Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։
Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։
Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։
Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։
Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։
Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։
- Բանաստեղծության միջից դուրս գրեք այն հատվածը, որտեղ նկարագրված է արևածագը:
- Բանաստեղծության միջից դուրս գրեք այն հատվածը, որտեղ նկարագրված է արևածագը:
Բողբոջ արև շող կապեց
Դողաց, սողաց
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ
Լեռան ցավատանջ։ - Բանաստեղծության ո՛ր հատվածներից եք հասկանում, որ աշուն է: գունավորեք այդ հատվածները:
- Բանաստեղծության մեջ գտեք և մեկ բառով բացատրեք հետևյալ արտահայտությունները՝
ցիր եկան
կախ տվավ, – տարածվեցին
փախ տվավ, – փախավ
քուն դրավ, – քնեց
վար եկան, – իջենել
շող կապեց – արև դուրս եկավ - Բանաստեղծության տուներից մեկը paint ծրագրով նկարեք:
Ես այստեղ արտասանում եմ