ԲԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Բառիմաստ
33.Մի բառով գրի´ր:
ա) Առարկա, որը վերից վար կախվելով՝ ծածկում, փակում է որևէ բան: Դա նաև բեմն է բաժանում հանդիսասրահից:
Վարագույր
բ) Միջատ, որ երկու թև ունի ու բարալիկ կնճիթ, որով սնվում է: Իսկ սնվում է արյունով:
Մոծակ
գ) Արհեստավոր, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը կտրելու, հարդարելու գործով:
Վարսահարդար
դ) Պղնձյա առարկա, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված: Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում՝ հնչեցնելու համար:
Զանգակ
35.Ի՞նչ է նշանակում․ բացատրիր մեկին, ով չի ճանաչում այդ առարկան։
հեռախոս, գիրք, սեղան, ականջ, ծաղիկ:
Հեռախոսը էկրան է , որը ցույց է տալիս տարբեր ծրագրեր , կարողանում ենք զանգել մեր հարազտներին , կարող ենք խաղ խաղալ ,և ժամը նայել օդի ջերմաստիճանը նայել և շատ այլ բաներ ։
Գիրքը թղթից պատրաստված 100 – ական էջեր են ,որոնք մեզ տալիս են գիտելիքներ թեմայի մասին ։
Սեղանը առարկա է , որը կարողանում ենք դնել մեր իրերը , կարող ենք ուտելիք ուտել սեղանը պահում է մեր իրերը ,որը դնում ենք վրան ։
Ականջը մարմնի մասն է , որը ունեն բոլոր մարդիկ աշխարհում , ականջի շնորհիվ մենք լսում ենք տարբեր ձայներ ,գեղեցկության համար նաև ծակում են և քցում ականջող ։
Ծաղիկը բույս է , որը բնության մի մասնիկ է , Շատ գեղեցիկ տեսք և հոտ ունեն , Բայց եթե չենք ջրում և արև բավարար չի լինում նա սկսում է թառամել ։(
36.Ա և Բ շարքերը համեմատի՛ր և պարզի´ր, թե ո՞րն է դրանց տարբերությունը:
Ա. Արև, թռչուն, ռնգեղջյուր, ստեղծել, մարդ:
Բ. Րևա, ռնչթու, ույջեռնգղր, ծղետսլե, արդմ:
38. Օգտվելով 36 առաջադրանքից փորձի՛ր բացատրել, թե ի՞նչ է բառը:
39.Բացատրի´ր, թե գլուխ բառը ամեն մի նախադասության մեջ ի՞նչ իմաստով է կիրառված՝ փոխարինելով խելք, ղեկավար, կատար, ծայր, մաս, վրա բառերով: Ո՞ր նախադասության մեջ գլուխ բառն այլ բառով չես կարող փոխարինել:
Արջը գլուխը բարձրացրեց:
Սարի գլխին ինչ-որ բան է փայլում:
Այս մարդը գլուխ չունի:
Գրքի առաջին գլուխը շատ հետաքրքիր էր:
-Իսկ ո՞վ էր ձեր գլուխը,- որոտաց զորավարը՝դիմելով գլխիկոր զինվորներին:
Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի գլխին:
Գերանի գլխից բռնի՛ր:
Առաջին նախադասության մեջ գլուխ բառը կոնկրետ գլխին է վերաբերվում ,իսկ եկրորդ նախադասության մեջ փոխաբերական իմաստով ։
40.Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է կիրառված: Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է հիմնական իմաստով գործածված:
Ծաղիկը բացվեց ու ձգվեց դեպի արևը:
Ծաղիկը գրված է ուղիղ իմաստով ։
Հարսանիքի բոլոր կենացները ծաղիկներին էին ուղղված:
Հարսանիքի բոլոր կենացները աղջիկներին էին ուղված ։
Մեր ծնողներն ասում են, թե մենք ենք կյանքի ծաղիկները:
Մեր ծնողներն ասում են , թե մենք ենք կյանքի ամենա սիրունը ։
Շատ լավ գործ եք սկսել. սա դեռ ծաղիկն է, պտուղները հետո եք տեսնելու:
Շատ լավ գործ եք սկսել սա դեռ սկիզբն է պտուղները հետո եք տեսնել ։
Իր երկիրը հասնելուց հետո էլ իշխանը չէր մոռանում այն ամրոցի ծաղիկ տիրուհուն:
Իր երկիրը հասնելուց հետո էլ իշխանը չէր մոռանում այն ամրոցի գեղեցիկ տիրուհուն: