Մաթեմատիկայի ֆլեշմոբ 1 -ին մակարդակ

1. Կարենը և Նարեկը միասին ունեն 700 դրամ։ Կարենը ունի 300 դրամ ավելի, քան Նարեկը։ Որքա՞ն գումար ունի Կարենը։
Կարեն 500 դրամ
Նարեկ 200 դրամ

2. Նարեկը ունի կարմիր, կանաչ,  դեղին  խնձորներ, յուրաքանչյուրից երեք հատ։ Դրանց մի մասը դրեց զամբյուղի մեջ։ Զամբյուղում ամենշատը դրեց կարմիր խնձոր, իսկ դեղին խնձորները  դրեց ավելի քիչ, քան կանաչները։ Քանի՞ խնձոր դրեց զամբյուղում։
2+3+1 = 6 խնձոր

3. Տուփում կա 14 սև և 14 սպիտակ գնդիկ։ Ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որ հանած գնդիկների մեջ նույն գույնի երեք գնդիկ հաստատ լինի։ 
2+3=5

4. Լիլիան առաջինից երկրորդ հարկ բարձրանում է 1 րոպեում։  Առաջինից տասներորդ հարկ նույն արագությամբ բարձրանալիս քանի՞ րոպեում կհասնի։
9 րոպե

5. Արմենը սկսեց հաշվել 5-ից երեքական՝ 5, 8, 11, …32: Քանի՞ թիվ արտասանեց Արմենը։

14,17,20,23,26,29,32
6. Մարմնամարզության ստուգատեսը սկսվեց ժամը 11:10-ին և ավարտվեց` 11:45-ին: Քանի՞ րոպե տևեց այն: 
35 րոպե

7. Հինգ եղբայրներից յուրաքանչյուրն ունի 2 քույր: Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում։
5+2
8. Թատրոն մեկնելու համար   հունվարյան ճամբարի 85 մասնակիցներին քանի՞ ավտոբուս է անհրաժեշտ, եթե մեկ ավտոբուսում տեղավորվում է 18 սովորող:
85:13=4
4+1=5
9. Արամը չորս զառ նետեց և հաշվեց նրանց վերևի երեսներին եղած կետերի քանակը, ստացավ 23։ Զառերից քանիսի՞ վրա է եղել վեց կետ։ 
23:6=3

10. Տիգրանն ուներ 500 դրամ: Նա գնեց մեկ տուփ կոնֆետ 300 դրամով: Մնացած գումարը ինչքանո՞վ է քիչ ծախսած գումարից։
500- 300 = 200 դրամ

Հովհաննես Թումանյան Ինքնակենսագրություն

1.Հովհաննես Թումանյանի տպված ոտանավորների մեջ ամենավաղ գրածը ո՞րն է ։
2.Ամենալավ և ամենամեծ բանը, որ եղել է Հովհաննես Թումանյանի կյանքում ո՞վ է ։
3. Սկզբնական շրջանում ու՞մ է սիրել որպես բանաստեղծ ։
4. Հովհաննես Թումանյանի մայրիկին գյուղացիները ի՞նչ էին ասում ։
5. Իրիկուները երբ տուն էին հավաքում Հովհաննեսի մայրը ի՞նչի մասին էր անդադար խոսում ։
6. Ի՞նչ էր Հովհաննես Թումանյանի հայրիկի անունը ։
7. Ի՞նչ էր Հովհաննես Թումանյանի մայրիկի անունը ։

Ընկերուհուս կազմած հարցերը

  1. Հովհաննես Թումանյանի հայրանունն ի՞նչ է։
    Հովհաննես Թումանյանի հայրանունն ի՞նչ է Թադեոս :
  2. Հովհաննես Թումանյանի մոր անունն ի՞նչ է։
    Հովհաննես Թումանյանի մոր անունն Սոնա է ։
  3. Հովհանես Թումանյանի մայրն ու հայրը իրար նմա՞ն էին։
    ոչ քանի,որ նրա մայրը սարի աղջիկ էր ։
  4. Հովհաննես Թումանյանը ո՞ր թվականում է ծնվել։
    Հ․ Թումանյանը ծնվել է 1869 թվի փետրվարի 7-ին։
  5. Հովհաննես Թումանյան ուսուցիչի անունն ի՞նչ է։
    Հովհաննես Թումանյան ուսուցիչի անունը Սհակ։
  6. Ամենալավը իր կյանքում ի՞նչն է։
    Ամենալավ բանը Թումանյանի կյանքում եղել է իր հայրիկը ։
  7. Քանի՞ տարեկանում է ամենաառաջին ոտանավորը գրել։

Հովհաննես Թումանյանը իր առաջին ոտանավորը գրել է 10–11տարեկանում ։

Ձմեռային ճամբարի հաշվետվություն

Ինձ դուր եկավ Ձմեռային ճամբարը: Ես սովորեցի համակարգչային նոր ծրագրեր, նրանցով պատրաստեցի շատ խաղեր-վիկտորինաներ , մասնակցեցի մարզական միջոցառումների, բնագիտական փորձերի և ազգագրական միջոցառումների:Ես ձեռք բերեցի նոր ընկերներ: Սա շատ լավ ժամանակահատված էր , որի արդյունքում ես շատ հմտություններ ձեռք բերեցի:Իմ արդյունքները ներկայացնում եմ հղումներով:

Ազգագրական ստուգատես
Արտադրական ստուգատես
Բնատեխնիկական ստուգատես
Մարզական ստուգատես

Թմբկաբերդի Առումը

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.



Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։

I
Նադիր Շահը զորք հավաքեց,
Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար։

— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ, բերել եմ ես քու մահը,
Ի՜նչ ես թառել ամրոցում։

— Մի՛ պարծենա, գոռոզ Նադիր,
Պատասխանեց էն հըսկան.
Գըլխովը շա՜տ ամպեր կանցնեն,
Սարը միշտ կա անսասան։

Ասավ, կանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հավլունի,
Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի։

Ու քառսուն օր, քառսուն գիշեր,
Կըռիվ տըվին անդադար,
Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար։

Իրան, Թուրան ողջ եկել են,
Թաթուլն անհաղթ, աննըկուն,



Կարդալ ավելին

Սահադաշտ

Մենք գնացել էինք <<Սահադաշտ>>։ Հենց ,որ մենք մտանք ներս մեզ այցելեցին հանդերձարան ։ Մեզնից մեր ոտքի չափսերը հարցրեցին ։ Մենք հագանք կոշիկները և գնացինք ներս և սկսեցինք քշել առաջ իմ համար դժվար էր ։ Իսկ հետո միքիչ քշեցի և սովորեցի միքիչ քշել ։ Այսքանը ։

https://youtu.be/33tC8WSM8tE

photoshop

Մեզ այս ամիս քոլեջի սովորողները սովորեցրեցին Photoshop։ Ես սովորեցի, որ երկրաչափական օբյեկտների շնորիվ կառուցվում է կերպարներ: Ինձ շատ հետաքրքիր էր: Այդ կայքի անունը Corel Vector-է :Ես նաև իմացա ինչպես գործիքներով կարող ենք երկրաչափական օբյեկտները կլորացնել և այլն ։

Ճամփորդություն դեպի Ալեքսանդր Սպենդարայանի տուն թանգարան

Մենք գնացել էինք Ալեքսանդր Սպենդարյանի տուն թանգարան ։ Այնտեղ մեզ ցույց տվեցին Ալեքսանդր սպենադարյանի շորերը , գրասեղանը , ջութակը , դաշնամուրը ։Իսկ հետո լուսանկարվեցինք ։Այնտեղ նաև ցույց տվեցին նրա կնոջ վառվառաի շորերը և Ալեքսանդր Սպենդարյանի ամենա սիրելի հագուստը ։ Այնտեղ մեզ ցույց տվեցին խոշորացույց մեջը Ալեքսանդր Սպենդարյանի ջութակը ։ Եվ Ալեքսանդր Սպենդարյանին տանը դիմումէին <<Սաշա>> ։ Իսկ հետո գնացինք ցած և ներկեցինք Ալմաստ օպերաի հերոսներին