Փետրվար ամսվա կենսաբանության ամփոփում

1․Ներկայացնել Հիդրայի արտաքին կառուցվածքը և տարածվածությունը։
ՀԻԴՐԱ

Հիդրայի մարմինը ունի գլանաձև տեսք ,հիդրայի մարմնի վերևի հատվածում գտնվում է բերանային բացվածքը և շոշափուկները։Հիդրաները հանդիպվում են ամբողջ աշխարհում , բայց ավելի շատ քաղցրահամ ջրերում ։
2․Ինչպես են բազմանում Հիդրաները։
Հիդրաները բազմանում են անսեռ և սեռական միջոցով։Հիմնական ձևը բողբոջումովն է բարենպաստ պայմաներում։Իսկ օրինակ աշնանը երբ ջուրը սառչում է , նրանք բազմանում են սեռական միջոցով։
3․Տափակ որդերից սպիտակ պլանարայի արտաքին և ներքին կառուծվացքը։
ՏԱՓԱԿ ՈՐԴԵՐ

Սպիտակ պլանարիան ունի տերևաձև, տափակացած մարմինԻ տարբերություն հիդրայի, պլանարիան ունի երկկողմ համաչափությունՄարմնի առջևի մասը լայնացած է, որի վրա գտնվում են երկու սև աչքերը և շոշափելի օրգանները։Պլանարիան եռաշերտ կենդանի է. նրա օրգանները զարգանում են երեք սաղմնային շերտերից՝ էկտոդերմից, էնտոդերմից և մեզոդերմից։
4․Մարդը ինչպե՞ս է վարակվում ժապավենաձև որդերով։
ԺԱՊԱՎԵՆԱՁև ՈՐԴ

Ժապավենաձև որդերը երբ մտնեն մարդու մարմնի մեջ, կսկսեն սնվել մարդու օրգաներով և դա կարող է շատ լուրջ առողջական խնդիրներ առաջացնել մարդու մոտ։
5․Մարդը ինչպե՞ս է վարակվում խոզի և եզաներիզորդներով։

Երբ խոզի կամ տավարի միսը լավ չենք եփում , այն կարող է մարդու վրա շատ վատ հետևանք թողնել, կիսատ եփած մսի մեջ լինում են մանկաբույծ որդեր ,որոնք վտանգավոր են։
6․ Փետրվար ամսվա բլոգային աշխատանք։

Հիդրա
Քորդավորներ
Տափակ որդերի տիպ

Գործնական աշխատանք

217. Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր 3 խմբի:

Ալեծուփ, մեծ, ուժեղ, հոտավետ, հորդառատ, առևտրական, հոդային, ոսկեհուռ, խոշոր, սիրելի, միջմոլորակային, ահեղամռունչ, համեստ, մարդամոտ:
Պարզ՝
Մեծ
Խոշոր
Համեստ
Ուժեղ
Բարդ՝
Հորդառատ
Ոսկեհուռ
Հոտավետ
Մարդամոտ
Ահեղամռունչ
Ածանցավոր՝
Սիրելի
Առևտրական
Հոդային
Միջմոլորակային

218. Ընդգծե՛ք հինգ ածական։

Ամոթ, կաղ, առասպել, քաղցր, ամայի, գերան, բարձրագույն, ամբոխ, անիվ, գանգուր։

219. Տրված նախադասության մեջ տեղադրեք հոմանիշներից ամենահարմարը:

Իր ամբողջ կյանքում (զուրկ, զերծ) է եղել հարստությունից։

Հեծյալները (ելումուտ, երթևեկ) էին անում պարսպադռնից։

220. Տրված հականիշներն օգտագործեք նույն նախադասության մեջ։ 

Պարսավել-դրվատել, ապառիկ-կանխիկ, տգեղ-գեղեցիկ, օրինական-ապօրինի։
Նա պարսավում էր , իսկ իրեն դրվատում էին։
Դրսից երևում էր տգեղ , բայց ներսում շատ գեղեցիկ էր։
Նա ապառիկով վաճառեց տունը , և ամեն ամիս ստացավ կանխիկ գումար։
Նա շատ օրինական մարդ էր ,բայց շատ ապօրինի գործեր էր անում։

221. Գրեք տրված բառերի նույնարմատ հականիշները

Գեղեցիկ-տգեղ
 ծանոթ-անծանոթ
 կամեցող-չկամ
բախտավոր-անբախտ

Նվարդ Թումանյան«Հուշագրություն»

Պատմում է Հովհաննես Թումանյանի աղջիկը՝ Նվարդ Թումանյանը.

Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:
Մեր անուններից երեքը Րաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ,Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:
Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից է վերցրել:
***
Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:
***
Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին: Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»: Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է:
***
Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:
***

Ղազարոս Աղայանը և Պերճ Պռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով: Հայրիկը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր, առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ: Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու Ղ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին և այդ օրը երեքով միասին նկարվում են, հաշտությունը հավերժացնում այդ լուսանկարով:

* * * * * *

Վրաց պոետներն ու գրողները առանձին ակնածանքով էին վերաբերվում հայրիկին: Երբ նրա հետ անցնում էինք Դվարցովայա փողոցով, վրացիները հեռվից տեսնելով նրան, մոտենում էին, կանգնում, ողջունում. “Привет Арарату!”: Իսկ երբ մեր տան մոտովն էին անցնում, գիշեր լիներ թե ցերեկ, հայրիկին դուրս էին կանչում պատշգամբ, ողջունում էին, մի ջերմ խոսք ասում` անցնում կամ ուղղակի բարձրանում էին տուն, իրեն մոտ:

* * * * * *

Մրգի սիրահար էր, ամեն տեսակի միրգ էր գնում, շատ էր սիրում խնձոր և ընկույզ: Մի օր ընկույզ էր առել` ամբողջ մի պարկ. բերին տուն, քանի կոտրեցինք` փուչ դուրս եկավ: Հարցրինք, թե` հայրիկ, ինչու՞ չէիր փորձում, հետո առնում, թե` մի հինգը կոտրեցի, բոլորը փուչ դուրս եկան, ասի ուրեմն մնացածը լավը կլինի. ծախողն էլ մի խեղճ մարդ էր, ուզում էր ծախի, շուտ տուն գնա, ասում էր երեխեքս սոված են. մեղքս եկավ` վերցրի:

***
Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները: Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար:

Կարդա՛ բոլոր հատվածները և գրիր զգացողություններիդ մասին
Ամենաշատը սիրտս ջերմացրեց այն հատվածը, որտեղ հիվանդ երեխայի հետ կատակում է՝ «բա ես ոչինչը որտեղի՞ց գտնեմ»։ Զգվում է , որ նա երեխաների հետ ոչ թե խիստ ու իշխող մեծի պես էր խոսում, այլ որպես մտերիմ ընկեր։

Երկրի տարեկան պտույտը: Կլիմայական եղանակների ստեղծումը։

Պատասխանել Հարցերին

1.Ի՞նչ ուղեծրով է պտտվում Երկիրն Արեգակի շուրջ:
Երկիրն Արեգակի շուրջ պտտվում է ձվաձև ուղեծրով։

2.Ի՞նչ են կլիմայական եղանակները, որո՞նք են դրանց առաջացման գլխավոր պատճառները:
Տարվա եղանակները օրինաչափորեն հաջորդող ժամանակահատվածներ են, որոնք բնորոշվում են որոշակի ջերմային պայմաններով և բնության փոփոխություններով։Առաջացման գլխավոր պատճառները. ,Երկրի պտտման առանցքի թեքությունը ուղեծրի հարթության նկատմամբ (մոտ 66.5°):Երկրի պտույտն Արեգակի շուրջ:

3.Ի՞նչ են արևակայության կամ արևադարձի օրերը, ե՞րբ են դրանք լինում:Արևակայության օրերն այն պահերն են, երբ Արեգակը գտնվում է հորիզոնի նկատմամբ իր ամենաբարձր կամ ամենացածր դիրքում։Ամառային արևակայություն (հունիսի 22)Ձմեռային արևակայություն (դեկտեմբերի 22):

4.Ի՞նչ են բևեռային շրջագծերը, ո՞ր լայնությունների են դրանք:
Բևեռային շրջագծերը երկրագնդի այն զուգահեռականներն են, որոնցից դեպի բևեռներ դիտվում են բևեռային օրեր և բևեռային գիշերներ երբ Արեգակը հորիզոնից չի ծագում կամ չի մայր մտնում 24 ժամից ավելի։

5.Ի՞նչ ենք հասկանում’ գիշերահավասարի օր ասելով:
Գիշերահավասարի օրերին Արեգակի ճառագայթները ուղղահայաց ընկնում են հասարակածի վրա։ Այդ օրերին երկրագնդի բոլոր կետերում (բացի բևեռներից) ցերեկվա և գիշերվա տևողությունները հավասարվում են (12-ական ժամ)։

Փետրվարի 23-27

Պատրաստվել փետրվար ամսվա բանավոր հարցմանը:

Ի՞նչ է մոլեկուլը։
Մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է ,որը պահպանում է տվյալ նյութի քիմիական հատկությունները։

Ի՞նչ է ատոմը։
Նյութի քիմիապես անբաժանելի, փոքրագույն , անտեսանելի մասնիկը։

Ի՞նչ է քիմիական բանաձևը։
Քիմիական բանաձևը նյութի գրառումն է քիմիական տարրերի և ինդեքսների միջոցով

Ի՞նչ է հարաբերական ատոմային զանգվածը (Ar)։
Հարաբերական ատոմային զանգվածը ցույց է տալիս թե այդ մեկ տարրի ատոմի զանգվածը քանի անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը։

Ի՞նչ է հարաբերական մոլեկուլային զանգվածը (Mr)։
Հարաբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս ,թե տվյալ նյութի մոլեկուլի զանգվածը քանի անգամ է մեծ Զանգվածի ատոմային միավորից։

Ի՞նչ է ցույց տալիս ինդեքսը քիմիական բանաձևում։
Ինդեքսը ցույց է տալիս թե տվյալ նյութում քանի հատ , կամ ինչքան է օգտագործված տարրը։

Ինչպե՞ս է հաշվում Mr-ը։
Mr-ը հաշվելու համար հարկվարոր է , պարբերական աղյուսակում պետք է գտնենք Ar -ները և գումարնեք իրար, հաշվի առնելով ինդեքսները։

Տեքստային աշխատանք

Մի վաճառական հայտարարել էր, թե իր խանութի համար աշակերտ է հարկավոր: Շատերը եկան, և վաճառականն ընտրեց մեկին:
— Ինչո՞ւ ընտրեցիր հենց դրան,-հարցրեց ընկերը,- չէ՞ որ ուրիշները հրաշալի վկայականներ ունեին, իսկ դու նրանց չընտրեցիր: Իսկ հենց դա ոչ մի վկայական չուներ:
-Սխալվում ես,-ասաց վաճառականը,-այս տղան շատ վկայականներ ուներ: Սենյակ մտնելուց առաջ ոտքերը սրբեց և դուռը ծածկեց անաղմուկ: Ուրեմն մաքրասեր է ու կարգապահ: Աթոռից վեր կացավ ու տեղը տվեց տարեց մարդուն: Ուրեմն բարեսիրտ է և հարգում է հասակավորին: Դեռ շեմքին` գլխարկը հանեց և կտրուկ պատասխաններ էր տալիս իմ հարցերին, ուրեմն քաղաքավարի է ու աչքաբաց: Կռացավ, վերցրեց հատակի գիրքը, որ ես դիտմամբ էի դրել հատակին, մինչդեռ ուրիշները շրջանցում էին: Հանգիստ սպասում էր իր հերթին՝ չաշխատելով ուրիշներից առաջ ընկնել, ուրեմն` կրթված տղա է: Զգեստները, երեսն ու ձեռքերը մաքուր էին: Ի՞նչ ես կարծում, այս ամենը ամենալավ վկայականները չէի՞ն….
Առաջադրանքներ՝
Քո կարծիքով ինչպիսի ստեղծագործություն է սա՝ առակ, պատմվածք, հեքիաթ, այլ: Պատասխանդ ներկայացրու գրավոր և հիմնավորիր:
Իմ կարծիքով սա Պատմվածք էր ,քանի որ այն նկարագրում էր մի հերոսի մասին , որը իսկական դեպքից էր եղել հավանաբար։

Դուրս գրիր տղային բնութագրող բառերը. էլ ինչ բառերով կբնութագրես նրան:
ուրեմն` կրթված տղա է:
Ուրեմն մաքրասեր է ու կարգապահ:
ուրեմն քաղաքավարի է ու աչքաբաց:
Իմ կարծիքով նա շատ կոկիկ և ճիշտ դաստիրակված մի տղա է։
Ինչո՞ւ վաճառականն ընտրեց հենց այս տղային. հիմնավորիր պատասխանդ::
Նա ընտրեց այս տղային ,քանի որ այս տղան ներս մտնելից կոշիկները մաքրում էր , դուռը անաղմուկ կողպում էր։Գետնին դրվածքը գիրքը վերցնում էր ։Իսկ մյուսները Ուղակի անցնում էին գրքի մոտով և մտնելիս  հավանաբար այդպես չեին  ինչպես տղան։
Ո՞վ է բարեկիրթ մարդը, քո կարծիքով:
Իմ կարծիքով բարեկիրթ մարդը այն է ,ով  հարգալի է շատ իրեն պահում և վատ բաներ չի անում։

Բառարանի օգնությամբ բացատրիր բարեկիրթ բառը:
Լավ կրթված, դաստիրակված։
Քո կարծիքով՝ ո՞րն էր այս պատմության ասելիքը:

Իմ կարծիքով պատմության ասելիքը այն էր ,որ պետք չի վկայական ունենաս ,որ քեզ ընտրեն ։ Այլ քո իսկական պահվածքից կարող է նաև ընտրվես։

7.Տրված բառերի համար գրի՛ր հատկանիշ արտահայտող /ինչպիսի բառին պատասխանող/  3-ական բառ:
Բժիշկ – պատասխանատու , խելացի-
 հող-փափուկ , խոնավ
 հուշ- հին , անմոռանալի
 թուղթ – բարակ , թեթև

8.Լրացրու բաց թողնված տառերը և կետադրիր:
Նրանք երեուսն էլ ցանկանում էին զարգացնել իրենց տաղանքը գեղանկարչության
մեջ բայց գիտակցում էին  ,որ հայրը երբեք չի ունենա այդքան գումար,
որ գոնե մեկին ուղարկի Ակադեմիայում սովորելու:
Հիշի՛ր՝

Պատմվածքը սյուժե ունեցող փոքր ծավալի արձակ ստեղծագործություն է։ Պատմվածքի մեջ նկարագրվում է կյանքի մի դեպք, դրվագ՝ կապված մեկ կամ մի քանի հերոսների հետ։ Պատմվածքի հիմքում հիմնականում ընկած է կենսական որևէ փաստ, իրական դեպք։ Պատմվածքի մեջ սովորաբար պատկերվում է միայն մի քանի դրվագ հերոսի կյանքից։

Առակը բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն է, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արատները։ Առակի վերջում սովորաբար հեղինակը դրսևորում է իր հստակ վերաբերմունքը նկարագրածի հանդեպ, որն էլ առակի բարոյախոսությունն է։ Առակի հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։
 

Հեքիաթը  բանահյուսական ժանր է, գերազանցապես արձակ, բանավոր պատմվածք՝ կախարդական, արկածային, կենցաղային բովանդակությամբ, հյուսված գեղարվեստական հնարանքի յուրատեսակ միջոցներով։ Հեքիաթները բաժանվում են տեսակների և ենթատեսակների։ Տարածված են հրաշապատում (կախարդական), կենդանական, արկածային, հերոսական, պատմական, կենցաղային, առօրեական, կրոնական սյուժեներով հեքիաթներ։

Հովհաննես Թումանյան։<<Անգին քարը>>

Մի ամառվա շոգ օր էր. բայց չնայած անտանելի շոգին ու թեժ արևին, Բաղդադի փողոցները լիքն էին ժողովրդով։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը փառավոր հաղթությունից հետո պետք է վերադառնար իր մայրաքաղաքը։ Աղքատ ժողովուրդը հավաքվել էր թամաշա անելու։ Մարդիկ անհամբեր սպասում ու գովում էին թագավորին, փառաբանում էին նրա քաջությունը, խելքը, մեծահոգությունը, իմաստությունը, արդարադատությունը և շատ ուրիշ բարձր առաքինությունները։

Էս ժամանակ բազմության միջից դուրս եկավ Սայիդ անունով մի աղքատ ու սկսեց ամենախիստ խոսքերով հայհոյել թագավորին։

Ամբոխը սաստիկ վրդովվեց. չորս կողմից վրա դառան, որ ոտնատակ տան Սայիդին, երբ մեջ մտավ մի անծանոթ։

— Կանգնեցե՛ք,— ասավ,— ո՛վ ազնիվ մարդիկ, ու ձեր ուշադրության ականջները միառժամանակ կախ արեք իմ մտքի ճյուղերին։

Ամբոխը կանգ առավ։

— Ի՛նչ լավ է խոսում, է՜,— ձեն տվեց մինը.— խոսի՛ր, խոսի՛ր, լսում ենք։

— Դուք ուզում եք սրան ծեծե՞ք,— հարցրեց անծանոթը։

— Հա՛, անպատճառ պետք է ծեծենք։

— Բայց պետք է խելոք ծեծեք։

— Ի՞նչպես թե՝ խելոք ծեծեք… Էլ խելոք ծեծելը ո՞րն է… Կողքերը կփշրենք, պրծավ–գնաց։

— Չէ՛, էդպես չի. սպասեցեք ու ինձ ականջ արեք։ Դուք ուզում եք սրա կողքերը փշրեք։ Շատ լավ։ Ասենք թե տեղն է ու արդարացի։ Բայց կարող է պատահել, որ հարկավոր է սրա երկու կողքը փշրել, իսկ դուք միայն մի կողքը կփշրեք։ Էդպեսով էլ կվարվեք և՛ անարդար, և՛ անխելք։

— Լավ ես ասում, ես իմ աստվածը,–– ձեն տվին ամեն կողմից։— Հապա ի՞նչ անենք, ներե՞նք էն վիրավորանքը, որ սա հասցրել է մեր ամենաիմաստուն, ամենագերագույն, ամենահեռատես, ամենասրատես թագավորին, աշխարհքի կենտրոնին, աստուծո ստվերին, աստղերի աստղին, արեգակների արեգակին…

— Չէ, ես հո չեմ ասում՝ ներենք, ես ասում եմ՝ մի հարցնենք ու լսենք, թե ի՛նչ է ասում էս մարդը, ինչպես է արդարանում։

— Ես արդարանալու բան չունեմ,— խոսեց Սայիդը։ — Մեղավորներն են արդարանում. իսկ ես ոչ մի մեղք չեմ արել։ Ես միայն էն պետք է ասեմ, ինչ որ ինձ են արել։ Եվ ասեմ թե չէ՝ դուք ձեռքերով կծածկեք ձեր երեսները, բայց էդ էլ չեք կարող անել, որովհետև ձեր երեսների ամոթից ու բարկության տաքությունից ձեր ձեռքերը կէրվեն։

— Վա՛հ, էս ի՞նչ է պատահել։ Ինչպես երևում է, շատ հետաքրքրական բան պետք է լինի։ Պատմի՛ր, պատմի՛ր,— գոռացին ամեն կողմից։

— Ոչ թե հետաքրքրական, այլ մի ցավալի ու անիրավ գործ,— պատասխանեց Սայիդը։— Ականջ արեք, պատմեմ, տեսեք։

— Ես մի գեղեցիկ, խելոք ու աշխատասեր կին ունեի ու երկու կարմրաթշիկ, առողջ, աշխույժ երեխա։ Ինձ համար երջանիկ ապրում էի, ու իսկի մարգարեի խոստացած դրախտն էլ չէր պետքս…

— Տեսե՛ք, տեսե՛ք, ինչեր է հաչում։ Ա՛յ լիրբ հայհոյիչ… Հենց դրա համար էլ էդ բախտին ես արժանացել…— ընդհատեց մեկը։

— Բախտը որ կա՝ ծնվելիս է գրվում մարդու ճակատին. նրանից պրծում չկա,— մեջ մտավ մի ուրիշը։

— Դե լավ, խելքներիդ զոռ մի՛ տաք, թո՛ղ արեք, պատմի։

Ու Սայիդը շարունակեց.

— Քանի տարի էսպես ապրեցինք, ամեն մի տարին, ամեն մի ամիսը, շաբաթը, օրը, ժամն ու վայրկյանը անցան լիքը երջանկություններով։ Բայց չար նախանձը, որ աշխարհքում կործանում է ամեն բան, վերջը իմ երջանկությունն էլ կործանեց։ Իմ կողքին ապրում էր մեր քաղաքի դատավոր Իբրահիմը։ Նախանձեց իմ բախտին, կնոջս ու երեխաներիս խլեց ինձանից։ Կնոջս իրեն հարճ առավ, երեխաներիս ստրուկ տվեց ուրիշներին։ Ու էսպես նրանք ընկան կրկնակի գերության մեջ։ Գերի մոր սիրտը իր երեխաների մոտ էր ու նրանց հետ էլ՝ կրկնակի գերի, երեխաների ուշքն ու միտքն էլ իրենց մոր մոտ էր ու նրա հետ՝ կրկնակի գերի…

— Ա՛յ, էդ լավն էր։ Ի՜նչ սիրուն ասիր՝ կրկնակի գերի…

— Էսպես մնացի մենակ, ու կյանքը մահից էլ ավելի անտանելի դարձավ ինձ համար։

Եվ ահա տեսնում եք՝ անտուն, անտեր թափառում եմ ու չեմ իմանում՝ աշխարհքում էլ ի՛նչ է մնում ինձ համար…

Ամենքի սիրտը շարժվեց։

— Էլ երկար ու բարակ մտածելու ի՞նչ կա էստեղ․ հրես, թագավորը գալիս է, գնա գանգատ արա, էլի՜,— խորհուրդ տվեց աղքատներից մինը։

— Գանգա՜տ արա… լավ ես ասում, բայց թագավորը շրջապատված կլինի իրեն մոտիկների ու մեծամեծների էն տեսակ բազմությունով, որ արի ու մոտեցիր։ Հա, կմոտենան հարուստները, բայց ես ի՞նչպես մոտենամ։ Դուք ասում եք՝ նա մեզ համար արեգակ է, բայց արեգակի նման էլ հեռու է մեզանից։

— Վախիլ մի՛,— սիրտ տվին մյուս աղքատները,— մենք կմոտենանք։ Ինքն էլ էնպես բնավորություն չունի, ամենքին մոտ է թողնում։ Ոչ մի աղքատ դեռ նրա շեմքից ետ չի դառել առանց բարերարվելու։

Էս խոսքումն էին, որ ամբոխը տակնուվրա եղավ, ալեկոծվեց, ամեն մարդ տեղ բռնեց, ու ամենքի աչքերը դարձան դեպի քաղաքի դարպասները տանող գլխավոր փողոցը։ Վերջապես երևաց արքայական թափորը։ Ահա և Հարուն Ալ Ռաշիդն ինքը իր ճոխ ու փայլուն շքախմբով։ Թափորը կանգ առավ գլխավոր հրապարակում, պալատի առջև, թագավորը ձիուց իջավ, բազմեց մեծամեծներով շրջապատված ամպհովանու տակ դրած գահին ու իրավունք տվեց, որ ցանկացողները ներկայանան իրեն։ Առաջ եկան նշանավոր հարուստները, թանկագին նվերներ տվին։ Առաջ եկան վաճառականները, ծանրագնի շալեր, մետաքսի ու կերպասի կտորներ տվին։ Առաջ եկան արհեստավորները, սքանչելի նուրբ բանվածքներ ու ձեռագործներ տվին։ Թագավորն ուրախ ու գոհ ընդունեց ամենքին ու ամեն մեկին մի որևէ քաղցր խոսք ասավ։ Մին էլ հանկարծ ամբոխի միջից մի պատառոտված, հյուծված աղքատ դուրս եկավ, գլխին մի ահագին քար, ու մոտեցավ թագավորին։

— Թագավորն ապրած կենա, ահա էս էլ իմ նվերը։

Թագավորը զարմացավ, մթնեց ու խստությամբ հարցրեց.

— Էս ի՞նչ կնշանակի… Էս ի՞նչ ես տալիս դու ինձ…

— Թագավորն ապրած կենա,— պատասխանեց աղքատը,— թագավորին նվեր տվողը պետք է որ սրտիցը տա. իմ սրտումն էլ էս քարն է ծանրացած, ես էլ էս եմ քեզ նվիրում։

Թագավորը ժպտաց, ապա թե մտքի տունն ընկավ։

— Անունդ ի՞նչ է։

— Երբ դեռ երեխա էի, հերս ու մերս ինձ ասում էին Ջան Սայիդ։ Երբ հասակ առա, հարևաններս ասում էին Աշխատասեր Սայիդ։ Երբ ամուսնացա, կինս ասում էր Լավ Սայիդ, ծանոթներս ու բարեկամներս ասում էին Ազնիվ Սայիդ. իսկ այժմ ասում են Խեղճ, Անբախտ, Աղքատ Սայիդ։

— Ո՞րտեղ ես ապրում։

— Էնտեղ, որտեղ թռչուններն են թռչում, որտեղ քամին է սուլում։

— Դե լա՛վ,— խոսեց Հարուն Ալ Ռաշիդ թագավորը,— իմ տերության մեջ ոչ մի չար գործ չի խուսափիլ իմ հայացքից՝ որ անդնդում կուզի թաքնվի։ Գնա՛ աղոթիր աստծուն, ո՛վ գիտի, գուցե մի օր էլ գա, որ քեզ ասեն Բախտավոր Սայիդ։

Սայիդը գնաց։

Էս դեպքի վրա մի քանի օր անցկացավ։ Հարուն Ալ Ռաշիդը մանրամասն իմացավ Սայիդի պատմությունը, համոզվեց ճշմարտությանը ու կամեցավ դատել արդարն ու մեղավորը։  Մի օր էլ խնջույքի հրավիրեց, հավաքեց իր բոլոր մեծամեծներին։ Մեծամեծներն եկան հավաքվեցին մարմար ավազաններով ու շատրվաններով լիքն այգիները, ծաղիկների մեջ, ծառերի տակին խալիչաների վրա բազմեցին, սկսեցին ղալիան քաշել, ուտել, խմել, քեֆ ու զրույց անել։

Քեֆի թունդ ժամանակը թագավորը հրամայեց՝ հրավիրեն իր հեքիաթախոսին, որ հայտնի էր իր շիտակ ու անկեղծ բնավորությամբ։ Հեքիաթախոսն եկավ, բարև տվեց, բարև առավ, նստեց, սկսեց ղալիան ծխել ու պատմություն անել։

— Աշխարհքում շատ գանձեր կան,— ասավ նա,— բայց ամենաթանկ գանձը լավ անունն է։ Լավ անունով մարդը միաժամանակ ապրում է հազար ու մի տեղ, հազար ու մի մարդու սրտում։ Լավ անունով մարդը էնպես տեղեր է հասնում, որ չի կարող հասնել ո՛չ ձիով, ո՛չ ուղտով, և ո՛չ ուրիշ միջոցով։ Լավ անունով մարդը չի մեռնում։ Նա մահից հետո էլ անտեսանելի ապրում է մեր միջում, ինչպես ոգի։ Միշտ մեր միտն է գալիս, մեր սիրտն է հոսում իր գեղեցիկ հատկությունները։ Լավ բան է լավ անունը։

Մի գանձ էլ կա՝ հարստությունն է։

Հարստությունով մարդ հազար ձեռն է ունենում, հազար ոտը, հազար լեզու և հազար ձևով կարող է հազար լավ գործ կատարել։ Լավ բան է հարստությունը։

Մի գանձ էլ կա՝ էդ էլ խելքն է։

Խելքով մարդը գերմարդ է դառնում։ Խելքով՝ տկարն ուժեղ է, աղքատը՝ հարուստ, վախկոտը՝ անահ։ Նրանից է, որ անլսելի շշնջյունով ասած խոսքը որոտում է ու անցնում աշխարհքի մի ծերից մյուս ծերը։ Լավ բան է խելքը։

Բայց մի գանձ էլ կա, որ լավ անունից էլ, հարստությունից էլ, խելքից էլ վեր է։ Առանց նրան էս բոլորը համարյա թե սարսափելի ու կործանարար կլինեին մարդու համար։ Առանց նրան աշխարհքը կթառամեր ու կամայանար։ Էս գանձը խղճմտանքն է։

Էս գանձը արդեն մեծ մարդիկն են ունենում, և սրա համար էլ նրանք, ինչ էլ որ ունենան, երջանիկ չեն լինում։ Ինչքան հարստություն մտքովդ կանցնի, տուր նրանց, որ նրանք բաժանեն մարդկանց ու բարերարեն, դարձյալ քիչ է նրանց համար։ Իսկ ես ճանաչում էի մի աղքատի, որ երեք գանձ ուներ և իրեն համարում էր երջանիկ ու շարունակ փառաբանում էր աստծուն։ Եվ հպարտությունը մտավ նրա սիրտը, թե ինքն էր ձեռք բերել էն երջանկությունը, ու ոչ ոք էլ չէր կարող խլել իր ձեռքից։ Էս բանն իմացավ չար ոգին ու հասցրեց աստծուն։ Աստված անիծեց չար ոգուն ու իրենից ետ մղեց, ղրկեց էդ երջանիկ մարդու ապրած քաղաքի դատավորի սիրտը։ Դատավորը հանկարծ զգաց, որ իր ներսը մի նոր, անծանոթ ու թունավոր բան է շարժվում։ Սրտի մեջ սկսեց եռալ մի չարություն, ու միտքը մթնեց խավար մշուշից։ Ինքն էլ լավ չիմացավ, թե ինչ էր պատահել իրեն, վեր կացավ, դուրս եկավ, որ հովին տա իրեն, ու երջանիկ աղքատի տան մոտից անցնելիս՝ սկսեց նրան նախանձել։ Բայց ի՞նչ էր աղքատի ունեցած-չունեցած գանձն ու երջանկությունը։ Մի ջրհոր, երկու արմավենի ծառ։ Ջըրհորից սառը ջուր էր խմում, իսկ երկու արմավենին ամբողջ տարին նրան քաղցր պտուղ էին տալիս ու հով ստվեր։ Սառը ջուրը խմում էր, քաղցր պտուղն ուտում ու շվաքում նստում, փառաբանում աստծուն։ Դատավորին շատ թվացին էս գանձերը աղքատի համար, վճռեց նրանից խլի ու խլեց։ Էն օրվանից աղքատը թափառում է դռնից դուռը, նրա հառաչանքից խավարում են աստղերը, նրա թափած արտասուքներից կարիճներ են ծնվում ու աշխարհքը լցվում։

Ամենքի սիրտն էլ խորր շարժվեց էս պատմությունից, ամենքն էլ զայրացան անիրավ դատավորի վրա, ամենքն էլ գտան, որ նա արժանի է խիստ պատժի։

— Իսկ դու ի՞նչ ես ասում, Իբրահիմ,— հարցրեց Հարուն Ալ Ռաշիդ թագավորը իր մեծամեծներից մեկին, Բաղդադի դատավորին։— Ի՞նչ պետք է անել հափշտակող դատավորին։

— Թագավորն ապրած կենա,— պատասխանեց Իբրահիմը,— էդ մի էն տեսակ ոճիր է, որին արժանի պատիժ ես գտնել չեմ կարողանում։

— Իբրահի՛մ,— գոչեց թագավորը,— էդ ոճրագործը դու ես։ Դու ես աղքատ Սայիդից խլել նրա կինը, էդ երջանկության աղբյուրը մեր կյանքում։ Դու ես խլել նրա զավակները, որ մարդկանց կյանքի քաղցր պտուղներն են ու իրենց ծնողներին շվաք են անում ծերության օրերում։

Իբրահիմը խորտակվեց, գետին ընկավ ու խնդրեց, որ իրեն ների թագավորը։

— Ես չեմ քո դատավորը,— խոսեց Հարուն Ալ Ռաշիդը.– քո դատավորն այժմ նա է, ում որ թշվառացրել ես դու։

Ու հրամայեց ներս կանչեն Սայիդին։

— Սայի՛դ,— ասավ,— ահա քո ձեռքն եմ տալիս քո թշնամուն։

— Թագավորն ապրած կենա, իմ ձեռքն ես տալիս, ես ի՞նչ անեմ,— պատասխանեց Սայիդը։

— Հապա ի՞նչ ես ուզում։

— Ես դրանից բան չեմ ուզում, թո՛ղ իմ կնոջն ու երեխաներին վերադարձնի, ես առաջվա նման երջանիկ կլինեմ։

Էս մեծահոգությունը շարժեց թագավորին, նրա աչքերը լցվեցին արտասուքով։ Բոլոր մեծամեծներն էլ սկսեցին արտասվել։

— Լավ, էդ քո դատաստանը,— դարձավ թագավորը Սայիդին.— այժմ իմ դատաստանը լսիր։ Դո՛ւ, Իբրահի՛մ, քո կալվածքների չորս բաժնից երեք բաժինը կտաս Սայիդին, դրա հետ էլ՝ էն քարը, որ Սայիդն ինձ պարգև բերեց, էն քարի քաշով մին ոսկի։

Թագավորի վճիռը վճիռ էր։ Ինչ որ վճռեց, Իբրահիմը տվեց Սայիդին։ Ու Սայիդը իր կնոջ ու երեխաների հետ միասին ստացավ ահագին հարստություն։ Բայց հարստությունից չգոռոզացավ Սայիդը։ Դարձյալ առաջվա նման համեստ կյանք էր վարում ու աշխատում էր առավոտից մինչև իրիկուն։ Երբ ընկերները հարցնում էին, թե՝ ինչո՞ւ չես օգտվում քո հարստությունից ու փարթամ ապրում, ասում էր՝ հարստությունը փչացնում է մարդու սիրտը, խնջույքներն ու ճոխ ճաշերը հոգնեցնում, մաշում են մարդու զգացմունքները, իսկ ես ուզում եմ մնամ միշտ թարմ ու բարի։

Ու իր ամբողջ կարողությունը Սայիդը սպառեց, դրեց բարի գործերի վրա։ Ուսումնարաններ բաց արավ, հիվանդանոցներ շինեց, ջրհորներ փորել տվեց անջուր անապատներում ու ամեն մի ջրհորի քարի վրա արձանագրել տվեց. «Ո՛վ մարդ, խմի՛ր ու հիշիր նրանց, որոնք ծարավից տանջվում են աշխարհքում»։

Հարուն Ալ Ռաշիդ թագավորը Սայիդի նվիրած քարը Անգին քար անվանեց ու ամեն անգամ, դատաստան տեսնելիս, դնում էր սեղանին, իր առջևը, էնպես էր դատաստան տեսնում։ Ավանդությունն ասում է, թե նրա նման էին վարվում նրա հաջորդները՝ արաբական մյուս թագավորները, մինչև թուրքերի գալը։ Թուրքերի գալուց հետո անհետացավ, կորավ էն Անգին քարը, որ աշխարհքի հզորներին հիշեցնում էր արդարությունն ու խղճմտանքը։

Հարցեր և առաջադրանքներ:
1. Անհասկանալի բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
Ղալիան-ծխելու գործիք։
Թամաշա անել-նայել, դիտել։
2. Բնութագրիր Սայիդին՝ ըստ հեքիաթի:
Սայիդը աշխատասեր, համեստ, ազնիվ մի մարդ էր։
3. Որոնք են հեքիաթասացի թվարկած չորս գանձերը, համաձայն ե՞ս այդ մտքերի հետ: Ինչու՞:
Հեքիաթի չորս գանձերն էին՝ Անունը, հարստությունը, խելքը և խղճմտանքը։
Համաձայն եմ, որովհետև այդ բոլորն են մարդուն դարձնում արժանի և օգտակար հասարակությանը։
4. Չորս գանձերից, ըստ քեզ, ո՞րն է ամենակարևորը, և, ընդհանրապես, քեզ համար ո՞րն է ամենակարևոր գանձը:
Հեքիաթի ամենակարևորը խճմտանքն է , քանի որ խիղճով մարդը վատ բան չի անի։
5. Բնութագրիր Հարուն Ալ Ռաշիդ թագավորին:
Հարուն Ալ Ռաշիդը խելացի և մեծահոգի թագավոր էր։
6. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը:
Ստեղծագործության ասելիքն այն է, որ իրական երջանկությունն ու մեծությունը ծնվում են արդարությունից, բարությունից և խղճմտանքից։
7․Պատմության համար հորինի՛ր նոր ավարտ։

Թագավորը ,երբ իմացավ, որ անգին քարը կորել է։ Ուղարկեց իր զինվորներին , որ ման գան քարի հետեվից, քանի որ այդ քարը թագավորի համար ուղակի քար չեր։ Երբ զինվորները ման եկան , ոչինչ չգտան։Իսկ վերջում պարզվեց , որ քարից շինել են մի նոր արձան։

«Ազատության գինը»

  1. Կարդա’, գրի’ր առակի ասելիքը։
    Իմաստությունն ու սառնասրտությունը հաճախ ավելի հզոր են, քան պարզապես ուժը կամ դժգոհությունը։
  2. Վերնագրի’ր առակը։
    Ես այն վերնագրում եմ «Ազատության գինը»։

Մի առևտրականի մոտ անազատության մեջ մաշվում էր մի թռչնակ: Մի անգամ առևտրականը պատրաստվում էր մեկնել Հնդկաստան՝ նրա հայրենիք: Թռչնակը խնդրեց, որ իր մասին պատմի ազատ թռչուններին:

Առևտրականն ազնվորեն պատմեց իր գերու մասին ինչ-որ վայրի թռչունի: Նա սատկած ընկավ գետնին: Առևտրականը մտածեց, որ դա իր սիրելի թռչնակի ընկերուհին էր, ու շատ վշտացավ:

Առևտրականը վերադարձավ տուն, ու թռչնակը հարցրեց, թե ինչ նորություն է բերել:

— Ավաղ, ես պատմեցի քո մասին ընկերուհիներիցդ մեկին, ու նա հենց այդ պահին վշտից մահացավ:

Հազիվ էր նա այսքանը ասել, թռչնակը անշնչացած ընկավ վանդակի հատակին:

— Ընկերուհու մահվան մասին լուրը սպանեց նրան,- մտածեց վշտացած առևտրականը:

Նա թռչնակին դուրս հանեց վանդակից ու դրեց պատուհանագոգին: Թռչնակը հենց նույն պահին պատուհանից դուրս թռավ: Նա պատուհանի առաջ թառեց ծառի ճյուղին ու ասաց վաճառականին.

— Անխելք, դա խորհուրդ էր իմ ընկերների կողմից, թե ինչպես վարվեմ, որպեսզի ազատվեմ գերությունից։ Եվ դա ինձ փոխանցվեց քո միջոցով։

Ու թռչնակը թռավ, վերջապես, ազատ: