=90∘: 
AD=DC= AC​/2
BD=AC​/2
BD=AD=DC
∠B=90∘

26. ABC եռանկյան BD միջնագիծը հավասար է AD հատվածին: Գտեք ∠A-ն, եթե ∠DBC=25∘: 
6565^\circ

27. ABC եռանկյան AD և CE բարձրությունները հատվում են H կետում: Գտեք ∠EHD-ն, եթե ∠B=40∘: 
∠EHD=180∘−∠B
եթե∠B=40∘
∠EHD=180∘−40∘=140∘

28. MK հիմքով MNK հավասարասրուն եռանկյունում ∠M=30∘, MN+NK=40 սմ: Գտեք NHբարձրությունը: 
Քանի որ եռանկյունը հավասարասրուն է ուրեմն՝
MN=NK
40:2=20
MN=NK=20սմ
<M=<K=30∘
<N=180-30-30=120∘
NH=MN/2=20/2=10սմ
NH=10սմ

Ապրիլի 27-ից մայիսի 1

Հարցեր

Ինչ է քիմիական կապը:
Այն ուժն է , որով միացնում են ատոմների և ստանում նյութեր և մոլեկուլներ։

Ի՞նչ տեսակների են լինում քիմիական կապերը։
Իոնային, Կովալենտ, Մետաղական

Ո՞ր կապն է կոչվում կովալենտ կապ։
Այն կապն է երբ ատոմների կիսում են իրենց էլեկտրոնները։

Ինչպե՞ս է առաջանում կովալենտ կապը։
Այն առաջանում է երբ երկու ատոմ տալիս են իրենց էլեկտրոնները և ստանում ընդանուր էլեկտրոնային զույգ։

Ո՞ր կապն է կոչվում իոնային կապ։
Իոնային կապ է կոչվում այն կապը , երբ մեկ ատոմ տալիս է իր էլեկտրոնը իսկ մյուսը վերցնում։

Ինչպե՞ս է առաջանում իոնային կապը։
Մի ատոմ կորցնում է էլեկտրոնը դառնում դրական իոն, իսկ մյուսը վերցնում է դառնում բացասական իոն։Դրանք ձգում են իրար և ստանում կապ։

Ո՞ր կապն է կոչվում մետաղական կապ։
Այն կապը , որը գոյություն ունւ մետաղական ատոմներից

Ինչպե՞ս է բնութագրվում մետաղական կապը։
Ատոմները տալիս են իրենց էլեկտրոնները, ստեղծվում է ազատ էլեկտրոնների կապ, և ազատ շարժվում են։

Ինչի՞ց է կազմված ատոմը:
Նեյտրոններից, Պրոտոններից և Էլեկտրոններից։

 Chewing Gum

Read the text “Gum”, use all new words in your own sentences

New words`
sap-the liquid that flows inside plants and trees, carrying nutrients
polymers-very large molecules made of repeating smaller parts; they are used to make things like plastic and rubber.
catalyst-something that speeds up a chemical reaction without being used up itself.
tar-a thick, sticky black substance often used for roads or roofing.
Sentences`
The tree released sap when its branch was cut.
Plastic bottles are made from polymers.
A catalyst can make chemical reactions happen faster in a lab.
The workers spread tar on the road to fix the cracks.

Բաղաձայնների ուղղագրությունը

Ձ-Ծ-Ց

Ծ-ի և ց-ի գրության ու արտասանության տարբերություններ չկան, օրինակ՝
ծաղիկ, կարծր, ցանց, ցորեն։
Ձ-ի արտասանությունն ու գրությունը որոշ բառերում տարբեր են։
Մի շարք արմատներում և նրանցից կազմված բառերում ղ-ից (արտասանվում
է խ), ր-ից կամ ձայնավորից հետո արտասանվում է ց հնչյունը, բայց գրվում է ձ
տառը՝ արձակ (նաև արձակուրդ, ընդարձակ, համարձակ), բարձ, բարձել, բարձր,
դաղձ, դարձ, դեղձ, դեղձան (բաց դեղնագույն, խարտյաշ), դեղձանիկ, դերձակ,
դերձան (կարի թել), խուրձ, հանդերձ, հարձակվել, համբարձվել, Համբարձում,
որձ, վարձ, փորձ, օձ։
Ջ-Ճ-Չ
Ճ-ի և չ-ի գրության ու արտասանության տարբերություններ չկան, օրինակ՝
ճահիճ, կարճ, չամիչ, կանաչ։
Ջ-ի արտասանությունն ու գրությունը որոշ բառերում տարբեր են։
Մի շարք արմատներում և նրանցից կազմված բառերում ղ-ից (արտասանվում
է խ), ր-ից կամ ձայնավորից հետո արտասանվում է չ հնչյունը, բայց գրվում է ջ
տառը՝ աղջիկ, ամբողջ, աջ, առաջ, առաջին, առաջնորդ, արջ, զիջել, թրջել
(խոնավացնել), իջնել, մեջ (նաև միջև), մեջք, ողջ (նաև ողջույն, առողջ), ոջիլ,
վերջ, քաջք (դև)։

Վարժություններ
Վարժություն 1։ 
Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ձ, ծ կամ ց։
Արձակուրդ, ասացվածք, ընդարձակ, ատաղծագործ, գլուխկոնծի, համարձակ, բարձ, բարձել, թխվածք, բարձր, խցկել, առանձք, դաղձ, դարձ, կծկտուր, դեղձ, դեղձանիկ, հանդիպակաց, դերձակ, դերձան, խուրձ, ձվածեղ, հանդերձ, հինավուրց, լպրծուն, հարձակվել, համբարձվել, Համբարձում, փայծաղ, որձ, վարձ, ուրց, փորձ, որձյալ, օձ, օձիք։

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ջ, ճ կամ չ։
Աղջիկ, ամբողջ, թարթիչ, աչք, ծխամորճ, առաջ, աճպարար, գոչի, խոջկոր, առաջին, կոճկել, առաջնորդ, արջ, զիջել, թռչել, թրջել, իջնել, կարկաչել, մեջ, միջև, մեջք, ողջ, մուրջ, ողջույն, մահճակալ, առողջ, ոջիլ, քաղաք, վերջ։

Դաս 5.5 Բնակչության ռասայական, էթնիկ ( ազգային) և կրոնական կազմը

Պատասխանել հարցերին

1.Բացատրե’լ հիմնական և անցումային ռասաների առաջացումը:
առաջացել են մարդկանց երկարատև բնակությունից տարբեր բնական պայմաններում (կլիմա, արև, միջավայր)։Անցումային ռասաներ առաջացել են տարբեր ռասաների խառնման արդյունքում։

2.Ներկայացնե’ հիմնական ռասաների մարդաբանական կարեւոր հատկանիշները:
Եվրոպեոիդ – բաց մաշկ, տարբեր աչքի գույներ, ուղիղ/ալիքավոր մազեր
Մոնղոլոիդ – դեղնավուն մաշկ, նեղ աչքեր, ուղիղ սև մազեր
Նեգրոիդ – մուգ մաշկ, գանգուր մազեր, լայն քիթ

3.Ի՞նչ է <<ցեղը>>,<<ժողովուրդը>>,<<ազգը>>,<<լեզվախումբը>>,<<լեզվաընտանիքը>>:
Ցեղ – մարդկանց խումբ՝ ընդհանուր ծագումով և արտաքին հատկանիշներով
Ժողովուրդ – մարդիկ, որոնք ապրում են միասին և ունեն ընդհանուր մշակույթ
Ազգ – ժողովուրդ, որը ունի ընդհանուր լեզու, մշակույթ և ինքնագիտակցություն
Լեզվախումբ – նման լեզուների խումբ
Լեզվաընտանիք – մեծ խումբ, որը միավորում է լեզվախմբերը

4.Բնութագրե’լ հայ էթնոսի առաջացումը:
Հայ էթնոսը ձևավորվել է Հայկական լեռնաշխարհում՝ տարբեր հին ցեղերի միավորման արդյունքում։ Հիմնական դեր են ունեցել հնդեվրոպական ցեղերը, և ժամանակի ընթացքում ձևավորվել է հայ ժողովուրդը՝ իր լեզվով ու մշակույթով։

Թվային ֆունկցիա, տրման եղանակները 

  1. Արդյո՞ք այս 𝑠=2𝑣 արտահայտությունը ֆունկցիա է: 

այո 

ոչ 

  1. Ո՞րն է այս ֆունկցիայի կախյալ փոփոխականը: 

𝑣 

𝑠 

արտահայտությունը ֆունկցիա չէ 

  1. Հանդիսանում է արդյո՞ք ներքևի գծագիրը ֆունկցիայի գրաֆիկ: 

Այո, հնարավոր է։

  1. Ֆունկցիան տրված է աղյուսակով:  
𝑥 3 5 11 
𝑦 9 25 121 
  1. Լրացրու դատարկ պատուհանները: 

1. Եթե արգումենտի արժեքը 3-ն է, ապա ֆունկցիայի արժեքը հավասար է9 -ի: 

2. եթե ֆունկցիայի արժեքը հավասար է 25-ի, ապա արգումենտը հավասար է5 -ի: 

  1. Տրված են երկու մեծություններ՝ 𝑡= արագությունը և 𝑢= ճանապարհը: 

Ընտրիր ճիշտ պնդումը: 
 

𝑢-ն ֆունկցիան է 

𝑡-ն ֆունկցիան է 

  1. Տրված է 

       ֆունկցիան: 

Գտիր՝ 

𝑦 (3)= 3

𝑦 (−6)= -6

  1. Ո՞ր կետում որոշված չէ y=3x−75x+1
    y=3x75x+1ֆունկցիան (կոտորակը մի կրճատիր): 

𝑥 = − 0.2

  1. Որոշիր, թե ո՞ր կետերում որոշված չէ 𝑓(𝑥)= 2−x9−x22x9x2ֆունկցիան: 

Այս ֆունկցիան որոշված չէ հետևյալ կետերում. 

𝑥=−2,𝑥=9 

𝑥=−9,𝑥=9 

𝑥=−3,𝑥=3 

𝑥=−2,𝑥=2 

𝑥=−9,𝑥=2 

 Ռեյ Բրեդբերի։Ամբողջ ամառը մեկ օրում

— Պատրա՞ստ եք:
” Այո՜:
” Հիմա՞:
” Շուտով:
” Իսկ գիտնականները ճի՞շտ են ասում: Այսօր է լինելու, չէ՞:
” Նայի՛ր, էլի: Կտեսնես:
Իրար խառնված, իրար սեղմված՝ ասես վարդերն ու խոտերը այգում, երեխաները մի մարդու նման հայացքներն ուղղել էին դուրս՝ փնտրելով ամպերի հետևում թաքնված արևը:
Անձրև էր գալիս:
Անձրևը յոթ տարի է՝ չէր կտրվում: Հազար ու հազար օրեր գիշեր-ցերեկ հորդում էր անձրևը, կաթիլները թմբկահարում էին տանիքներն ու աղմկում, հոսում էին ջրի շիթերը, և բյուրեղյա ցայտերի միալար զրնգոցն ընդհատվում էր միայն փոթորկի ոռնոցով և այնքան ուժեղ դղրդյուններով, ասես հսկայական ալիքներ էին բախվում ցամաքի կղզյակներին: Անձրևը սրբում-տանում էր հազարավոր անտառներ, և հազարավոր անգամներ դրանք կրկին աճում էին, որպեսզի կրկին ճզմվեն ջրերի ծանրության տակ: Եվ դա շարունակվում էր անվերջ, քանի որ սկսած անհիշելի ժամանակներից՝ այդպիսին էր կյանքն այդտեղ՝ Վեներայի վրա:
Դասարանը լիքն էր երեխաներով, որոնց ծնողները եկել ու հաստատվել էին այդ մոլորակում՝ բնակեցնելու համար այդ խորթ, անձրևոտ աշխարհը:
” Կտրվու՜մ է, կտրվու՜մ է:
” Հա էլի, հա՜:
Մարգոն առանձին էր կանգնած՝ հեռու այդ բոլոր երեխաներից, ովքեր չէին էլ պատկերացնում, որ կար մի ժամանակ, երբ ամենուր միայն անձրև, անձրև ու անձրև չէր: Նրանք բոլորն ինը տարեկան էին, և եթե անգամ յոթ տարի առաջ եղել էր այնպիսի մի օր, երբ արևը մեկ ժամով դուրս էր եկել ու ապշած աշխարհին ցույց էր տվել իր դեմքը, նրանք դա չէին հիշում: Երբեմն նա գիշերով լսում էր, թե ինչպես են մյուս երեխաները քնի մեջ շուռումուռ գալիս՝ ինչ-որ բան հիշելով, ու գիտեր, որ մյուսները երազ են տեսնում ու հիշում են ոսկի, կամ դեղին մատիտ, կամ այնքան մեծ մետաղադրամ, որ դրանով կարելի է գնել ողջ աշխարհը: Նա գիտեր, որ մյուսներին թվում է, թե հիշում են մի ջերմություն, երբ ասես շիկնում է դեմքդ, շիկնում է ողջ մարմինդ, շիկնում են ձեռքերդ, ոտքերդ ու դողացող ափերդ: Բայց հետո նրանք բոլորն արթնանում էին, և կրկին լսվում էր անձրևի անվերջ թակոցը, և թափանցիկ մարգարտահատիկները շարունակում էին շաղ գալ կտուրների, ծառուղիների, պարտեզների ու անտառների վրա, և երազները լքում էին նրանց:
Նախորդ ամբողջ օրը նրանք դասարանում կարդում էին արևի մասին: Լսում էին, թե ինչքան դեղին է այն՝ իսկական լիմոնի նման, ու ինչքան տաք: Իսկ հետո փոքրիկ պատմություններ ու բանաստեղծություններ էին գրում դրա մասին:

Ինձ թվում է՝ արևը մի ծաղիկ է,
Որ միայն մի ժամ է ծաղկում:

Սա Մարգոյի բանաստեղծությունն էր, որ նա կամացուկ կարդաց լուռ դասարանի առաջ, մինչ դրսում հորդում էր տեղատարափ անձրևը:
” Է՜, դա քո գրած չի,- գոռաց տղաներից մեկը:
” Իմ գրածն է,- ասաց Մարգոն:- Ես եմ գրել:
” Ուիլիա՛մ,- սաստեց ուսուցչուհին:
Բայց դա երեկ էր: Իսկ հիմա անձրևը նոսրանում էր, և երեխաները խմբվել էին մեծ լուսամուտների դիմաց ու սեղմվել էին հաստ ապակիներին:
” Ուսուցչուհին ու՞ր է:
” Հիմա կգա:
” Դե թող շուտ գա, թե չէ ամեն ինչ բաց կթողնի:
Անհամբերությունից վառվելով՝ երեխաները գնդակի պես ցատկոտում ու հոլի պես պտտվում էին տեղում: Միայն Մարգոն էր քաշվել մի կողմ: Նա շատ փխրուն աղջիկ էր, ու թվում էր, թե վաղուց, շատ վաղուց մոլորվել էր անձրևի մեջ, ու անձրևը սրբել էր նրա աչքերի կապույտը, շուրթերի կարմիրն ու մազերի ցորնագույնը: Նա ասես հին ու փոշոտ ալբոմից պոկած խամրած լուսանկար լիներ, և այն հազվադեպ պահերին, երբ խոսում էր, ձայնը հազիվ էր լսվում: Ու հիմա, միայնակ կանգնած, Մարգոն անձրևոտ ապակու միջից նայում էր դրսի թաց, աղմկոտ աշխարհին:
” Դու՞ ինչ ես նայում,- ասաց Ուիլիամը:
Մարգոն լուռ էր:
” Քեզ հե՛տ եմ խոսում:
Տղան հրեց նրան: Բայց Մարգոն չշարժվեց, ուղղակի մի քիչ ցնցվեց ու վերջ: Մյուսներն իրենց հեռու էին պահում նրանից ու նույնիսկ չէին էլ նայում վրան: Մարգոն գիտեր, որ երեխաները խուսափում են իրենից: Պատճառն այն էր, որ ինքը չէր ուզում այդ ստորգետնյա քաղաքի խուլ թունելներում խաղալ մյուսների հետ: Եթե ինչ-որ մեկը խփում էր նրան ու փախչում, ինքն ուղղակի կանգնած էր մնում, աչքերն արագ-արագ թարթելով նայում էր հետևից ու չէր հետապնդում: Երբ ամբողջ դասարանն ուրախ երգեր էր երգում երջանկության, կյանքի ու խաղերի մասին, ինքն հազիվ էր շարժում շուրթերը: Եվ միայն այն ժամանակ, երբ երգերն արևի ու ամառվա մասին էին, Մարգոն կամացուկ երգում էր մյուսների հետ՝ հայացքը թաց լուսամուտներին հառած: Իսկ իր ամենամեծ հանցագործությունն, իհարկե, այն էր, որ ինքն ընդամենը հինգ տարի առաջ էր եկել այդտեղ ու հիշում էր արևը, հիշում էր՝ ինչպես էր այն փայլում Օհայոյի կապույտ երկնքում, երբ ինքը չորս տարեկան էր: Իսկ մյուսներն ամբողջ կյանքում ապրել էին Վեներայի վրա ու ընդամենը երկու տարեկան էին եղել, երբ վերջին անգամ երևացել էր արևը, և վաղուց արդեն մոռացել էին, թե ինչպիսին է այն, ինչ գույն ունի ու ինչքան տաք է:
Իսկ Մարգոն չէր մոռացել:
” Ոնց որ մե՜ծ մետաղադրամ լինի,- մի անգամ ասաց նա ու աչքերը կկոցեց:
” Սուտ ես ասում,- գոռացին երեխաները:
” Ու օջախի կրակի պես տաք է,- ասաց նա:
” Պոչով սուտ, դու ոչ մի բան էլ չես հիշում,- գոռացին մյուսները:
Բայց Մարգոն հիշում էր: Եվ հիմա, մյուսներից առանձին կանգնած, նա լուռ նայում էր թրջված լուսամուտից դուրս: Իսկ մի անգամ՝ մի ամիս առաջ, երբ երեխաներին տարել էին լողանալու, նա հրաժարվել էր մտնել ցնցուղի տակ, ու գլուխն առած ձեռքերի մեջ, ականջները պինդ սեղմած՝ ճչում էր՝ թող ջուրը չլցվի՜ գլխիս: Ու դրանից հետո կամաց-կամաց սկսել էր հասկանալ, որ ինքը տարբեր է մյուսներից, ու մյուսներն էլ էին զգում նույն բանն ու իրենց հեռու էին պահում: Ասում էին, որ հաջորդ տարի հայրն ու մայրը Մարգոյին հետ են տանելու Երկիր, ու չնայած դա հազարավոր դոլարների կորուստ էր լինելու նրա ընտանիքի համար, պարզ էր, որ դա կյանքի պես կարևոր հարց է: Եվ այդ բոլոր մեծ ու փոքր պատճառներով էլ երեխաներն ատում էին նրան: Նրանք ատում էին նրա գունատ դեմքը, ասես ինչ-որ բանի սպասող լռությունը, նիհարիկ մարմինն ու այն, որ նա գուցե վերադառնալու է Երկիր:
” Գնա՛ այստեղից,- տղան կրկին հրեց նրան:- Ինչի՞ ես սպասում:
Աղջիկն առաջին անգամ շրջվեց ու նայեց Ուիլիամին: Ու աչքերում երևաց, թե ինքն ինչի է սպասում:
” Դու ի՞նչ գործ ունես այստեղ,- ջղայնացած ասաց տղան,- իզուր էլ սպասում ես, մեկ է՝ ոչ մի բան էլ չես տեսնելու:
Մարգոն անձայն շարժեց շուրթերը:
” Ոչ մի բա՛ն, ասում եմ,- գոռաց տղան,- քեզ խաբել ենք, ուղղակի ձեռ էինք առնում:- Նա շրջվեց մյուս երեխաների կողմ:- Այսօր ոչ մի բան էլ չի լինելու, չէ՞:
Բոլորը մի պահ զարմացած նայեցին նրան, ապա հասկացան ու սկսեցին ծիծաղելով գլուխները թափ տալ.
” Չէ՜, ոչի՜նչ, ոչ մի բա՜ն:
” Բայց ախր…- շշնջաց Մարգոն՝ անզոր հայացքն ուղղելով մեկից մյուսի վրա:- Ախր այսօր հենց այդ օրն է, գիտնականներն են ասել, իրենք պիտի իմանան, չէ՞, ախր արևը…
” Խաբել ենք, խաբե՜լ,- ասաց տղան ու հանկարծ կոպիտ բռնեց աղջկա ձեռքը:- Երեխեք, եկեք Մարգոյին փակենք խորդանոցում, քանի դեռ ուսուցչուհին չի եկել:
” Չէ,- ասաց Մարգոն՝ ընկրկելով:
Նրանք հարձակվեցին աղջկա վրա, բռեցին ու սկսեցին քաշքշել ու հրել: Մարգոն դիմադրում էր, հետո աղաչում էր, հետո լաց էր լինում, բայց նրան քարշ տվեցին հետ՝ թունել, ու հետ՝ դեպի ամենահեռու սենյակը, ու հետո խորդանոց, ու հետո շրխկացրեցին ու կողպեցին դուռը: Ապա, խորդանոցի դիմաց կանգնած, նայում էին, թե ինչպես է դուռը ցնցվում. Մարգոն բռունցքներով հարվածում էր դռանն ու ամբողջ մարմնով վրան էր նետվում: Լսվում էին աղջկա խուլ ճիչերը: Իսկ հետո նրանք ժպտալով շրջվեցին ու վերադարձան լուսամուտների մոտ՝ ճիշտ այն ժամանակ, երբ եկավ ուսուցչուհին:
” Պատրա՞ստ եք, երեխաներ.- ուսուցչուհին նայեց ժամացույցին:
” Այո՜,- պատասխանեցին բոլորը:
” Բոլո՞րդ եք այստեղ:
” Այո՜:
Անձրևը թուլանում էր: Երեխաները հավաքվեցին հսկայական դռան դիմաց:
Անձրևը կտրվեց:
Ասես ձնահյուսների, փոթորիկների, մրրիկների ու ժայթքող հրաբուխների մասին պատմող ֆիլմի կեսից ինչ-որ բան եղավ ձայնի հետ, բոլոր բարձրախոսները փչացան, ու աղմուկը նախ խլացավ, ապա լրիվ մարեց, լռեցին պայթյուններն ու դղրդոցներն ու որոտը, ու հետո ինչ-որ մեկը դուրս քաշեց ժապավենն ու փոխարենը դրեց արևադարձային մի գեղեցիկ պատկեր, որ ոչ շարժվում էր, ոչ էլ՝ ցնցվում: Աշխարհը շունչը պահեց: Լռությունն այնքան ամենակուլ, այնքան անհավատալի էր, որ թվում էր՝ ականջներդ խցանված են, կամ լրիվ կորցրել ես լսողությունդ: Երեխաները ձեռքերը տարան ականջներին: Նրանք հեռացան իրարից ու մնացին առանձին-առանձին կանգնած: Ապա դուռը սահեց պատի մեջ, ու հանդարտ, ասես ինչ-որ բանի սպասող աշխարհի բույրը լցվեց ներս:
Եվ դուրս եկավ արևը:
Արևը վառվում էր բրոնզագույն կրակով ու շատ մեծ էր: Իսկ շուրջբոլորը շողում էր պայծառ, կապույտ երկինքը: Իսկ հետո ջունգլիներն էլ ասես բոցավառվեցին արևի լույսից, և երեխաներն ուշքի եկան ու ճիչ-աղմուկով վազեցին դուրս՝ դեպի ամառվա գիրկը:
” Շատ հեռու չգնա՜ք,- նրանց հետևից ձայն տվեց ուսուցչուհին:- Հիշում եք, չէ՞, ընդամենը երկու ժամ ունեք: Թե չէ չեք հասցնի ծածկի տակ մտնել:
Բայց նրանք արդեն վազվզում էին դրսում, դեմքերը պարզում էին երկնքին ու զգում էին, թե ինչպես է արևը տաք արդուկի նման շոյում իրենց այտերը. հանում էին բաճկոններն, ու արևը այրում էր նրանց թևերը:
” Սա մեր բոլոր արևային լամպերից ավելի լավն է, չէ՞:
” Հազար անգամ ավելի լա՜վը:
Նրանք դադարեցին վազել ու կանգնեցին ջունգլիի մեջ, որ ծածկում էր ամբողջ Վեներան ու անդադար աճում էր՝ բուռն ու փարթամ, աճում էր՝ ասես աչքիդ առաջ: Այն ասես ութոտնուկների վտառ լիներ, ու ծառերի հաստ ճյուղերը մսոտ շոշափուկների նման ձգվում էին դեպի երկինք, ալիք-ալիք ճոճվում էին ու ակնթարթորեն ծաղկում՝ որսալով այդ կարճ գարունը: Ծառերը ռետինի ու մոխրի գույնի էին, որովհետև երկար տարիներ արև չէին տեսել: Դրանք քարերի գույնի էին, սպիտակ պանրի ու թանաքի գույնի, դրանք լուսնի գույնի էին:
Երեխաները ծիծաղելով փռվում էին ջունգլիի ներքնակի վրա ու լսում էին, թե ինչպես է այն իրենց տակ շնչում, շշնջում ու ճկվում՝ այնքա՜ն փափուկ ու այնքա՜ն կենդանի: Նրանք վազվզում էին ծառերի տակ, սահում էին ու ընկնում, հրում էին իրար, պահմտոցի ու բռնոցի էին խաղում, բայց ամենից շատ նրանք աչքերը կկոցած նայում էին արևին՝ արցունքոտվելու չափ երկար, ու ձեռքերը պարզում էին դեպի երկնքի ոսկեգույն փայլն ու ապշեցուցիչ կապույտը, ու ներշնչում էին թարմությունն ու անվերջ լսում ու լսում էին լռությունը, որ հանդարտ ծովի նման պարուրում էր նրանց՝ անվրդով ու անշարժ: Նրանք նայում էին ամեն ինչի ու վայելում էին ամեն ինչ: Ու հետո կրկին ստորգետնյա բներից փախած գազանիկների նման սկսում էին վազվզել, աղմկել ու խաղալ: Մի ամբողջ ժամ նրանք վազում էին ու չէին հոգնում:
Իսկ հետո…
Աղջիկներից մեկը շնչակտուր կանգ առավ ու ճչաց:
Բոլորը լռեցին:

Աղջիկը կանգնել էր բաց երկնքի տակ ու առաջ էր պարզել ափը:
” Նայեք,- ասաց նա ու ցնցվեց.- Նայեք:
Նրանք դանդաղ մոտեցան աղջկան: Բաց ափի վրա՝ ամենամեջտեղում, անձրևի մեծ, կլոր կաթիլ էր: Աղջիկը նայեց կաթիլին ու սկսեց կամացուկ լացել: Երեխաները լուռ շրջվեցին դեպի երկինք:
” Վա՜յ…
Հատուկենտ սառը կաթիլներն ընկան նրանց քթերի, այտերի ու շուրթերի վրա: Թանձրացող մառախուղի հետևում խամրում էր արևը: Սառը քամի բարձրացավ: Նրանք շրջվեցին ու սկսեցին քայլել դեպի իրենց ստորգետնյա տունը՝ անժպիտ ու անշշուկ:
Դղրդաց որոտը, ու վախեցած երեխաները փոթորկի բերանն ընկած տերևների նման իրար հերթ չտալով սլացան դեպի դուռը: Կայծակը փայլեց տասը մղոն հեռվում, հետո՝ հինգ մղոն, հետո՝ մեկ, հետո՝ կես: Երկինքը մի ակնթարթում խավարեց, ասես կեսգիշեր իջավ:
Նրանք մի պահ կանգնած մնացին ստորգետնյա քաղաքի շեմին՝ մինչև ջրի շիթերը սկսեցին հեղեղի նման թափվել ներքև: Հետո փակեցին դուռն ու լուռ կանգնած լսում էին, թե ինչպես է դրսում խլացուցիչ աղմուկով հորդում անձրևը՝ ամենուր ու անվերջ:
” Ու հիմա էլի յոթ տարի՞:
” Հա, յոթ:
Հետո երեխաներից մեկը թույլ ճչաց.
” Մարգո՜ն:
” Ի՞նչ:
” Ինքը ախր դեռ խորդանոցում է, ախր դուռը կողպել էինք…
” Մարգո՜ն…
Նրանք մնացին տեղում սառած, ասես ինչ-որ մեկը նրանց մեխել էր հատակին: Նայեցին իրար ու փախցրեցին աչքերը: Ապա հայացքներն ուղղեցին դուրս. լուսամուտից այն կողմ հոսում ու հոսում էր անձրևը՝ անվերջ ու անսպառ: Ոչ ոք չէր համարձակվում նայել մյուսներին: Բոլորի դեմքերը մռայլ էին ու գունատ: Գլուխները կախ՝ նրանք նայում էին իրենց ձեռքերին ու ոտքերին:
” Մարգոն…
Վերջապես աղջիկներից մեկն ասաց.
” Դե՞:
Ոչ ոք չշարժվեց:
” Գնացինք,- շշնջաց աղջիկը:
Սառը անձրևի աղմուկի տակ երեխաները դանդաղ ուղղվեցին դեպի սրահի խորքը: Փոթորկի ու որոտների դղրդոցի տակ միջանցքով թեքվեցին դեպի այն հեռավոր սենյակը: Կայծակի կապույտ, ահարկու փայլը լուսավորում էր նրանց դեմքերը: Նրանք կամաց մոտեցան խորդանոցին ու կանգնեցին դռան դիմաց:
Դռան հետևում միայն լռություն էր:
Դանդաղ, շատ դանդաղ նրանք բացեցին դուռն ու դուրս թողեցին Մարգոյին:

