13.Տրված բառերում ո՞ր տառերով (նշաններով) է գրվել է հնչյունը:
Էջ, էի, էգ, էքսկուրսիա, կես, սեր, տեր, հավերժ, բազե, րոպե:
Էջ, էի, էգ, էքսկուրսիա- Է հնչյունը գրվել է է տառով։
,կես, սեր, տեր, հավերժ, բազե, րոպե- է հնչյունը գրվել է ե տառով։
14.Տրված բառերում ո՞ր տառերով (նշաններով) է գրվել o հնչյունը:
Օր, օգուտ, օտար, օղակ, մորեխ, նոր, կտոր, սովորել, պահածո, երեկո, կինո:
Օր, օգուտ, օտար, օղակ – Օ հնչյունը գրվել է օ տառով։
մորեխ, նոր, կտոր, սովորել, պահածո, երեկո, կինո- օ հնչյունը գրվել է ո տառով։
15.Տրված բառերում ե և ո տառերն ինչպե՞ս են կարդացվում:
Ա. Եղանակ, երազ, երամ, երկիր, երդում, եռալ, եղնիկ:
Ա խմբի գրված ե տառը կարդացվում է յ է։
Բ. Ոզնի, ող, որս, ոսկոր, ոստ, որակ, ոտք:
Բ խմբի գրված ո տառը կարդացվում է վ։
16. Տրված բառերում և տառն ինչպե՞ս է կարդացվում:
Ա Հարևան, Սևան, հևալ, տերև, կեղև, թև, սև- Ա շարքում գրված և կարդացվում էվ։
Բ. Նաև, թեև, և-Բ շարքում գրված և տառը կարդացվում է եվ
17. Տառերը կարդա´ այնպես, ինչպես հնչում են (տառերի անունները մի´ կարդա), հետո պատասխանի´ր հարցերին:
Հայերենն ունի երեսունինը տառ, երեսունվեց հնչյուն.
ա) ո՞ր տառերն են նույն հնչյունն արտահայտում,
բ) ո՞ր տառերն են մեկից ավելի հնչյուն արտահայտում:
18.Տրված մտքերից որո՞նք ես ճիշտ համարում (պատասխանելուց առաջ մեկ անգամ ևս կարդա նախորդ առաջադրանքները):
ա) Հնչյունը և տառը նույն բաներն են, դրանք իրարից չեն տարբերվում:
բ) Հնչյունը և տաոը տարբեր բաներ են. հնչյունը լսվում և արտասանվում է, իսկ տառը գրվում ու կարդացվում է:
գ) Տառը հնչյունի նշանն է:
20.Հատ–հատ արտասանի՛ր տրված հնչյունները (շշուկով կամ բարձրաձայն): Փորձի՛ր պարզել, թե աոաջին և երկրորդ խմբերի հնչյուններն ինչո՞վ են տարբերվում:
1. Բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ- Այս բոլորը բաղաձայն են։
2. Ա, է, ը, ի, օ, ու-Այս բոլորը ձայնավոր են։
21.Հնչյունների խմբերն անվանի´ր (դրանց անուններ դի՛ր) և տրված նախադասությունները լրացրո´ւ:
1. Բ, գ, դ, q, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ. Այս բոլորը բաղաձայն հնչյուններ են:
2. Ա, է, ը, ի, օ,ու. Այս բոլորը ձայնավոր հնչյուններ են:
23. Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր (փակագծում տրված Է, թե քանի՞ հնչյուն կա):
Օրինակ՝
ասեղ (4) – ա, ս, ե, ղ:
Արմատ (5)-Ա,ր,մ,ա,տ, երերալ(7)-ե,է,ր,ե,ր,ա,լ, երազ (5)-յ,է,ր,ա,զ, որոտ (5)-վ,օ,ր,օ,տ տերև (5)-տ,ե,ր,ե,վ, որոշում (7)-վ,օ,ր,օ,շ,ու,մ երևելի (8)յ,է,ր,է,վ,է,լ,ի:
24.Հաշվի´ր, թե տրված բառերի մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:
Օրինակ՝
եղևնի – 5 տառ, 7 հնչյուն:
Երիտասարդ-9տառ,10 հնչյուն, ոլոռ-4 տառ,5 հնչյուն, ողնաշար-7 տառ ,8հնչյուն, հրշեջ-5 տառ, 6 հնչյուն, գրքույկ-6 տառ, 7 hնչյուն, բարև-4 տառ, 5 հնչյուն, կարևոր-6 տառ, 7 հնչյուն, բաճկոն-6տառ, 6հնչյուն, ոտք-3 տառ, 4 հնչյուն, երամ- 4տառ, 5 հնչյուն: