Վ․ Սարոյան <<Ընկերների մեղքով>>

Երկար ժամանակ հույս էի տածել, որ Լոնգֆելոյի միջնակարգ դպրոցի իմ ընկերներից մի քանիսը այս կամ այն լավագույն ամսագրերից մեկում պերճախոս շարադրանքով կվերհիշեն բարձրահունչ իմ հռչակի մասին, որ վայելում էի այնտեղ սովորելուս մեկ կիսամյակի ընթացքում։ Սակայն, երեսուն տարի անց, երբ պարզ դարձավ, որ նրանցից ոմանք այլևս չկան, մյուսները տեղափոխվել են այլուր, մի քանիսը մոռացության են տվել Լոնգֆելոյի միջնակարգը, մնացածներին էլ դարձյալ տիրել է անգրագիտությունը, ես ինքս որոշեցի պատմել իմ հռչակի մասին։

Ընդհանուր առմամբ այն ժամանակ չգիտեին, որ ես հենց ինքը՝ Ուիլյամ Սարոյանն եմ, քանի որ ամեն կերպ փորձում էի թաքցնել իմ ով լինելը և փաստորեն ինձ ներկայացնում էի որպես Հայկական թաղամասի Սան Բենիտո փողոցում ապրող մի ուրիշ վտարանդու որդի։

Ուրիշ Ուիլյամ Սարոյան, իհարկե, ամբողջ աշխարհում չկար այն պարզ պատճառով, որ ոչ մի Սարոյանի չէին տվել այդ անունը։ Բայց, հետագայում, մի շարք նամակներից, որոնք ստացել եմ անծանոթներից ու նաև նրանցից, ում հետ առաջին անգամ էի ծանոթանում և որոնք, չնայած դրան, արդեն ամենայն մանրամասնությամբ քննարկել էին մեր նախորդ հանդիպումը (որը երբեք չի կայացել), ինձ հայտնի դարձավ, որ արտասահմանում կան շատ Ուիլյամ Սարոյաններ, որոնցից ոչ մեկը հենց ինքը՝ Ուիլյամ Սարոյանը չէ։ Նրանցից մեկն էլ, ինչպես պարզվում է, հեռու ազգական է և իրավամբ կրում է Սարոյան ազգանունը, բայց անձնական ինչ֊որ պատճառներով ցանկացել է, որ իրեն կոչեն Բիլլ։ Նրա իսկական անունը, ինչպես ինձ է հայտնի, Հուսիկ է։ Նա անշուշտ ինձ նման եռանդուն ու գրավիչ չէ։ Ուր էլ լինի՝ ակնոցը քթի վրա է, պորտֆելը՝ ձեռքին և դեռ այդ ամենի հետ էլ տափակաթաթ է։ Ճիշտ է նաև այն, որ նա սովորել է համալսարանում և այժմ մեծ հեղինակություն է վայելում քաղաքական գործիչների ու առևտրական միջնորդների շրջանում։ Ես այդ ինքնակոչ խաբեբայի դեմ ոչինչ չունեմ և ցանկանում եմ, որ բախտը ժպտա նրան մյուս անգամ։ Ինչ վերաբերում է մյուս հավակնորդներին, նրանց մասին ոչինչ չգիտեմ, բայց կարծում եմ, որ պետք է անչափ շատ լինեն՝ նկատի ունենալով Մեքսիկայից, Հավայան կղզիներից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Իսրայելից, Ֆրանսիայից և շատ այյլ վայրերից իմ հասցեով ուղարկված այն կանանց նամակները, որոնց, ինչպես ենթադրում եմ, զվարճացրել են նրանք։

Այսպես, ուրեմն, ես սովորում էի Լոնգֆելոյի միջնակարգ դպրոցում։ Սակայն, եթե ավելի ստույգ ասեմ, այն ամենևին էլ միջնակարգ դպրոց չէր, քանի որ ուներ միայն դասական դպրոցի յոթերորդ և ութերորդ դասարանները և պաշտոնապես կոչվում էր Լոնգֆելոյի անվան թերի֊միջնակարգ դպրոց։ Այդպես կոչվում էր, իհարկե, Լոնգֆելո Հենրի Ուոդսուորթի[1] պատվին, չնայած դրանով ոչ֊ոք առանձնապես չէր հպարտանում։

Եթե այնտեղ սովորելու ընթացքում հիմնադրած չլինեի մի նոր դպրոց՝ իր բոլոր ուղղություններով ու կարգապահության կանոններով, մտքովս երբեք էլ չէր անցնի հուսալ, թե ինձ հետ ծանոթ լինելու պատվին արժանացածներից գոնե մի քանիսը իրենց ուսերի վրա կվերցնեն իմ մասին գրելու հոգսը։

Հին աշխարհի պատմության դասին էր, երբ առաջին անգամ առիթ ունեցա հիացնելու և զարմացնելու համադասարանցիներիս, իհարկե, նաև հասկացնելու, որ իրենց հետ սովորում է հիրավի ինքնատիպ մտածողություն ունեցող մի անձնավորություն։ Դա պատահեց առաջին օրը և հենց առաջին դասին։ Ուսուցչուհին քառասունին մոտ մի կին էր՝ մազածածկ դեմքով, որը նրան ընդհանրապես մոխրադարչնագուն երանգ էր տալիս, և դեռ ասում էին, որ չնայած իր հնամաշ ու միապաղաղ շորերին, ոսկրոտ ու նողկալի մարմնին, բավականին ազատ բարքի տեր էր։ Նախաճաշի ժամին սիգարետներ էր ծխում ու բարձրաձայն ծիծաղում մյուս ուսուցիչների հետ, և տարիքով սովորողները հաճախ էին տեսել նրան չափից ավելի զվարճանալիս, երբ հանկարծակի սկսում էր այս ու այն կողմ վազվզել ու հրել մյուս ուսուցիչներին։ Սովորողները նրան կոչում էին միսս Շենսթոուն, իսկ ուսուցիչները (մի բան որ նրան շատ էր դուր գալիս)՝ Հարրիեթ կամ Հարրի, բացի միսս Բելթուսից, որը նրան կոչում էր միսս Շենսթոուն և երբեք թույլ չէր տալիս, որ իր հետ կոպիտ վարվեն։

Դասարանին բաժանեցին հին աշխարհի պատմության դասագրքերը, և միսս Շենսթոունն ասաց, որ առաջին դասի համար բացենք 192 էջը։

Ես ինձ թույլ տվեցի դիտողություն անել, որ ավելի լավ կլիներ, եթե առաջին դասի համար բացեինք առաջին էջը։

Նա պահանջեց, որ ասեմ իմ անունը, մինչդեռ ես մեծ ուրախությամբ և գոհունակությամբ ասացի․

― Ուիլյամ Սարոյան։

― Այսպես ուրեմն, Ուիլյամ Սարոյան, ― ասաց միսս Շենսթոուն, ― ես կասեի՝ միստր Ուիլյամ Սարոյան, պարզապես փակիր բերանդ և թույլ տուր ինձ շարունակել հին աշխարհի պատմության դասը այս դասարանում։

Ա՛յ քեզ հարված։

192 էջի վրա, հիմա էլ հստակորեն հիշում եմ, կար շատ սովորական ու հասարակ երկու քարերի լուսանկար, որոնք ինչպես ասաց միսս Շենսթոուն, կոչվում են Սթոունհենջ։ Հետո ասաց, որ այդ քարերը քսան հազար տարեկան են։

Հենց այդ պահին էր, որ հիմք դրվեց իմ նոր դպրոցին՝ իր բոլոր ուղղություններով և կարգապահության կանոններով։

― Որտեղի՞ց գիտեք, ― հարցրեցի ես։

Սա արդեն նորություն էր հին դպրոցում, այն դպրոցում, որտեղ ուսուցիչներն էին հարցեր տալիս, իսկ աշակերտները փորձում էին պատասխանել։ Ամբողջ դասարանը հավանություն տվեց իմ նորարարությանը։ Համադասարանցիներս իրենց հավանությունն արտահայտեցին աղմկալից խանդավառությամբ։ Այն, ինչ կատարվեց, կնկարագրեմ շատ հակիրճ։ Դա մի իսկական ցույց էր։ Բանն այն էր, որ ոչ միսս Շենսթոուն, և ոչ էլ դպրոցի դիրեկտորը՝ միստր Մոնսոնը, չէին կարող այդ տիպի հիմնավորված հարցերից որևէ մեկին քիչ թե շատ բավարար պատասխան տալ, քանի որ նրանք (ինչպես և բոլոր մյուս ուսուցիչները), միշտ, իբրև անառարկելի ճշմարտություն, ընդունում էին այն ամենը, ինչ տալիս էին դասագրքերը։

Իմ հարցին պատասխանելու փոխարեն միսս Շենսթոուն ստիպեց ինձ ցուցադրել նոր դպրոցի կարգապահության կանոնները։ Այլ կերպ ասած, ստիպեց ինձ վազել։ Նա այնպիսի սրընթաց թռիչքով նետվեց վրաս, որ հազիվ կարողացա փախչել։ Դեռ մի քանի վայրկյան էլ կառչած մնաց իմ սվիտերից, որի հյուսվածքը մի քանի տեղից քանդվեց, երբ ուզում էի փախչել։ Նոր դպրոցի կարգապահության կանոնները նույնպես խանդավառությամբ ընդունվեցին։ Վտանգավոր պահերին տեղում մնալու փոխարեն ավելի լավ էր վեր կենալ ու փախչել։ Դեռ հուզված, նա էլի փորձեր արեց ինձ բռնելու, բայց ես կարողացա անվնաս դուրս պրծնել սենյակից։ Հինգ րոպե անց, հավատացած լինելով, որ հանգստացած կլինի, բաց արեցի դուռը, որպեսզի ներս մտնեմ ու անցնեմ տեղս, բայց նա նորից նետվեց ինձ վրա, և ես կրկին կարողացա փախչել։

Հետագա իրադարձություններին չսպասելով, որոշեցի դեպքի մասին հայտնել հենց իրեն՝ միստր Մոնսունին։

Առաջադրանքներ`

1.Թվարկի’ր պատմության հերոսներին եւ բնութագրի’ր։

Ուիլյամ Սարոյան – պատմվածքի գլխավոր հերոսն ու պատմողը։ Խելացի, ստեղծագործ, ինքնատիպ մտածողությամբ մի երեխա։

Միսս Շենսթոուն – պատմության ուսուցչուհին։ Կոպիտ մի դասատու։


Միստր Մոնսոն – դպրոցի տնօրենը։ Չնայած նա անմիջապես չի երևում գործողությունների ժամանակ, նրա մասին խոսվում է որպես դպրոցի ղեկավարի։

Միսս Բելթուս – միակ ուսուցիչը, ով միսս Շենսթոունին կոչում է ըստ կարգի և չի ընկերանում նրա հետ չափից դուրս։


2.Պատմվածքից առանձնացրո՛ւ քեզ համար ամենից տպավորիչ հատվածը և հիմնավորի՛ր։
― Որտեղի՞ց գիտեք, ― հարցրեցի ես։»
Նա ցուցադրում է ինքնուրույն մտածելու ուժը և խիզախությունը՝ հարց տալով ուսուցչուհուն։
3. Նմա՞ն ես պատմվածքի գլխավոր հերոսին։
Ոչ, ես կասեյի որ նրան նման չեմ , քանի որ նա պատմվածքի մեջ այն ինչ նրան հարցալի էր նա փորձում էր հասկանա այն ասելով հարցը։ Իսկ ես եթե իմ մոտ մի հարց առաջանա միանգամից չեմ հարցնի , կմտածեմ մասին և կփորձեմ ինքս գտնել այդ հարցի լուծումը։
4.Բացատրե՛ք ստեղծագոծության վերնագիրը:
Սարոյանը հումորով ասում ա՝ «էս ամեն ինչը պատմում եմ, որովհետև ընկերներս մոռացել են իմ մասին գրել»։ Կարծես ասում ա՝ «Բա որ իրանք չգրեցին, ես էլ մենակ գրեմ ու մի լավ պատմեմ՝ ոնց էի փայլում»
5. Գրե’ք մեկ այլ ավարտ, որը Ձեր կարծիքով կհամապատասխանի
պատմվածքին։

Վերջում միսս Շենսթոունը իր սիգարետը մի կողմ դրեց, նայեց ինձ ու խոսեց.
– Դու ոչ թե Ուիլյամ Սարոյան ես, այլ Ուիլյամ Փախչարան։
Ես էլ փակում եմ դուռը, շրջվում ու ասում եմ.
– Իսկ դու՝ միսս Շենսթոունը, միսս Շոկսթոունն ես արդեն։

Ու ոտքերս գետնից չէին կպնում, ախպեր։


Գործնական աշխատանք

101.      Փակագծում արված թվականներն այնպե´ս գրիր, որ պատասխանեն ոչ թե քանի՞, այլ ո՞ր կամ ո՞րերորդ հարցին (ո՞ր ածանցով դարձրիր):

Օրինակ՝ (Հինգ) տարի է՝ դպրոց եմ գալիս: — Հինգերորդ տարին է՝ դպրոց եմ գալիս:

(Տասն) օր է, որ բակ չեմ իջել:
Տասը օր է , որ բակ չեմ իջել։

(Երեք) դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձ-

նից:
Երրորդ դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձնից։

Երկիր թռչող յուրաքանչյուր (երկու) նավն ինձ հյուրեր է բերում:
Երկիր թռչող յուրաքանչյուր երկրորդ նավն ինձ հյուրեր է բերում։

Խաղի (երեսունհինգ) րոպեում եղբայրս գոլ խփեց:
Խաղի երեսունհինգերորդ րոպեում եղբայրս գոլ խփեց։

Մեկից սկսած յուրաքանչյուր (տասներկու) թիվն աոանց մնացորղի կբաժանվի տասներկուսի:

Յուրաքանչյուր (չորս) ամսվա (քսանութ) օրը նվիրում էր աշխատանքսւյին սեղանն ու պահարանը կարգի բերելուն:
Յուրաքանչյուր չորրորդ ամսվա քսանութերորդ օրը նվիրում էր աշխատանքային սեղանն ու պահարանը կարգի բերելուն։
Իմ (մեկ) գործը քեզ սիրով օգնելն է:
Իմ առաջին գործը քեզ սիրով օգնելն է։

Կյանքի (ութսուներկու) տարում որոշեց հեծանիվ քշել:
Կյանքի ութսուներկուերորդ տարում , որոշեց հեծանիվ քշել։

102.      Փակագծում տրված գոյականները գրի´ր եզակի կամ հոգնակի ձևով (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

(Տղա) համարձակ աոաջ եկավ: (Օր) ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայոերին թառել են սպիտակ (թռչուն): (Ոստիկան) այդ տանը մի իսկական գա­զանանոց հայտնաբերեցին: (Մարդ) կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ (ձև) կա: Այդ լճի (ջու ր) երբեք չի սաոչում: Մաքուր, անձրևից դեռ թաց (փողոց) դատարկ էր: Հավանաբար (մարդ) քնած էին:
Տղան , օրերը, թռչուներ, ոստիկաները, մարդիկ, ձևը , ջրերը, փողոցները , մարդիկ։

103.      Որոշի´ր, թե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանամ:

Հեռվում երևացին նավեր: (ի՞նչ, ինչե՞ր)

Հեռվում երնացողը նավ էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Քաղաքում կային այգիներ: (ի՞նչ, ինչե՞ր)

Դա քաղաքի ամենամեծ այգին էր: (ի՞նչը, ինչե՞րը)

Ի՜նչ ծանոթ ձայն էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Դրսից ծանոթ ձայներ էին լսվում: (ի՞նչ, ինչե՞ր)
Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք: (ինչե՞ր, ի՞նչ աներ)   ,

Ձեր տղան էր եկել: (ո՞վ,ովքե՞ր)

Տղաներ եկան, որ օգնեն: (ո՞վ, ովքե՞ր)

Դա առաջնորդին ծանոթ նետ էր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)
Տղան փետուրներից սարքել էր նետեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Ամփոփիչ գրավոր աշխատանք

  1. Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։
    Նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը 25 սմ է։
  2. Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։
    Աչքի մասերը՝
    Բիբը – աչքը կարգավորում է լույսի քանակը , օգտագործելով բիբը։
    Եղջերաթաղանթը – Աչքի վրայի թափանցիկ շերտն է։
    Ծիածանաթաղանթ – Աչքի գունավոր մասը։
    Ակնաբյուրեղ – Այս մասի չափի փոփոխումով կարղանում է տեսնել հեռու ինչպես նաև մոտիկը։
    Ակնապատյան- Դա ոսկրային փոս է գանգում, որտեղ տեղակայված է աչքը։
    Ցանցաթաղանթ – Այդ ներքին շերտը , որտեղ ընկնում է լույսը։
    Տեսողական նյարդ – Փոխադրում է նյարդային ազդակները դեպի ուղեղ։
    Ապակենման մարմին – Թափանցիկ մի նյութ , որը լցվում է աչքի վրա։
  3. Ձեզ հայտնի ի՞նչ եղանակով են կարճատեսությունը շտկում։
    Այն շտկում են օգտագործելով ոսպնյակներ։
  4. 4.Ի՞նչ է պետք անել տեսողության արատները կանխելու համար։
    Մութ տեղ չկարդալ չգրել , շարժվող տեղում չկարդալ կամ չգրել։
  5. Ի՞նչով է պայմանավորված մարմիների գույնը։
    Մարմինների գույնը պայմանավորված է նրանց մակերևույթից արտանետված կամ արտացոլված լույսի ընդարձակությամբ։
  6. Ո՞ ր գիտնական է ապացուցել,որ արեգակի սպիտակ լույսը,տարբեր գույնի ճառագայթների համախումբն է։
    Իսահակ Նյուտոնն
  7. Ի՞նչ է բջիջը։
    Բջիջը մարմնի մեծ գտնվող փոքր մարմիներն եմ։
  8. Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։
    բջջի բաղադրություներն են ՝
    ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N):
  9. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։
     Բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:
  10. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։
    Պաշտպանում է բջիջի շուրջը։
  11. Ի՞նչպիսին է կենդանիների աչքի կառուցվածքը։
    Կենդանիների աչքերը կառուցվածքով տարբերվում են իրարից։ Շատ կենդանիներ չեն տարբերում գույները։
  12. Թվարկե՛ք արեգակնային սպեկտրի գույներն ըստ հաջորդականության։
    Կարմիր
    Նարնջագույն
    Դեղին
    Կանաչ
    Երկնագույն
    Կապույտ
    Մանուշակագույն
  13. Ի՞նչից է կախված անթափանց մարմինների գույնը։
    Անթափանց մարմինների գույնը կախված է նրանից, թե այդ մարմինi ընկած լույսի որ ալիքի երկարությունները է կլանում և , որ ալիքներն է արտացոլում։
  14. Ի՞նչից է կախված թափանցիկ մարմիների գույնը։
    Թափանցիկ մարմինների գույնը պայմանավորված է նրանց միջով անցած ճառագայթների գույնով։
  15. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։
    Պաշտպանում է բջիջի շուրջը։
  16. Ի՞նչ է հյուսվածքը։
    Այն միատեսակ բջիջների խումբն է։
  17. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բսւյսերը։

    Ծածկող
    Մեխանիկական
    Հիմնական
    Փոխադրող
    Գոյացնող
  18. Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։
    Շարակցական
    Նյարդային
    Մկանային
    Էպիթելային
  19. Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր։
    Մեխանիկական հյուսվածքը , այն ապահովում է բույսի և նրա օրգանների ամրությունը։

Բջիջ.Բջջի քիմիական բաղադրությունը.Բջջի կառուցվածքը.հյուսվածնքեր։

Միմյանցից խիստ տարբերվող այնպիսի օրգանիզմներ, ինչպիսիք են՝ բակտերիաները, բույսերը, սնկերը, կենդանիները, այդ թվում նաև մարդը, ունեն միևնույն կառուցվածքային միավորը: Այդ տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:
Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։Կենդանի օրգանիզմները կարող են լինել միաբջիջ՝ բաղկացած ընդամենը մեկ բջջից:
Օրինակ
Բակտերիաները, կապտականաչ ջրիմուռները և այլն:
Կարող են լինել նաև բազմաբջիջ՝ կազմված տարբեր տեսակի բջիջներից.
Օրինակ
Բույսերը, կենդանիները, մարդը:
Բջիջները լինում են բուսական և կենդանական:

Բոլոր տիպի կենդանի օրգանիզմների բջիջները կազմված են անկենդան բնության մեջ հանդիպող քիմիական տարրերից. գերակշռում են ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N):
Բջիջները պարունակում են այդ տարրերից կազմված քիմիական նյութեր: Հիմնականում անօրգանական նյութեր՝ ջուր և հանքային աղեր, օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:

Բջջի կառուցվածքը

Կենդանական և բուսական բջիջների միջև կան տարբերություններ, սակայն նրանք ունեն նման կառուցվածք: Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:

Բջջաթաղանթ՝
սահմանազատում է բջջին շրջակայից,
տալիս նրան որոշակի ձև,պաշտպանում միջավայրի ազդեցությունից,
ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:
Ցիտոպլազմա՝
մածուցիկ անգույն զանգված է,
լցնում է բջջի ամբողջ խոռոչը,իր մեջ ընդգրկում է կորիզն ու մնացյալ օրգանոիդները,նրանում ընթանում են բջջի կենսագործունության հիմնական դրսևորումները:
Կորիզ՝
պարունակում է բջջի ժառանգական նյութը,
նրա կիսման արդյունքում առաջանում են մայրական բջջին նման, նույնական դուստր բջիջներ:

Օրգանոիդներ՝

ապահովում են բջջի կենսագործունեությունը՝ շնչառությունը, թթվածնի անջատումը, աճը, զարգացումը և այլն:

Բուսական և կենդանական բջիջներն ունեն որոշակի տարբերություններ՝ պայմանավորված կենսագործունեության առանձնահատկություններով:Բուսական բջջին բնորոշ է ամուր բջջապատ, որը արտաքինից պատում է բջջաթաղանթը և հստակ ձև հաղորդում բջջին:
Բուսական բջիջներն ունեն բջջահյութով լցված խոռոչներ, որոնք կոչվում են վակուոլներ:
Բուսական բջիջներում գոյություն ունեն պլաստիդներ, որոնք կանաչ, դեղին-կարմիր և սպիտակ գունավորում են հաղորդում բուսական բջջին:Կենդանական բջիջները զուրկ են նշված հատկանիշներից, ունեն նուրբ և ճկուն բջջապատ։

Հյուսվածքներ

Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:

Ցանկացած բույս նույնպես ունի զանազան օրգաններ, որոնք կազմված են մասնագիտացված հյուսվածքներից: Բուսական հյուսվածքները լինում են՝
գոյացնող
ծածկող
հիմնական
փոխադրող
մեխանիկական

Գոյացնող հյուսվածքի բջիջներն անընդհատ բաժանվում են և այդ հատկության շնորհիվ բույսերն աճում են: Բույսերում գոյացնող հյուսվածքը տեղակայված է արմատի ծայրամասում և ցողունի գագաթում:

Ծածկող հյուսվածքը բույսը պաշտպանում է արտաքին աշխարհի անբարենպաստ պայմաններից: Դրանից են կազմված բույսերիՀիմնական հյուսվածքի բջիջները մտնում են բույսերի բոլոր օրգանների կազմության մեջ: Դրանից են կազմված տերևի, ծաղկի և պտուղների փափուկ մասերը:

Հիմնական հյուսվածքի բջիջները մտնում են բույսերի բոլոր օրգանների կազմության մեջ: Դրանից են կազմված տերևի, ծաղկի և պտուղների փափուկ մասերը: Հիմնական հյուսվածքում կարող են պաշարվել տարբեր սննդանյութեր, դա հատկապես լավ է երևում գազարի և բազուկի դեպքում:
Փոխադրող հյուսվածքի միջոցով տերևներից դեպի արմատ և արմատից դեպի տերևներ են շարժվում ջուր, շաքար, աղեր և բազմաթիվ այլ նյութեր:

Մեխանիկական հյուսվածքը ամրություն է տալիս բույսի օրգաններին: Այս հյուսվածքի բջիջներն ունեն երկարավուն տեսք և ամուր բջջապատ:

Պատասխանել հարցերին

Ի՞նչ է բջիջը։
Բջիջը փոքր մարմին է մարդու մարմնի մեջ։
Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։
Ածխածին (C), ջրածին (H), թթվածին (O), ազոտ (N)։
Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։

Բջջաթաղանթ
Ցիտոպլազմա
Կորիզ
Օրգանոիդներ


Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։
Սահմանազատում է բջջին շրջակա միջավայրից

Ի՞նչ է հյուսվածքը։
Հյուսվածք են կոչվում բջիջների այն խմբերը, որոնք ունեն միևնույն ձևը, կառուցվածքը, ծագումը, և կատարում են նույն ֆունկցիան՝ միացած լինելով միջբջջային նյութով։
Ի՞նչ հյուսվածքներ ունեն բսւյսերը։

Գոյացնող
Ծածկող
Հիմնական
Փոխադրող
Մեխանիկական


Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։

Էպիթելային
Շարակցական
Մկանային
Նյարդային


Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր։
Մեխանիկական հյուսվածքը՝ այն ապահովում է բույսի և նրա օրգանների ամրությունը։

Արջի ծառայություն

Արջի ծառայություն

Պապիկն իր թոռնիկի հետ անցնում էր մի տղայի կողքով, ում հայրը հանձնարարել էր մինչև խաղալը ցանկապատը վերանորոգել: Տղայի ձեռքից գործիքը ցած էր ընկնում, տախտակը չէր ուզում իր տեղը նստել: Մուրճով պատահաբար հարվածելով իր մատին, տղան մի կողմ նետեց մուրճը և թախիծով նայեց մի քիչ այն կողմում խաղացող ընկերների կողմը: Ծերունու թոռնիկը կարեկցեց տղային և արագ վերցնելով մուրճը` մեխեց տախտակը: Սակայն ծերունին անմիջապես մոտեցավ ու սկսեց արագ պոկել տախտակը:

— Ինչու՞ ես այդպես վարվում, պապիկ: Դու ինձ միշտ սովորեցրել ես լինել բարի, սակայն այժմ հնարավորություն չես տալիս օգնելու: — Ես քեզ բարություն եմ սովորեցրել, ոչ թե կեղծավորություն: Այդ տղայի փոխարեն կատարելով նրա աշխատանքը, դու ոչ միայն թույլ չտվեցիր նրան սովորել, թե ինչպես վերանորոգի ցանկապատը, այլ նաև հնարավորություն չտվեցիր սովորել համբերատար լինել և իմանալ, որ սկզբից պետք է գործն անել, հետո նոր խաղալ: Քո «բարի» արարքով դու կարող ես փչացնել նրա կյանքը:

Հարցեր և առաջադրանքներ՝

1. Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում Արջի ծառայություն:
Այն կոչվում է Արջի ծառայություն , որովհետև թոռնիկի«օգնությունը իրականում վնասեց տղային։ Նա իր բարի արարքով վատ հետևանքներ առաջացրեց՝ չթողնելով տղային սովորել։ «Արջի ծառայություն» է կոչվում այն օգնությունը, որն իր բարի նպատակով իրականում վնաս է հասցնում։

2. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը:
Ինձ այս պատմվածքը սովորեցրեց , որ իսկական բարիությունը պետք է առաջ մտածված լինի։

3. Ինքդ վերնագրիր առակը:
Ես կանվանեյի «Բարի սխալ»։

 4. Վերջին նախադասության մեջ «բարի» բառը գրված է չակերտների մեջ: Ինչո՞ւ:
Այն չակերտների մեջ էր ,քանի որ հեղինակը ուզում է ցույց տալ, որ դա իրական բարություն չէր։ Բառը չակերտների մեջ է, քանի որ տվյալ դեպքում «բարի» արարքը միայն թվացյալ էր, բայց վնաս էր տալիս։

 5. Ծերունի, թոռնիկ, տախտակ, կեղծավորություն, համբերատար, մուրճ բառերը բաժանիր բաղադրիչների, յուրաքանչյուրի դիմաց գրիր բառի տեսակը ըստ կազմության:

6. Ընտրի՛ր ճիշտ պնդումը:

ա) Հոմանիշները ձևով նույն, իմաստով տարբերվող բառեր են: բ) Հոմանիշները նույն կամ նման իմաստներ արտահայտող, ձևով տարբերվող բառեր են: գ) Հոմանիշները հակառակ իմաստներ արտահայտող բառեր են:

7. Տրված նույնանուն (համանուն) բառերով նախադասություններ կազմի՛ր: այր-այր, հարկ-հարկ
Տատը մոմի այր արեց։

Նրա այր ը զինվոր էր։

Մենք ապրում ենք երկրորդ հարկ ում։

Կար հարկ ից հանել բոլոր փաստաթղթերը։

8. Ընտրի՛ր այն բառակապակցությունը, որն արտահայտում է «սարսափազդու» բաղադրյալ բառի իմաստը:

ազդու սարսափ, սարսափ ազդարարող, սարսափ ազդող, սարսափ ազդել

9. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

տուֆակերտ – տուֆից պատրաստված
մարդանման – մարդու նաման”

անընդհատ – իրար հետեվից
խնձորենի – խնձորի ծառ

Դաս 1, Տասնորդական կոտորակներ

Դաս 1

Տասնորդական կոտորակներ

Այն սովորական կոտորակը, որի հայտարարը մեկից տարբեր կարգային միավոր է, կոչվում է տասնորդական կոտորակ։  Այն դրական տասնորդական կոտորակը, որի համարիչը 1 է, կոչվում է համակարգային տասնորդական կոտորակ։

Pollutions

There are 8 types of pollution.

Air Pollution – Air pollution is the contamination (աղտոտում) of the natural air by mixing it with different pollutants such as harmful fumes (ծուխ) and chemicals. 


Water Pollution – Water pollution is the contamination of the water on Earth. It includes contamination by pollutants such as chemical, bacterial or particulate (մասնիկներ) that reduces the purity of the water. 
Soil Pollution – Soil pollution, also known as land pollution is the contamination of the soil or the land that prevents (խանգարել) growth of natural life. 


Noise Pollution – Noise pollution is the loud noise that is created by human activity that disrupts (վնասել) the standard of living in the affected area. Pollution can stem from things such as traffic, railroads, concerts, loud music, airplanes, fireworks etc.


Radioactive Pollution – This is one of the most dangerous forms of pollution as it is extremely harmful and can even result in death. This type of pollution has risen in the 20th century with the rise of atomic physics and nuclear weapons (ատոմային ֆիզիկա և միջուկային զենքեր). Radioactive pollution results in the pollution of the air and land with radioactive poisoning.


Light Pollution – Light pollution is the over illumination of a certain area that is considered as obtrusive. It is considered pollution especially when it interferes with astronomical observation. The most common way to determine if an area is polluted is to look at the stars, if you can see them, your area is not so polluted.


Thermal Pollution – Thermal pollution is when the temperature increases in a particular area over time. This heat is often caused by air pollution and the release of carbon gases in that area that traps more heat on the Earth. The earth has a natural thermal cycle, but excessive temperatures can result in long term effects.


Visual Pollution
– Although not a life threatening form of pollution, it can be considered as unappealing to the eyesight. This form of pollution is when there are obstructions to views caused by billboards, powerlines, construction areas and even high rises. It does not have immediate health effects but can have slow effects.
Which of them exists in Armenia? Give the examples, tell about them.
In Armenia there are a lot of pollutions , i all 8 of the are visible in Armenia. Starting of Air pollution. Air pollution is very visible in Armenia especially in Yerevan. Because of the cars that go and come , and the factories that work. For example The Alaverdi copper smelter used to release a lot of smoke and toxic fumes into the air before it was shut down. The water pollution also exists in Armenia , the waste from villagers or even factories. For example Lake Sevan sometimes suffers from pollution because of untreated wastewater and fertilizer runoff, which can cause algae to grow and harm fish. Soil pollution also exists is Armenia , mostly near constructions or mining areas. It can be caused by mining , or use of chemicals. For example` In Syunik Province, heavy metals like lead and arsenic are found in the soil because of mining. Noise pollution is also visible in Armenia. Its caused by traffic, and loud music or events.For example `Downtown Yerevan can get very loud during festivals or busy traffic hours.Then comes Light pollution , its also visible. It can get caused by too many streetlights, buildings, and billboards being lit up at night .For example ` In central Yerevan, the sky is too bright at night to see stars clearly. Next up is ` Thermal pollution , this doesn’t happen much in Armenia. But the cause of it is This happens when factories or power plants release hot water into rivers, changing the water temperature.Armenia doesn’t have many big power plants that cause this type of pollution. Radioactive Pollution very rare in Armenia actually. Its cause by his is caused by radiation leaks from nuclear power plants or waste. Armenia has one nuclear plant (Metsamor), but so far there haven’t been major leaks. Still, people sometimes worry about its safety. And lastly ` Visual pullution. it is visible in Armenia. Visual pollution is anything ugly or messy in the environment that hurts how things look or makes places feel uncomfortable or crowded. For example `In places like Yerevan, there are many billboards, advertisements, and signs crowded together. This makes the city look cluttered and distracting.

Ապրիլ ամսվա Հաշվետվություն

Տեղադրել ապրիլ ամսվա բոլոր հղումները՝
Ապրիլի 8-20-ը, առաջադրանք, 6-րդ դասարան
Մարտի 31-ապրիլի 7-ը, առաջադրանք 6-րդ դաս.
Արտեմիս
Իմ  անհատական նախագիծը
Ամառային կայսերական պալատ
15-20 նախադասությամբ ամփոփել ապրիլ ամսվա մեր անցածը։
Մենք ապրիլ ամսվան անցել ենք Հունաստանի և Հին Հռոմի մասին։
Անցել ենք Հռոմեական մշակույթի և աստվածների մասին։
Ինչպես նաև Հունական և Հռոմեական քաղաքակրթությունների համեմատությունը։
Անցել ենք նոր բառեր , որոնք կապ ունեն այս երկու թեմաների հետ։
Անցել ենք նաև Հռոմի սոցիալական–քաղաքական կարգը
Հռոմեական կայսրության առաջացումն ու հզորացումը
Վաղ Հռոմը
Հռոմեական պետության վերելքը և այլն։
Անցել ենք Օլիմպիական աստավծների մասին նաև։
Ես պատմել եմ Արտեմիսի մասին։
Նաև անցել ենք Հռոմեական գլխավոր օլիմպիական աստվածների մասին։
Անցել ենք Հունական քաղաքակրթության ժառանգությունը, Հռոմեական քաղաքակրթությունը ։
Նայել ենք տեսանյութ Հին Հռոմի մասին և պատմել ենք այդ թեմայի մասին։
Անցանք Սոլոնի և նրա օրենքների մասին։
Անցանք Հռոմի և հունաստանի աշխարհական դիրքի մասին։
Քաղաքական համակարգ և կառավարման ձևի մասին նաև
Ես այս ամսում սովորեցի շատ հտաքրքիր բաներ Հռոմի և Հունաստանի մասին։

Ես ինձ գնահատում եմ 8 , քանի որ բոլոր աշխատանքները կատարել , բայց ոչ բոլոր պատումներին եմ մասնակցել։


Ծնողը գնահատում է 9 , քանի որ բոլոր աշխատանքները ունեմ։