1.Առանձնացրո’ւ պատմվածքի ամենից հուզիչ հատվածը և մակնաբանի’ր։
Իմ կարծիքով, ամենահուզիչ հատվածը վերջաբանն է,

«Նրանք մնացին տեղում սառած, ասես ինչ-որ մեկը նրանց մեխել էր հատակին: Նայեցին իրար ու փախցրեցին աչքերը… Դանդաղ, շատ դանդաղ նրանք բացեցին դուռն ու դուրս թողեցին Մարգոյին»:
Այս հատվածը հուզիչ է , որովհետև երեխաները վերջապես հասկանում են իրենց սխալը։ Նրանք հասկանում են, որ իրենց պատճառով Մարգոն կորցրեց իր միակ երազանքը։
2. Ինչո°ւ է պատմվածքը վերնագրված «Ամբողջ ամառը մեկ օրում,,։ Այլ կերպ ինչպե°ս կվերնագրեիր։
Պատմվածքը կոչվում է Ամբողջ ամառը մեկ օրում, որովհետև Վեներա մոլորակի վրա, միշտ անձրև է գալիս, արևը հայտնվում է յոթ տարին մեկ անգամ՝ ընդամենը երկու ժամով, ուրիշ կվերնագրեյի՝
«Գողացված արևը»
3. Առանձնացրո’ւ պատմվածքի հերոսներին և բնութագրի’ր։
Մարգո. Նա պատմվածքի առանցքային և ամենաողբերգական կերպարն է: Մարգոն օտար է մյուսների համար, որովհետև նա հիշում է Երկիրը և արևը:
Ուիլիամը և մյուս երեխաները, ներկայացնում են խումբը, որը չի ընդունում իրենից տարբերվող մարդկանց։
Ուսուցչուհի. Նա խորհրդանշում է մեծահասակների աշխարհը, որը փորձում է կարգուկանոն հաստատել, բայց հաճախ չի նկատում այն խորը դեփքերը , որոնք կատարվում են երեխաների միջև

Լրացուցիչ առաջադրանքներ ուղիղ և հակադարձ համեմատականություն թեմայից

Լրացուցիչ առաջադրանքներ 

  1. Տրակտորը 10 օրում վարեց 22 հեկտար հողակտոր: Քանի՞ օրում կվարեր այն 33 հեկտար հողակտորը: 
    ՝ Տրակտորը 33 հեկտար հողակտորը կվարի 15 օրում:
  1. Վաճառելով հաստատուն գնով, գյուղացին 34 կգ խնձորի դիմաց ստացավ 5100 դրամ: Որքա՞ն խնձոր պետք է նա վաճառեր, որպեսզի ստանար 15000 դրամ: 
    15000 դրամ ստանալու համար գյուղացին պետք է վաճառեր 100 կգ խնձոր:
  1. Թզի մուրաբա պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել 3 կգ շաքարավազ յուրաքանչյուր 4 կգ թարմ թզի դիմաց: Որքա՞ն շաքարավազ կպահանջվի 21 կգ թարմ թզից մուրաբա պատրաստելու համար: 
    21 կգ թզից մուրաբա պատրաստելու համար կպահանջվի 15.75 կգ
  1.  35 խոր. սմ ծավալ ունեցող ալյումինի կտորը կշռում է 94 գ: Որքա՞ն կլինի 756-գրամանոց ալյումինի կտորի ծավալը: 
    26460 : 94= 281.49սմ3
  1. 3 կգ թարմ խնձորից ստացվում է 400 գ խնձորի չիր: Որքա՞ն թարմ խնձոր պետք է վերցնել մեկ կիլոգրամ խնձորի չիր ստանալու համար: 
    Մեկ կիլոգրամ խնձորի չիր ստանալու համար պետք է վերցնել 7.5 կգ թարմ խնձոր։
  1. Փայտածուխի 110 կգ-ը տալիս է նույնքան ջերմություն, ինչքան նավթի 70 կգ զանգվածը: Ինչքա՞ն փայտածուխ պետք է վերցնել 500 կգ նավթին փոխարինելու համար: 
    500 կգ նավթին փոխարինելու համար պետք է վերցնել մոտավորապես 785.7 կգ փայտածուխ:
  1. Սայլի առջևի անիվի շրջագծի երկարությունը կազմում է նրա հետևի անիվի շրջագծի 3/4 մասը: Քանի՞ պտույտ կանի սայլի հետևի անիվը մի ճանապարհ անցնելիս, եթե առջևի անիվը անի 240 պտույտ: 
    Սայլի հետևի անիվը կկատարի 180 պտույտ:
  1. Կերը 8 ձիուն բավականացնում է 12 օր: Քանի՞ ձիու կբավականացնի այդ կերը 16 օր: 
    Այդ կերը 16 օր կբավականացնի 6 ձիու։
  1. Նավի վրա եղած մթերքը նախատեսված է 25 օրվա համար՝ յուրաքանչյուր մարդուն օրական 1470 գրամ: Որքա՞ն պետք է դառնա օրական պաշարը յուրաքանչյուր մարդու համար, եթե նավը ծովի վրա մնա 35 օր: 
    Յուրաքանչյուր մարդու օրական պաշարը պետք է դառնա 1050 գրամ։
  1. 15 մեքենա կերպասը գործում է t ժամում: Քանի՞ ժամում կգործեն այդ կերպասը 20 մեքենան: 
    20 մեքենան այդ կերպասը կգործեն կամ 0,75 ժամում:
  1. Շարժվելով ժամում 4 կմ հաստատուն արագությամբ՝ աշակերտը 15 րոպեում հասավ տնից դպրոց: Քանի՞ րոպեում նա կանցներ նույն ճանապարհը, եթե շարժվեր ժամում 6 կմ հաստատուն արագությամբ: 
    Աշակերտը նույն ճանապարհը կանցներ 10 րոպեում։
  1. Հաստատուն արագությամբ լցնող ծորակը ժամում լցնելով 15 դույլ՝ ողջ բաքը կլցներ 25 ժամում: Ժամում քանի՞ դույլ էր լցրել ծորակը, եթե այն բաքը լցրել էր 30 ժամում: 
    Ծորակը ժամում լցրել էր 12,5 դույլ:
  1. Առևտրականը կիլոգրամը 250 դրամով վաճառեց 330 կգ խնձոր: Այդ նույն գումարը ստանալու համար քանի՞ կգ խնձոր պետք է վաճառեր նա, եթե մեկ կգ-ը վաճառեր 300 դրամով: 
    Առևտրականը պետք է վաճառեր 275 կգ խնձոր:
  1. 6 բանվորը ինչ-որ աշխատանք կարող են կատարել 4 օրում: Քանի՞ օրում կկատարի այդ աշխատանքը նույն արտադրողականությամբ աշխատող 4 բանվորը: 
    4 բանվորը նույն աշխատանքը կկատարեն 6 օրում:

Վերլուծում, համադրում 

  1. Գյուղացին իր ցորենի ցանքատարածությունը ավելացրեց 2 հա-ից հասցնելով 2,5 հա-ի: Ինչպե՞ս կփոխվի հավաքած ցորենի բերքի քանակությունը, եթե յուրաքանչյուր հեկտարի բերքատվությունը ավելանա 1,1 անգամ: 
    Հավաքված ցորենի բերքի քանակությունը կավելանա 1,375 անգամ
  1. 4 մ3 կեչու վառելափայտը կշռում է 3 տ: Բնակարանը տաքացնելու համար տարեկան օգտագործվում է 6 մվառելափայտ: Քանի՞ ուղերթ պետք է կատարի 4-տոննանոց ավտոմեքենան, որպեսզի 36 բնակարանից բաղկացած շենքի համար տեղափոխի մեկ տարվա վառելափայտ: 
    Ավտոմեքենան պետք է կատարի 41 ուղերթ:
  • 17.Մի ամսում զույգ ամսաթվով երեք օրեր կիրակի էին: Այդ ամսի 20-ը շաբաթվա ո՞ր օրն էր: 
    Այդ ամսվա 20-ը հինգշաբթի էր։

Ուղիղ և հակադարձ համեմատականություն 

Երկու մեծություններ կոչվում են ուղիղ համեմատական, եթե մեծություններից մեկը մի քանի անգամ մեծացնելիս (փոքրացնելիս) մյուսը մեծանում է (փոքրանում է) նույնքան անգամ: 

Բանաձևը: y = kx, որտեղ k-ն համեմատականության գործակիցն է  
(k ≠ 0): 

Դիցուք մեկ գրիչն արժե 100 դրամ: Ապա երկու գրիչները կարժենան 200 դրամ, երեք գրիչները կարժենան 300 դրամ և այլն: Ստանում ենք հետևյալ աղյուսակը՝ 

Գրիչների քանակը (հատ) 10 
Գրիչների արժեքը (դրամ) 100 200 300 400 500 600 700 800 900 1000 

Նկատում ենք, որ գրիչների քանակը մի քանի անգամ ավելացնելիս դրանց արժեքն ավելանում է նույնքան անգամ: Սա նշանակում է, որ գրիչների արժեքն ուղիղ համեմատական է դրանց քանակին: 

Երկու մեծություններ կոչվում են հակադարձ համեմատական, եթե մեծություններից մեկը մի քանի անգամ մեծացնելիս մյուսը նույնքան անգամ փոքրանում է: 

Օրինակ 

Դիցուք մեքենան հավասարաչափ շարժվելով պիտի անցնի 600 կիլոմետր: Եթե նա շարժվի 60 կմ/ժ արագությամբ, ապա այդ ճանապարհը նա կանցնի 10 ժամում: Իսկ եթե նա ավելացնի արագությունը և շարժվի 100 կմ/ժ արագությամբ, ապա ժամանակը կպակասի և այդ ճանապարհը նա կանցնի 6 ժամում:  

Կազմենք հետևյալ աղյուսակը՝ 

Ծախսած ժամանակը (ժամ) 20 10 
Արագությունը (կմ/ժ) 30 60 120 

Առաջադրանքներ 

Ո՞ր դեպքում են մեծություններն ուղիղ համեմատական: 
 

Շեղանկյան անկյունը և շեղանկյան մակերեսը: 

Հրավիրված հյուրերի թիվը և պատվիրված խմորեղենի քանակը: 

Արշավախմբի անդամների թիվը և մեկ օրվա սննդամթերքի քանակը (սննդամթերքի ընդհանուր քանակը չի փոխվում): 

Լրացրու հետևյալ աղյուսակը՝ օգտագործելով կախվածությունը թվերի միջև: Պահանջվող թիվը հավասար է տրվածի քառապատիկ թվին: 

տրված թիվը 
քառապատիկ թիվը   20 24 28 32

Լրացրու աղյուսակը՝ օգտագործելով թվերի միջև կախվածությունը: Պահանջվող թիվը հավասար է տրվածի հնգապատիկ թվին: 

տրված թիվը −9 −8 −7 −6 
հնգապատիկ թիվը   -45 -40 -35 -30

Լրացրու աղյուսակը՝ օգտագործելով կախվածությունը թվերի միջև: Պահանջվող թիվը հավասար է տրված թվի հինգերորդ մասին: 

տրված թիվը  20 25 35 40 
 թվի հինգերորդ մասը  4

Պարզիր, թե արդյո՞ք հետևյալ կախվածությունը՝ նույն արդյունավետությամբ աշխատող ներկարարների թվի և աշխատանքի վրա ծախսած ժամանակի միջև ուղիղ համեմատական է, հակադարձ համեմատական է, կամ համեմատական չէ: 

Պատասխան՝ (ընտրիր ճիշտ տարբերակը) 

Կախվածությունը հակադարձ համեմատական է: 

Կախվածությունը ուղիղ համեմատական է: 

Կախվածությունը համեմատական չէ: 

Շփման ուժ:Շփման ուժի դերը բնության մեջ և կենցաղում:Մի ուղղով ուղղված ուժերի գումարումը:     

Լաբորատոր աշխատանք «Շփման ուժի չափումը ուժաչափով,տարբեր մակերևույթների վրա»

Քննարկվող հարցեր.

1.Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ:
Երբ հեծանիվի կամ մեքենայի արգելակման բռնակը սեղմում ենք, արգելակման կոճղակները սեղմվում են անիվին։ձմռանը ձեր ձեռքերը արագ տրորեք իրար, կզգաք ջերմություն։Մատիտով թղթի վրա գրելիս մատիտի գրաֆիտը շփվում է թղթի անհարթությունների հետ և «մաշվելով» հետք է թողնում թղթի վրա։

2.Ինչով է պայմանավորված շփումը
Շփումը պայմանավորված է մակերևույթների անհարթությունների կառչմամբ և հպվող մոլեկուլների միջև գործող ձգողության ուժերով։

3.Թվարկել շփման տեսակները և բերել օրինակներ:
Շփումը լինում է 3 տեսակի , դադարի , գլորման, սահքի,
օրինակներ՝
դադարի շփում- երբ փորձում եք տեղաշարժել ծանր պահարանը, բայց այն տեղից չի շարժվում
գլորման շփում – հեծանիվի անիվների շարժումը ճանապարհին կամ գնդակի գլորվելը խոտին
սահքի շփում- դահուկներով սահելը ձյան վրա կամ սեղանի վրայով գիրքը հրելը

4.Օրինակներով ցույց տալ,որ միևնույն պայմաններում գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից:
Եթե փորձեք մեծ ու ծանր արկղը քաշ տալով տեղափոխել հատակի վրայով, դա մեծ ուժ կպահանջի: Սակայն, եթե նույն արկղի տակ դնեք գլանակներ կամ անիվներով հարթակ, այն շարժելը կդառնա անհամեմատ հեշտ:

5.Բերել շփման դրսևորման օգտակար օրինակներ
Սառույցի վրա քայլելը դժվար է, քանի որ շփման ուժը փոքր է, և մենք սահում ենք։Մեխը մնում է փայտի մեջ, քանի որ փայտի թելքերը սեղմում են այն՝ ստեղծելով մեծ շփման ուժ։Լուցկու հատիկը տուփին քսելիս շփման ջերմությունը բռնկում է քիմիական նյութը։

6.Բերել շփման դրսևորման վնասակար օրինակներ
Շարժիչի մնացորդային մասերի կամ հեծանիվի շղթայի մաշվածությունը։Հորատման ժամանակ գայլիկոնը խիստ տաքանում է, ինչի պատճառով այն հաճախ սառեցնում են հատուկ հեղուկներով։

7.Ինչպես կարելի է մեծացնել շփումը
Շփման ուժը մեծացնելու համար անհրաժեշտ է ազդել այն գործոնների վրա, որոնցից այն կախված է։

8.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը
Հպվող մակերևույթների արանքում յուղ կամ այլ քսանյութ լցնելով՝ անհարթությունները հարթվում են, և շփումը նվազում է:

9.Բերեք օրինակներ,երբ մարմնի վրա միաժամանակ ազդում է մի քանի ուժ;
Սեղանի վրա դրված գիրք
Գրքի վրա ազդում են՝
Սեղանի հենարանային ուժը
Երկրի ձգողական ուժը
Սայլակի վրա ազդում են՝
Հենարանային ուժը
Քաշող ուժը
Շփման ուժը
Ձգողական ուժը

10.Որ ուժն է կոչվում համազոր:
Համազոր ուժը այն մեկ ուժն է, որը կարող է փոխարինել մարմնի վրա ազդող մի քանի ուժերի ազդեցությունը։

11.Ինչպես է ուղղված մի ուղով միևնույն կողմն ուղղված երկու ուժերի համազորը,և ինչպես է որոշվում նրա մոդուլը:
Եթե մարմնի վրա ազդում են մի ուղիղով և միևնույն կողմն ուղղված երկու ուժեր, ապա՝

Համազոր ուժի մոդուլը հավասար է այդ ուժերի մոդուլների գումարին։Համազոր ուժի ուղղությունը կլինի նույնը, ինչ այդ երկու ուժերինը:

12.Ինչպես է ուղղված մի ուղով հակառակ կողմեր ուղղված երկու ուժերի համազորը,և 

ինչպես է որոշվում նրա մոդուլը:
Եթե մարմնի վրա ազդում են մի ուղիղով, բայց հակառակ ուղղություններով երկու ուժեր, ապա՝ Համազոր ուժի մոդուլը հավասար է ուժերի մոդուլների տարբերությանը,Համազոր ուժի ուղղությունը կլինի ավելի մեծ ուժի ուղղությամբ

13.ինչպես է շարժվում մարմինը նրա մի կետում կիրառված,մոուլով հավասար և հակառակ ուղղված երկու ուժերի ազդեցությամբ:
Եթե մարմնի միևնույն կետում կիրառված են մոդուլով հավասար և հակառակ ուղղված երկու ուժեր, ապա դրանց համազոր ուժը զրո է։

Միջին դպրոց 7.7 դասարան