Անհատական ուսումնական պլան

Դասացուցակ

ժամատախտակ

Տեխնոլոգիայի խմբեր- Հասմիկ Գրիգորյան

Ֆիզկուլտուրայի խումբը, օրը- Սեղանի Թենիս, երկուշաբթի օրը

Ընտրության խմբեր- Մաթեմատիկա , Ինժեներա-տեխնիկական

Լրացուցիչ պարապմունք դպրոցում- չեմ հաճախում

Երկարօրյա- չեմ հաճախում

Լրացուցիչ պարապմունք դպրոցից դուրս- Հաճախում եմ գալարափողի և դաշնամուրի։

Նախագծային աշխատանք/հղումը տեղադրել/

Դպրոցի երթուղային, որ համարն է (միակողմանի, երկկողմանի)- չեմ օգտագործում

Արշավախմբային ճամփորդություն(բարձունք, Արատես, Արտանիշ․․․․)-
Մասնակցելու եմ Մայիսին ։

Դաս 1 , Ուղղանկյունանիստի մակերևությի և նրա մակերեսը

Դաս 1

Ուղղանկյունանիստի մակերևույթը և նրա մակերեսը

Մեր շրջապատում հաճախ ենք հանդիպում տուփի ձև ունեցող առարկաների: Դրանք կարող են պատրաստված լինել տարբեր նյութերից, ունենալ տարբեր գույներ, սակայն տեսքից բոլորը նման են՝ տուփեր, պահարաններ, շենքեր և այլն:

Դրանք բոլորը հիշեցնում են ուղղանկյունանիստ (ուղղանկյուն զուգահեռանիստ) կոչվող երկրաչափական մարմինը: Նրա մակերևույթը բաղկացած է

6

 ուղղանկյուններից, որոնք կոչվում են ուղղանկյունանիստի նիստեր: Նիստերի գագաթները կոչվում են ուղղանկյունանիստի գագաթներ, իսկ կողմերը՝ կողեր:

Երկու նիստեր կոչվում են հանդիպակաց, եթե նրանք չունեն ընդհանուր կող:

Յուրաքանչյուր երկու հանդիպակաց նիստեր հավասար են:

Հանդիպակաց նիստերից երկուսը կոչվում են հիմքեր, իսկ մյուս նիստերը՝ կողմնային նիստեր:

Ուղղանկյունանիստն ունի

6

 նիստ (երկու հիմք և չորս կողմնային նիստ),

12

 կող և

8

 գագաթ:

Ընդհանուր գագաթ ունեցող կողերը կոչվում են զուգահեռանիստի չափումներ՝ բարձրություն և լայնություն, երկարություն (ներքևի նկարում նշված են կարմիրով):


Ուղղանկյունանիստը, որի բոլոր կողերը հավասար են, կոչվում է խորանարդ: 

Խորանարդի նիստերը իրար հավասար

6

 քառակուսիներ են:

Առաջադրանքներ
1. Ուղանկյունանիստի չափումներն են ՝ 5սմ , 6 սմ , 4սմ։ Գտե՛ք նրա մակերևույթի մակերեսը։

a = 6 սմ
b=5 սմ
c=4 սմ

1) 4*6 = 24 սմ
2) 4* 5= 20 սմ
3) 5*6= 30 սմ
4)24*2 = 48 սմ
5)20*2=40 սմ
6) 30*2 = 60 սմ
7) 60 +40+48 = 148 սմ 2

2. Ուղղանկյունանիստի լայնությունը 2 սմ է, երկարությունը՝ 2 սմ-ով ավելի, իսկ բարձրությունը՝ երկարությունից 1 սմ-ով պակաս։ Գտե՛ք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը։

a = 2սմ
2+2=4
b=4սմ
4-1=3
c=3 սմ

1) 3*2 = 6
2)3*4=12
3)4*2= 8
4)6*2= 12
5)12*2 = 24
6)8*2=16
7)12+24+16 = 52 սմ 2

3.Սենյակի պատերը և առաստաղը ներկելու համար անհրաժեշտ ներկի քանակությունը հաշվելու համար սենյակը պատկերացնում են որպես ուղղանկյունանիստ: Հաշվե՛ք, թե ինչքան ներկ կպահանջվի սենյակը վերանորոգելու համար, եթե նրա լայնությունը 4 մ է, երկարությունը` 6 մ, բարձրությունը` 3 մ, իսկ ամեն 1 մ 2 -ն ներկելու համար պահանջվում է 1/10կգ ներկ:
a=4 մ
b=6 մ
c=3 մ
1)3*6 = 18 մ
2)6*4 = 24 մ
3)18*2 = 36 մ
4)24*2 = 48 մ
5)36+48 = 84 մ 2
6)84*10 = 840 կգ ներկ

4. Ունենք երկու ուղղանկյունանիստ, որոնցից մեկի չափումներն են՝ 3 սմ, 1 սմ, 6 սմ, մյուսինը՝ 2 սմ, 5 սմ, 4 սմ։ Ո՞ր ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն է ավելի մեծ։ 

1- ին ուղղանկյունանիստ
a)3 սմ
b)1 սմ
c)6 սմ
6*3 = 18 սմ
6*1=6 սմ
1*3  = 3 սմ
18*2 = 36 սմ
6* 2= 12 սմ
3* 2= 6  սմ
36+12+6  = 54 սմ 2

2-րդ ուղղանկյունանիստ

a)2 սմ
b)5 սմ
c)4 սմ
4*2 = 8
4*5 = 20
5*2 = 10
8*2  = 16
20*2=40
10*2= 20
16+40+20= 76  սմ 2
 54 սմ 2  <  76  սմ 2

Երկրորդ ուղղանկյունանիստը ավելի մեծ է քան առաջինը։

5. Արկղից, որում կա 7 սպիտակ և 3 կարմիր գնդիկ, առանց նայելու, վերցնում են մի գնդիկ։ Գտե՛ք սպիտակ գնդիկ հանելու հավանականությունը։
 7 +3  = 10 ( ընդանուր գնդիկների քանակը)
7/10

6.Աշակերտը կարդաց 90 էջ, որ  գրքի  2/5  մասն է։ Քանի՞ էջ կա գրքում։
90*  2/5  =   90 * 5  : 2 = 225 էջ


Հազարան հավք

1.Արան թագավորն ու Անմահական այգին
Հին ժամանակներում, երբ դեռ գառն ու գելը միամիտ խաղում էին իրար մոտ, երբ գետերը կաթն ու մեղրն էին հոսում, երբ ամենուրեք տիրում էր սերն ու հանգիստն անվրդով, արևուլուսի կողմերում թագավորում էր Արան թագավորը։էն երկնքի պայծառ արևի նման ամենքի սիրտն էլ ուրախացնում ու ջերմացնում էր Արան թագավորը, էն գարունքվա անձրևի նման ամենքի վրա էլ հավասար թափվում էր նրա բարությունը։Էսպես թագավորեց երկար ժամանակ։Երբ որ ծերացավ, միտ արեց՝ մի էն տեսակ բան շինի, որ իրենցից հետո բարի հիշատակ մնա աշխարքի երեսին։ ու յոթ ճամփի մեջտեղում շինեց Անմահական մշտադալար այգի։ Անմահական այգի Այգի մի ասա,մի դրախտ ասա՝ լիքը զրնգուն աղբյուրներով ու կարկաչուն վտակներով, հազարագույն ծաղիկներով, ամեն տեսակ նախշուն երգող հավքերով։ Այգու մեջ էլ այգեպաններ դրեց ու պատվիրեց, որ դուռը միշտ բաց պահեն՝ ով ուզի մտնի, ուտի, տանի, եկող-գնացողին՝ «չէ» չլինի։Ու յոթ ճամփով ամեն կողմից արձակ-համարձակ գալիս էին մարդիկ, լիքը այգում, ուտում-խմում լիանում, անց կենում-գնում։

2.ՊԱՌԱՎԻ ՈՐԴՈՒ ՄԱՀԸ

Արան թագավորի քաղաքում մի աղքատ պառավ կին է լինում. ունենում է մի մինուճար որդի: Օրերից մի օր էս պառավի տղեն հիվանդանում է ու սիրտը խաղող է ուզում:— Նանի, ի՞նչ կլինի` ինձ համար խաղող ճարես,- թախանձում է մորը:Մերը վեր է կենում, գնում անթառամ Այգին, որ խաղող բերի: Այգեպանները խաղող չեն տալիս: Մոր սիրտ է, հետ չի դառնում, ասում է, թե` որդիս հիվանդ է, սիրտը խաղող է ուզում, Աստծու սիրուն մի քանի ճիթ խաղող տվեք:Այգեպանները թե` այգին ջրում ենք, ժամանակ չունենք, առ էս մի ճիթ խաղողը, գնա:Ու այգեպաններից մեկը մի ճիթ խաղող է պոկում, շպրտում: Ճիթն ընկնում է գետնին, բոլոր հատիկները թափվում են, դես ու դեն ցրվում, կորչում: Պառավը հազիվ մի քանի հատիկ հավաքում, բերում տալիս է հիվանդ որդուն: Հիվանդն ուտում է ու թե` նանի, էս մի քանի պտուղով սիրտս չհովացավ, գնա, մի ճիթ էլ բեր: Պառավն էլի վեր է կենում գնում: Հասնում է այգեպաններին: Ինչքան խնդրում է, աղաչում-պաղատում է, քարսիրտ այգեպանները բան չեն տալիս, դուրս են անում ու այգու դռները հետևից փակում: Պառավը դառն ու դատարկ հետ է գալիս: Գալիս է տեսնում` որդին խաղող կանչելով, մորն է սպասում: Էդպես խաղող կանչելով էլ էն գիշեր պառավի որդին մեռնում է:

Հարցեր և առաջադրանքներ

1.Բացատրի՛ր սիրտը ուզել, սիրտը չհովանալ դարձվածքները:

Սիրտը ուզել նշանակում է ինչ, որ մի բան շատ ուզել։

Սիրտը չհովանալ նշանակում է չկշտանալ։

2.Սրտի մասին գրի՛ր ուրիշ դարձվածքներ: Օգտվիր դարձվածքների բառարանից։

Սիրտս վկայում է

Սիրտ անել

Սիրտ տալ

Անսիրտ

Սառցե սիրտ

Սիրտը ուտել

Սիրտը իջնել

Սիրտը լցնել

3.Գրի՛ր տրված բառերի կազմությունը` կին, խաղող, այգեպան, անթառամ:
Կին – Պարզ
Խաղող- ածանցավոր
այգեպան – Բարդ
անթառամ – ածանցավոր

4.Գրի՛ր տրված բառերի հականիշները` պառավ,հրամայել, հավաքել, հիվանդանալ, անթառամ, աղքատ:
պառավ- երիտասարդ
հրամայել – աղաչել
հավաքել-ցրել
հիվանդանալ- լավանալ
անթառամ – թառամած

5.Ի՞նչ կարծիք կազմեցիր այգեպանների մասին. բնութագրի՛ր նրանց:

Այգեպանները քարսիրտ և վատ մարդիկ էին ։ Ես նրանց մասին լավ կարծիք չունեցա ,քանի որ նրանք կարող էին խաղող տային պառավին , իսկ հետո նորից աճեցնեյին։

6.Ի՞նչ զգացիր պատմությունը կարդալիս:

Ես երբ պատմությունը կարդացի զգացի տխրություն այդ պառավ համար։ Առաջին մասում զգացի ուրախություն։

Լուսնի անդրադարձումը :Հայլիներ

Լույսի աղբյուրները տեսանելի են նրանց արձակած լույսի շնորհիվ։Այն մարմինները, որոնք լույս չեն արձակում, սակայն տեսանելի են, քանի որ անդրադարձնում են լույսի աղբյուրներից իրենց վրա ընկած լույսը՝ հանդիսանում են լույսի երկրորդային աղբյուրներ։Լույսը լավ են անդրադարձնում հայելային, ողորկ մակերևույթները։Փորձը հաստատում է, որ հայելիները լույսն անդրադարձնում են որոշակի օրենքով, որը կոչվում է անդրադարձման օրենք։Ընկնող ճառագայթը և անդրադարձած ճառագայթը հայելու մակերևույթին տարված ուղղահայացի հետ կազմում են հավասար անկյուններ։Ընկնող ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անկման անկյուն:Անդրադարձած ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անդրադարձման անկյուն:Լույսի անդրադարձման անկյունը հավասար է անկման անկյանը:Հայելիները լինում են հարթ, ուռուցիկ և գոգավոր:Անդրադարձման երևույթի վրա է հիմնված հարթ հայելում առարկայի պատկերի ստացումը: Երբ առարկան տեղադրում ենք հայելու առջև, մեզ թվում է, որ ճիշտ իր նման մեկ այլ առարկա գտնվում է հայելու հետևում: Դա առարկայի պատկերն է:Առարկայի պատկերը հայելում կեղծ է:Առարկայի պատկերը հայելում միշտ ուղիղ է, այսինքն՝ շրջված չէ:Առարկայի պատկերը հայելուց ունի նույն հեռավորությունը, ինչ առարկան:Առարկայի պատկերի չափերը հավասար են առարկայի չափերին:Ի տարբերություն այլ մակերևույթների՝ հայելին գրեթե ամբողջովին անդրադարձնում է իր վրա ընկնող լույսը:Հայելային որոշ հատկություններ ունի ջրի անշարժ մակերևույթը, որում նույնպես կարելի է տեսնել շրջապատի մարմինների ոչ շատ հստակ պատկերը:Անդրադարձումը լինում է հայելային և ցրիվ:Հայելային մակերևույթներից լույսն անդրադառնում է զուգահեռ փնջերով՝ հայելային:Խորդուբորդ մակերևույթներից լույսն անդրադառնում է տարբեր ուղղություններով՝ ցրիվ։ Կինոթատրոններում լույսի ցրիվ անդրադարձում առաջացնելու համար օգտվում են խորդուբորդ մակերևույթով էկրաններից, որպեսզի այն տեսանելի լինի դահլիճի բոլոր մասերից և չփայլի ինչպես ձեր գրատախտակը:Լույսի ցրիվ անդրադարձման շնորհիվ են ծառերը, շենքերը և այլ առարկաներ երևում բոլոր կողմերից:Լույսի բեկումը,ոսպնյակներԼույսի ճառագայթի ուղղության փոփոխությունը մի միջավայրից մյուսին անցնելիս, կոչվում է լույսի բեկում:Լույսի բեկմամբ են բացատրվում բազմաթիվ օպտիկական երևույթներ. բերենք դրանցից մի քանիսը՝

1. ջրամբարի խորությունը մեզ թվում է ավելի փոքր քան իրականում է,

2. ջրով լի բաժակի մեջ մտցված ձողիկը թվում է կոտրված,

3. հորիզոնի նկատմամբ Արեգակի և աստղերի դիրքը թվում է իրականից ավելի բարձր, իսկ Արեգակի չափերն ավելի մեծ, երբ այն հորիզոնին մոտ է:

4.մթնոլորտի անհամասեռությամբ և նրանում լույսի բեկմամբ է պայմանավորված աստղերի առկայծումը և օդատեսիլի (միրաժ) առաջացումը։

Ոսպնյակներ

Գործնական մեծ նշանակություն ունի լույսի բեկման երևույթը ոսպնյակներում:

Գնդային մակերևույթներով սահմանափակված ապակենման մարմինները կոչվում են ոսպնյակներ:

Գնդային մակերևույթներով սահմանափակված ապակենման մարմինները կոչվում են ոսպնյակներ:

Օրինակ

Ոսպնյակներ են ակնոցի, խոշորացույցների ապակիները:

Ոսպնյակները լինում են հավաքող և ցրող:


Օրինակ
Ոսպնյակներ են ակնոցի, խոշորացույցների ապակիները:Ոսպնյակները լինում են հավաքող և ցրող:
Հավաքող (ուռուցիկ) ոսպնյակների միջին մասը ավելի հաստ է, քան եզրային մասերը։

Երբ լույսի զուգահեռ ճառագայթներն ընկնում են հավաքող ոսպնյակի վրա, դրանից անցնելուց հետո հավաքվում են մի կետում: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կիզակետ: Հավաքող ոսպնյակը ունի երկու իրական կիզակետ:
Հավաքող ոսպնյակի օգնությամբ կարելի է Արեգակից եկող լուսային էներգիան հավաքել մի կետում և այրել թուղթը:Ցրող (գոգավոր) ոսպնյակների եզրերը հաստ են, իսկ միջին մասը՝ բարակ։Ցրող ոսպնյակի վրա ընկնող զուգահեռ ճառագայթները դրանից դուրս են գալիս ցրված: Մի կետում հավաքվում են նրանց շարունակությունները: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կեղծ կիզակետ: Ցրող ոսպնյակը ունի երկուկեղծ կիզակետ:

Հավաքող և ցրող ոսպնյակները օգտագործվում են բազմազան օպտիկական սարքերում՝ ճառագայթների ընթացքը պահանջվող ձևով փոփոխելու համար:

Դրանք օգտագործվում են մանրադիտակներում, աստղադիտակներում, լուսանկարչական ապարատում, հեռադիտակներում, խոշորացույցներում և այլն:

Լրացուցիչ աշխատանք

Պատասխանել հարցերին

1. Ե՞րբ է լույսը բեկվում: Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից

Լույսը բեկվում է, երբ , որ այն անցնում է մեկ միջավայրից մյուսը։ Լույսը այն բանով է տարբերվում անդրադարձումից , որ անդրադարձման դեպքում լույսը նոր միջավայր չի գնում այլ մնում է նույն տեղը։

2. Ի՞նչ է ոսպնյակը:

Ոսպնյակը թափանցիկ մարմին է, որը բեկում է լույսը։

3. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:

Ոսպնյակի կիզակետը այն կետն է, որտեղ սկզբում զուգահեռ ընկնող լուսային ճառագայթները հավաքվում են։

4.Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի անդրադարձումը։

5.Նշի՛ր հայելիների տեսակներ

Հայլիները կարող են լինեն հարթ, գոգավոր կամ ուռուցիկ:

6.Ո՞ր անկյուն է կոչվում անդրադարձման անկյուն։

Անդրադարձման անկյուն է կոչվում անկյունը, որը ձևավորվում է անդրադարձած ճառագայթի և հայելու մակերևույթի նկատմամբ ուղղահայց գծի միջև։

Ղազարոս Աղայան Եղեգնուհին

Եղեգնուհին (հեքիաթ)
1
Մի թագավոր է էլել։ Այս թագավորը մի որդի է ունեցել մինուճար։ Տղան որ հասել է, հայրն
ասել է.
― Որդի՛, ժամանակ է քեզ ամուսնանալու․ ո՞ւմ ես աչքադրել, ասա՛, գնանք նրան ուզենք, կամ
թե չէ մեզ կամք տուր, մենք ինքներս կընտրենք քեզ հարմար մի աղջիկ։
Որդին ասաց.
― Հա՛յր, ես միտք չունիմ աղջիկ ուզելու, իսկ եթե ուզելու լինիմ՝ պետք է այնպեսն ուզեմ, որ
հոր ու մոր ծնունդ չլինի։
Զարմանում է հայրը և ասում է.
― Այդպես բան անկարելի է։
Որդին ասում է.
― Անկարելի բան չկա, հա՛յր. Աստուծո ձեռին ամեն ինչ հեշտ է, նա կարող է քարերից էլ
մարդիկ շինել։
Քանի անգամ որ հայրն առաջարկում է որդուն ամուսնանալ, որդին միշտ այս է ասում, թե՝
հոր ու մոր ծնունդ ուզելու չէ։
Շատ որ ասում է որդին, և ասում է հավատալով և ոչ թե գիտությամբ՝ բանը դժվարացնելու
համար, թագավորն էլ է հավատում, որ կարելի բան է այդ, սկսում է փնտրել որդու ուզածի
նման մի աղջիկ։ Շատ է հարց ու փորձ անում, շատերն ասում են, որ լսել են, թե եղած է
այդպես բան, բայց իրանց աչքովը տեսած չեն և չգիտեն, թե որտե՛ղ կարոդ են մարդիկ ծառի
պես բսնել և չունենալ ո՛չ հայր և ո՛չ մայր։
Թագավորն իր որդու սիրույն համար ընկավ աշխարհքեաշխարհք և չոլեչոլ, շատ տեղ ման
եկավ, շատ տեղ հարց ու փորձ արավ, ոչինչ չգտավ։ Վերադարձին մի անտառի մեջ պատահեց
նրան մի ծերունի․ նրան էլ հայտնեց թագավորը, թե ինչի՛ է ման գալիս։ Ծերունին ասաց.
― Դրա համար հարկավոր չէ հեռու երթալ․ քո քաղաքի մոտ մի մեծ գետ կա, նրա ափին մի
եղեգնուտ կա, ուր մարդի ոտք ընկած չէ դեռևս, որովհետև այն տեղը սուրբ և անմատչելի է
համարվում, իսկ շատերն էլ կարծում են, որ այնտեղ աներևույթ ոգիք կան։ Կերթաս այնտեղ,
կընտրես եղեգներից ամենից գեղեցիկը, կկտրես չբանեցրած դանակով, կձգես ջուրը, և նա
իսկույն կդառնա աղջիկ՝ քո որդու հավանած։
Թագավորն ինչպես որ լսեց, այնպես էլ արավ։ Եղեգը աղջիկ դառավ և մնաց ջրի մեջ ընկղմած,
դուրս գալ ամաչեց, որովհետև մերկ էր։ Թագավորն ասաց.
― Սպասի՛ր այստեղ, ես քեզ համար հագուստ և աղախիններ կուղարկեմ, դու իմ հարսնացուն
ես․ քեզ պիտի ուզեմ իմ որդուս համար։― Այդ ասաց թագավորը և նրա անունն էլ դրավ
Եղեգնուհի, որ կնշանակե եղեգն աղջիկ։

2
Գետի մոտերքում բնակվում էին թափառական սևադեմ բոշաներ։ Թագավորը որ հեռացավ՝ մի
բոշա աղջիկ գնաց նույն տեղը, ուր որ թագավորն էր, և տեսավ այնտեղ մի հրաշալի
գեղեցկության աղջիկ։ Հարցրեց նրա ով լինելը, աղջիկն էլ ասաց, որ թագավորի հարսնացուն
է, հիմա պիտի գան տանեն իրան։
Բոշան տեսավ, որ Եղեգնուհին շատ միամիտ է, ուզեց ինքը բռնել նրա տեղը։
― Դո՛ւրս եկ,― ասաց,― ջրիցը, ինձնից մի՛ քաշվիր։
Աղջիկը դուրս եկավ ափը թե չէ՝ բոշան նրան խեղդեց ու գցեց գետը, իսկ ինքը մերկացավ և
ընկղմվեց ջրի մեջ, որ կարծեն, թե նա՛ է Եղեգնուհին։
Թագավորի նաժիշտները եկան փառավոր հագուստով և տեսան՝ ի՜նչ… մի սև, այլանդակ բոշա
աղջիկ։
― Դո՞ւ ես,― ասացին,― Եղեգնուհին։
― Այո՛,― պատասխանեց աղջիկը։
― Հապա ինչո՞ւ ես սև ու տգեղ, նա շատ չքնաղ և աննման պետք է լինի։
― Գիտե՞ք,― ասաց բոշան,― դուք շատ ուշացաք, արևն այրեց ինձ և փոխեց կերպարանքս։
Բայց այս վնաս չունի, եթե ինձ պահեն շուշաբանդ պալատում, մի քանի օրից կրկին կստանամ
իմ առաջվան գեղեցկությունը։
Հավատացին նաժիշտները, թագուհու հագուստ հագցրին և տարան ապարանք։ Թագավորը
որ տեսավ՝ մնաց զարմացած։
― Սա իմ տեսած աղջիկը չէ,― ասաց։
Թագավորի որդին էլ որ տեսավ՝ ետ քաշվեց զզվանքով։
― Սա չէ,― ասաց,― իմ ուզածը։ Նա սպիտակ պետք է լինի, ինչպես հրեշտակ, իսկ սա սև է,
ինչպես սատանա։
Խոսեցրին աղջկանը․ նա միևնույնն ասաց, ինչ որ նաժիշտներին։
― Լա՛վ,― ասացին և տարան դրին մի շուշաբանդ սենյակում, որ այնտեղ գեղեցկանա, և
սկսեցին մեծ պատվով պահել։ Միայն տղան մոտ չէր գնում․ նա զգում էր, որ բանի մեջ չարի
մատը կա խառնված, որ այստեղ մի խարդախություն կա, բայց ինչպե՞ս իմանա եղելության
որպիսությունը։

1.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր եղեգնուտ, աներևույթ, անմատչելի, ուռկան, սաթ, խորշել, ընծա, ննջել բառերը։
Եղեգնուտ-Եղեգով պատված տեղ
աներևույթ-Չերևացող
անմատչելի-Որին չի կարելի տիրել՝ նվաճել։
ուռկան-Ձուկ որսալու ցանցահյուս
սաթ-Երրորդական շրջանի բույսերի քարացած դեղնագույն խեժ
խորշել-Զզվել

2.Երկրորդ հատվածում գտի՛ր հականիշ բառերով նախադասությունը և դուրս գրի՛ր։


Թագավորը որ հեռացավ՝ մի բոշա աղջիկ գնաց նույն տեղը, ուր որ թագավորն էր, և տեսավ այնտեղ մի հրաշալի գեղեցկության աղջիկ։

3.Ի՞նչ է նշանակում բախտը փորձել դարձվածքը․ գրի՛ր այլ դարձվածքներ բախտ բառով։
Բախտը փորցել-ինչ որ բան անել հույսը հաջողության, բախտի վրա դնելով, ռիսկի դիմել։

Բախտը բերել
սև բախտ
սուր բախտ
կույր բախտ
չար բախտ

Գործնական աշխատանք 1,3-6

1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ա. Մարդատար գնացքը կարո՞ղ է քսանմեկ րոպեում կտրել-անցնել Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտիան: Դա նույնիսկ ինքնաթիռով հնարավոր չէ: Բայց ամերիկյան մի համալսարանի գիտնականեր պնդում են, որ այդ միտքն իրագործելի է: Մի ագգային գիտաժողովում նրանք ստորերկրյա նոր փոխադրամիջոցի նախագիծ են ներկայացրել:

Բ. Սևանա լճի խնդիրն այսօր հուզում է յուրաքանչյուր քաղաքակիրթ մարդու: Սևանի ջրի մակարդակը տասնյակ տարիների ընթացքում իջել է: Ջրի կորստի հետ առնչվում են մի շարք այլ էական հարցեր: Առանձին ուշադրության է արժանի ջրավազանի կենդանական աշխարհի պահպանության խնդիրը:
Բնակության անբարենպաստ պայմաններ են ստեղծվել նաև Սևանի թևավոր բնակիչների՝ թռչունների համար:

