Շառլ Անզնավորը եղել է ֆրանսացի երգիչ, դերասան և բարեգործ։ Նրան հայտնագործել է ոչ այլ ոք, քան ինքը Էդիտ Պիաֆը, ով այնքան էր տպավորվել նրա ձայնից, որ տարավ նրան իր հետ շրջագայության։ Ազնավուրը ծնվել է Փարիզում (Ֆրանսիա)։ Ծնողները ծագում են Ջավախքից (ներկայիս Վրաստանում) և Զմյուռնիայից (ներկայիս Թուրքիայում)։
Բեմում է ավելի քան 60 տարի, անցած դարի ֆրանսիական ամենաանմոռաց երգերից շատերի հեղինակն է, համարվում է ֆրանսիական շանսոնի դասականներից մեկը։ Իր մի շարք շրջագայություններից բացի, համատեղ հանդես է եկել ժամանակի ամենահայտնի կատարողների հետ. Էդիտ Պիաֆ, Ֆրենկ Սինատրա, Ռեյ Չարլզ, Պլասիդո Դոմինգո, Անդրեա Բոչելլի, Սթինգը, Յուսու Ն’Դուր և Բոբ Դիլան։
1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո գլխավորել է մարդասիրական մեծածավալ նախաձեռնություն՝ տեղեկարշավ վարելով և միջոցներ հավաքագրելով տուժածներին օժանդակելու համար։
Նրա երգերից կարող եք տեսնել այստեղ
Ոչ, երբեք չեմ մոռանա (Non, je n’ai rien oublie)
Քեզ համար, Հայաստան (Pour toi Armenie)
Նա եղել է իմ սիրած երգիչներից մեկը։