Ձմեռային ճամբարի չորրորդ շաբաթ

Երկուշաբթի

Երկուշաբթի ես չեմ եկել դպրոց։

Երեքշաբթի

Երեքշաբթի դպրոցական օր չեր։

Չորեքշաբթի

Չորեքշաբթի չեի եկել դպրոց,քանի որ պետք է մասնակցեյ իմ համերգին։

Հինգշաբթի
Հինգշաբթի ես գնացի դպրոց, իմ ընկերուհիների հետ սկեսցի խաղեր խաղալ։Ես բերել էի մի քարերով խաղ , որը բոլորին հտաքրքրեց։ Բոլորով խաղում էինք իմ բերած խաղը։Հետո հրավիրվեցինք թատրոնի երբ գնացինք տեղ չկար։ Կար մի ուրիշ թատրոն , որը կարող էինք կամ ընտրել գնալ թատրոն կամ գնալ մեր դասացուցակով , որը մեր դասացուցակով այդ ժամին սարքաշինություն էր։ Մեծ մասամբ գնացին թատրոն , բայց ես գնացի սարքաշինություն , քանի որ հտաքրքված էի։ Երբ ետ եկանք ես գնացի կրկին իմ ընկերուհիների հետ խաղալու ու խոսալու։ Երբ վերջացավ ես գնացի իմ եղբայրի մոտ , հետո գնացինք տուն։

Ուրբաթ

Ուրբաթ չեի եկել դպրոց։

Ուսումնական նախագիծ

Ես ուսումնական նախագիծ ընտրել էի ընկեր Թամարին։

Նրա հետ մենք արել էինք շատ հավես բաներ ,որոնցից էր
Պատրաստել թևնոցներ օգտագործելով թելեր։

Նրանք ունեին այսպիսի մի տեսք։

Մի օտար օր կրկին երբ գնացինք ընկեր Թամարի մոտ մենք պատրաստեցինք

Տիկնիկներ , օգտագործելով թելեր։

Նրանք ունեին այսպիսի մի տեսք։

Այս բոլոր ձեռքի աշխատանքները , որ մենք արել էինք ինձ շատ դուր եկավ։

Ձմեռային ճամբարի երրորդ շաբաթ

Երկուշաբթի

Երկուշաբթի դպրոցում մենք միասին խաղացինք իմ բերած uno-ն և այլկերպ։ հետո եկավ ընկեր Գայանեն միասին խաղացինք մի խաղ , որը կենսաբանության մասին էր։ Հետո մենք սկսեցինք իմ ընկերուհու հետ միհատ կինո նայել։ Հետո դասերը վերջացան և մենք գնացինք տուն

Երեքշաբթի

Երեքշաբթի մենք գնացել էինք թատրոն ։ Նայելու Մախրոտիկը։ Այն շատ ծիծաղելու էր ինձ համար։ Հետո երբ վերջացավ իմ ընկերուհիների ուզոցան առնել քաղցր բամբակ։ Ես մի փոքր փորձեցի շատ քաղցր էր։ Հետո գնացինք ետ դպրոց։

Չորեքշաբթի

Մենք գնացինք դպրոց ես իմ ընկերուհիների գետ սկսեցի խաղեր խաղալ , Հետո ավարտելուց հետո գնացինք ընկեր Աչերի մոտ երգի։ Բայց պարզվեց համ պետք է երգենք համ էլ պարենք։ Վերջանալուց Հետո գնացինք ընկեր Անիի մոտ կրկին։

Հինգշաբթի

Հինգշաբթի մենք գնացինք ընկեր Անիի մոտ ։Հետո իջանք ներքև քիմիական փորձ անելու։ Իմ ընկերուհու ծնունդն էր, միասին խաղացինք uno և Հետո մեր դատարանից ուրիշ մարդիկ էլ եկան և մեկ շարունակեցին խաղալը։ Հետո գնացինք տուն։

Ուրբաթ

Մենք գնացել էինք ուրբաթ գաֆեսճյանի թանգարան։ Գնացինք կասկադ ու բարձրացան վերև ։Այնտեղից տեսարանը շատ լավն էր։ Հետո գնացինք KFC հաց ուտելու։ Հաց ուտելուց հետո իմ Հայրիկյանը եկավ և ինձ վերցրեց։

Ձմեռային ճամբարի երկրորդ շաբաթ

Երկուշաբթի

Երկուշաբթի մեր ջոկատավարը չեր եկել։ Դրա համար գնացինք ընկեր Էմմա-ի ջոկատ։ Այնտեղ արեցինք քիմիական փորձեր և իմացա շատ բաներ։ Հետո գնացինք խեցեգործության ընկեր Թագուհու մոտ։ Այնտեղ թուղթը վրա ես ստեղծեցի մի խաղ , որ ուրիշները կավից պատրաստեն։ Դրանից հետո գնացինք տուն։

Երեքշաբթի

Երեքշաբթի կրկին մեր ջոկատավարը չեր եկել, դրա համար մեզ փոխարինում էր ընկեր Օլյան։ Մենք խաղացինք խաղեր և ընկեր Օլյան մի երգ տվեց , որ սովորենք։ Հետո արեցինք մենք անգլերենով քուիզ։

Չորեքշաբթի

Ես չեի եկել դպրոց։

Հինգշաբթի

Հինգշաբթի մենք գնացինք մեր ջոկատավարի մոտ։Խաղացինք և խոսեցին, հետո գնացինք ընկեր Լուիզա ի մոտ երգի։ Պարզվեց , որ ես ու իմ ընկերուհիների կարող է ընդհանուր պարապմունքին ես և նա նվագենք։

Ուրբաթ

Ուրբաթ մենք գնացինք սահադաշտ։ Մտանք սահաֆաշտ սահեցինք։ Իմ ընկերուհին ինձ օգնեց գնալ մեջտեղ։ Հետո ավտոբուսում կերանք քաղցրավենիքներ։Հետ եկանք դպրոց ու գնացինք տուն։

Ձմեռային ճամբարի առաջին շաբաթ

Երկուշաբթի

Երկուշաբթի օրը դեռ արձակուրդ էինք , և չեինք եկել դպրոց։

Երեքշաբթի

Մենք Երեքշաբթի օրը գնացինք դասարան և սպասեցինք մեր ջոկատավարին։ Ես իմ ընկերուհու հետ խաղացի Uno flip խաղը։ Երբ վերջացրեցինք գնացինք խեցեգործության, այնտեղ պատրաստեցինք իմ ընկերուհիները ափսեներ, իսկ ես չպատրաստեցի ,քանի որ ես կավ չեմ սիրում։ Ավարտեցին գնացինք դպրոց և կրկին սկսեցինք խաղալ։ Ավարտեցին և գնացինք տուն։

Չորեքշաբթի

Չորեքշաբթի օրը մենք գնացինք ճամփորդությունը դեպի Կինո Հայաստան։ Այնտեղ մենք նայեցի Նոր տարվա կինո։ Բավականին լավն էր կինոն։ Երբ ավարտեցին գնացինք ճաշելու մի տեղ , քանի որ բոլորս էլ քաղցած էինք։ Ետ եկանք դպրոց և գնացինք մեր տներ։

Հինգշաբթի

Հինգշաբթի ես խաղեր էի բերել , և իմ ընկերուհիների հետ խաղում էի։ Բերել էի այլկերպ և Անուն Ազգանուն։ Խաղացինք և հետո եկավ ընկեր Գայանե միասին իրականացնեն մի նախագիծ։ Հետո ավել ժամանակ մնաց ընկեր Գայանե հետ խաղացինք մի բնագիտական խաղ։

Ուրբաթ

Ուրբաթ օրը մենք գնացինք դասարան խաղացինք և խոսացինք։ Հետո գնացինք ընկեր Սարգիսի մոտ գլուխկոտրուկներ լուծելու։ Բավականին շատ գլուխկոտրուկներ կարող լուծել ես։ Գնացինք ետ դասարան և մեր ջոկատավարի հետ խաղացինք լրտես։ Վերջին ժամին գնացինք կատարելու մեր ուսումնական նախագծերը, ես ընտրել էի Թամարա Հարութունյանին։ Նրա հետ պատրաստեցինք թևնոցներ օգտագործելով թելեր։

Այս շաբաթը անցավ շատ լավ։

Ջերմային հավասարակշռություն և ջերմաստիճան

Ջերմաստիճան
Առօրյա կյանքում տարբեր մարմինների ջերմային վիճակը բնութագրելու համար մենք օգտվում ենք տաք, սառը հասկացություններից: Մեր զգայարանների օգնությամբ մենք կարողանում ենք տաք մարմինը տարբերել սառը մարմնից, սակայն տաքացվածության աստիճանն այս դեպքում հստակ չի որոշվում:
Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծություն է:
Մարմնի ջերմաստիճանը չափում են ջերմաչափով: Կենցաղում լայն տարածում ունեն սնդիկով կամ սպիրտով աշխատող ջերմաչափները:
Դրանց աշխատանքի հիմքում ընկած է տաքացնելիս հեղուկի ընդարձակման երևույթը: Հեղուկային ջերմաչափը կազմված է հեղուկի պահեստարանից, բարակ խողովակից և սանդղակից:
Ջերմաչափները լինում են հեղուկային, մետաղական, էլեկտրական և այլն:
Ջերմաստիճանը որոշելու համար օգտվում են ջերմաստիճանային տարբեր սանդղակներից՝ Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակներից:
Ցելսիուսի սանդղակով 0°C ջերմաստիճանը համապատասխանում է հալվող սառցի ջերմաստիճանին, իսկ 100°C-ը՝ նորմալ մթնոլորտային ճնշման դեպքում ջրի եռման ջերմաստիճանին:
Բացի Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակներից կիրառվում են նաև Կելվինի և Ռեոմյուրի սանդղակները:Միջավայրի ջերմաստիճանը չափելու համար ջերմաչափը տեղադրում են այդ միջավայրում և սպասում այնքան, մինչև ջերմաչափի ցուցմունքը դադարի փոխվել: Այդ դեպքում, ջերմաչափը և միջավայրը միմյանց հետ ջերմային հավասարակշռության մեջ կլինեն և ջերմաչափի ցուցմունքը միջավայրի ջերմաստիճանը կլինի։ Հետևաբար.
Ջերմաստիճանը մարմնի ջերմային հավասարակշիռ վիճակը բնութագրող ֆիզիկական մեծություն է:
Օրինակ
Մարդու մարմնի ջերմաստիճանը չափում են բժշկական ջերմաչափով: Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ստորին մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում: Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել: Հայտնի է, որ ցանկացած ջերմաստիճանում նյութը կազմված է միատեսակ մոլեկուլներից, որոնք կատարում են անկանոն շարժում: Ջերմաստիճանը բարձրացնելիս մոլեկուլներն սկսում են ավելի արագ շարժվել, դրանց միջին կինետիկ էներգիան մեծանում է: Այսպիսով.
Ջերմաստիճանը մարմինը կազմող մոլեկուլների անկանոն շարժման կինետիկ էներգիայի չափն է:
Մարմինների ջերմաստիճանը կարող է փոփոխվել լայն սահմաններում: Բնության մեջ հանդիպող ամենացածր ջերմաստիճանը –273°C-ն է. այդ ջերմաստիճանում նյութը կազմող մոլեկուլները դադարում են շարժվելուց:

1. Հեղուկ ազոտի ջերմաստիճանը –200°C է:
2. Արեգակի մակերևույթին ջերմաստիճանը +6000°C է:
3. Տաքարյուն կենդանիներից ամենաբարձր ջերմաստիճանն ունեն թռչունները՝ 40–41°C:
4. Մարդու բնականոն ջերմաստիճանը մոտ 36,6°C է, իսկ 42°C -ի դեպքում նա կարող է կորցնել գիտակցությունը: Տաք վառարանի մասին ասում են,որ այն ունի բարձր ջերմաստիճան,իսկ սառույցի կտորի մասին` որ այն ունի ցածր ջերմաստիճան։Եթե տաքն ու սառը մարմինները հպվում են,ապա որոշ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են։Այս դեպքում ասում են ,որ նրանք միմյանց հետ ջերմային հավասարակշռության վիճակում են։

Լրացուցիչ աշխատանք
Պատասխանել հարցերի

  1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։
    Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծություն է։
  2. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։
    Երբ երկու կամ ավելի մարմինների ջերմաստիճանները հպվելուց հետո հավասարվում են և այլևս չեն փոխվում, նրանք գտնվում են ջերմային հավասարակշռության վիճակում։
  3. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։
    Ջերմաչափների տեսակներն են՝
    Հեղուկային,Մետաղական,Էլեկտրական։
  4. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։
    Բժշկական ջերմաչափի օգնությամբ չափում են մարդու մարմնի ջերմաստիճանը։ Այն ունի նեղացված խողովակ, որը թույլ չի տալիս ցուցմունքը փոխվել չափումից հետո։