Տարեվերջյան ամփոփիչ առաջադրանքներ

Մաս Ա. Ընտրովի պատասխանով առաջադրանքներ (յուրաքանչյուրը՝ 1 միավոր) 

1. Գտնել x5 · x3 : x6 արտահայտության արժեքը x = 2 դեպքում. (1 միավոր) 

      Ա) 2              Բ) 4              Գ) 8              Դ) 16 
25 · 23 : 26
25 · 23 =4
4:26=22
22=4

2. Բացել փակագծերը. (2a − 3b)2 (1 միավոր) 

      Ա) 4a2 − 9b2                                Բ) 4a− 6ab + 9b2 
      Գ) 4a2 − 12ab + 9b2                           Դ) 2a2 − 12ab + 3b2 
(2a − 3b)2=(2a)2 – 2 *(2a)*(3b)+(3b)2= 4a2 − 12ab + 9b2  

3. Եռանկյան երկու անկյունները 40° և 70° են: Գտնել երրորդ անկյունը. (1 միավոր) 

      Ա) 50°            Բ) 70°            Գ) 90°            Դ) 110° 
40օ+70օ =110o
180o-110o=70oT

4. Բացել փակագծերը. (x + 4y)2 (1 միավոր) 

      Ա) x2 + 16y2                                Բ) x2 + 4xy + 16y2 
      Գ) x2 + 8xy + 16y2                           Դ) x2 + 8xy + 4y2 
(x + 4y)2 =x2 + 8xy + 16y2      

Մաս Բ. Կարճ պատասխանով առաջադրանքներ (յուրաքանչյուրը՝ 2 միավոր) 

5. Վերլուծել արտադրիչների. 9x− 25 (2 միավոր) 
(3x-5)(3x-5)

6. Լուծել հավասարումը. 3(x − 5) = 2x + 4 (2 միավոր) 
3x-15=2x+4
3x-2x=15+4
x=19

7. Հավասարասրուն եռանկյան հիմքը 2 սմ-ով մեծ է սրունքից, իսկ պարագիծը 26 սմ է: Գտնել եռանկյան կողմերը: (2 միավոր) 
x+x+(x+2)=26սմ
3x+2=26ղմ
3x=26-2=24
x=24/3=8
սրունքները ՝8+8
հիմքը՝x+2= 10
8+8+10=26

Մաս Գ. Լրիվ պատասխանով առաջադրանքներ (յուրաքանչյուրը՝ 3 միավոր) 

8. Պարզեցնել արտահայտությունը. (a − 2)(a + 2) − (a − 3)2 (3 միավոր) 

      Գրեք ամբողջական լուծման ընթացքը՝ 
 (a − 2)(a + 2) − (a − 3)2 =  (a2 -4)(a2 +-6a+ 9) =a2 -4a2 +6a+ -9=6a-13

9. Ուղղանկյուն եռանկյան սուր անկյուններից մեկը 30° է, իսկ ներքնաձիգը՝ 18 սմ: Գտնել այդ անկյան դիմացի էջը և մյուս սուր անկյունը: (3 միավոր) 

      Գրեք ամբողջական լուծման ընթացքը և պատասխանը՝ 
Խնդրից մեզ տրված է ուղղանկյուն եռանկյուն, սուր անկյուններից մեկը՝ 30o, և ներքնաձիգը , որը հավասար է 18սմ-ի։Պետք է գտնենք 30- անկյան դիմաց գտնվող էջը, և մյուս սուր անկյունը։Քանի որ ուղղանկյուն եռանկյան սուր անկյունների գումարը միշտ 90o է, ապա երկրորդ սուր անկյունը կլինի
90-30=60o
Ըստ երկրաչափության թեորեմի՝ ուղղանկյուն եռանկյան 30-ի անկյան դիմացի էջը հավասար է ներքնաձիգի կեսին:
Ուրեմն , եթե ներքնաձիգը 18 սմ է, ապա դիմացի էջը կլինի.
18 : 2 = 9 սմ

Համանուն և հարանուն բառեր

1.Համանուն են այն բառերը, որոնք ձևով նույնն են, իմաստներով՝ տարբեր, օրինակ՝ տոն (ձայնաստիճան)- տոն (տոնախմբություն), հանդերձ (հագուստ)-
հանդերձ (միասին), մարտ (կռիվ)-մարտ ( ամիս)։

2.Հարանուն են այն բառերը, որոնք ձևով նման են, սակայն իմաստով տարբեր
են։ Օրինակ՝ հրավեր-հրավերք, ցուցում-ցուցմունք, զգացում-զգացմունք,
այգաբաց-այգեբաց։

Գործնական աշխատանք

1.Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։

1. Նա երկու օր ավել աշխատեց։
2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։
3. Վարպետը կատարեց դետալների յուղում։
4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։
5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով
6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։
7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։
8. Թխվածքի խմորում չամիչներ կային։
9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։
10. Բաժակի մեջ գոլ ջուր կար։

ավել
Նա երկու օր ավել աշխատեց։ – ավելի, լրացուցիչ
Անկյունում դրված էր մի մաշված ավել։ -ավլելու գործիք
յուղում
Վարպետը կատարեց դետալների յուղում-յուղ քսելու գործողություն
Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։ – յուղի մեջ
կարող
Զգեստ կարող դերձակը… – հմուտ, վարպետ
Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։ – ընդունակ, տաղանդավոր
խմորում
Սկսվեց խմորում։ – քիմիական գործընթաց
Թխվածքի խմորում չամիչներ կային։ – խմորի մեջ
գոլ
Բաժակի մեջ գոլ ջուր կար։ – տաք ու սառը ջրի միջին ջերմաստիճան
Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։ -միավոր ֆուտբոլում

2. Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել
տրված բառակապակցություններն ու նախադասությունները։
1. բարձր հարկ
Շենքի վերին հարկաբաժին:
Բարձր տուրք կամ վճար։
2. ավել գնել
Մաքրելու գործիք գնել:
Սահմանված քանակից ավելի (հավելյալ) գնում կատարել։
3. ոչխարի հոտ
1. Կենդանիների խումբ
2. Կենդանու արձակած բուրմունքը։
4. մետաքսի կտոր
Մետաքսե գործվածքի մի մաս:
2. Մետաքսից պատրաստված առանձին առարկա։
5. Նա ջրում է։
Բույսերը ջուր է տալիս (ջրել):
2. Գտնվում է ջրի մեջ (լողում է կամ սուզված է)։
6. Նա գնում է։
Տեղաշարժվում է, քայլում է:
2. Գնում է կատարում ։
7. Խավարում է։
Մթնում է :
2. Աստղագիտական երևույթ (արևի կամ լուսնի խավարում)։

3. Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
Մայրիկը հավաքեց կաթի թանձր սերը: / Նրա սրտում մեծ սեր կար հայրենիքի հանդեպ:
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
Նախադասության վերջում պետք է դնել վերջակետ: / Հսկա կետը լողում էր օվկիանոսի ջրերում:
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական գործիք)։
Աշակերտը քանոնով գծեց ուղիղ գիծը: / Երաժիշտը հմտորեն նվագում էր հայկական քանոնը:
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
Հիվանդության պատճառով նրա մարմնով դող անցավ: / Մեքենայի հետևի դողը ճանապարհին պայթեց:
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)
Երգիչը բարձրացրեց ձայնի տոնը: / Մայիսի 9-ը մեր ժողովրդի կարևորագույն տոներից է:

4.Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով
նախադասությանը համապատասխանողը։
1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը,
հրատարակչությունը)։
2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի
վերջին հատորը։
3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն
) ունի։
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։

6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։

5.Գտնե՛լ և դո՛ւրս գրել հարանուն բառերն ու բառաձևերը.
ո՞ր բառերն են (բառաձևերը) քերականական փոփոխության հետևանքով
հարանուն դարձել այլ բառի։
Տաք ճառագայթ է, մրսած փաթիլ…
Մրսած փաթիլը դառնում է կաթիլ….
Եվ պիտի ելնի ծիլը հողից,
Եվ արտը կախվի լեռան կողից։
Եվ ծիլը պիտի դառնա ցողուն,
Ցողունը պիտի հասկահանի
Սվսվոցներով հասկանալի։
Եվ հասկը ուռած կոպերի տակ
Ամփոփի պիտի արևներ խակ….
Եզը գութանի գութն ու գրգիռն էր,
Ոգու կորովն ու արյան թրթիռն էր,
Ուղեծիր հանող նրա հրթիռն էր…
Ճակատագիրն էր։
Եզան կերածը դարման ու սեզ էր,
Ինքը բարության քայլող մի դեզ էր,
Համառ էր, բայց և խոնարհ ու հեզ էր….
Հայրենի հեռավոր ձորում
Քարերից երկինք է ծորում։

Հայրենի հեռավոր դռան
Ծաղկել են ծառերը նռան։
Թափառող թախիծն եմ հողիդ,
Հայրենի հեռավոր հովիտ։
(Համո Սահյան)

Հասկահանի – հասկ հանող, հասկակալող (բանաստեղծական կազմություն)։
Հասկանալի – ըմբռնելի, պարզ (ածական)։
Այս զույգը հարանուն է, քանի որ տարբերվում են ընդամենը մեկ հնչյունով, բայց իմաստները լրիվ տարբեր են։
Գութն – գութան բառի սեռական հոլովի կրճատ ձևը (կամ գութանի):
Գութը – կարեկցանք, խիղճ (գոյական)։
Ծորում – ծորալ բայի դերբայական ձև։
Ձորում – ձոր գոյականի ներգոյական հոլովը։
Հասկ – Հաստ

«Այս ուսումնական տարվա իմ ձեռքբերումները»

Գրի՛ր հաշվետվություն, թե ի՞նչ աշխատանքներ ես կատարել տարվա ընթացքում՝ կցելով անհրաժեշտ հղումները. ամփոփի՛ր ուսումնական տարին: Ի՞նչ ես սովորել, ի՞նչ նախագծերի ու ճամփորդությունների ես մասնակցել, ի՞նչ գրքեր ես կարդացել, ի՞նչ ձեռքբերումներ ես ունեցել և այլն:
Այս ուսումնական տարվա ընթացքում ես բավականին փոխվեցի՝ թե՛ բնավորությամբ, թե՛ հատկապես մտածելակերպով։ Այս տարի շատ ճամփորդեցի. փորձեցի բացահայտել ու ուսումնասիրել Հայաստանի գրեթե բոլոր մարզերը։ Սկսեցի ավելի շատ սիրել արվեստը և փորձում եմ ինձ ավելի շատ ներգրավել այդ աշխարհում։ Ինձ ամենաշատը գրավեց 7-րդ արվեստը՝ կինոն և դերասանական արվեստը։ Ճիշտ է, այս տարի այդքան շատ գիրք չեմ կարդացել, բայց փոխարենը դիտել եմ բազմաթիվ ֆիլմեր, որոնցից յուրաքանչյուրն ինձ մի նոր բան է սովորեցրել և մեծ ազդեցություն է ունեցել իմ մտածելակերպի ու բնավորության փոփոխության վրա։ Բացի այդ, ավելի զարգացա երաժշտության մեջ։ Կարծում եմ՝ այս տարին ինձ համար իսկական ինքնազարգացման տարի էր։

Հայոց լեզու՝
Գործական աշխատանք
Գործնական աշխատանք
Բաղաձայնների ուղղագրությունը
Գործնական աշխատանք
Գործնական աշխատանք
Գործնական աշխատանք
Գործնական աշխատանք
Խոսքի պատկերավորման միջոցներ
Գործնական Աշխատանք
Ձայնարկությունը որպես խոսքի մաս
Առաջադրանքներ։4/1/26
Ածական. ածականի համեմատության աստիճանները
Թվականը որպես խոսքի մաս։
Գործնական աշխատանք
Էրիխ Ռասպե. «Բարոն Մյունխհաուզենի արկածները»։(ածականներ)
Ածական. գործնական աշխատանք
Գործնական աշխատանք
Գործնական աշխատանք
 Բառարանընթերցման ֆլեշմոբ
Ածականը որպես խոսքի մաս
Գործնական աշխատանք
Գործնական աշխատանք
Գործնական աշխատանք
Գործնական աշխատանք
Գործնական աշխատանք
Գործնական աշխատանք
Գործնական աշխատանք
Գործնական աշխատանք
Գործնական աշխատանք
Գործնական աշխատանք
Մեծ աշխարհ, տարբեր մարդիկ…
Գործնական աշխատանք
Գոյականի հոլովները
ՁԵՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. Խոսքի մասեր
Գործնական աշխատանք
ԿՐԿՆԱԿ ԲԱՂԱՁԱՅՆՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Բաղաձայնների ուղղագրությունը
Է-Ե, Օ-Ո, Ը ձայնավորների ուղղագրությունը։
ԲԱՂԱՁԱՅՆՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Գործնական աշխատանք
Գործնական աշխատանք
«Լեզվի հնչյունները», «Երկհնչյուններ և ձայնակապ» 
Գործնական աշխատանք
Գրականություն՝
ՓԱՐՎԱՆԱ: Հ․Թումանյան
«Աշխարհում չարիքը քիչ կլիներ, եթե․․․»
Հ. Թումանյանի պատգամները զավակներին
Վահան Թոթովենց, «Մարանը»
Ղազարոս Աղայան. ,,Մանկական աշխարհայացք կամ լույս ու մութ աշխարհները,,
 Ռեյ Բրեդբերի։Ամբողջ ամառը մեկ օրում
Դանիել Վարուժան․ «Անդաստան»
Հ․ Թումանյանի «Արջավորս»
Գովեստներն օգտակա՞ր են , թե՞ ոչ
Հետրաքրքրասեր Բեսսին. Մարկ Տվեն
Չեմ կարողացել․ չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա։ Խորխե Բուկայ
Ավ. Իսահակյանի «Ուշինարա» 
Ինչպես նորոգել աշխարհը։ Գարսիա Մարկես
Վիլյամ Սարոյանի  «Գողացած հեծանիվը» 
Բարեկամները: Ստեփան Զորյան
Վ. Սարոյանի  «Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարեցնում թագավորին» 
Վախթանգ Անանյան։ Քարակոփ կածան
Մարիո Բենեդետի:Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս:
THE OXEN AND THE WHEELS/Եզներն ու անիվները.
Ձոն մայրիկիս….
Նամակներ և հուշագրություններ
Նվարդ Թումանյան«Հուշագրություն»
Տեքստային աշխատանք
Հովհաննես Թումանյան։<<Անգին քարը>>
«Ազատության գինը»
Խորհրդավոր ծերունին
Ավետիք Իսահակյան.ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏԸ
Էրիխ Ռասպե. «Բարոն Մյունխհաուզենի արկածները»
 «Կենդանիմերի վեճը»
 Հ. Թումանյանի «Նեսոյի քարաբաղնիսը»
 Հովհաննես Թումանյանի ինքնակենսագրություն
Ղազարոս Աղայան. «Ոսկի և երկաթ» 
Լեւոն Շահնուր. Փաթիլը
Վիլյամ Սարոյանի «Ծննդյան տոներից երեք օր հետո» 
Փիրըլ Ս. Բաք | Ս. ԾՆՈՒՆԴԻ ՕՐՎԱ ԱՌԱՎՈՏՅԱՆ
Պարույր Սևակ, Արի Նոր տարի
Հանս Քրիստիան Անդերսեն.Լուցկիներով աղջիկը
ԲԱՆ ՈՒՆԵՄ ԱՍԵԼՈՒ Վ․Սարոյան
Էդմոնդո դե Ամիչիս. Գրագիր Ջուլիոն
Վելվետե շալվարը: Վիլյամ Սարոյան
Գործնական աշխատանք
Բուքը, երգը, երեխան։ Վանո Սիրադեղյան
Գովեստներն օգտակա՞ր են, թե՞ ոչ։
Հովհաննես Թումանյան:Անգին քարը
Վիլյամ Սարոյան: Մաղադանոսի այգին
THE NORTH WIND AND THE SUN/Հյուսիսային քամին և արևը
Եղջերուի  մահը:  Հովհ.  Թումանյան
Համո Սահյան «Եթե աշխարհը նույնն էր մնալու»
Լիվինգսթոն Լարնեդ. «Հոր զղջումը»
Լուիս Ֆերնանդու Վերիսիմու. ,,Քիթը,,
Վ․ Սարոյան․ «Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը»
Վ․Սարոյան «Սրամիտ երիտասարդը»
Վ․Սարոյան «Հյուսնի պատմությունը»
Փորձություն  (hնդկական  հեքիաթ)
Վ․ Սարոյան <<Երկու արաբների պատմությունը>>
«Նարինջները»  Վ․ Սարոյան
Ա. Լինդգեն.Մանչուկն ու Կառլսոնը
Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը
Հետրաքրքրասեր Բեսսին. Մարկ Տվեն

Մեխանիկական աշխատանք:Աշխատանքի միավորները

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>-ից էջ81ից մինչև էջ85.

Տարբերակ 1

I. (1) Նշված դեպքերից որու՞մ է աշխատանք կատարվում.
1.գնդիկը գլորվում է սեղանի հորիզոնական մակերևույթի վրայով
2.աղյուսը դրված է գետնի վրա
3.ավտոբեռնիչը բարձրացնում է բեռը
Պատասխան՝ 3
II. (2) 6Ն կշռով բեռը բարձրացվում է 2մ: Հաշվեք այդ դեպքում
կատարված աշխատանքը.

F=6Ն A=Fs=6Ն*2մ=12Ջ
s=2մ
A=? A=12Ջ
Պատասխան՝ 3
III. (2) Ի՞նչ կշռով բեռ կարելի է 5մ բարձրացնել’ կատարելով 20Ջ
աշխատանք.

s=5մ P=As\frac{A}{s}= 20Ջ5մ\frac{20Ջ}{5մ}= 4Ն
A=20Ջ
P=? P=4Ն
Պատասխան ՝ 1
IV. (3) Քարշակային կատերը քաշում է լաստանավը 5000Ն ուժով: Ի՞նչ
աշխատանք կկատարի մոտորանավը 200 մ ճանապարհի վրա.

F=5000Ն A=Fs=5000Ն*200մ=1,000,000Ջ
s=200մ 1կՋ= 1000Ջ, 1,000,000Ջ=1000կՋ
A=? A= 1000կՋ
Պատասխան՝ 4
V. (4) 5մ խորությամբ ջրհորից հանեցին 10 կգ զանգվածով դույլը’ ջրով լցված: Հաշվեք կատարված ախատանքը.

s=5մ F=mg=10կգ*10ՆԿգ\frac{Ն}{Կգ}= 100Ն
m=10կգ A=Fs=100Ն*5մ=500Ջ
g=10ՆԿգ\frac{Ն}{Կգ}
A=? A=500Ջ
Պատասխան՝ 2
VI. (3) Մոտոցիկլավարի շարժման ժամանակ նրա վրա ազդում է 60 Ն
դիմադրության ուժ: Ինչքա՞ն աշխատանք է կատարում այդ ուժը, երբ
մոտոցիկլավարը տեղափոխվում է 50 մ.

F=60Ն A=Fs=60Ն*50մ= 3000Ջ
s=50մ
A=? A=3000Ջ
Պատասխան՝ 1
VII. (8) էքսկավատորը 0, 5 մ3ծավալով և 1500կգ/մ3 խտությամբ բնահողը բարձրացրեց 4 մ: Հաշվեք էքսկավատորի կատարած աշխատանքը.

V=0, 5 մ3 m=pV=0, 5 մ 3 *1500կգմ3\frac{կգ}{մ^3}=750կգ
p=1500կգմ3\frac{կգ}{մ^3} F=mg=750կգ *10ՆԿգ\frac{Ն}{Կգ}=7500Ն
s=4մ A=Fs=7500Ն*4մ=30000Ջ
g=10ՆԿգ\frac{Ն}{Կգ}
A=? A=30000Ջ
Պատասխան՝ 3

Տարբերակ 2
I. (1) Նշված դեպքերից որու՞մ է աշխատանք կատարվում.
1.ձեռքից բաց թողնված մարմինը ընկնում է գետին
2.կշռաքարը դրված է սեղանին
3.ապակու հարթ հորիզոնական մակերևույթով գլորվում է գնդիկը
Պատախան՝ 1

II. (2) 8Ն ուժը ի՞նչ ճանապարհի վրա կկատարի 32 Ջ աշխատանք.
F=8Ն s=AF\frac{A}{F}=32Ջ8Ն\frac{32 Ջ }{8Ն}=4մ
A=32 Ջ
s=? s=4մ
Պատասխան՝ 3

III. (2) Բեռը 3մ բարձրացնելիս կատարվեց 12Ջ աշխատանք: Հաշվեք այդ բեռի կշիռը.
s=3մ P=Ah=12 Ջ3 մ=4 ՆP = \frac{A}{h} = \frac{12 \text{ Ջ}}{3 \text{ մ}} = 4 \text{ Ն}
A=12Ջ
P=? P=4Ն
Պատասխան՝ 3

IV. (2) Տրակտորը, քաշելով կցանքը, զարգացնում է 2 500Ն քարշի ուժ:
Ի՞նչ աշխատանք կկատարի տրակտորը 400մ ճանապարի վրա.
F=2 500Ն A=Fs=2 500Ն* 400մ =1000000Ջ=1000կՋ
s= 400մ
A=? A=1000կՋ
Պատասխան՝ 4
V. (3) Արկղը հատակի վրայով հավասարաչափ տեղափոխեցին 5 մ:
Շփման ուժը 100Ն էր: Հաշվեք արկղի տեղափոխման ժամանակ
կատարված աշխատանքը.
s=5մ A=Fs=5մ*100Ն=500Ջ
Fշփ = 100Ն
A=? A=500Ջ
Պատասխան՝ 2

VI. (4) Մարդու սիրտը մեկ հարվածի ընթացքում կատարում է այնպիսի աշխատանք, որը կբավարարեր 200գ զանգվածով բեռը 1մ
բարձրության վրա բարձրացնելու համար: Հաշվեք այդ աշխատանքը
s=1մ F=mg=0,2կգ*10ՆԿգ\frac{Ն}{Կգ}= 2Ն
m=200գ =0.2կգ A=Fs=2Ն*1մ=2Ջ
g=10ՆԿգ\frac{Ն}{Կգ}
A=? A=2Ջ

Պատասխան՝3

VII. (8) Աղյուսե պատը շարելու համար վերամբարձ կռունկը 0,1 մ3ծավալով աղյուսը բարձրացրեց 5մ: Հաշվեք վերամբարձ կռունկի կատարած աշխատանքը: Աղյուսի խտությունը՜ 1600 կգ/մ3 է.
V= 0,1 մ3 m=pV=0, 1 մ 3 *1600կգմ3\frac{կգ}{մ^3}=160կգ
p=1600կգմ3\frac{կգ}{մ^3} F=mg=160կգ *10ՆԿգ\frac{Ն}{Կգ}=1600Ն
s=5մ A=Fs=1600Ն*5մ=8000Ջ
g=10ՆԿգ\frac{Ն}{Կգ}
A=? A=8000Ջ
Պատախան՝ 1

Տարբերակ 3
I. (1) Նշված դեպքերից որու՞մ է աշխատանք կատարվում.
1․թելից կախված է բեռը
2․սառույցի Փոքրիկ կտորը շարժվում է սառույցի հարթ հորիզոնական
մակերևույթով
3․տրակտորը քաշում է կցանքը
Պատասխան՝3

II. (2) Մեխանիկական աշխատանքը ուղիղ համեմատական է ուժին և ուղիղ համեմատական ճանապարհի երկարությանը.
Պատախան՝ 2

III. (1) Ի՞նչ միավորներով է չափվում աշխատանքը.
1.Ջ, կՋ
2. Ն, կՆ
3. Պա, կՊա
Պատասխան՝ 1
IV. (3) Բեռնատարը 500Ն ուժով քաշում է կցանքը: Հաշվեք այն
աշխատանքը, որ կատարում է բեռնատարը կցանքը 2կմ
տեղափոխելիս.
F=500Ն A=Fs=500Ն*2000մ=1000000Ջ=1000կՋ
s=2կմ=2000մ
A=? A=1000կՋ
Պատասխան՝ 4
V. (4) Ի՞նչ աշխատանք պետք է կատարել 2 մ խորությամբ փոսից 250 կգ զանգվածով բնահող հանելու համար.
s=2մ F=mg=250կգ*10ՆԿգ\frac{Ն}{Կգ}= 2500Ն
m=250կգ A=Fs=2500Ն*2մ=5000Ջ
g=10ՆԿգ\frac{Ն}{Կգ}
A=? A=5000Ջ
Պատախան՝ 3

VI. (3) Մեկ օրվա ընթացքում մարդու սիրտը կատարում է մոտավորապես 100 000 հարված: Մեկ հարվածի ընթացքում կատարվում է այնքան աշխատանք, ինչքան կկատարվեր, եթե 1կգ զանգվածով բեռը բարձրացվեր 20սմ: Հաշվեք մարդու սրտի կատարած աշխատանքը մեկ օրվա ընթացքում.
m=1կգ F=mg=1կգ *10ՆԿգ\frac{Ն}{Կգ}10Ն
s=20սմ=0.2մ A1=Fs=10Ն*0.2մ=2Ջ
g=10ՆԿգ\frac{Ն}{Կգ} Aընդ = 100000*2Ն=200000Ջ=200կՋ
A=? A=200կՋ
Պատասխան՝ 2

II. (8) 4 մ խորությամբ ջրհորից պոմպի միջոցով դուրս է հանված 0,75տ ջուր: Հաշվեք պոմպի կատարած աշխատանքը։
s=4մ F=mg=750կգ *10ՆԿգ\frac{Ն}{Կգ} =7500Ն
m=0.75տ=750կգ A=Fs=7500Ն*4մ=30000Ջ
g=10ՆԿգ\frac{Ն}{Կգ}
A=? A=30000Ջ
Պատախան՝ 3

Տարբերակ 4
I. (1) Նշված դեպքերից որու՞մ է աշխատանք կատարվում.

1․մարդը բեռն ուսերին դրած կանգնած է
2,մարդը աստիճաններով բարձրանում է վեր
3,մարզիկը ցատկատախտակից ցատկում է ջրի մեջ

Պատախան ՝2,3
II. (2) Հաշվեք 5մ ճանապարհի վրա 20Ն ուժի կատարած աշխատանքը.
s=5մ A=Fs=20Ն*5մ= 100Ջ
F=20Ն
A=? A=100Ջ
Պատասխան՝ 1

III. (2) Ի՞ նչ բարձրության վրա պետք է բարձրացնել 2Ն կշիռ ունեցող բեռը, որպեսզի կատարվի 10 Ջ աշխատանք.
F=2Ն s=AF=2Ն10Ջ=\frac{A}{F}=\frac{2Ն}{10Ջ}=
A=10Ջ
s=? s=5մ
Պատասխան՝ 3

IV. (3) Բանվորը, կիրառելով 125 Ն ուժ, վագոնիկը տեղափոխեց 80 մ:
Հաշվեք բանվորի կատարած աշխատանքը.
F=125Ն A=Fs=125Ն*80մ=10000Ջ=10կՋ
s=80մ
A=? A=10կՋ
Պատասխան՝ 2

V. (3) Ի՞նչ աշխատանք է կատարում չմշկորդը 1 000 մ երկարությամբ
վազքուղին անցնելիս, եթե այդ ընթացքում նա հաղթահարում է 5Ն
շփման ուժ.
s=1000մ A=Fs=5Ն*1000մ=5000Ջ
Fշփ=5Ն
A=? A=5000Ջ
Պատասխան՝ 3

VI. (4) 60 կգ զանգվածով մարդը աստիճաններով բարձրացավ 5մ: Ի՞նչ
աշխատանք կատարեց մարդը.
m=60կգ F=mg=60կգ*10ՆԿգ\frac{Ն}{Կգ} =600Ն
s=5մ A=Fs=600Ն*5մ= 3000Ջ
g=10ՆԿգ\frac{Ն}{Կգ}
A=? A=3000Ջ
Պատասխան՝ 1


VII.(8) 0, 25 մ3 ծավալով բետոնե սալը բարձրացրին 6մ: Բետոնի
խտությունը 2 000 կգ/մ3 է: Որքա՞ն աշխատանք կատարվեց.

V= 0,25 մ3 m=pV=0, 25 մ 3 *2000կգմ3=500կգ
p=2000կգմ3 F=mg=500կգ *10ՆԿգ=5000Ն
s=6մ A=Fs=5000Ն*6մ=30000Ջ
g=10ՆԿգ
A=? A=30000Ջ
Պատասխան ՝ 3


Կաթնասուններ

Դասարանական աշխատանք․

  1. Կաթնասունների մարմինը սովորաբար բաժանվում է
    ա) գլխի, կրծքի, որովայնի
    բ) գլխի, պարանոցի, իրանի, վերջույթների
    գ) գլխի և իրանի
    դ) գլխի, պոչի և թևերի
  2. Կաթնասունների մաշկը ծածկված է
    ա) թեփուկներով
    բ) փետուրներով
    գ) մազածածկով
    դ) խեցիով
  3. Կաթնասունների վերջույթները հիմնականում տեղադրված են
    ա) մարմնի կողքերին
    բ) մարմնի տակ
    գ) գլխի մոտ
    դ) պոչի հատվածում
  4. Կաթնասունների արտաքին ականջը կոչվում է
    ա) ականջախեցի
    բ) թմբկաթաղանթ
    գ) լսողական անցք
    դ) խխունջ
  5. Կաթնասունների մաշկում գտնվում են
    ա) միայն քրտնագեղձեր
    բ) միայն ճարպագեղձեր
    գ) քրտնագեղձեր, ճարպագեղձեր և կաթնագեղձեր
    դ) միայն կաթնագեղձեր
  6. Կաթնասունների մարմնի ջերմությունը
    ա) կախված է արտաքին միջավայրից
    բ) մշտական է
    գ) միշտ ցածր է
    դ) միշտ բարձր է
  7. Կաթնասունների բերանում սովորաբար կան
    ա) միատեսակ ատամներ
    բ) տարբեր ձևի և տարբեր գործառույթի ատամներ
    գ) ատամներ չկան
    դ) միայն կտրիչներ
  8. Կաթնասունների մազածածկի հիմնական նշանակություններից մեկն է
    ա) թռչելը
    բ) մարմնի ջերմության պահպանումը
    գ) ջրում լողալը
    դ) սնունդը մանրացնելը
  9. Կաթնասունների վերջույթների մատների վրա կարող են լինել
    ա) եղունգներ, ճանկեր կամ սմբակներ
    բ) միայն թաղանթներ
    գ) միայն ճանկեր
    դ) միայն սմբակներ
  10. Ո՞ր հատկանիշն է բնորոշ կաթնասուններին
    ա) մարմինը ծածկված է փետուրներով
    բ) շնչում են միայն մաշկով
    գ) ձագերին կերակրում են կաթով
    դ) ունեն խռիկներ

ՓԱՐՎԱՆԱ: Հ․Թումանյան

Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:

Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:

Փարվանա արքան մի աղջիկ ուներ.
Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:

Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,
Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:

Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ.
Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,
Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ
Ամեն մի ամրոց, ամեն արքունիք:

— Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,
Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի,
Թող առնի իր ձին, իր զենքն ու զըրահ,
Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի…

II


Հագած, կապած զենք ու զըրահ,
Ձիանք հեծած ամեհի,
Ահա եկել հավաքվել են
Կըտրիճները Կովկասի,
Ծեր Փարվանա թագավորի
Ապարանքի հանդիման
Կազմ ու պատրաստ սպասում են
Մոտիկ ժամին մըրցության:
Ըսպասում է ողջ աշխարհքը՝
Եկած, կիտված Փարվանա,
Թե ո՞ր կըտրիճն արդյոք պիտի
Էն սիրունին տիրանա:

Հընչեց փողը: Ահա փունջ-փունջ
Դըրանիկներ, նաժիշտներ,
Ահա աղջիկն իր նազելի
Ու թագավորն ալեհեր:
Հայրը ինչպես մըռայլ մի ամպ,
Աղջիկն անուշ մի լուսին,
Ամպ ու լուսին իրար փարված՝
Դուրս են գալի միասին:
Հառաչում է ողջ աշխարհքը.
Կըտրիճները, քարացած,
Երազների մեջ են ընկնում՝
Էս աշխարհքից վերացած:
— Նայի՛ր, դստրի՛կ, իշխանազուն
Էս քաջերին լայնալանջ,
Այժմ պիտի հանդես դուրս գան,
Պայքար մըտնեն քո առաջ.
Մեկը իրեն ուժը ցույց տա,
Մյուսը՝ շընորհքն իր բազկի,
Ո՛րը՝ ճարպիկ ձիարշավը,
Ո՛րն էլ՝ թափը իր վազքի:
Իսկ երբ կըռիվն առնի դադար,
Հայտնի լինին քաջն ու վատ,
Ու երբ անցնեն մեր առջևից
Կըտրիճները պայազատ,
Ընտրի՛ր, զարկի՛ր ձեռքիդ խնձորն
Անհաղթներից անհաղթին,
Որ ողջ աշխարհ մայիլ մընա
Անզուգական քո բախտին:

Ասավ արքան, ձեռքը ձըգեց,
Նըշան տըվավ պայքարին,
Այնինչ՝ աղջիկն առաջ եկավ՝
Կարմիր խնձորն իր ձեռին:
— Գուցե, հայրի՛կ, տըկար լավին
Հաղթի մի վես տըմարդի,
Բայց չի կարող լինել երբեք
Նա սիրելին իմ սըրտի…
— Է՜յ, Փարվանա չըքնաղ փերի,
Ի՞նչն է հավան քո սըրտին,—
Խըռնըվում են կըտրիճները,
Խընդրում կըրկին ու կըրկին:

— Գա՞նձ ես ուզում, ոսկի՞, արծա՞թ,
Անգին քարեր ու գոհա՞ր,
Ա՞ստղ ես ուզում, մենք երկընքից
Վեր կըբերենք քեզ համար:
— Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ
Եվ կամ աստղը երկընքի,
Ոչ էլ գոհար եմ պահանջում
Սեր-ընկերից իմ կյանքի:
Ես նըրանից հուր եմ ուզում,
Անշեջ հուրը սըրբազան,
Ով կըբերի անշեջ հուրը,
Նա է ընտրած իմ փեսան…

Ասավ աղջիկն, իրար անցան
Կըտրիճները քաջարի,
Ձիանք հեծած թըռան հապճեպ
Դեպի չորս կողմն աշխարհի:
Թըռա՜ն, շուտով գըտնեն, բերեն
Անշեջ հուրը աղջըկան.
Բայց… տարիք են գալի՜ս, գընո՜ւմ,
Նըրանք չըկան ու չըկան…

III


— Հայրի՛կ, ինչո՞ւ ետ չըդարձան
Էն քաջերը սիրատենչ.
Մի՞թե, հայրի՛կ, ինձ մոռացան,
Էլ չեն բերիլ հուրն անշեջ:

— Ո՜չ, իմ դըստրիկ, կըգան անշուշտ
Ու կըբերեն էս տարի.
Կըռիվներով արյունըռուշտ
Լիքն է ճամփեն քաջերի:
Ո՜վ իմանա, պետք է անցնեն
Մութ աշխարհքից, սև ջըրից.
Ո՜վ իմանա, պետք է փախցնեն
Յոթգըլխանի դևերից:

Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
— Ո՜ւր է, հայրի՛կ, ե՞րբ կըգա նա՝
Սարից թըռած ձիավոր:

Միշտ երազում ես տեսնում եմ
Էն հերոսին ապագա.
Հուր կարոտով թըռած իմ դեմ,
Լուսանում է… ու չըկա:

— Կըգա, դըստրի՛կ, իմ թանկագին,
Հեշտ չի բերվում հուրն անշեջ.
Շատ-շատ անգամ բերող հոգին
Ինքն է այրվում նըրա մեջ…

Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
Ոչ մի սարից, ոչ մի ճամփում
Չի երևում ձիավոր:

— Հայրի՛կ, հայրի՛կ, մի՞թե չըկա
Էս աշխարհքում անշեջ հուր.
Թառամում է սիրտըս ահա,
Պաղ է էս կյանքն ու տըխուր…

Էլ չի խոսում. մռայլ, տըրտում,
Լուռ է արքան ալևոր,
Սև-սև ցավերն իրեն սըրտում՝
Միտք է անում գըլխակոր:

IV

Էսպես անցան շատ տարիներ.
Տըխուր աղջիկն արքայի
Նայե՜ց, նայե՜ց սարերն ի վեր
Ճամփաներին ամայի,
Հույսը հատավ… ու լաց եղավ.
Էնքա՜ն արավ լաց ու կոծ,
Որ լիճ կըտրեց արտասուքը,
Ծածկեց քաղաքն ու ամրոց.
Ծածկե՜ց, կորա՜ն, ինքն էլ հետը…
Այժըմ էնտեղ տըրտմաշուք
Խոր Փարվանա լիճն է ծըփում,
Հըստա՜կ, ինչպես արտասուք:
Ու էն վըճիտ ջըրերի տակ
Ցույց են տալի մինչ էսօր
Ծեր արքայի ճերմակ ամրոցն
Ու շենքերը փառավոր:

* * *

Ասում են, էն թիթեռները,
Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում,
Մեջն են ընկնում խելագար,
Ասում են, թե էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝
Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:

Առաջադրանքներ`

1.Ի՞նչ կարող եք ասել Փարվանա ճերմակ ամրոցի մասին: Եղե՞լ է արդյոք այդպիսի ամրոց, թե՞ գրողն է հորինել: Ի՞նչ գիտեք Փարվանա լճի մասին:
Փարվանա ճերմակ ամրոցը բալլադում ներկայացվում է որպես գեղեցիկ ու վեհ ամրոց, որտեղ ապրում էր Փարվանա արքան իր աղջկա հետ։ Այդպիսի ամրոց գոյություն չունի, ուստի այն հիմնականում համարվում է Հովհաննես Թումանյանի ստեղծած մի պատկեր։ Իսկ Փարվանա լիճ իրական լիճ է գտնվում է Ջավախքում և համարվում է տարածաշրջանի ամենախոշոր լճերից մեկը։

2.Ինչպե՞ս է Թումանյանը բալլադում մարմնավորել հավերժական սիրո գաղափարևը: Ինչի՞ խորհրդանիշ է անշեջ հուրը:

Թումանյանը հավերժական սիրո գաղափարը մարմնավորում է արքայադստեր պահանջի միջոցով նա չի ուզում ոսկի կամ արծաթ, այլ ցանկանում է անշեջ հուր։ Անշեջ հուրը խորհրդանշում է մաքուր, հավերժ, անմար սեր, հավատարմություն և հոգևոր ջերմություն։

3.Ինչպե՞ս է ավարտվում բալլադը, ովքե՞ր էին դարձել թիթեռներ և ինչո՞ւ էին պտտվում կրակի շուրջը:
Արքայադուստրը երկար սպասելուց հետո հուսահատվում է և այնքան է լաց լինում, որ նրա արցունքներից առաջանում է Փարվանա լիճը։ Իսկ այն երիտասարդները, որոնք գնացել էին անշեջ հուրը բերելու, ըստ ավանդության դարձել էին թիթեռներ։ Նրանք կրակի շուրջ էին պտտվում, որովհետև դեռ ձգտում էին հասնել այն անմար հուրին, որը պետք է բերեին աղջկան։

4. Պարզի’ր, թե ի՞նչ է բալլադը։
Բալլադը պատմողական ստեղծագործություն է, որը սովորաբար պատմում է որևէ հետաքրքիր, խորհրդավոր կամ ողբերգական դեպքի մասին։

Կից և հակադիր անկյուններ  թեմայի կրկնություն։ 

Կից և հակադիր անկյուններ  թեմայի կրկնություն։ 

Առաջադրանքներ։ 

1․ Գծել երեք անկյուն՝ սուր, ուղիղ, բութ: Գծել նաև դրանց յուրաքանչյուրի կից անկյունը: 

2․ Նկարում պատկերված է երեք ուղիղ, որոնք հատվում են O կետում: Գտեք անկյունների գումարը՝ ∠1+∠2+∠3: 

∠1+∠2+∠3=3602\frac{360}{2}=180o180^o
3․ Գտեք ABC անկյան կից անկյունը, եթե`

ա) ∠ABC=124
180124=56180^\circ – 124^\circ = 56^\circ
Կից անկյունը՝ 56°
բ) ∠ABC=900
18090=90180^\circ – 90^\circ = 90^\circ
Կից անկյունը՝ 90°
գ) ∠ABC=53
8053=12780^\circ – 53^\circ = 127^\circ
Կից անկյունը՝ 127°

4․  Գտեք  hk և kl կից անկյունները, եթե`
ա) ∠hk-ն 400-ով փոքր է ∠kl-ից,

hk=11040=70\angle hk = 110^\circ – 40^\circ = 70^\circ

բ) ∠hk=4∠kl, գ) ∠hk : ∠kl= 2:7 
kl=36\angle kl = 36^\circ

hk=4×36=144\angle hk = 4 \times 36^\circ = 144^\circ

5․ Տրված է, որ ∠1=114°,∠8=52°: Հաշվել բոլոր անկյունները: 

1=114,2=66,3=66,4=1145=52,6=128,7=128,8=52\angle 1=114^\circ, \angle 2=66^\circ, \angle 3=66^\circ, \angle 4=114^\circ \angle 5=52^\circ, \angle 6=128^\circ, \angle 7=128^\circ, \angle 8=52^\circ

6․ Գտնել ∠4, ∠3,∠1, եթե ∠2=27° 

4=27,1=153,3=153\angle 4 = 27^\circ,\angle 1 = 153^\circ, \angle 3 = 153^\circ
7․ Որոշել տրված գծագրում հակադիր անկյունները: 

1և5\angle 1և \angle 5
2և6\angle 2 և \angle 6
3և7\angle 3 և \angle 7
4և8\angle 4 և \angle 8
8․ Արդյո՞ք ներքևի գծագրի ∠1-ը և ∠2-ը կից անկյուններ են: 

Ոչ, գծագրում ∠1-ը և ∠2-ը կից չեն, քանի որ ∠1-ը և ∠2-ը հակադիր անկյուններ են, քանի որ նրանց կողմերը զույգ առ զույգ միմյանց շարունակությունն են
9․Գտնել անկյունները, եթե ∠CBD=30° 

CBD=30\angle CBD = 30^\circ
ABE=30\angle ABE = 30^\circ
ABC=150\angle ABC = 150^\circ
EBD=150\angle EBD = 150^\circ

«Աշխարհում չարիքը քիչ կլիներ, եթե․․․»

Աշխարհում չարիքը քիչ կլիներ, եթե մարդիկ սովորեին կյանքին նայել ֆիզիկայի օրենքների պես պարզ ու արդարամիտ: Ինչպես Նյուտոնի երրորդ օրենքն է հուշում՝ ամեն մի գործողություն ունի իր հավասար հակառակ ազդող գործողություն: Եթե մենք գիտակցեինք, որ մեր յուրաքանչյուր բացասական գործողություն վերադառնալու է մեզ նույն ուժով, գուցե ավելի զգույշ լինեինք մեր խոսքերում և արարքներում:Չարիքը հաճախ նման է իներցիայի. երբ այն սկսում է շարժվել, դժվար է կանգնեցնել, քանի դեռ մի ավելի մեծ ու բարի ուժ չի հակազդել դրան:

Մեխանիկական աշխատանք:Հզորություն:Խնդիրների լուծում։

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Ե՞րբ է ֆիզիկայում օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը
միայն այն ժամանակ է օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը երբ, դիտարկում ենք որևէ ուժի ազդեցությամբ մարմնի շարժումը

2.Ի՞նչ մեծություններից է կախված մեխանիկական  աշխատանքը
Մեխանիկական աշխատանքը կատարվում է միայն ուժից առկայությամբ։

3.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը:Ո՞րն է աշխատանքի բանաձևը
A=Fs
A=աշխատանք
F=ուժ
s=ճանապարհ

4.Ի՞նչ միավորով է արտահայտվում աշխատանքը, միավորների ՄՀ-ում
Աշխատանքը միավորների ՄՀ-ում արտահայտվում է 1Ն աշխատանքը ուժի ուղղությամբ 1մ ճանապարհ անցնելիս։

5.Ի՞նչն է կոչվում հզորություն
հզորությունը մի մեծություն է, որը ցույց է տալիս, թե որքան արագ է կատարվում աշխատանքը։

6.Ինչպե՞ս հաշվել հզորությունը:Ո՞րն է հզորության բանաձևը և միավորը
N=A/t
A-ն աշխատանքն է
t=ժամանակն է , թե ինչքան արագությամբ է կատարվել աշխատանքը

7.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը՝իմանալով հզորությունը և աշխատանքը կատարելու ժամանակամիջոցը
օգտագործելով բանաձևից՝ A=Nt

Սովորել Է..Ղազարյանի դասագրքից էջ82-ից մինչև էջ89,պատրաստել նյութ էջ89-ի«Հետաքրքիր է իմանալ»թեմայից
Հզորության ձիաուժ միավորի մասին

Լուծել Է. Ղազարյանի դասագրքից էջ174 -ի խնդիրներ107-ից մինչև110
107․Հաշվեք 20Ն ուժի աշխատանքը 5մ ճանապարհ անցնելիս։
F=20Ն A=Fs= 20Ն *5մ = 100Ջ
s=5մ
A=? A=100Ջ

108․Ի՞նչ ճանապարհ անցնելու դեպքում 8Ն ուժի աշխատանքը հավասար կլինի 32Ջ-ի
F=8Ն s=AF\frac{A}{F}=32Ջ8Ն\frac{32Ջ}{8Ն}= 4մ
A=32Ջ
s=? s=4մ
109․5մ խորությամբ ջրհորից հավասարաչափ բարձրացրին 10կգ զանգվածով ջրով լցված դույլը։Հաշվեք կատարված աշխատանքը։Դուլը բարձրացնող պարանի զանգվածն անտեսել։
m=10կգ F=mg=10կգ*9.8ՆԿգ\frac{Ն}{Կգ}=98Ն
s=5մ A=Fs= 98Ն*5մ =490Ջ
g=9.8ՆԿգ\frac{Ն}{Կգ}
A=? A= 490Ջ
110․0,25մ3 ծավալով բետոնե սալը հավասարաչափ բարձրացրին 6մ։Ի՞նչ աշխատանքը կատարվեց այդ դեպքում։Բետոնի խտությունը 2000կգմ3\frac{կգ}{մ^3} է
V=0,25մ3 m=pV=2000կգմ3\frac{կգ}{մ^3} *0,25մ3= 500կգ
s=6մ F=mg=500կգ* 9.8ՆԿգ\frac{Ն}{Կգ}=4900Ն
p=2000կգմ3\frac{կգ}{մ^3} A=Fs=4900Ն *6մ =29400Ջ
g=9.8ՆԿգ\frac{Ն}{Կգ}
A=? A=29400Ջ

Միջին դպրոց 7.7 դասարան