Ո՞ր դարաշրջանն է ընդգրկում հունական քաղաքակրթության սկիզբը, և ինչպե՞ս է այն կոչվում։ Հունական քաղաքակրթության սկիզբը ընդգրկում է մ.թ.ա. III–II հազարամյակները և կոչվում է Էգեյական դարաշրջան։
Ո՞վ է ստեղծել Կրետեի միասնական պետությունը: Ո՞րն էր մայրաքաղաքը: Կրետեի միասնական պետությունը ստեղծել է արքա Մինոսը, մայրաքաղաքն էր Կնոսոսը։
Հունական ո՞ր ցեղերը նվաճեցին Կրետեն: Կրետեն նվաճեցին աքայացիները։
Թվարկի՛ր այն տարածքները, որտեղ հիմնվեցին հունական գաղութներ: Հունական գաղութներ հիմնվեցին Սև ծովի ափերին, Փոքր Ասիայում, Իտալիայի և Սիցիլիայի հարավում, Աֆրիկայի հյուսիսում։
Ի՞նչ է պոլիսը: Պոլիսը հին հունական քաղաք–պետությունն է:
Ու՞մ օրոք Աթենքը հասավ իր ծաղկման և հզորության գագաթնակետին։ Աթենքը իր հզորության գագաթնակետին հասավ Պերիկլեսի օրոք։
Ո՞րն էր Ալեքսանդրի արևելյան արշավանքի ամենակարևոր ճակատամարտը։ Ալեքսանդրի ամենակարևոր ճակատամարտը եղավ Գավգամելայի ճակատամարտը
Ո՞րն էր Ալեքսանդր Մակեդոնացու ստեղծած տերության մայրաքաղաքը։ Մայրաքաղաքն էր Բաբելոնը։
Ի՞նչ նոր քաղաքներ հիմնադրվեցին Ալեքսանդրի արշավանքի ժամանակ։ Հիմնադրվեցին բազմաթիվ Ալեքսանդրիաներ, որոնցից ամենահայտնին՝ Եգիպտոսի Ալեքսանդրիան։
Ո՞վ և ե՞րբ է հիմնադրել հելլենիստական Եգիպտոսը: Ո՞րն էր դրա մայրաքաղաքը: Հելլենիստական Եգիպտոսը հիմնադրել է Պտղոմեոս I-ը՝ մ.թ.ա. 305 թ․, մայրաքաղաքը՝ Ալեքսանդրիա։
Ո՞վ և ե՞րբ է հիմնադրել Սելևկյան տերությունը: Սելևկյան տերությունը հիմնադրել է Սելևկոս I-ը՝ մ.թ.ա. 312 թ․։
Քո կարծիքով ինչո՞ւ Ալեքսանդրի մահից հետո նրա ստեղծած աշխարհակալ տերությունը արագորեն տրոհվեց: Քանի որ նա չթողեց ժառանգ, և տարբեր զորավարներ պայքարեցին իշխանության համար՝ բաժանելով տերությունը մասերի։
Թվարկի՛ր Ալեքսանդր Մակեդոնացու նվաճած երկրներն ու տարածքները: Փոքր Ասիան, Սիրիան, Պաղեստինը, Եգիպտոսը, Մեսոպոտամիան, Պարսկաստանը և մինչև Հնդկաստան հասնող երկրներ։
Բացատրի՛ր «հելլենականություն» հասկացությունը: Հելլենականություն է կոչվում հունական մշակույթի տարածումը նվաճված ժողովուրդների մեջ։
Ալեքսանդրի տերության տարածքում ի՞նչ հելլենիստական պետություններ ստեղծվեցին։ Եգիպտոսի Պտղոմեոսյան թագավորությունը,Սելևկյան տերությունը,մակեդոնիայի թագավորությունը, և մի շարք փոքր հելլենիստական պետություններ։
1.Ներկայացնել մամուռների կառուցվածքը և տեսակները․ Մամուռները փոքր կառուցվածք ունեցող բույսեր են, որոնք չունեն իրական տերևներ կամ արմատներ, փոխարենը ունեն մարմնի հյուսվածքային հոսքեր , որոնց միջոցով ստանում են սննդանյութերը և ջուրը։ 2․Մամուռների բազմացում․ Մամուռները բազմանում են երկու ձևով՝ անսեռ և սեռական։ Ինչը հնարավորություն է տալիս ստանալ նոր մարդացնող անձինք և պահպանել բազմազանությունը։ 3․Ջրիմուռների տեսակները․ Ջրիմուռները լինում են միաբջիջ, գաղութային, կանաչ , գորշ և կարմիր։ 4․Ջրիմուռների տարածվածությունը․ Ջրիմուռները տարածված են ամենտեղ ինչպես ջրերում, լճերում և գետերում, այնպես էլ ծովերում, առափնյա տարածքներում և խոնավ վայրերում, որտեղ նրանք կազմում են ջրային հիմքը։ 5․Ջրիմուռների բազմացումը․ Ջրիմուռները բազմանում են վեգետատիվ անսեռ և սեռական եղանակներով։ Անսեռ բազմացման դեպքում տարածվում են բջջի բաժանմամբ , իսկ սեռական բազմացման ժամանակ երկու բջիջներ միանում են իրար առաջացնելով նոր օրգանիզմ։ 6․Ջրիմուռների դերը մարդու կյանքում և բնության մեջ․ Ջրիմուռները կարևոր են, որովհետև արտադրում են թթվածին, մաքրում են ջրերը, ծառայում են որպես սնունդ բազմաթիվ ջրային կենդանիների համար և օգտագործվում են մարդու կողմից սննդի, դեղագործության,ու արդյունաբերության մեջ։ 7․Հոկտեմբեր ամսվա բլոգային աշխատանքներ․ Ջրիմուռներ Կանաչ մամուռներ Գլխարկավոր սնկերի առանձնահատկությունները
Ներկայացնել 3-5 հետաքրքիր փաստեր ջրիմուռների մասին։ 1.Ջրիմուռները արտադրում են աշխարհի թթվածնի մոտ 70%-ը։ 2.Որոշ ջրիմուռներ օգտագործվում են սննդի մեջ: Oրինակ `սուշիի պատրաստման ժամանակ։ 3.Կան ջրիմուռներ, որոնք այնքան փոքր են, որ երևում են միայն միկրոսկոպով։ 4.Ջրիմուռներից պատրաստում են օճառ, դեղեր և պարարտանյութեր։ 5.Որոշ տեսակներ օգտագործվում են կոսմետիկայի մեջ՝ մաշկը խոնավացնելու համար։
Ի՞նչ գիտեք գորշ ջրիմուռների մասին: Գորշ ջրիմուռները մեծ ջրիմուռներ են, որոնք հիմնականում աճում են ծովերում և օվկիանոսներում: Հատկապես ցուրտ ջրերում։
Ի՞նչ նշանակաություն ունեն գորշ ջրիմուռները բնության մեջ և մարդու կյանքում։ Գորշ ջրիմուռները կարևոր են, որովհետև արտադրում են թթվածին
Երբ ուսումնասիրում ենք բառերը, պարզ է դառնում, որ դրանց մի մասն արտահայտում է անձ, առարկա, հասկացություն (օր.՝ մարդ, աշակերտ, սեղան, ծառ, քար, հարգանք, ուրախություն), մեկ այլ մասը՝ առարկայի հատկանիշ (օր.՝ գեղեցիկ, շատ, փոքր), մյուսները՝ գործողություն (օր.՝ կառուցել, նկարել, փորագրել), քանակ (օր.՝ մեկ, երկու, մեկ երրորդ) և այլն։ Բացի այդ՝ բառերի մի մասը քերականորեն կարող է փոփոխվել՝ հոլովվել, մյուս մասը՝ խոնարհվել, մեկ այլ մասը չի փոփոխվում և այլն։ Այս ամենի հետևանքով ամեն մի բառ նա- խադասության կազմում կատարում է շարահյուսական տարբեր գործառույթներ՝ ենթակայի, ստորոգյալի, տարբեր լրացումների, կապակցական և այլն։ Ահա այս երեք հանգամանքի՝ կոնկրետ իմաստների, քերականական հատկանիշների, շարահյուսական կիրառությունների հիման վրա էլ լեզվում եղած բառերը բաժա- նում ենք խմբերի, որոնք կոչվում են խոսքի մասեր։ Ժամանակակից հայերենում կա տասը խոսքի մաս՝ գոյական անուն, ածական անուն, թվական անուն, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, վերաբերական (եղանակավորող բառեր), ձայնարկություն։ Այս խոսքի մասերից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ քերականական հատկանիշներ, որոնք ուսումնասիրվում են ձևաբանության մեջ։
ԳՈՅԱԿԱՆ ԱՆՈՒՆ 1.Գոյականի թվի կարգը
Գոյական են կոչվում այն բառերը, որոնք անվանում են անձ, առարկա կամ հասկացություն, օրինակ. լիճ, հող, նկարիչ, քանդակագործ, երաժշտություն, հարգանք։ Գոյականներն ունեն քերականական երեք հատկանիշ, այսինքն՝ քերականական երեք կարգ։ Դրանք են թիվը, առումը (առկայացումը) և հոլովը։ Գոյականի թվի կարգը։ Այս կարգը ցույց է տալիս գոյականի արտահայտած առարկաների քանակը։ Գոյականն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի թիվը ցույց է տալիս մեկ առարկա կամ տվյալ տեսակի առարկան ընդհանրապես և արտահայտվում է առանց վերջավորությունների, օրինակ՝ սար, վրձին, նկար, սեղան, ճանապարհ և այլն։ Հոգնակի թիվը ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ, օրինակ՝ սարեր, վրձիններ, նկարներ, սեղաններ, ճանապարհներ։ Ժամանակակից հայերենում հոգնակի թիվը կազմվում է տարբեր վերջավորություններով։ Այդ վերջավորություններն են՝ -եր, -ներ, -իկ, -ք, -այք, — ինք։ Առավել գործածական են -եր և -ներ վերջավորությունները, իսկ մնացած- ներով կազմվում է սահմանափակ քանակով բառերի հոգնակի թիվը։ -Եր և -ներ վերջավորությունների գործածությունը պայմանավորված է բառերի վանկերի քանակով։ Եթե բառը միավանկ է, ապա հոգնակին կազմում է — եր մասնիկով, օրինակ՝ սարեր, մեխեր, քարեր, ծառեր, տներ և այլն։ Եթե բառը բազմավանկ է, ապա հոգնակին կազմվում է -ներ մասնիկով, օրինակ՝ գրիչներ, աթոռներ, աշակերտներ, սեղաններ, նստարաններ, պատճեններ և այլն։ Այս ընդհանուր կանոնի հետ պետք է հաշվի առնել հետևյալը։ ա) Մի շարք բառեր գրաբարում ունեցել են ն վերջնահնչյունը, այսինքն՝ այդ բառերը ավարտվել են ն-ով, որն աշխարհաբարում ընկել է (մուկն – մուկ, դուռն — դուռ և այլն)։ Այս ն հնչյունը մի շարք բառերի հոգնակիի կազմության ժամանակ վերականգնվում է, ինչպես՝ բեռներ, գառներ, դռներ, եզներ, թոռներ, լեռներ, ծնկներ, ծոռներ, հարսներ, ձկներ, մկներ, մատներ, նռներ և այլն։ Գրաբարյան ն վերջնահնչյունը կարող է հոգնակի թվի կազմության ժամանակ չվերականգնվել, բայց ի հայտ գալ բառակազմության ժամանակ՝ սերմ-սերմեր-սերմնացան, կողմ- կողմեր-կողմնացույց, մաս-մասեր-մասնակից և այլն։ բ)Ռուս բառի հոգնակին կազմվում է -ներ վերջավորությամբ՝ ռուսներ։ գ) Այն երկվանկ բառերը, որոնց երկրորդ վանկը կազմված է գաղտնավանկի ը-ով, հոգնակիում հիմնականում ստանում են -եր վերջավորությունը, ինչպես՝ արկղ-արկղեր, աստղ-աստղեր, դուստր-դուստրեր, եզր-եզրեր, սանր-սանրեր, տետր-տետրեր, վագր-վագրեր և այլն18։ դ) Հոգնակիի կազմության ժամանակ –եր վերջավորություն են ստանում այն բազմավանկ բաղադրյալ բառերը, որոնց վերջին բաղադրիչը միավանկ կամ երկրորդ վանկը գաղտնավանկի ը-ով երկվանկ բառ է, և այդ վերջին բաղադրիչը պահպանում է իր հիմնական իմաստը, օրինակ՝ անձրևաջրեր, շոգենավեր, հեռագրեր, նախահայրեր, դրամարկղեր, արքայադուստրեր և այլն։ Իսկ եթե վեր- ջին բաղադրիչը չի պահպանում իր հիմնական իմաստը, ապա բաղադրյալ բազ- մավանկ բառի հոգնակին կազմվում է -ներ վերջավորությամբ, ինչպես՝ ազգա- սերներ, բեռնակիրներ, մեծատուններ, որմնադիրներ, պատմագիրներ, փայտահատներ և այլն։ -Ք վերջավորությամբ կարող է կազմվել -ցի (-ացի, -եցի) ածանցով կազմված այն բառերի հոգնակին, որոնք ցույց են տալիս որևէ տեղի, վայրի, երկրի բնակիչ, օրինակ՝ գյուղացիք, քաղաքացիք և այլն։ Բայց պետք է նշել, որ այս ձևերը խոսակցական են, և գրական լեզվում գործածվում են այս բառերի -ներ վեր- ջավորությամբ հոգնակիները՝ գյուղացիներ, քաղաքացիներ։ -Ք -ով է կազմվում նաև այլ բառի հոգնակին՝ այլք։ Երբեմն գործածվում է նաև այլեր հոգնակին, օրինակ՝ Ուր թալանում են մերոնք ու այլերը (Հովհաննես Թումանյան)։ -Այք վերջավորությամբ կազմվում են կին, ինչպես նաև տիկին, պարոն բառերի հոգնակիները՝ կանայք, տիկնայք, պարոնայք, սակայն տիկին և պարոն բառերի հոգնակիները կարող են կազմվել նաև -ներ մասնիկով՝ տիկիններ, պարոններ։ -Իկ վերջավորությամբ կազմվում է միայն մարդ բառի և նրանով կազմված այն բառերի հոգնակին, որոնցում նա վերջին բաղադրիչն է, օրինակ՝մարդիկ, տղամարդիկ, նախամարդիկ և այլն։ -Ինք վերջավորությամբ կազմվում է անձ բառի հոգնակին՝ անձինք, թեև գործածական է նաև անձեր ձևը։
Հնարավոր է որոշ այսպիսի բառերի նաև –ներ-ով հոգնակին, ինչպես՝ արկղներ, անգղներ, գամփռներ և այլն։ Պետք է հիշել, որ եթե գոյականներն ունեն բազմազան, տարբեր, մի շարք, որոշ, զանազան, բոլոր և նման որոշիչ լրացումներ, ապա դրվում են հոգնակի թվով, օրինակ՝ բազմազան ծաղիկներ, մի շարք խնդիրներ, որոշ գրքեր, զանազան գործեր, բոլոր տները և այլն։
Վարժություններ
Վարժություն 1։ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնա- հնչյունը հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերա- կանգնվում է բառակազմության ժամանակ։ Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ, նուռ։
Կողմ, մաս, սերմ։
Վարժություն 2։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախա- դասություններ։ Ես նայում եմ սեգ Արագած սարին, Դարերի ձյուն կա նրա կատարին, Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված, Հողմերից ծեծված, արևից կիզված, Եվ անդունդներ կան գագաթներն ի վար Վշտի պես խորունկ, ցավի պես խավար… Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն, Աղբյուրն է խոսում, խայտում է առուն, Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում, Բոսոր կակաչն է հովից ծիծաղում, Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին, Թեկուզ դարերի ձյուն կա կատարին, Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։ Վահագն Դավթյան Եզակի-Արագած ,սար ,ձյուն ,գարուն ,աղբյուր ,քար։ Հոգնակի- դարեր, ժայռեր, հողմեր, անդունդներ, գագաթներ, ծաղիկներ։
Բոլոր մայրացամաքների ողողող միասնական ջրային տարածքը ,Համաշխարային օվկիանոսն է։
2.Ինչու՞ է օվկիանոսային երկրակեղևն ավելի երիտասարդ, քան մայրացամաքային։ Սալերի անդադար շարժվելուց օվկիանոսի երկրակեղևը անհնդատ սուզվում է մայրացամաքային երկրակեղևի տակ։Այդ պատճառով օվկիանոսի երկրակեղևը ավելի երիտասարդ է ,քան մայրացամաքինը։
3.Ինչպե՞ս են առաջանում միջօվկիանոսային լեռնաշղթաները։ Միջօվկիանոսային լեռնաշղթաները կազմվում են սալերի շարժվելուց։
Մի ամառվա շոգ օր էր. բայց չնայած անտանելի շոգին ու թեժ արևին, Բաղդադի փողոցները լիքն էին ժողովրդով։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը փառավոր հաղթությունից հետո պետք է վերադառնար իր մայրաքաղաքը։ Աղքատ ժողովուրդը հավաքվել էր թամաշա անելու։ Մարդիկ անհամբեր սպասում ու գովում էին թագավորին, փառաբանում էին նրա քաջությունը, խելքը, մեծահոգությունը, իմաստությունը, արդարադատությունը և շատ ուրիշ բարձր առաքինությունները։
Էս ժամանակ բազմության միջից դուրս եկավ Սայիդ անունով մի աղքատ ու սկսեց ամենախիստ խոսքերով հայհոյել թագավորին։
Ամբոխը սաստիկ վրդովվեց. չորս կողմից վրա դառան, որ ոտնատակ տան Սայիդին, երբ մեջ մտավ մի անծանոթ։
— Կանգնեցե՛ք,— ասավ,— ո՛վ ազնիվ մարդիկ, ու ձեր ուշադրության ականջները միառժամանակ կախ արեք իմ մտքի ճյուղերին։
Ամբոխը կանգ առավ։
— Ի՛նչ լավ է խոսում, է՜,— ձեն տվեց մինը.— խոսի՛ր, խոսի՛ր, լսում ենք։
— Չէ՛, էդպես չի. սպասեցեք ու ինձ ականջ արեք։ Դուք ուզում եք սրա կողքերը փշրեք։ Շատ լավ։ Ասենք թե տեղն է ու արդարացի։ Բայց կարող է պատահել, որ հարկավոր է սրա երկու կողքը փշրել, իսկ դուք միայն մի կողքը կփշրեք։ Էդպեսով էլ կվարվեք և՛ անարդար, և՛ անխելք։
— Լավ ես ասում, ես իմ աստվածը,–– ձեն տվին ամեն կողմից։— Հապա ի՞նչ անենք, ներե՞նք էն վիրավորանքը, որ սա հասցրել է մեր ամենաիմաստուն, ամենագերագույն, ամենահեռատես, ամենասրատես թագավորին, աշխարհքի կենտրոնին, աստուծո ստվերին, աստղերի աստղին, արեգակների արեգակին…
— Չէ, ես հո չեմ ասում՝ ներենք, ես ասում եմ՝ մի հարցնենք ու լսենք, թե ի՛նչ է ասում էս մարդը, ինչպես է արդարանում։
— Ես արդարանալու բան չունեմ,— խոսեց Սայիդը։ — Մեղավորներն են արդարանում. իսկ ես ոչ մի մեղք չեմ արել։ Ես միայն էն պետք է ասեմ, ինչ որ ինձ են արել։ Եվ ասեմ թե չէ՝ դուք ձեռքերով կծածկեք ձեր երեսները, բայց էդ էլ չեք կարող անել, որովհետև ձեր երեսների ամոթից ու բարկության տաքությունից ձեր ձեռքերը կէրվեն։
— Վա՛հ, էս ի՞նչ է պատահել։ Ինչպես երևում է, շատ հետաքրքրական բան պետք է լինի։ Պատմի՛ր, պատմի՛ր,— գոռացին ամեն կողմից։
— Ոչ թե հետաքրքրական, այլ մի ցավալի ու անիրավ գործ,— պատասխանեց Սայիդը։— Ականջ արեք, պատմեմ, տեսեք։
— Ես մի գեղեցիկ, խելոք ու աշխատասեր կին ունեի ու երկու կարմրաթշիկ, առողջ, աշխույժ երեխա։ Ինձ համար երջանիկ ապրում էի, ու իսկի մարգարեի խոստացած դրախտն էլ չէր պետքս…
— Տեսե՛ք, տեսե՛ք, ինչեր է հաչում։ Ա՛յ լիրբ հայհոյիչ… Հենց դրա համար էլ էդ բախտին ես արժանացել…— ընդհատեց մեկը։
— Բախտը որ կա՝ ծնվելիս է գրվում մարդու ճակատին. նրանից պրծում չկա,— մեջ մտավ մի ուրիշը։
— Դե լավ, խելքներիդ զոռ մի՛ տաք, թո՛ղ արեք, պատմի։
Ու Սայիդը շարունակեց.
— Քանի տարի էսպես ապրեցինք, ամեն մի տարին, ամեն մի ամիսը, շաբաթը, օրը, ժամն ու վայրկյանը անցան լիքը երջանկություններով։ Բայց չար նախանձը, որ աշխարհքում կործանում է ամեն բան, վերջը իմ երջանկությունն էլ կործանեց։ Իմ կողքին ապրում էր մեր քաղաքի դատավոր Իբրահիմը։ Նախանձեց իմ բախտին, կնոջս ու երեխաներիս խլեց ինձանից։ Կնոջս իրեն հարճ առավ, երեխաներիս ստրուկ տվեց ուրիշներին։ Ու էսպես նրանք ընկան կրկնակի գերության մեջ։ Գերի մոր սիրտը իր երեխաների մոտ էր ու նրանց հետ էլ՝ կրկնակի գերի, երեխաների ուշքն ու միտքն էլ իրենց մոր մոտ էր ու նրա հետ՝ կրկնակի գերի…
— Ա՛յ, էդ լավն էր։ Ի՜նչ սիրուն ասիր՝ կրկնակի գերի…
— Էսպես մնացի մենակ, ու կյանքը մահից էլ ավելի անտանելի դարձավ ինձ համար։
Եվ ահա տեսնում եք՝ անտուն, անտեր թափառում եմ ու չեմ իմանում՝ աշխարհքում էլ ի՛նչ է մնում ինձ համար…
Ամենքի սիրտը շարժվեց։
— Էլ երկար ու բարակ մտածելու ի՞նչ կա էստեղ․ հրես, թագավորը գալիս է, գնա գանգատ արա, էլի՜,— խորհուրդ տվեց աղքատներից մինը։
— Գանգա՜տ արա… լավ ես ասում, բայց թագավորը շրջապատված կլինի իրեն մոտիկների ու մեծամեծների էն տեսակ բազմությունով, որ արի ու մոտեցիր։ Հա, կմոտենան հարուստները, բայց ես ի՞նչպես մոտենամ։ Դուք ասում եք՝ նա մեզ համար արեգակ է, բայց արեգակի նման էլ հեռու է մեզանից։
— Վախիլ մի՛,— սիրտ տվին մյուս աղքատները,— մենք կմոտենանք։ Ինքն էլ էնպես բնավորություն չունի, ամենքին մոտ է թողնում։ Ոչ մի աղքատ դեռ նրա շեմքից ետ չի դառել առանց բարերարվելու։
Էս խոսքումն էին, որ ամբոխը տակնուվրա եղավ, ալեկոծվեց, ամեն մարդ տեղ բռնեց, ու ամենքի աչքերը դարձան դեպի քաղաքի դարպասները տանող գլխավոր փողոցը։ Վերջապես երևաց արքայական թափորը։ Ահա և Հարուն Ալ Ռաշիդն ինքը իր ճոխ ու փայլուն շքախմբով։ Թափորը կանգ առավ գլխավոր հրապարակում, պալատի առջև, թագավորը ձիուց իջավ, բազմեց մեծամեծներով շրջապատված ամպհովանու տակ դրած գահին ու իրավունք տվեց, որ ցանկացողները ներկայանան իրեն։ Առաջ եկան նշանավոր հարուստները, թանկագին նվերներ տվին։ Առաջ եկան վաճառականները, ծանրագնի շալեր, մետաքսի ու կերպասի կտորներ տվին։ Առաջ եկան արհեստավորները, սքանչելի նուրբ բանվածքներ ու ձեռագործներ տվին։ Թագավորն ուրախ ու գոհ ընդունեց ամենքին ու ամեն մեկին մի որևէ քաղցր խոսք ասավ։ Մին էլ հանկարծ ամբոխի միջից մի պատառոտված, հյուծված աղքատ դուրս եկավ, գլխին մի ահագին քար, ու մոտեցավ թագավորին։
— Թագավորն ապրած կենա, ահա էս էլ իմ նվերը։
Թագավորը զարմացավ, մթնեց ու խստությամբ հարցրեց.
— Էս ի՞նչ կնշանակի… Էս ի՞նչ ես տալիս դու ինձ…
— Թագավորն ապրած կենա,— պատասխանեց աղքատը,— թագավորին նվեր տվողը պետք է որ սրտիցը տա. իմ սրտումն էլ էս քարն է ծանրացած, ես էլ էս եմ քեզ նվիրում։
Թագավորը ժպտաց, ապա թե մտքի տունն ընկավ։
— Անունդ ի՞նչ է։
— Երբ դեռ երեխա էի, հերս ու մերս ինձ ասում էին Ջան Սայիդ։ Երբ հասակ առա, հարևաններս ասում էին Աշխատասեր Սայիդ։ Երբ ամուսնացա, կինս ասում էր Լավ Սայիդ, ծանոթներս ու բարեկամներս ասում էին Ազնիվ Սայիդ. իսկ այժմ ասում են Խեղճ, Անբախտ, Աղքատ Սայիդ։
— Ո՞րտեղ ես ապրում։
— Էնտեղ, որտեղ թռչուններն են թռչում, որտեղ քամին է սուլում։
— Դե լա՛վ,— խոսեց Հարուն Ալ Ռաշիդ թագավորը,— իմ տերության մեջ ոչ մի չար գործ չի խուսափիլ իմ հայացքից՝ որ անդնդում կուզի թաքնվի։ Գնա՛ աղոթիր աստծուն, ո՛վ գիտի, գուցե մի օր էլ գա, որ քեզ ասեն Բախտավոր Սայիդ։
Սայիդը գնաց։
Էս դեպքի վրա մի քանի օր անցկացավ։ Հարուն Ալ Ռաշիդը մանրամասն իմացավ Սայիդի պատմությունը, համոզվեց ճշմարտությանը ու կամեցավ դատել արդարն ու մեղավորը։ Մի օր էլ խնջույքի հրավիրեց, հավաքեց իր բոլոր մեծամեծներին։ Մեծամեծներն եկան հավաքվեցին մարմար ավազաններով ու շատրվաններով լիքն այգիները, ծաղիկների մեջ, ծառերի տակին խալիչաների վրա բազմեցին, սկսեցին ղալիան քաշել, ուտել, խմել, քեֆ ու զրույց անել։
Քեֆի թունդ ժամանակը թագավորը հրամայեց՝ հրավիրեն իր հեքիաթախոսին, որ հայտնի էր իր շիտակ ու անկեղծ բնավորությամբ։ Հեքիաթախոսն եկավ, բարև տվեց, բարև առավ, նստեց, սկսեց ղալիան ծխել ու պատմություն անել։
— Աշխարհքում շատ գանձեր կան,— ասավ նա,— բայց ամենաթանկ գանձը լավ անունն է։ Լավ անունով մարդը միաժամանակ ապրում է հազար ու մի տեղ, հազար ու մի մարդու սրտում։ Լավ անունով մարդը էնպես տեղեր է հասնում, որ չի կարող հասնել ո՛չ ձիով, ո՛չ ուղտով, և ո՛չ ուրիշ միջոցով։ Լավ անունով մարդը չի մեռնում։ Նա մահից հետո էլ անտեսանելի ապրում է մեր միջում, ինչպես ոգի։ Միշտ մեր միտն է գալիս, մեր սիրտն է հոսում իր գեղեցիկ հատկությունները։ Լավ բան է լավ անունը։
Մի գանձ էլ կա՝ հարստությունն է։
Հարստությունով մարդ հազար ձեռն է ունենում, հազար ոտը, հազար լեզու և հազար ձևով կարող է հազար լավ գործ կատարել։ Լավ բան է հարստությունը։
Մի գանձ էլ կա՝ էդ էլ խելքն է։
Խելքով մարդը գերմարդ է դառնում։ Խելքով՝ տկարն ուժեղ է, աղքատը՝ հարուստ, վախկոտը՝ անահ։ Նրանից է, որ անլսելի շշնջյունով ասած խոսքը որոտում է ու անցնում աշխարհքի մի ծերից մյուս ծերը։ Լավ բան է խելքը։
Բայց մի գանձ էլ կա, որ լավ անունից էլ, հարստությունից էլ, խելքից էլ վեր է։ Առանց նրան էս բոլորը համարյա թե սարսափելի ու կործանարար կլինեին մարդու համար։ Առանց նրան աշխարհքը կթառամեր ու կամայանար։ Էս գանձը խղճմտանքն է։
Էս գանձը արդեն մեծ մարդիկն են ունենում, և սրա համար էլ նրանք, ինչ էլ որ ունենան, երջանիկ չեն լինում։ Ինչքան հարստություն մտքովդ կանցնի, տուր նրանց, որ նրանք բաժանեն մարդկանց ու բարերարեն, դարձյալ քիչ է նրանց համար։ Իսկ ես ճանաչում էի մի աղքատի, որ երեք գանձ ուներ և իրեն համարում էր երջանիկ ու շարունակ փառաբանում էր աստծուն։ Եվ հպարտությունը մտավ նրա սիրտը, թե ինքն էր ձեռք բերել էն երջանկությունը, ու ոչ ոք էլ չէր կարող խլել իր ձեռքից։ Էս բանն իմացավ չար ոգին ու հասցրեց աստծուն։ Աստված անիծեց չար ոգուն ու իրենից ետ մղեց, ղրկեց էդ երջանիկ մարդու ապրած քաղաքի դատավորի սիրտը։ Դատավորը հանկարծ զգաց, որ իր ներսը մի նոր, անծանոթ ու թունավոր բան է շարժվում։ Սրտի մեջ սկսեց եռալ մի չարություն, ու միտքը մթնեց խավար մշուշից։ Ինքն էլ լավ չիմացավ, թե ինչ էր պատահել իրեն, վեր կացավ, դուրս եկավ, որ հովին տա իրեն, ու երջանիկ աղքատի տան մոտից անցնելիս՝ սկսեց նրան նախանձել։ Բայց ի՞նչ էր աղքատի ունեցած-չունեցած գանձն ու երջանկությունը։ Մի ջրհոր, երկու արմավենի ծառ։ Ջըրհորից սառը ջուր էր խմում, իսկ երկու արմավենին ամբողջ տարին նրան քաղցր պտուղ էին տալիս ու հով ստվեր։ Սառը ջուրը խմում էր, քաղցր պտուղն ուտում ու շվաքում նստում, փառաբանում աստծուն։ Դատավորին շատ թվացին էս գանձերը աղքատի համար, վճռեց նրանից խլի ու խլեց։ Էն օրվանից աղքատը թափառում է դռնից դուռը, նրա հառաչանքից խավարում են աստղերը, նրա թափած արտասուքներից կարիճներ են ծնվում ու աշխարհքը լցվում։
Ամենքի սիրտն էլ խորր շարժվեց էս պատմությունից, ամենքն էլ զայրացան անիրավ դատավորի վրա, ամենքն էլ գտան, որ նա արժանի է խիստ պատժի։
— Իսկ դու ի՞նչ ես ասում, Իբրահիմ,— հարցրեց Հարուն Ալ Ռաշիդ թագավորը իր մեծամեծներից մեկին, Բաղդադի դատավորին։— Ի՞նչ պետք է անել հափշտակող դատավորին։
— Թագավորն ապրած կենա,— պատասխանեց Իբրահիմը,— էդ մի էն տեսակ ոճիր է, որին արժանի պատիժ ես գտնել չեմ կարողանում։
— Իբրահի՛մ,— գոչեց թագավորը,— էդ ոճրագործը դու ես։ Դու ես աղքատ Սայիդից խլել նրա կինը, էդ երջանկության աղբյուրը մեր կյանքում։ Դու ես խլել նրա զավակները, որ մարդկանց կյանքի քաղցր պտուղներն են ու իրենց ծնողներին շվաք են անում ծերության օրերում։
Իբրահիմը խորտակվեց, գետին ընկավ ու խնդրեց, որ իրեն ների թագավորը։
— Ես չեմ քո դատավորը,— խոսեց Հարուն Ալ Ռաշիդը.– քո դատավորն այժմ նա է, ում որ թշվառացրել ես դու։
Ու հրամայեց ներս կանչեն Սայիդին։
— Սայի՛դ,— ասավ,— ահա քո ձեռքն եմ տալիս քո թշնամուն։
— Թագավորն ապրած կենա, իմ ձեռքն ես տալիս, ես ի՞նչ անեմ,— պատասխանեց Սայիդը։
— Հապա ի՞նչ ես ուզում։
— Ես դրանից բան չեմ ուզում, թո՛ղ իմ կնոջն ու երեխաներին վերադարձնի, ես առաջվա նման երջանիկ կլինեմ։
Էս մեծահոգությունը շարժեց թագավորին, նրա աչքերը լցվեցին արտասուքով։ Բոլոր մեծամեծներն էլ սկսեցին արտասվել։
— Լավ, էդ քո դատաստանը,— դարձավ թագավորը Սայիդին.— այժմ իմ դատաստանը լսիր։ Դո՛ւ, Իբրահի՛մ, քո կալվածքների չորս բաժնից երեք բաժինը կտաս Սայիդին, դրա հետ էլ՝ էն քարը, որ Սայիդն ինձ պարգև բերեց, էն քարի քաշով մին ոսկի։
Թագավորի վճիռը վճիռ էր։ Ինչ որ վճռեց, Իբրահիմը տվեց Սայիդին։ Ու Սայիդը իր կնոջ ու երեխաների հետ միասին ստացավ ահագին հարստություն։ Բայց հարստությունից չգոռոզացավ Սայիդը։ Դարձյալ առաջվա նման համեստ կյանք էր վարում ու աշխատում էր առավոտից մինչև իրիկուն։ Երբ ընկերները հարցնում էին, թե՝ ինչո՞ւ չես օգտվում քո հարստությունից ու փարթամ ապրում, ասում էր՝ հարստությունը փչացնում է մարդու սիրտը, խնջույքներն ու ճոխ ճաշերը հոգնեցնում, մաշում են մարդու զգացմունքները, իսկ ես ուզում եմ մնամ միշտ թարմ ու բարի։
Ու իր ամբողջ կարողությունը Սայիդը սպառեց, դրեց բարի գործերի վրա։ Ուսումնարաններ բաց արավ, հիվանդանոցներ շինեց, ջրհորներ փորել տվեց անջուր անապատներում ու ամեն մի ջրհորի քարի վրա արձանագրել տվեց. «Ո՛վ մարդ, խմի՛ր ու հիշիր նրանց, որոնք ծարավից տանջվում են աշխարհքում»։
Հարուն Ալ Ռաշիդ թագավորը Սայիդի նվիրած քարը Անգին քար անվանեց ու ամեն անգամ, դատաստան տեսնելիս, դնում էր սեղանին, իր առջևը, էնպես էր դատաստան տեսնում։ Ավանդությունն ասում է, թե նրա նման էին վարվում նրա հաջորդները՝ արաբական մյուս թագավորները, մինչև թուրքերի գալը։ Թուրքերի գալուց հետո անհետացավ, կորավ էն Անգին քարը, որ աշխարհքի հզորներին հիշեցնում էր արդարությունն ու խղճմտանքը։
Հարցեր և առաջադրանքներ: 1. Անհասկանալի բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր: Ղալիան-ծխելու գործիք։ Թամաշա անել-նայել, դիտել։ 2. Բնութագրիր Սայիդին՝ ըստ հեքիաթի: Սայիդը աշխատասեր, համեստ, ազնիվ մի մարդ էր։ 3. Որոնք են հեքիաթասացի թվարկած չորս գանձերը, համաձայն ե՞ս այդ մտքերի հետ: Ինչու՞: Հեքիաթի չորս գանձերն էին՝ Անունը, հարստությունը, խելքը և խղճմտանքը։ Համաձայն եմ, որովհետև այդ բոլորն են մարդուն դարձնում արժանի և օգտակար հասարակությանը։ 4. Չորս գանձերից, ըստ քեզ, ո՞րն է ամենակարևորը, և, ընդհանրապես, քեզ համար ո՞րն է ամենակարևոր գանձը: Հեքիաթի ամենակարևորը խճմտանքն է , քանի որ խիղճով մարդը վատ բան չի անի։ 5. Բնութագրիր Հարուն Ալ Ռաշիդ թագավորին: Հարուն Ալ Ռաշիդը խելացի և մեծահոգի թագավոր էր։ 6. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը: Ստեղծագործության ասելիքն այն է, որ իրական երջանկությունն ու մեծությունը ծնվում են արդարությունից, բարությունից և խղճմտանքից։ 7․Պատմության համար հորինի՛ր նոր ավարտ։
Թագավորը ,երբ իմացավ, որ անգին քարը կորել է։ Ուղարկեց իր զինվորներին , որ ման գան քարի հետեվից, քանի որ այդ քարը թագավորի համար ուղակի քար չեր։ Երբ զինվորները ման եկան , ոչինչ չգտան։Իսկ վերջում պարզվեց , որ քարից շինել են մի նոր արձան։
Աշխատանքի նպատակը՝ սովորել չափանոթի միջոցով հեղուկի ծավալը և անոթների տարողությունները չափելը։
Անհրաժեշտ սարքեր և նյութեր՝ Չափանոթ,ջրով լցված բաժակ, ոչ մեծ սրվակ և այլ անոթներ։
Աշխատանքի ընթացք՝ Մենք աշխատանքը սկսում ենք նայելով բաժանումներին և սանդղակի թվերին։ Հաշվում ենք երկու հարևան գծիկների միջև բաժանման արժեքներ։ Բաժանման արժեքը գտնելու համար օգտագործում ենք մեզ ծանոթ մի կանոն՝ մեծ թվից-փոքր թիվ/բաժանումների թիվ։
Հեղուկի ծավալը հաշվելիս պետք է ուշադիր լինենք մեր աչքի դիրքին։Պետք է նայենք , ոչ թե վերևից կամ ներքևից այլ այն բաժանմանը , որը համընկնում է ծավալի հարթ մասին։