Ուսումնական գարուն

Պուրակներ և զբոսայգիներ

  • Ի՞նչ զբոսայգիներ կամ պուրակներ կան Երևան քաղաքում։
    Երևանում կա Օղագաձև զբոսայգին, Անգլիական այգին,Մանկական այգի, Շահումյանի անվան պուրակ,Երևանի 2800-ամյակի այգի,Կոմիտասի այգի, Սիրահարների այգի, Դիանա Աբգարի անվան զբոսայգի,Ալ. Թամանյանի անվան պուրակ,Կոմիտասի անվան պուրակ,Մարտիրոս Սարյանի անվան պուրակ,Մոսկովյան պուրակ։
  • Տեղեկություններ զբոսայգու կամ պուրակի անվան ծագման, գտնվելու վայրի մասին
    Կոմիտասի այգի
  • Մինչև 1930-ական թվականների կեսերը զբոսայգու տարածքը եղել է հին գերեզմանատուն, որը տեղացիները կոչել են «Մլեր»։ Պահպանվել է հնագույն գերեզմանատան կրաշաղախ պարսպից մի հատված։
  • 1930-ականներին Երևանի քաղխորհրդի գործկոմի որոշմամբ գերեզմանատունը փակվել է և ամայի տարածքում հիմնադրվել է զբոսայգի։ Այգու մի անկյունը Աղասի Խանջյանի նախաձեռնությամբ վերածվել է գրականության և արվեստի գործիչների գերեզմանատան։ Երկար տարիներ պանթեոնի տարածքն անուշադրության է մատնված եղել։ 1969 թվականին Ստեփան և Ռուզան Քյուրքչյանների հովանավորությամբ կառուցվել են տուֆակերտ, քանդակազարդ հյուսիսային պատն ու միջնապատը, որից հետո կատարվել են մասնակի նորոգումներ։ Պանթեոնը հիմնանորոգվել է 2005 թվականին[1]։
  • Այգու տարածքում են գտնվում՝
  • Կոմիտասի անվան պանթեոնը
  • Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանը
  • Շուշանիկ Կուրղինյանի գերեզմանը
  • Կոմիտասի թանգարան-ինստիտուտը
  • Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան
  • Հուշարձան՝ նվիրված ՀՕՄ-ի 100-ամյակին
  • 2011-2013 թթ. այգու տարածքում գործել է «Նեմո» դելֆինարիումը[2][3]

    Պատմի՛ր Սուրբ Հարության տոնի ձեր ընտանեկան ավանդույթի մասին
    Զատիկը մեր ընտանիքում

Ես իմ անուշ հայաստանի։ Եղիշե Չարենց

Առաջադրանքներ

  1. Բանաստեղծությունն ուշադիր կարդա և որոշիր, թե ում կամ ինչին է նվիրված այն։ Պատասխանդ հիմնավորիր։
    Այս բանաստեղծությունը նվիրված է Հայաստանին, քանի որ նկարագրում է Հայաստանը։
  2. Բանաստեղծությունից դուրս գրիր այն տունը, որն ամենից շատ է քեզ հոգեհարազատ և բացատրիր, թե ինչո՞ւ է այդպես։
    Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
    Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
    Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
    Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:

    Այս տունը ինչ շատ դուր եկավ Հայաստանում երկինքը մաքուր է, ջրերը քաղցրահամ, Սևանա լիճը իր քաղցրահամ ջրով, և մեր շատ հին քարերը։
  3. Գտիր այն տողերը, որտեղ քո կարծիքով բանաստեղծը խտացնում է իր ասելիքը։
    Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիչ հեքիաթ չկա,
    Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
    Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
    Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:
  4. Բանաստեղծությունից դուրս գրիր քեզ համար անծանոթ բառերը, բառարանով դրանք բացատրիր և դրանցով նախադասություններ կազմիր։
     երկաթագիր-Հայերեն գրերի հին ձևը, որ նման է այժմյան տպագրական գլխագրերին:
     անհաս-չհասնող
    արնավառ- տանջանք
    արյունաքամ -Արյունը քամված

    Երկաթագիր գրերը գրաբար հայերենով էին գրված։
    Իմ համար Մասիսը անհաս է։
    Այս գործը ինձ համար արնավառ է։
    Մի մարդու ես օգնեցի , որը արյունաքամ էր։
  5. Փորձիր բացատրել․ Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում — ինչո՞ւ է լարը լացակումած։
    Այս նախադասությունում գրված է սազ բառը ,որը երաժշտական գործիք է։ Այն օգտագործել են տխուր երաշտություների համար։ Դրա համար այն կոչված է լացակումած։
  6. Բանաստեղծությունից դուրս գրիր 8 բարդ բառ և դրանց արմատներից մեկով կազմիր մեկական նոր բառ։
    Արևահամ — արևելք
    ողբանվագ — ողբաձայն
    լացակումած — լացած
    արնանման — արնալվիկ
    հեզաճկուն – ճկունություն
    վիշապաձայն — քաղցրաձայն
    հազարամյա — հազարավոր
    լուսապսակ – պսակաձև
  7. Բանաստեղծությունից դուրս գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝ քմանաչա, հոտ, նազելի, մաքուր, ձյունամրրիկ, սպիտակ։
    Քմահաճ — ինքնակամ, ինքնագլուխ
    Հոտ — բույր
    Նազելի — սիրուն, գեղեցիկ, չքնաղ
    Մաքուր — հստակ, ջինջ, վճիտ
    ձյունամրրիկ — ձյունաբուք
    Սպիտակ — ճերմակ
  8. Բանաստեղծությունից դուրս գրեք 10 ածական և դրանցով բառակապակցություններ կազմեք։
    Արևահամ — արևահամ մրգեր
    Սազի — հին սազ
    Ողբանվագ — ողբանվագ երգ
    Լացակումաց – Լացակումաց տղա
    Արնանման- արնանման ծաղիկներ
    Նաիրիան – նաիրիան երկիր
    Հեզաճկուն — հեզաճկուն աղջիկ
    Մուգ — մուգ երկինք
    Ջինջ — ջինջ գետ
    Սև — սև պատեր

Եղանակ։ Եղանակի կանխատեսումը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է եղանակը:
    Երբ օրինակ՝ ամպերը ցրվում են, արև է գալիս ,կամ անձրև է գալիս։ Այդ լինում է եղանակը։
  2. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր մասերում տարբեր եղանակ է:
    Երկրագնդի տարբեր տեղերում տարբեր եղանակ է ,քանի որ երկրի տարբեր մասերում տարբեր խոնավություն կա։
  3. Ի՞նչ է նշանակում եղանակի կանխատեսում: Ինչո՞ւ է դա անհրաժեշտ:
    Եղանակի կանխատեսում կարևոր է, քանի որ այն կախված է մարդու գործունեություներից։ Կարող է պատահի անձրև գալ և մարդու նպատակը , որը ուզում էր անել փչանա։

Գիշերները աստղեր կան Գրիգոր Քեշիշյան

Քույրիկը և եղբայրը գնացել են դուրս պարկած խոտերի վրա աստղերին են նայում։Մեկ էլ հանկարծակի քույրը հարցնում է քանի հատ աստղ կա երկնքում։ Նաև ասում է հայրիկի գրքերի չա՞փ։Եղբայրը պատաասխանում է հաստատ հայրիկի գրքերի չափ չիլինի ,բայց ամեն մարդ, որ մահանում է մի աստղ է ավելանում։ Հետո երեկոյան եղբայրին հայրիկը մի կոշիկ է տալիս և այն ցանկանու մէ ցույց տալ իր մայրիկին և տատիկին։ Բայց ձյան մեջտտեղ այն կորցնում է։

Ինչպես ենք նշում զատիկը մեր ընտանիքում

Մենք ընտանիքիներով հավաքվում ենք մեր տատիկի տանը և խաղում ենք զատկական խաղեր և ուտում զատկական ուտելիքներ։ Մենք խաղում ենք բոլորով ձվակռիվ, Ում ձուն ավելի շատ կպտտվի։ Մենք ուտում ենք փլավ, ձու, ձուկ և խմումենք գինի ,որի մեջ գտնվում է հաց։ Նաև մենք ցանում ենք ոսպ այդ օրվան։ Վերցնում ենք բամբակը տեղադրում ենք ոսպը դնում ենք վրեն և ջրում ենք։

Զատկի Մասին տեղեկություն

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն (եբրայերեն՝ פסח ‎ նշանակում է անցում, զատում, բաժանում, հեռացում, հին հունարեն՝ πάσχα, լատիներեն՝ Pascha), քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։

Սկիզբ է առնում հրեաների կողմից այսօր նշվող Պասեք տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի 1-ին դարում (ստույգ թվականը վիճելի է՝ 27-33 թթ. միջև ընկած ժամանակաշրջանում) Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը։ Պասեքը հրեաների կողմից ինչպես նախկինում այնպես էլ այսօր տոնվում է ի նշան եգիպտական գերությունից ազատագրման և մասնավորապես Հին Կտակարանում նկարագրվող այն դրվագի, երբ Աստվածը նոխազի արյան միջոցով զատեց իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից՝ անդրանիկ զավակների կոտորածից։ Համաձայն քրիստոնեական ուսմունքի՝ այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի (Գառն Աստծո) կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման՝ հանուն մարդկության փրկության։ Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում են որպես Զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ Զատիկ, «…քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց…» (Ա Կորնթ. 5.7–8)։

Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լիալուսնի առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 21-ից հետո մինչև ապրիլի 25-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։

Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։

Ժամերգություն է տեղի ունենում և Պատարագ մատուցվում և բուն զատկական Կիրակի օրը։

Սիրելի մայրիկ խաչբառ

Ո՞ր   60-ի   1/3 մասը։
60:3×1=20 Ի
Գտիր  199-ի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։  
199+1=200 Մ


Գտիր  ամենափոքր   քառանիշ   թվի   կրկնապատիկը։ 
1000×2=2000 Ս
Գտի’ր  5 և 4  թվերի ամենափոքր  ընդհանուր բազմապատիկը։
20:5=4
20:4=5
[5,4]=20 Ի
Գտիր  ամենափոքր   քառանիշ   թվի   հնգապատիկը։ 
1000×5=5000 Ր
Ո՞ր   15-ի   1/3 մասը։
15:3X5=5 Ե
Գտիր 3 թվի ամենամեծ բաժանարարի տասնապատիկը։
3×10 = 30 Լ
Գտիր  20-ի ամենափոքր բազմապատիկը։
20×1 = 20 Ի

Գտիր 20 թվի ամենամեծ բաժանարարի տասնապատիկը։
20×10=200 Մ
Ո՞րն է ամենափոքր բնական թիվը։
1 = Ա
Գտիր 30 թվի ամենամեծ բաժանարարի տասնապատիկը։
30 x 10 = 300 Յ
Գտիր  ամենափոքր   քառանիշ   թվի   հնգապատիկը։ 
1000×5=5000 Ր

  • Եթե Դավիթի  տնկած կակաչների  քանակը եռապատկեք, արդյունքը  ավելացնեք 40-ով, կստանաք ամենափոքր եռանիշ թիվը։  Քանի՞ կակաչ էր տնկել Դավիթը։
    (100-40 ):3=20  Ի

Ո՞ր   120-ի   1/2 մասը։
120:2=60×1=60 Կ