Գորգագործությունը տարածված է եղել ,Հայաստանում , Իրանում , Մերձավոր Արևելքում , Միջին Ասիայում ,Կովկասում ։Գորգերի մեջ օգտագործել են ,Ոչխարի ու Ուղտի ուղեղ ։ Իսկ թանգ գորգերի մեջ օգտագործել են մետաքս։ Դասական գորգը ստեղծվում է հանգուցավոր գործվածքով, որի թելերը երեք տեսակ են՝ հենքի թել(երկու կամ երեք տակ ամուր ոլորած), միջնաթել(երկու տակ ամուր ոլորած) և գործաթել(հին գորգերում՝ երկու, այժմյան գորգերում՝ մեկ, թույլ ոլորած, փափուկ թել)։ Առաջին երկուսը մնում են գործվածքի մեջ, իսկ երրորդը, որով կապում են առանձին հանգույցները, առաջացնում է գորգի թավշակերպ մակերեսը։Մինչև 19-րդ դարի վերջը հենքի թելերի միջով մատի հաստության բրդյա պարան էին անց կացնում և փայտյա գործիքով(բեջ) նստեցնում հանգույցներն ու միջնաթելը, ապա պարանը հանվում և պահվում էր հաջորդ շարքի համար։ Այժմ չեն գործածում։ Հայկական գորգագործությունը զարգացել է երկու հունով՝ արհեստավորական և ժողովրդական։ Արհեստավորական շրջաններում գործել են թանկարժեք գորգեր՝ հմուտ վարպետների ու նկարիչների մասնակցությամբ։ Այդ գորգերի զարդանկարները նմանություններ ունեն մանրանկարչական զարդանկարների հետ։ 19-րդ դարի վերջից գորգերն արտադրում են մեքենաներով, որ ավելի արտադրողական է, սակայն ձեռքի գորգերը, գեղարվեստական արժեքով և ամրությամբ գերազանցում են մեքենայականին։