Գործնական աշխատանք 99,101,103

99.Փակագծերում տրված գոյականները անհրաժեշտ ձևով  գրել համա-
պատասխան տեղերում։
1. Սարի գագաթից երևում էին մոտակա գյուղի բոլոր տները, իսկ ճերմակ մշուշի մեջ
նշմարվում էր մեկ այլ գյուղ։ (գյուղ, գագաթ, մշուշ)
2. Ասֆալտապատ ճանապարհով սլացող մեքենան կանգ առավ ճամփեզրի ցայտաղբյուրի մոտ, և
մեքենայից ելավ վարորդը՝ մի ալեհեր մարդ։ (ճամփեզր, մեքենա, ճանապարհ)
3. Մեր շուրջը սփռված դաշտը երևում էին աշխատող մարդիկ որոնք երբեմն հայացքը
ուղղում էին մեր կողմը։ (հայացք, դաշտ, մարդ)
4. Այդ հինավուրց ձեռագրով արժեքավոր տեղեկություններ կային, որոնք խիստ հետաքրքրեցին գիտաժողով
մասնակցող մասնագետներին։ (տեղեկություն, ձեռագիր, գիտաժողով)
5. Ամբողջ օրը աշխատած վարպետը գործն ավարտել էր, և հիմա գոհունակությամբ նայում էր իր
աշխատանքի արդյունքին։ (գոհունակություն, վարպետ, օր)
6. Գեղարվեստական նոր ֆիլմի ցուցադրումը ավարտվել էր, և դահլիճում խումբ-խումբ ելնում
էին հանդիսատեսները։ (հանդիսատես, դահլիճ, ցուցադրում)
7. Նրա աշխատանքի վայրի մոտ գտնվող փողոցում վերջերս նոր խանութ է բացվել,
որտեղ վաճառվում են բազմազան իրեր։ (իր, փողոց, վայր)
8. Աստղերը մեկ-մեկ մարում էին երկնքում, փչում էր վաղորդյան սառը քամին, և լիճը,
թեթև ծփանքով արթնանում էր ուշ աշնան երկար գիշերվա նիրհից։
(քամի, երկինք, աշուն)
9. Երկրորդ կուրսի ավագը բերել էր հաջորդ քննության հարցաշարը, և տարբեր
շարքերում նստած ուսանողները դասագրքում որոնում էին հարցերին վերաբերող
թեմաները և տետրում նշում էջերը։ (քննության, դասագիրք, կուրս)
10. Վերջերս կազմակերպված մրցույթին մասնակցեցին արվեստի դպրոցի սովորող շատ
երեխաներ, որոնց աշխատանքներն արժանացան տարբեր մրցանակներ։
(մրցույթ, մրցանակ, դպրոց)։


101.Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ  ձևերով գրել համապատասխան տեղերում։
1. Մայր մտնող արևի ճառագայթները ոսկեվորեցին ամեն ինչ, և մի կախարդող
տեսարան ստեղծեցին, որով հիացան հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։
(հիանալ, ոսկևորել, ստեղծել)
2. Արդեն բացվել էին պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս թվում էր , թե մի նախշուն
գորգ ծածկված է պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)
3. Ցանկապատի հետևում երևում էր մի տուն. նրա բակում արևածաղիկներ էին աճել ,
որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես ժպտում էին անցորդներին։
(ժպտալ, երևալ, աճել)

103.Փակագծում տրված գոյականները համապատասխանեցրու նախադասությանը:

Ոչ մի քայլ չի կարողանում անել առանց (օգնություն):
Ոչ մի քայլ չի կարողանում անել առանց օգնության։

Մարզիկը հանդիսատեսների (համակրանք) բացի գավաթն էլ շահեց:
Մարզիկը հանդիսատեսների համակրանքի բացի գավաթն էլ շահեց:

Ռադիոընդունիչ և թթվածնի բալոններ կային (տակառ) մեջ:
Ռադիոընդունիչ և թթվածնի բալոներ կային տակառների մեջ։

Բոլոր ծովերը կապվում են (օվկիանոսներ) հետ:
Բոլոր ծովերը կապվում են օվկիանոսների հետ։

Ըստ (օրինակ)՝ տասը նախադասություն գրեցի:
Ըսն օրինքկների տասը նախադասություն գրեցի։

Պարզվում է, որ ձկներին դեպի (ցանց) են հրապուրում զանազան ձայներով:
Պարզվում է , որ ձկներին դեպի ցանցերն են հրապուրում զանազան ձայներով։

Դաս 4, Գրաֆիկներ կոորդինատային հարթության վրա

Դաս 4․

3. Գրաֆիկներ կոորդինատային հարթության վրա

Տեսական նյութ

Կոորդինատային հարթությունը շատ հարմար է տարբեր գրաֆիկներ

կառուցելու համար։ Կառուցենք, օրինակ, օրվա ընթացքում օդի

ջերմաստիճանի փոփոխության գրաֆիկը՝ ըստ հետևյալ աղյուսակում

բերված տվյալների.

Դիտարկենք հարթության վրա մի կոորդինատային համակարգ,

որի աբսցիսների առանցքը համապատասխանում է ժամանակի փոփոխությանը, իսկ օրդինատների առանցքը՝ ջերմաստիճանի փոփոխությանը։ Այնուհետև կոորդինատային հարթության վրա նշենք այն կետերը,որոնց աբսցիսները հավասար են աղյուսակում տրված ժամերին, իսկ օրդինատները՝ նրանց համապատասխանող ջերմաստիճաններին. (0,–2), (3,–4), (6,–6), (9,–2), (12, 3), (15, 8), (18, 9), (21, 6), (24, 3)։Միացնելով ստացված կետերը սահուն կորագծերով՝ կստանանք պահանջվող գրաֆիկը

Գրաֆիկը պարունակում է լիակատար տեղեկություններ մեծությունների միջև կախման վերաբերյալ և թույլ է տալիս պատասխանել տարբեր հարցերի։

Առաջադրանքեր(դասարանում)

1) Շաքարավազի 1 կիլոգրամը արժե 280 դրամ։ Քանի՞ դրամ է

վճարվել 2 կգ, 3 կգ, 4 կգ, 5 կգ, 6 կգ, 7 կգ շաքարավազի համար։

Կազմե՛ք շաքարավազի գնված քանակության և վճարված գումարի

կախման աղյուսակը։ Կառուցե՛ք այդ կախման գրաֆիկը։ Ի՞նչ գիծ է

այդ գրաֆիկը։

կգ1234567 
դրամ2805608401120140016801960 


2) ա) Ժամը քանիսի՞ն է օդի ջերմաստիճանը եղել 00
Ժամը 2-ին

բ) Ժամը քանիսի՞ն է օդի ջերմաստիճանը եղել ամենացածրը

(ամենաբարձրը)։
ամենացածրը ՝ 8-ին

Ամենաբարձրը՝23-ին

գ) Ո՞ր ժամանակահատվածում է օդի ջերմաստիճանը եղել 00-ից

ցածր (բարձր)։

Ցածր՝4-ին
բարձր՝11-ին

դ) Քանի՞ աստիճանով է փոխվել օդի ջերմաստիճանը ժամը

6–15-ը։

3) Կատարե՛ք գործողությունները.

ա) (–2) · (|–4| – |–8|)=8

|-4|=4
|-8|=8
4-8=-4
-2*(-4)= 8

բ) ((–3) · (–7) – (–2) · |–4|) · (–6)
-3*(-7)= 21
|-4|= 4

-2*4=-8

21-(-8)= 21+8=29

29*(-6)= -174

գ) (|–21|+|+4|) ։ (–5) = -5
|-21|=21
|+4|=4
21+4=25
25:(-5)= -5

 դ) (|–9|+|–1|) ։ (18–(–|6|))։ 

Լրացուցիչ տանը
Տևյալ աղյուսակում ներկայացված են օրվա ընթացքում օդի

ջերմաստիճանի փոփոխության տվյալները:Կառուցե՛ք համապատասխան գրաֆիկը.


5) Նկարում տրված են մեքենայի և ավտոբուսի շարժման գրաֆիկները.

ա) Ժամը քանիսի՞ն է մեքենան մեկնել քաղաքից։
Ժամը 1-ին

բ) Ինչի՞ է հավասար մեքենայի անցած ճանապարհի երկարությունը։
270 կմ

գ) Քաղաքից ի՞նչ հեռավորության վրա էր մեքենան մեկնումից 2, 3, 6 ժամ անց։

2 -> 50

3 -> 100

6 -> 250

դ) Ժամը քանիսի՞ն էր ավտոմեքենան գտնվում քաղաքից 210 կմ հեռավորության վրա։
Ժամը 5-ին։

ե) Ինչի՞ է հավասար ավտոմեքենայի արագությունը։
50։1 = 50 կմ/ժ

զ) Ինչքա՞ն ճանապարհ է անցել ավտոմեքենան ընթացքի երրորդ ժամից սկսած մինչև ընթացքի ավարտը։
Ժամը 4 -ից մինչև 7- ը 3 ժամ է,
իսկ ավտոմեքենայի արագությունը 50 կմ /ժ, ուրեմն՝
3×50 = 150 կմ։

6) Քաղաքից միաժամանակ միևնույն ուղղությամբ մեկնեցին երկու մեքենաներ։ Առաջինի արագությունը 60 կմ/ժ է, երկրորդինը՝75 կմ/ժ։ Քանի՞ ժամ անց նրանց հեռավորությունը կգերազանցի 90 կմ-ը։

75-60 = 15
90:15= 6 ժամ

Դաս 3, Կրկնենք անցածը

Դաս 3.

Կրկնենք անցածը

Առաջադրանքներ(դասարանում)

1) Գրե՛ք երեք հաջորդական ամբողջ թվեր, որոնց գումարը հավասար

է 0-ի։
(-5+(-5))+0= 0

2) Հաշվել.

ա)( -44:4+12:(-3))-134=
-44:4= -11

12:(-3)= -4
-11+(-4)= -15
-15-134= -149

բ) -12+(-34)-(-21)=
-12+(-34)=  -46

-46 – (-21)= -25

գ) -34+6-91=
-34+6=-40

-40+91=51

դ) -(-56)-(-21)+100=
(-56)-(-21)= -35

-35+100= 65

ե)-120:2+60=
-120:2=-60
-60+60= 0

3) AB հատվածը C կետով բաժանվում է AC և CB երկու հատվածների։

CB հատվածի երկարությունը AC հատվածի երկարության -ն է։

Գտե՛ք AB հատվածի երկարությունը, եթե CB հատվածի երկարությունը 24 սմ է։

24:  = 36
36+24=60

4) Արույրը 60 % պղնձի և 40 % ցինկի համաձուլվածք է։ Արույր պատրաստելու համար վառարանի մեջ դրել են ցինկ և 210 կգ պղինձ։

Որքա՞ն ցինկ են դրել վառարանի մեջ։ Որքա՞ն արույր կստացվի։

210*60= 12600(Արույր)
12600:40 = 315(դրված ցինկի քանակը)

Լրացուցիչ(տանը)

5) Գտե՛ք արտահայտության արժեքը.

ա) (35 – 17) – 20
35-17=18
18-20=-2

 դ) (29 – 64) + 23=
29-64= -35
-35+23=-12

 է) (–39 –21) + 1 =

-39- 21= -18
-18+1= -19

բ) (–43 – 14) – 32  =
-42-14= -29
-29 – 32= -61
 ե) (–30 – 21) + 56 =
-30 – 21= -9
-9+56= 47

ը) (16 – 33) – 50 = -17

-17 – 50 = -67

գ) (–74 + 27) – 15  =

-74+ 27 = – 47
-47 – 15= -62

զ) (81 – 45) – 60

81-45= 36
36- 60 = -24

 թ) (–18 + 6) – 39 

-18+6 = -12

-12 – 39 = -51

6) Հաշվե՛ք.

ա) | – 4 – *|, եթե աստղանիշի փոխարեն գրված լինի –3 թիվը,

-4 – (-3)= -1

բ) |5 – * – 8|, եթե աստղանիշի փոխարեն գրվի –9 թիվը,
5-(-9)-8= -12

գ) |* – 2| + |* – (–1)|, եթե աստղանիշի փոխարեն գրվի 6 թիվը։

6-2+ 6 – (-1)= 9

7) Քաղաքից դուրս եկավ մի մեքենա, որի արագությունը 80 կմ/ժ էր։

հետո նրա հետևից շարժվեց մեկ ուրիշ մեքենա, որի արագությունը

90 կմ/ժ էր։ Քաղաքից դուրս գալուց ինչքա՞ն ժամանակ անց

երկրորդ մեքենան առաջինից 20 կմ առաջ անցած կլինի։
90-80=10

20:10= 2

8) Գտնել բաց թողած թիվը.


47+29= 76

Ավետիք Իսահակյան <<Եղնիկը>>

Թեսթ2

Ավետիք Իսահակյան

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
փախչել
երբ
պատշգամբ
ակնթարթ
2.Տեքստից դուրս գրիր տրված բառերի հոմանիշը։
ա/զուլալ – վճիտ
բ/լուռ – անձայն
գ/ակնդետ -անհամբեր
դ/ընտանի-սովոր

3.Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրիր իրար դիմաց
ա/ լույս աշխարհ գալ-ծնվել,հայտնվել
բ/խելքը գլխին-դատող, բանիմաց, խելացի
գ/ կողը հաստ-համառ, ինքնասածի, կամակոր
դ/ճաշը եփել-մեկին պաժել, լավ ծեծել


ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել
4. Տեքստից դուրս գրիր չորսը բարդ բառ․
Անտառուտ
Խարտյաշ
Թարթիչներ
Մացառուտ
5.Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
Եղնիկ
Շառաչ
Խթև
Վազվզում
6.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/որսորդ – գոյական
բ/եղնիկ – գոյական
գ/առաջին –ածական
դ/ազատ –ածական
առաջին բառը ածական չի կարող լինել այն թվական է։
7.Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:
հարցական՝
«Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխա է եղել…»
բացասական՝
«Խե՜ղճ եղնիկ…»
8.Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր  եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:
Եղնիկը շատ գեղեցիկ էր՝ մատաղ և խարտյաշ, նրա աչքերը խորունկ, սև ու ջինջ էին, որոնք ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ։ Նա բավական սահուն էր շարժվում, և, թեև ընտելացել էր մարդկանց, երբեմն, երբ լսում էր անտառի խուլ ու անդուլ շառաչը, նա խիստ ուշադրությամբ էր նայում հեռուն, որտեղ անտառները ծածկում էին սարերը։


9.Ինչն էր զարմացնում հեղինակին․
ա/Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:
բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:
դ/Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

10.Ինչին կարող է կարոտել եղնիկին

Եղնիկը կարող է կարոտել իր սիրած գուրգուրող անտառներին, իր մորն ու ընկերներին, ովքեր հետ էին վազում հովերի մեջ։


11.Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:
Հեղինակը հարգում է եղնիկին, քանի որ նա ունի մտածող և զգայուն հոգի, ինչպես մարդիկ:

12.Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:
Հողմի ժամանակ անտառը հուզվում ու խուլ աղմուկներ է արձակում:

13.Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ  հուզեց:
«Խե՜ղճ եղնիկ… Կարոտ իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես»:
Այս նախադասությունը հուզիչ է, քանի որ այն ցույց է տալիս եղնիկի տառապանքը՝ կարոտելով անտառը։






Դաս 2 , Կորդինատային հարթություն

Դաս 2.

2.Կոորդինատային հարթություն

Տեսական նյութ

Կոորդինատները այնպիսի թվեր են, որոնք օգտագործելով՝ կարելի

է որոշակի կանոններով գտնել այս կամ այն առարկայի տեղադրությունը։ Առօրյա կյանքում մենք լայնորեն օգտվում ենք կոորդինատներից՝հաճախ չմտածելով այդ մասին։ Մարդու հասցեն, բացի քաղաքից ևփողոցից, ներառում է ևս երկու թիվ՝ շենքի համարը և բնակարանի համարը։ Գնացքի տոմսում պարտադիր կերպով նշվում են երկու թվեր՝ վագոնի համարը և տեղի համարը։

Հատկանշական է, որ հարթության վրա գտնվող կետերին նույնպես

կարելի է զուգադրել կոորդինատներ և դրանց միջոցով որոշել նրանց

դիրքը հարթության վրա։

Հարթության վրա տանենք երկու փոխադարձաբար ուղղահայաց ուղիղներ՝ հորիզոնական և ուղղաձիգ, և Օ տառով նշանակենք նրանց հատման կետը։ Օ կետը կոչվում է կոորդինատների սկիզբ, հորիզոնական ուղիղը՝ աբսցիսների առանցք (կամ x-երի առանցք), ուղղաձիգ ուղիղը՝ օրդինատների առանցք (կամ y-ների առանցք)։

Այդ առանցքներից յուրաքանչյուրի վրա ընտրենք դրական ուղղություն և վերցնենք միևնույն միավոր հատվածը։ Ընդունված է աբսցիսների առանցքի վրա դրական համարել ձախից աջ ուղղությունը, իսկ օրդինատների առանցքի վրա՝

ներքևից վերև ուղղությունը։ Կոորդինատների փոխադարձաբար ուղղահայաց առանցքների այսպիսի զույգը կոչվում է հարթության վրա կոորդինատների ուղղանկյուն համակարգ։ Իսկ հարթությունը՝ նրա վրա տրված կոորդինատների համակարգով, կոչվում է կոորդինատային հարթություն։

Իսկ ինչպե՞ս է որոշվում կետի կոորդինատները հարթության վրա։

Ենթադրենք՝ կոորդինատային հարթության վրա նշված է մի A կետ։ Այդ կետից տանենք երկու ուղղահայացներ. մեկը՝ աբսցիսների

առանցքին, մյուսը՝ օրդինատների առանցքին։ Աբսցիսների

առանցքի հետ ուղղահայացի հատման կետի կոորդինատը կլինի +5,

իսկ օրդինատների առանցքի հետ հատման կետինը՝ +2։ Առաջին

կոորդինատը՝ +5-ը, կոչվում է A կետի աբսցիս, երկրորդը՝ +2-ը՝ նրա

օրդինատ։ Կետի կոորդինատները գրառվում են այսպես՝ A (+5, +2), ընդ որում աբսցիսը միշտ գրվում է օրդինատից առաջ:

Նշենք նաև, որ կոորդինատների առանցքներն ամբողջ հարթությունը

բաժանում են չորս մասերի, որոնք կոչվում են կոորդինատային քառորդներ:

Առաջադրանքներ(դասարանում)

1) Կառուցե՛ք կոորդինատների ուղղանկյուն համակարգ և նշե՛ք

հետևյալ կետերը՝ A (+3, +4), B (–2, +1), C (–3, –4), D(0, +1), E (–5, +3),

F (+3, –5), G (+1, 0), M (+6, +4), N (–2, –4), K (–1, –3)։

2) Ի՞նչ կենդանի է պատկերված

 (- 9; 5), (- 7; 5), (- 6; 6), (- 5; 6), (- 4; 7), (- 4; 6), (- 1; 3), (8; 3), (10; 1), (10; -4),

 (9; – 5), (9; – 1), (7; – 7), (5; – 7), (6; – 6), (6; – 4), (5; – 2), (5; – 1), (3; – 2), (0; – 1),

 (- 3; – 2), (- 3; – 7), (- 5; – 7), (- 4; – 6), (- 4; – 1), (- 6; 3), (- 9; 4), (- 9; 5).

 Աչք` (- 6; 5)

Շուն
3)  Ի՞նչ կենդանի է պատկերված

(- 9; 6), (- 5; 9), (- 5; 10), (- 4; 10), (- 4; 4), (- 3; 4), (0; 7), (2; 4), (4; 7), (7;4), (9;3), (9; 1), (8; – 1), (8; 1), (7; 1), (7; – 7), (6; – 7), (6; – 2), (4; – 1), (- 5; – 1), (-5;7), (- 6; – 7), (- 6; 5), (- 7;5), (- 8; 4), (- 9; 4), (- 9; 6).

Աչք` (- 6; 7).

Նապաստակ
Լրացուցիչ(տանը)

5) Ի՞նչ կենդանիներ են պատկերված.

(14; – 3), (6,5; 0), (4; 7), (2; 9), (3; 11), (3; 13), (0; 10), (- 2; 10), (- 8; 5,5), (- 8; 3), (- 7; 2), (- 5; 3),   (- 5; 4,5), (0; 4), (- 2; 0), (- 2; – 3), (- 5; – 1), (- 7; – 2), (- 5; – 10), (- 2; – 11), (- 2; – 8,5), (- 4; – 8), (- 4; – 4), (0; – 7,5), (3; – 5).

Աչք`  (- 2; 7).

Սկյուռ
6) Կոորդինատային հարթության ո՞ր քառորդում են գտնվում հետևյալ

կետերը.

ա) (–7, +2) = II

գ) (–3, –5) = III

ե) (+10, 0) = I
է) (+4, –2) = IV

բ) (+3, +1) = I
դ) (–15, +6)= II
զ) (0, –30) = III

ը) (+3, –7)= IV

7) Գտնել բաց թողած թիվը.

4+3=7
2+4=6
9-3=6
3+6=9

Գործնական աշխատանք 94-97

94.Փակագծի բառը գրի´ր պահանջվող ձևով:

Օրինակ ՝ Ներկը (վրձին) պատին էր քսում ու հիացած նայում էր իր (արած): — Ներկը վրձնով պատին էր քսում ու հիացած նայում իր արածին

Գերմանացի փիլիսոփա Կանտը ծնվել է (Քյոնիգսբերգ) և ութսուն տարի հետո այնտեղ էլ  մահացել է :

Գերմանացի փիլիսոփա Կանտը ծնվել է Քյոնիգսբերգում և ութսուն տարի հետո այնտեղ էլ մահացել է։
Նա իր (միտք) ընդգրկել է ոչ միայն երկիր (մոլորակ),այլև Արեգակնային (համակարգ) և ողջ (տիեզերք):

Նա իր միտքը ընդգրկել է ոչ միայն երկիր մոլորակի այլ Արեգակնային համակարգի և ողջ տիեզերքի։
Սակայն կյանքի (ընթացք) Կանտը, կարելի է ասել, դուրս չեկավ հայրենի քաղաք: Նրա ամենահեռավոր ճամփորդությունը եղավ Պիլաու (գյուղ) գնալը, որը (Քյոնիսբերգ)  ընդամենը քառասունհինգ կիլոմետր էր հեռու:
Սակայն կյանքի ընթացքում Կանտը կարելի է ասել դուրս չեկավ հայրենի քաղաք։ Նրա ամենահեռավոր ճամփորդությունը եղավ Պիլաու գյուղը գնալը , որը Քյոնիսբերգից ընդամենը քառասունհինգ կիլոմետր էր հեռու։

95.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր ճիշտը։

  1. Իմ ուսապարկում մնացած խնձորները (երկու-երկուական, երկուական) բաժանեցի աշակերտներին։
  2. Ես լավ եմ ճանաչում ձեր դասարանի երկու (գերազանցիկին, գերազանցիկներին
  3. Ինձ մոտ մնացել է երկու (տասնանոց, տասանոց) և երեք հինգանոց թղթադրամ։
  4. Ես բնավ չեմ վախենում (տասներեք, տասերեք) թվից, քանի որ ծնվել եմ ամսվա այդ օրը։
  5. Պայմանավորվել ենք, որ հաջորդ անգամ կհանդիպենք այս ամսվա (28 -ին, 28 ին)։
  6. Նա իր միջնամատերին և մատնեմատերին դրել էր (երեք-երեք, երեք-երեքական) ոսկե մատանիներ։
  7. Տոնածառը զարդարելու համար գնեցի քսան ( խաղալիք, խաղալիքներ

96.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր ճիշտ թվականը։

  • Մենք՝ ուսանողներս, այդ մասին լսում էինք (առաջին առաջի) անգամ։
  • Շուրջ (ութանասուն, ութսուն)  դպրոցահասակ երեխաներ էին մասնակցում գարնանային այդ տոնախմբությանը։
  • Փոքրիկը ձեռքում ամուր պահել էր (տաս, տասը)  դրամ։
  • Բողոքի երթին մասնակցում էին (հարյուրավոր, հարուրավոր) մարդիկ։
  • Իմ տեղը երրորդ կարգի (երեսունչորրորդ, երեսունչորսերորդ) աթոռն է։
  • Երեխաներս սովորում են Երևանի (թիվ համար, թիվ) տասնչորս դպրոցում։
  • Այս տարի կաացավ հայերենագիտական միջազգային  (VII-րդ , 7-րդ) գիտաժողովը։
    Երկու դեպքում էլ ճիշտ կլինի։
  • Բացարձակ գերազանցիկ լինելու համար Սոնային պակասում էր ընդամենը (զրո, զերո) ամբողջ հինգ տասնորդական տոկոս վարկանիշ։

94.Փակագծի բառը գրի´ր պահանջվող ձևով:

Օրինակ ՝ Ներկը (վրձին) պատին էր քսում ու հիացած նայում էր իր (արած): — Ներկը վրձնով պատին էր քսում ու հիացած նայում իր արածին

Գերմանացի փիլիսոփա Կանտը ծնվել է (Քյոնիգսբերգ) և ութսուն տարի հետո այնտեղ էլ  մահացել է : Նա իր (միտք) ընդգրկել է ոչ միայն երկիր (մոլորակ),այլև Արեգակնային (համակարգ) և ողջ (տիեզերք): Սակայն կյանքի (ընթացք) Կանտը, կարելի է ասել, դուրս չեկավ հայրենի քաղաք: Նրա ամենահեռավոր ճամփորդությունը եղավ Պիլաու (գյուղ) գնալը, որը (Քյոնիսբերգ)  ընդամենը քառասունհինգ կիլոմետր էր հեռու:

95.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր ճիշտը։

  1. Իմ ուսապարկում մնացած խնձորները (երկու-երկուական, երկուական) բաժանեցի աշակերտներին։
  2. Ես լավ եմ ճանաչում ձեր դասարանի երկու (գերազանցիկին, գերազանցիկներին)։
  3. Ինձ մոտ մնացել է երկու (տասնանոց, տասանոց) և երեք հինգանոց թղթադրամ։
  4. Ես բնավ չեմ վախենում (տասներեք, տասերեք) թվից, քանի որ ծնվել եմ ամսվա այդ օրը։
  5. Պայմանավորվել ենք, որ հաջորդ անգամ կհանդիպենք այս ամսվա (28 -ին, 28 ին)։
  6. Նա իր միջնամատերին և մատնեմատերին դրել էր (երեք-երեք, երեք-երեքական) ոսկե մատանիներ։
  7. Տոնածառը զարդարելու համար գնեցի քսան ( խաղալիք, խաղալիքներ)։

96.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր ճիշտ թվականը։

  • Մենք՝ ուսանողներս, այդ մասին լսում էինք (առաջին առաջի) անգամ։
  • Շուրջ (ութանասուն, ութսուն)  դպրոցահասակ երեխաներ էին մասնակցում գարնանային այդ տոնախմբությանը։
  • Փոքրիկը ձեռքում ամուր պահել էր (տաս, տասը)  դրամ։
  • Բողոքի երթին մասնակցում էին (հարյուրավոր, հարուրավոր) մարդիկ։
  • Իմ տեղը երրորդ կարգի (երեսունչորրորդ, երեսունչորսերորդ) աթոռն է։
  • Երեխաներս սովորում են Երևանի (թիվ համար, թիվ) տասնչորս դպրոցում։
  • Այս տարի կաացավ հայերենագիտական միջազգային  (VII-րդ , 7-րդ) գիտաժողովը։
  • Բացարձակ գերազանցիկ լինելու համար Սոնային պակասում էր ընդամենը (զրո, զերո) ամբողջ հինգ տասնորդական տոկոս վարկանիշ։

97.Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախադասություններ։
Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։

Եզակի գոյականներ՝
սար, կատար, ժայռ
Հոգնակի գոյականներ՝
գագաթներ, անդուդներ, ծաղիկներ
Նախադասություներ եզակի գոյականներով
Արագածի սարի գագաթը ծածկված է ձյունով։
Ժայռի կողքին մի փոքրիկ աղբյուր էր բխում։
Լուսաբացին արևը շողաց լեռան կատարին։
Նախադասություներ հոգնակի գոյականներով։
Գագաթներն արևից ոսկեզօծվեցին։
Ծաղիկները զեփյուռի տակ նազանքով օրորվեցին։
Անդունդներն անծայրածիր խորություն ունեին։

Հ. Թումանյանի «Մայրը»

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։

Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։

Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։

Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, — վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով ​ու կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկան։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։

Առաջադրանքներ`

1.Գրի’ր պատմության ասելիքը, ի°նչ սովորեցրեց քեզ։
Այս պատմությունը ինձ սովորեցրեց մայրական սիրո ուժը և ինքնազոհությունը։

2.Դուրս գրի’ր պատմող հերոսի զգացողությունները ներկայացնող հատվածները: Ի՞նչ են տալիս այդ զգացողությունները պատմվածքին, ո՞րն է դրանց անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ:

«Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։»

«Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում…»
«— Փի՛շտ, փի՛շտ, — վեր թռանք ամենքս…»
«Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։»


3.Գրավոր մեկնաբանի’ր հետեւյալ միտքը. «… Չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը»։

Այս միտքը ցույց է տալիս, որ պատմողը առաջին անգամ հասկանում է՝ ծիծեռնակի մայրն էլ նույնքան սիրում ու ցավում է իր ճուտի համար, ինչպես մարդիկ։ Դա նրան սովորեցնում է կարեկցել ու տեսնել բնության սրտով սերը։

Դաս 1 , Կորդինատային ուղիղ

Դաս 1.

1.Կոորդինատային ուղիղ

Ներբեռնել հետևյալ ծրագիրը

Տեսական նյութ

Ուղղի վրա կետի դիրքը հաշվման O սկզբնակետի նկատմամբ որոշելու համար բավական չէ իմանալ նրա հեռավորությունը O կետից: Պետք է նշել նաև, թե նա կետի ո՞ր կողմում է գտնվում: Ամենից հաճախ այդպիսի ուղիղը պատկերում են հորիզոնական դիրքով: Ստացվում է սանդղակ, որը պատկերված է նկարում:

Սովորաբար սանդղակի այն կետերը, որոնք գտնվում են O սկզբնակետից աջ գրվում են 1, 2, 3,… : O սկզբնակետից ձախ գտնվող կետերը գրվում են -1, -2, -3,… , որոնց կարդում են համապատասխանաբար “մինուս մեկ”, “մինուս երկու”, “մինուս երեք”, …: O կետից դեպի աջ գտնվող թվերը կոչվում են դրական (օրինակ` 1, 7, 9.5), իսկ դեպի ձախ` բացասական (օրինակ` -2, -4, -7.9): Երբեմն դրական թվերը գրում են “պլյուս” նշանով. +1, +7, +9.5: +1=1, +7=7, +9.5=9.5: Հաշվման O սկզբնակետը 0 թիվն է, որը ոչ դրական թիվ է, ոչ էլ բացասական: Այն կոորդինատային ուղղի դրական թվերը բաժանում է բացասականներից: Ուղղի վրա կետի դիրքը ցույց տվող թիվը անվանում են այդ կետի կոորդինատ:

A կետն ունի -2 կոորդինատը: Գրում են այսպես` A(-2), B(-1), C(1.5):

Ուղիղ գիծը` նրա վրա ընտրված հաշվման սկզբնակետով, միավոր հատվածով և ուղղությամբ, անվանում են կոորդինատային ուղիղ

Առաջադրանքներ(դասարանում)

1) Կոորդինատային ուղղի վրա պատկերեք A(-2) և B(3) կետերը: Գտնել A և B կետերի հեռավորությունը:

A և B-ի  կետերի հեռավորությունը 5 է։
2) A կետի կոորդինատը –4 է։ Նրա ո՞ր կողմում է գտնվում և նրանից 

քանի՞ միավոր հեռավորություն ունի B կետը, եթե վերջինիս 

կոորդինատն է՝

ա) –8

B կետը գտնվում է A կետի ձախ կողմում, նրանց հեռավորություն է 4,
բ) 1

B կետը գտնվում է A կետի աջ կողմում, նրանց հեռավորությունը 5 է։
գ) +6

B կետը գտնվում է A կետի աջ  կողմում, նրանց հեռավորությունը 10 է։
դ) -10

B կետը գտնվում է A կետի ձախ կողմում , նրանց հեռավորությունը 6 է ։
3) Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–3), B (+7), C(–6), D (+1), E (+8), F (–5), G (–4) կետերը:

4) Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք –7, –5, –2, 0, +1, +4, +8, +10 թվերին համապատասխանող կետերը։ 

Լրացուցիչ(տանը)

5)Կոորդինատային ուղղի վրա A (–6), B (+2), C (–3), D (–4), E (+8), 
F (–2), G (–10) կետերից ո՞րն է գտնվում ամենից ձախ, և ո՞րը՝ ամենից աջ։

Ամենից ձախը ՝G (–10)
Ամենից աջը ՝ E (+8)

6) Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–3) կետը։ Նշե՛ք 

նաև՝

ա) B կետը, որը գտնվում է A կետից երկու միավոր դեպի աջ

բ) C կետը, որը գտնվում է A կետից երեք միավոր դեպի ձախ։

7) Կոորդինատային ուղղի վրա քանի՞ բնական թիվ է գտնվում 

հետևյալ թվերի միջև. 

 ա) –6 և 2

Այս երկու թվերի միջև կա 1 բնական թիվ։
բ) 0 և 5

Այս երկու թվերի միջը կա 4 բնական թիվ
գ) -7 և 7

Այս երկու թվերի միջև կա 6 բնական թիվ։
8)* Գտնել բաց թողած թիվը.

10-10-q-11.png

5