Արշակունիների թագավորություն, 66-428 թվականներին գոյություն ունեցած հայկական թագավորություն, որի մայրաքաղաքներ են եղել Արտաշատը, Վաղարշապատը և Դվինը։ Այս թագավորությունում իշխող Արշակունիները ազգակցական կապեր են ունեցել Պարսկաստանում իշխող Արշակունիների հետ։ Թագավորությունը հիմնադրելու համար հայ-պարթևական ուժերը տարիներ շարունակ պատերազմել են հռոմեացիների դեմ․ այդ պատերազմը հայտնի է Տասնամյա պատերազմ անվամբ։ Ի վերջո Հռանդեայի ճակատամարտի արդյունքում Հռոմը ընդունել է իր պարտությունը և Տրդատին կանչում Հռոմ, որպեսզի վերջինս թագ ստանա Ներոն կայսեր կողմից։
Թագավորության հիմնադիրը Տրդատ Ա-ն է, որը 66 թվականին թագադրվել է հռոմեական Ներոն կայսրի կողմից և գահակալել մինչև 88 թվական։ Նրա գահակալման ժամանակաշրջանում կառուցվել է Գառնիի հեթանոսական տաճարը, պատերազմ տեղի ունեցել ալանների դեմ։
Հզոր արքա է եղել Տրդատ Գ_ն:
Հայոց թագավոր (Տրդատ Գ Մեծ, 287-330):
Վերջինս հռոմեական զորքի աջակցությամբ Հայաստանից դուրս է մղել պարսիկ նվաճողներին և հաստատվել հայրենի գահին: Տրդատ Գ-ն ավելի քան 10 տարի պատերազմել է Սասանյան Պարսկաստանի դեմ: Սասանյաններն ստիպված հրաժարվել են «Հայաստանի մեծ թագավոր» տիտղոսից և ճանաչել Տրդատ Գ-ի գահակալումը:
Advertisementsabout:blankREPORT THIS AD
Տրդատ Գ-ն վերականգնել է պարսկական տիրապետության ժամանակ խախտված «Արտաշիսական սահմանները»: Գահակալման առաջին տարիներին հալածել է քրիստոնեության հետևորդներին: Սակայն, հետագայում քրիստոնեության մեջ տեսնելով Հայաստանը պարսկական ոտնձգություններից զերծ պահելու հզոր միջոց և քաղաքական ու հոգևոր միասնության ամուր հիմք, 301-ին, աշխարհում առաջինը, այն հռչակել է պետական կրոն: Հրավիրելով հայ ավագանու ժողով՝Գրիգոր Ա Լուսավորչին (302-325/326) կարգել է Հայոց եպիսկոպոսապետ՝ սահմանելով եկեղեցու և հովվապետի թագավոր:
Հեթանոսությանը սատարող Պարսից Շապուհ II Երկարակյացին (309-379) հաջողվել է Տրդատ Գ Մեծի դեմ հանել նրանից դժգոհ նախարարներին (հեթանոսամետ նախարարները միացել էին պարսկասեր ուժերին) և Հյուսիսային Կովկասի ցեղերին: Սակայն Հայոց արքան նախ հաշվեհարդար է տեսել ապստամբ նախարարների հետ, ապա ճակատամարտել հյուսիսային ցեղերի դեմ և պահպանել Հայաստանի միասնությունն ու քրիստոնեությունը: Հռոմ. կայսրությունից ստանալով օգնական ուժեր՝ Տրդատ Գ Մեծը սահմանային շրջաններում հաղթական մարտեր է մղել նաև պարսկական զորքերի դեմ: Նրան հաջողվել է վերականգնել Մեծ Հայքի թագավորության սահմանները՝ ստեղծել կենտրոնացված հզոր պետություն: Մովսես Խորենացին Տրդատ Գ Մեծին բնորոշել է որպես Հայոց վերջին հզոր թագավորի և քրիստոնեությունը տարածողի: