Առաջադրանքներ
- Բանաստեղծությունն ուշադիր կարդա և որոշիր, թե ում կամ ինչին է նվիրված այն։ Պատասխանդ հիմնավորիր։
Այս բանաստեղծությունը նվիրված է Հայաստանին, քանի որ նկարագրում է Հայաստանը։ - Բանաստեղծությունից դուրս գրիր այն տունը, որն ամենից շատ է քեզ հոգեհարազատ և բացատրիր, թե ինչո՞ւ է այդպես։
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:
Այս տունը ինչ շատ դուր եկավ Հայաստանում երկինքը մաքուր է, ջրերը քաղցրահամ, Սևանա լիճը իր քաղցրահամ ջրով, և մեր շատ հին քարերը։ - Գտիր այն տողերը, որտեղ քո կարծիքով բանաստեղծը խտացնում է իր ասելիքը։
Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիչ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում: - Բանաստեղծությունից դուրս գրիր քեզ համար անծանոթ բառերը, բառարանով դրանք բացատրիր և դրանցով նախադասություններ կազմիր։
երկաթագիր-Հայերեն գրերի հին ձևը, որ նման է այժմյան տպագրական գլխագրերին:
անհաս-չհասնող
արնավառ- տանջանք
արյունաքամ -Արյունը քամված
Երկաթագիր գրերը գրաբար հայերենով էին գրված։
Իմ համար Մասիսը անհաս է։
Այս գործը ինձ համար արնավառ է։
Մի մարդու ես օգնեցի , որը արյունաքամ էր։ - Փորձիր բացատրել․ Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում — ինչո՞ւ է լարը լացակումած։
Այս նախադասությունում գրված է սազ բառը ,որը երաժշտական գործիք է։ Այն օգտագործել են տխուր երաշտություների համար։ Դրա համար այն կոչված է լացակումած։ - Բանաստեղծությունից դուրս գրիր 8 բարդ բառ և դրանց արմատներից մեկով կազմիր մեկական նոր բառ։
Արևահամ — արևելք
ողբանվագ — ողբաձայն
լացակումած — լացած
արնանման — արնալվիկ
հեզաճկուն – ճկունություն
վիշապաձայն — քաղցրաձայն
հազարամյա — հազարավոր
լուսապսակ – պսակաձև - Բանաստեղծությունից դուրս գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝ քմանաչա, հոտ, նազելի, մաքուր, ձյունամրրիկ, սպիտակ։
Քմահաճ — ինքնակամ, ինքնագլուխ
Հոտ — բույր
Նազելի — սիրուն, գեղեցիկ, չքնաղ
Մաքուր — հստակ, ջինջ, վճիտ
ձյունամրրիկ — ձյունաբուք
Սպիտակ — ճերմակ - Բանաստեղծությունից դուրս գրեք 10 ածական և դրանցով բառակապակցություններ կազմեք։
Արևահամ — արևահամ մրգեր
Սազի — հին սազ
Ողբանվագ — ողբանվագ երգ
Լացակումաց – Լացակումաց տղա
Արնանման- արնանման ծաղիկներ
Նաիրիան – նաիրիան երկիր
Հեզաճկուն — հեզաճկուն աղջիկ
Մուգ — մուգ երկինք
Ջինջ — ջինջ գետ
Սև — սև պատեր