Գ. Քանդում են հին տները, թափվում են աղյուսները, խուլ աղմուկով ըկնում են գերաները: Վիեննացի մի փայտավաճառ այդպիսի իրադարձությունը երբեք բաց չի թողնում: Նա չնչին գնով կամ էլ ձրի հավաքում է կառույցի փայտ է մասերը: Երաժշտական գործիքներ պատրաստողները չորացած փայտը շատ բարձր են գնահատում: Դրանցից հիանալի տավիղներ, կիթառներ ու ակորդյոններ են սարքվում:

3. Կետերի փոխարեն գրի՛ր յաիա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել:

Միմյանց, քվեարկություն, որյակ, յասաման, քիմիական, հեքիաթային, ոսկյա, հրեական, դաստ իարակություն, սենյակ, կրիա, Անդրեաս, Եղիազարյան, կյանք:

4.Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Քո չքնաղ ծաղկի բույրը է ինձ այստեղ բերել: (բույր, բյուր)
Անթիվ ու բյուրն են աստղերը: (բույր, բյուր)
Ասիաից երբևէ կհանգստանա՞ պատերազմներից: (Ասիա, Ասյա)
Ասյան երբևէ կհանգստանա՞ իրեն այդքա՜ն հուզող մտքից: (Ասիա, Ասյա)
Սոֆիան գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է: (Սոֆիա, Սոֆյա)
Սոֆյան գեղեցիկ ու նրբանկատ աղջիկ է: (Սոֆիա, Սոֆյա)


5.Նախադասություններն այնպես դասավորի’ր, որ պատմություն ստացվի:

  1. Բայց գիտե՞ք, որ բույսն էլ կարող է միջատ ուտել։
  2. Նրա տերևները մազմզուկներով են պատված։
  3. Բռնելուց հետո ասես կուլ է տալիս նրան։
  4. Գիտենք, որ միջատները տերև են ուտում։
  5. Մի փոքրիկ, կարմրավուն բույս կա՝ ցողիկը։
  6. Ահա այդպես է բույսը միջատ ուտում։
  7. Տերևների ծայրին փայլում է փոքրիկ, թարմ մի կաթիլ:
  8. Դա կպչուն նյութ է, որը բռնում է իր վրա նստած միջատին:

    Մի փոքրիկ, կարմրավուն բույս կա՝ ցողիկը։
    Նրա տերևները մազմզուկներով են պատված։
    Տերևների ծայրին փայլում է փոքրիկ, թարմ մի կաթիլ:
    Դա կպչուն նյութ է, որը բռնում է իր վրա նստած միջատին:
    Գիտենք, որ միջատները տերև են ուտում։
    Բայց գիտե՞ք, որ բույսն էլ կարող է միջատ ուտել։
    Բռնելուց հետո ասես կուլ է տալիս նրան։
    Ահա այդպես է բույսը միջատ ուտում։

    6․Գործնական աշխատանք
        Տրված են խոսքի մասեր, առանձնացրու
            Գոյականներ՝ Միրգ , կախարդանք, երգիչ, նպատակ, մարզիկ, ամիս, իրադարձույթուն, ծանոթություն, բայց։
            Ածականներ՝կտրիճ, հիշաչար, խիզախ, անօթևան, դժգույն, մտահոգ, վեհորեն , թերևս,
            Թվականներ՝ տասնհինգ, վեց, չորս։
    Բայեր ՝ ձերբակալել, քայլել, մաքրել, հնազանդվել, վազել։

    Միրգ, կտրիճ, ձերբակալել, կախարդանք, հիշաչար, տասնհինգ, խիզախ, անօթևան, դժգույն, 
    վեց երգիչ, մտահոգ, քայլել, մաքրել, հնազանդվել, նպատակ, մարզիկ, չորս, ամիս, իրադարձություն, վեհորեն, ծանոթություն, վազել, թերևս, բայց:

Գործնական Քերականություն 13-18

13. Շարունակի՛ր (հարցերին պատասխանելով’ գրավոր պատմի՛ր):

Մի օր ճամփա ընկանք ու գնացինք աշխարհ տեսնելու: Գնացինք. գնացինք. շատ թե քիչ. մեր իմացած ու չիմացած երկրներն անցանք, սարերն անցանք, ծովերն անցանք, անապատն անցանք, մեկ էլ դեմներս մի գունավոր քաղաք փռվեց: Որ մտանք, զարմանքից բերաններս բաց մնաց: Քաղա՛ք. դու քաղա’ք. ոչ մի բան միագույն չէր:

Տներն ինչի՞ց էին կառուցված:
Տները պատրաստված էին գունավոր քարերից։
Ծառերը. թփերն ու ծաղիկներն ինչպիսին էին:
Բոլորը գեղեցիկ և գունավոր աճած էին։
Կենդանիներն ինչպիսի՞ն էին:
Բոլորը ընտանի էին։
Ինչպիսի՞ քաղաք էր:
Գունավոր մի քաղաք
Ինչի՞ց էր քաղաքն այդպիսին դարձել:
Մարդկանց կարգապահությունից
Մարդիկ ի՞նչ տեսք ունեին.
Մարդիկ բոլորը սովորական տեսք ունեին
Ինչպիսի՞ն էին.
Մարդիկ բարի էին և ուրախ
Ինչո՞վ էին զբաղվում:
Նրանք զբաղվում էին երկրագործությամբ։
Ձեզ ինչպե՚՞ս ընդունեցին: Ի՞նչ արեցիք այդտեղ:
Նրանք իմացան ,որ ես իրենց նման մի մասնիկ եմ , ինձ ներս թողեցին։

14. Նախադասություններում գործողություն կատարողի անունը չկա. գտի՛ր՝ մե՞կն է, թե՞ մեկից ավելի (եզակի՞ է, թե՞ հոգնակի):

Զարմացա։- – Եզակի
Տեսանք։ – Հոգնակի
Փնտրում ես ։ – Եզակի
Վազում եք։ – Հոգնակի
Կտա ։ – Եզակի
Կհասնեն։ – Հոգնակի

15.      Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և այդ խմբերի տարբերությունը  բացատրի՛ր:

Ծաղիկ. ջինջ. վազել. բուրավետ. մեծ. ժամացույց. թրթռալ. թիավարել, ջուր. ջրոտ. ուրախ. ջրել. սար. մարդ. գնալ, ծաղ­կավետ. Հրաշալի. երեխա. լողալ. վազվզել. մաքուր. նավաստի. օձ, ճկուն. սողալ, իջնել,՜բացվել, չխկչխկալ, Սև. Ինքնաթիո, առվակ. պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ, սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ. Գաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, Ոսկեզօծել, երկաթյա:
Գոյական-Ծաղիկ,ժամացույց, ջուր, սար, մարդ, երեխա, նավաստի, օձ, Ինքնաթիռ, առվակ, գարուն, թիթեռ, պահակ, նավակ, հատիկ։
Ածական-Ջինջ, բուրավետ , մեծ , ջրոտ, ուրախ, ծաղկավետ, հրաշալի, մաքուր, ճկուն, սև, պայծառ, սպիտակ , գաղտնի, ոսկեզոծ։
Բայ– Վազել,թրթռալ, թիավարել, ջրել, գնալ, լողալ, վազվզել, սողալ, իջնել, բացվել, չխչխկալ, գոռգոռալ, բարձրանալ,պահել, ոսկեզոծել։

16. Հականիշները (հակառակ իմաստ ունեցող բառերը) գտի՛ր և զույգ-զույգ գրի’ր:

Միշտ. անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ. թույլ. վերջին. Համաձայնել. հանգստանալ. գտնել. երբեք. Հավաքել, աջ. արթուն.քնած, հրաժարվել. առաջին, գաղտնի, ամուր, աշխատել,  կորցնել, ստեղծել, վատնել, Մերժել, ձախ:
Միշտ-երբեք
անարատ-արատավոր
ոչնչացնել-ստեղծել
բացահայտ-գաղտնի
թույլ- պինդ
վերջին-առաջին
Համաձայնել-Մերժել
գտնել-կորցնել
աջ-ձախ
արթուն-քնած
հանգստանալ-աշխատել
Հավաքել-վատնել

17. Ա և Բ- խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրիր:

Ա            Բ

գոռոզ —   գոռոզանալ

ուղիղ —   ուղղել

խոնարհ – խոնարհել

կանաչ — կանաչել
Ա խմբի բառերը ածական են ,իսկ Բ խմբի բառերը բայ են ։

18. Գրի՛ր՝  յուրաքանչյուր նախադասության  մեջ գործողություն կատարողն ո՞վ է, (ովքե՞ր են) և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:

Օրինակ՝ Վերջերս  այնտեղ հյուր հաճախ եք գնում:  — Դուք:

Երկու հարյուր կիլոմետր կտրել. եկել եմ, որ մի բան հարցնեմ – Ես

Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց եu կտրել: – Դու

Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել: – Նրանք

Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք: Հետաքրքիր բան եք մտածել: – Մենք

Մեզ ամեն տարի այցելում են: – Նրանք