Այսօր առավոտյան առաջին ժամին մենք ունեցանք Իրավունքի նախագիծ։ Սովորեցինք երեխաների իրավունքների մասին։ Այնուհետև գնացինք կավագործության դասի։Դրանից հետո վերադարձանք դասարան և իրականացրինք մեղրի հետ կապված չորս փորձ։ Մենք ունեինք երկու տարբեր տեսակի մեղր, և մեր նպատակն էր պարզել, թե որն է անվտանգ օգտագործման համար։
Առաջին փորձի ընթացքում բաժակի մեջ լցրինք ջուր և ավելացրինք մեկ թեյի գդալ մեղր։ Բնական մեղրը դանդաղ էր լուծվում և նստում էր բաժակի հատակին։ Երկրորդ փորձի ժամանակ մեղրը լուծեցինք ջրի մեջ և ավելացրինք 2–3 կաթիլ յոդ։ Եթե լուծույթը դառնում էր կապույտ, նշանակում էր, որ առկա է օսլա, իսկ եթե գույնը չէր փոխվում՝ օսլա չկար։
Մնացած երկու փորձերը չհասցրինք իրականացնել, սակայն դրանց փոխարեն կատարեցինք մեկ այլ փորձ, որի միջոցով որոշեցինք մեղրի խտությունը։Սկզբում գտանք մեղրի զանգվածը և ծավալը։Հետո զանգվածը բաժանեցինք ծավալին և ստացանք մեր մեղրի խտությունը։
Category Archives: Uncategorized
Գործնական աշխատանք
158. Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակի թիվն է կազմվում -ներ վերջավորությամբ:
1) հայագետ, գործազուրկ, մարդասեր, ծաղկաթերթ
2) տեսակետ, օրացույց, շարասյուն, ռուս
3) օրինագիծ, ժանր, նախագահ, անտառահատ
4) երկնաքեր, սևամորթ, նետաձիգ, քարտաշ
159. Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակի թիվն է կազմվում -ներ վերջավորությամբ:
1) խաչակիր, վաչկատուն, վագր, վիպագիր
2) շիկամուկ, այգեգործ, կաթնասուն, հերթապահ
3) սերմնացան, զորամաս, անասնապահ, հրձիգ
4) չափահաս, վառելանյութ, ծխամորճ, ձրիակեր
160. Ո՞ր շարքում հոգնակի թվի կազմության սխալ կա:
1) հակինթաշարեր, լապտերավառեր, կողմնացույցներ, նավթամուղներ
2) գործատերեր, նշագեղձեր, կողմնացույցներ, լեզվաբաններ
3) զորաերթեր, շտաբներ, բելառուսներ, ցուցամոլներ
4) կոնյակագործներ, գազամուղներ, դաշույններ, խտանյութեր
Ֆիզիկական մեծություններ։Ֆիզիկական մեծությունների չափում։Չափման սխալ։
Է.Ղազարյանի դասագրքից (7-րդ դասարան )էջ 13-ից մինչև էջ 16 էջը։
1․Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:
Չափել ֆիզիկական մեծություն նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ, որը ընդունված է ,որպես միավոր։
2.Երկարության հիմնական և այլ միավորները:Չափման գործիք
Երկարության հիմնական միավորը մետրն է, այլ՝ սանտիմետր, միլիմետր, կիլոմետր, չափում են գծականով կամ մետրաչափով։
3.Ինչ է չափիչ սարքի սանդղակ։
Սանդղակը սարքի վրա եղած բաժանումներն են, որոնցով որոշվում է չափը։
4․Որն է չափիչ սարքի չափման սահմանը։
Չափման սահմանը սարքով չափվող ամենափոքր և ամենամեծ արժեքներն են։
5․Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք
Բաժանման արժեքը երկու հարևան բաժանումների տարբերությունն է։
6.Ինչից է կախված չափման սխալը։
Չափման սխալը կախված է չափման գործիքի ճշգրտությունից, չափող մարդու ուշադիրությունից և չափման պայմաններից
Սեպտեմբերի 15-19
Սեպտեմբերի 15-19
Սիրելի՛ ընկերներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեման․
- Բակտերիաների կառուցվածքը
- Բակտերիաների կառուցվածքը-նոր դասագիրք- էջ՝12-14
- Օգտակար և վնասակար բակտերիաներ
Ներկայացնել նախագիծը․ - Կաթնաթթվային բակտերիաների ուսումնասիրություն
Պատասխանել հարցերին․
- Օգտակար բակտերիաները մարդու օրգանիզմում ի՞նչ գործառույթներ են կատարում։
Օգտակար բակտերիաները օգնում են մարդուն ավելի հեշտ մարսել։ - Կենցաղում ինչպիսի՞ օգտակար բակտերիաների ենք հանդիպում։
Օգտակար բակտերիաներից օրինակ հանդիպում ենք կաթնաթթվային բակտերիան , որը մածունի և այլ կաթնամթերքների մեջ է գտնվում։ - Մասնակցել սեպտեմբեր ամսվա ֆլեշմոբին— կատարելու ենք դասարանում
Կատարել եմ։
ԵՍ ներկայացնելու եմ նոր թեմա․
- Բորբոսասնկեր
- Մուկորի կառուցվածքը,
Սեպտեմբերի 1-5
Ճամբարի ամփոփում
Ճամբարային երկրորդ շաբաթ
Ճամբարային երրորդ շաբաթ
Երկուշաբթի ՝
Երեքշաբթի՝
Չորեքշաբթի՝ բացակայելու եմ ,քանի որ համերգի եմ ։
Հինգշաբթի՝ ․․․
Ուրբաթ՝ ․․․
Ճամբարային օրեր
Օր ՝ Երեքշաբթի
Այսօր մենք գնացինք բոլորով դպրոց։ Մեր մոտ առաջին ժամ Խեցեգործություներ։ Բոլորով կավով աշխատում էին։ Ես թղթով է նկարչություն անում։ Հետո գնացինք խոհանոց և մյուսները մեզ համար Ֆրեշ էին պատրաստել ։ Այն խմելով գնաիցնք Կինո Հայաստան։ Անցած շաբաթ մի քանի հոգի չեին կարողացել ֆիլմ դիտել այդ իսկ պատճառով այսօր դիտեցին։ Ես էլ նայեցի քանի , որ չեի տեսել։ Շատ հավես էր , ճիշտ է ռուսերեն էր , և ես ռուսերեն չեմ հասկանում ․․․ բայց ոչինչ։ Քայլելով և զրուցելով ետ եկանք դպրոց , շատ լավ անցավ։
Ճամբարային օրեր
Օր ՝ Երկուշաբթի
Այսօր գնացինք մենք դպրոց։ Առաջի ժամը մեզ մոտ պար էր ընկեր Լաերտի մոտ։ Գնացինք մի քանի հատ պարեր պարեցինք։ Հետո հետ եկանք երկրորդ ժամ մեզ մոտ ձյուդո/սուսերնամարտ էր։ Բայց , քանի որ մեծ մաս երեխաները հագուստ չեին բերել դրսում գնդակով խաղացինք։ Հետո երբ ,որ եկանք հանգստացանք և մի թմային հետաքրքիր խաղ խաղացինք։ Որը պետք էր մի հոգի բառերը բացատրեր առանց արմատը օգտագործելու։ Երբ որ վերջացրեցինք խաղալ իջանք բակ հեծանիվ քշելու շատ հավես անցավ։