- Ո՞ր պատկերն է կոչվում եռանկյուն։
Եռանկյունը երկրաչափական պատկեր է, որը կազմված է միևնույն ուղղի վրա չգտնվող երեք կետերից և այդ կետերը զույգ առ զույգ միացնող երեք հատվածներից:
- Եռանկյան ի՞նչ տեսակներ գիտեք։
Հավասարակողմ եռանկյուն, հավասարասրուն եռանկյուն,ուղանկյուն եռանկյուն, բութանկյուն եռանկյուն, սուրանկյուն եռանկյուն։
- Գծե՛ք երեք եռանկյուն և կառուցե՛ք առաջինի միջնագծերը, երկրորդի կիսորդները և երրորդի բարձրությունները։

4.Պատկերե՛ք տվյալ եռանկյան որևէ արտաքին անկյուն։

- Գրե՛լ եռանկյունների հավասարության հայտանիշներից որևէ մեկը։
Եթե մի եռանկյան երկու կողմերը և դրանցով կազմված անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմերին և դրանցով կազմված անկյանը, ապա այդպիսի եռանկյունները հավասար են:
- Ձեր շրջապատում և բնության մեջ որտե՞ղ եք հանդիպել եռանկյան տեսք ունեցող պատկեր։
Լեռներ և բլուրներ, տանիքներ, ճանապարհային նշաններ, եռանկյուն երաժշտական գործիքը։
Թեմա՝ «Երկրաչափական սկզբնական հասկացություններ»
- Բերե՛լ սահմանում ունեցող պատկերների օրինակներ։
Հատված, ճառագայթ, անկյուն, եռանկյուն։
- Ինչպե՞ս ենք համեմատում հատվածները։
օգտագործում ենք վերադրման եղանակը։
- Ո՞ր պատկերն է կոչվում ճառագայթ։
Այն ուղիղն է , որը ունի սկիզբ, բայց անվերջ է մի ուղղությամբ։
- Անկյունների ի՞նչ տեսակներ գիտեք։
սուր անկյուն, բութ անկյուն, փռված անկյուն, ուղիղանկյուն։
- Թվարկե՛լ մի քանի չափիչ գործիքներ։
Անկյունաչափ, քանոն, լծակավոր կշեռք, վարկյանաչափ։
- Ո՞րն է թեորեմի և աքսիոմի տարբերությունը։
Աքսիոմը մի դրույթ է, որն ընդունվում է որպես ճշմարտություն առանց ապացույցի:Թեորեմը մի դրույթ է, որի ճշմարտացիությունը պետք է ապացուցվի՝ հիմնվելով աքսիոմների կամ արդեն ապացուցված այլ թեորեմների վրա: