Մեխանիկական աշխատանք:Հզորություն:Խնդիրների լուծում։
Դասարանում քննարկվող հարցեր.
1.Ե՞րբ է ֆիզիկայում օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը
միայն այն ժամանակ է օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը երբ, դիտարկում ենք որևէ ուժի ազդեցությամբ մարմնի շարժումը
2.Ի՞նչ մեծություններից է կախված մեխանիկական աշխատանքը
Մեխանիկական աշխատանքը կատարվում է միայն ուժից առկայությամբ։
3.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը:Ո՞րն է աշխատանքի բանաձևը
A=Fs
A=աշխատանք
F=ուժ
s=ճանապարհ
4.Ի՞նչ միավորով է արտահայտվում աշխատանքը, միավորների ՄՀ-ում
Աշխատանքը միավորների ՄՀ-ում արտահայտվում է 1Ն աշխատանքը ուժի ուղղությամբ 1մ ճանապարհ անցնելիս։
5.Ի՞նչն է կոչվում հզորություն
հզորությունը մի մեծություն է, որը ցույց է տալիս, թե որքան արագ է կատարվում աշխատանքը։
6.Ինչպե՞ս հաշվել հզորությունը:Ո՞րն է հզորության բանաձևը և միավորը
N=A/t
A-ն աշխատանքն է
t=ժամանակն է , թե ինչքան արագությամբ է կատարվել աշխատանքը
7.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը՝իմանալով հզորությունը և աշխատանքը կատարելու ժամանակամիջոցը
օգտագործելով բանաձևից՝ A=Nt
Սովորել Է..Ղազարյանի դասագրքից էջ82-ից մինչև էջ89,պատրաստել նյութ էջ89-ի«Հետաքրքիր է իմանալ»թեմայից
Հզորության ձիաուժ միավորի մասին
Լուծել Է. Ղազարյանի դասագրքից էջ174 -ի խնդիրներ107-ից մինչև110
107․Հաշվեք 20Ն ուժի աշխատանքը 5մ ճանապարհ անցնելիս։
F=20Ն A=Fs= 20Ն *5մ = 100Ջ
s=5մ
A=? A=100Ջ
108․Ի՞նչ ճանապարհ անցնելու դեպքում 8Ն ուժի աշխատանքը հավասար կլինի 32Ջ-ի
F=8Ն s=== 4մ
A=32Ջ
s=? s=4մ
109․5մ խորությամբ ջրհորից հավասարաչափ բարձրացրին 10կգ զանգվածով ջրով լցված դույլը։Հաշվեք կատարված աշխատանքը։Դուլը բարձրացնող պարանի զանգվածն անտեսել։
m=10կգ F=mg=10կգ*9.8=98Ն
s=5մ A=Fs= 98Ն*5մ =490Ջ
g=9.8
A=? A= 490Ջ
110․0,25մ3 ծավալով բետոնե սալը հավասարաչափ բարձրացրին 6մ։Ի՞նչ աշխատանքը կատարվեց այդ դեպքում։Բետոնի խտությունը 2000 է
V=0,25մ3 m=pV=2000 *0,25մ3= 500կգ
s=6մ F=mg=500կգ* 9.8=4900Ն
p=2000 A=Fs=4900Ն *6մ =29400Ջ
g=9.8
A=? A=29400Ջ
Հզորության ձիաուժ միավորի մասին
Ձիաուժը հզորության չափման արտահամակարգային միավոր է, որը մինչ օրս լայնորեն կիրառվում է հատկապես ավտոմոբիլային և տեխնիկական ոլորտներում։
Հասկացությունը ներմուծվել է շոտլանդացի գյուտարար Ջեյմս Ուատտի կողմից 18-րդ դարի վերջին։ Նա ցանկանում էր ցույց տալ, թե քանի ձի կարող է փոխարինել իր ստեղծած նոր շոգեմեքենան։
Ուատտը հաշվարկեց, որ սովորական ձին ի վիճակի է 75 կգ բեռը 1 վայրկյանում բարձրացնել 1 մետր բարձրության վրա։ Չնայած իրականում ձիերի հզորությունը տատանվում է, այս միջինացված ցուցանիշը դարձավ ստանդարտ։
Գոյություն ունեն ձիաուժի երկու հիմնական ստանդարտներ, որոնք փոքր-ինչ տարբերվում են միմյանցից.
Մեխանիկական (կամ կայսերական) ձիաուժ : Օգտագործվում է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։
Մետրական ձիաուժ (Metric HP / PS): Օգտագործվում է Եվրոպայում և Հայաստանում։
Թեև ձիաուժը հանրահայտ է, գիտական և պաշտոնական չափումների միավորը Վատտն է (W) կամ Կիլովատտը (kW)։
Փոխակերպման բանաձևերը.
| Միավորից | Միավորին | Գործակից |
| Ձիաուժ (PS) | Կիլովատտ (kW) | |
| Կիլովատտ (kW) | Ձիաուժ (PS) |
Առնչություններ եռանկյան անկյունների և կողմերի միջև
Առնչություններ եռանկյան կողմերի և անկյունների միջև
1. Գտեք ABC եռանկյան անկյունները, եթե ∠A:∠B:∠C = 1:3:5:
20°, 60°, 100°:
2. ABC ուղղանկյուն եռանկյունում ∠A = 30O, BC = 7դմ: Գտեք AB ներքնաձիգը:
AB=2*7=14դմ
3. Աճման կարգով դասավորեք ABC եռանկյան անկյունները, եթե AB=14սմ, BC=10սմ, AC=7սմ:
<C, <A, <B
4. Գոյություն ունի՞ այնպիսի եռանկյուն, որի կողմերն են 7 սմ, 9 սմ, 19 սմ: Պատասխանը հիմնավորեք:
Ոչ ,գոյություն չունի,քանի որ ըստ թեորեմի՝
Եռանկյան մի կողմը պետք է ավելի մեծ լինի մյուս երկուսի գումարից։
Իսկ այս դեպքում այդպես չէ։
7+9=18սմ<19սմ
5. Բեկյալի օղակների երկարություններն են 5 սմ, 6 սմ և 8 սմ: Հետևյալներից ո՞րը կարող է լինել բեկյալի ծայրակետերի հեռավորությունը. 20 սմ, 10 սմ, 30 սմ:
6. Գտեք եռանկյան կողմերը, եթե դրա երկու անկյունները հավասար են, պարագիծը 48 սմ է, իսկ կողմերից մեկը 10 սմ է:
7. Կառուցե՛լ հետևյալ եռանկյունները. Geogebra ծրագրի օգնությամբ։
1. Հավասարասրուն եռանկյուն

2. Հավասարակողմ եռանկյուն

3. Անհավասարակողմ եռանկյուն

4. Ուղղակյուն եռանկյուն

5. Բութանկյուն եռանկյուն

6. Սուրանկյուն եռանկյուն

Գործական աշխատանք
1. Գտիր տրված բառերի հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը:
Թզաչափ- թիզ
խճանկար-խիճ
մշտատև-միշտ
կկվականչ-կկու
պտուտակ-պտույտ
փշրանք-փշուր
սիրալիր-սեր
ձիթապտուղ-ձեթ
մրջնաթթու-մրջույն
խնկաման-խունկ
ժրաջան-ժիր
ծլարձակել-ծիլ
ալրաղաց-ալյուր
2. Որտեղ անհրաժեշտ է, գծիկի փոխարեն գրիր հ տառը:
Ապաշնորհ, խորին, նիրհել, նժդեհ, նշխար, խոնարհվել, նախագահ, ընդառաջ, արհեստ, ընդամենը, ընդհանուր, օրհներգ, արհամարհել, լեհ, ապաշխարհել, աշխարհ:
3. Բառաշարքում ընդգծել բայերը:
Արևագալ, թնդալ, ցախավել, զգալ, բղավել, ջահել, հմայել, ավել, շողալ, ձնհալ, շրխկալ, կոշկաթել, ծավալ, գդալ, սխալ, համակարգել, հողմարգել, ծամթել, ճնշել, անվայել։
4. Կապակցության իմաստը արտահայտիր գոյականով:
Բարին կամեցող- բարեկամ
բլուրների շարք-բլրաշար
գարու հաց-գարեհաց
երթևեկության ուղի-երթուղի
զենք կրող-զինակիր
զույգերով պար-զուգապար
ժամանակ անցկացնելը-ժամանց
դեմքի նկար-դիմանկար
չմուշկներով վազելը-չմշկավազք
պատվեր տվողը-պատվիրատու
լուր բերողը-լրաբեր
5.Բառաշարքում ընդգծել հինգ թվական:
Քառապատիկ, զրո, վաթսունմեկերորդ, եռակի, տասներկու-տասներկու, յոթական, ությնյակ, չորսբոլորը, երկու հինգերորդ, միավոր:
Carpe Diem: A Reflection on Dead Poets Society

Introduction
I recently watched the film Dead Poets Society, and it left a strong impression on me. Set in 1959 at the Welton Academy, the story follows a group of students whose lives are changed by an unconventional English teacher named John Keating. While the school focuses strictly on tradition and high grades, Mr. Keating teaches his students to find their own voices through poetry. I think that this is a very educational movie because it shows that the true purpose of learning is to think for yourself.
Why the Title?
The title “Dead Poets Society” refers to a secret club that Mr. Keating belonged to when he was a student. The members would gather in a hidden cave to read poetry by “dead poets” like Thoreau and Whitman. The name is significant because it suggests that although these writers are gone, their ideas remain alive. By reviving the club, the students learn that poetry is not just a school subject; it is a way to express the human soul.
O Captain! My Captain!
One of the most moving parts of the movie is the use of Walt Whitman’s poem, “O Captain! My Captain!” At the beginning, Mr. Keating tells the students they may call him by this title. By the end of the movie, the phrase becomes a symbol of loyalty. When the students stand on their desks and address him as “Captain,” they are showing that they have finally learned to be brave and think for themselves. It is a tribute to a teacher who changed their lives.
Key Lessons
The movie taught me several important lessons:
Carpe Diem: Mr. Keating encourages his students to “seize the day” and make their lives extraordinary.
Perspective: The film shows the importance of looking at the world differently, rather than just following the crowd.
The Power of Words: It taught me that language and poetry are tools for understanding our deepest emotions.
Conclusion
In my opinion, this movie highlights the conflict between following expectations and following your own passion. It reminded me that being a student isn’t just about memorizing facts; it is about discovering who you are. Dead Poets Society is a call to action to stay true to our dreams.
Wine
VOCABULARY REVIEW
A. Match the words on the left with the correct meaning on the right.
1. yeast e) a substance used in fermenting and in making bread rise
2. crush h) press into small pieces
3. fermentation k) process of turning sugar into alcohol
4. wild f) growing in natural conditions, not cultivated by farmers
5. settle b) sink to the bottom
6. filter j) remove or separate or hold back certain substances
7. century d) period of 100 years
8. age l) become mature or become ready for use
9. ancient i) belonging to times long ago
10. climate g) weather conditions
11. soil a) ground, upper layer of earth
12. temperate c) moderate; not very hot and not very cold
B. Choose the correct word from the left column above to complete the sentences below.
I want to visit Egypt and tour the ancient pyramids.
I just bottled this wine last week. Don’t open it for a few months. I want it to filter a little longer.
My child cannot swallow a whole pill. I have to filter it and mix it with orange juice before she can take it.
I don’t like extreme temperatures. I prefer a more moderate temperate .
I don’t think I added enough yeast to these buns. They didn’t rise enough.
I like to go to the countryside and pick wild berries in the fall. They taste so much better than the ones you buy in the grocery store.
Our crops will not be good this year. We didn’t get enough rain and the climate is very dry.
If you don’t stir the sugar in your coffee, it will all settle to the bottom.
Բնական պայմաններ և ռեսուրսներ: Բնական ռեսուրսների խմբավորումը: Ռեսուրսաապահովվություն
Պատասխանել հարցերին
1.Սահմանե’լ բնական ռեսուրս և բնական պայման հասկացությունները:
Բնական ռեսուրսները բնության այն տարրերն ու ուժերն են, որոնք տվյալ ժամանակաշրջանում մարդն անմիջականորեն օգտագործում է արտադրության մեջ կամ կենցաղում՝ իր կարիքները բավարարելու համար:
2.Ի՞նչ է Ռեսուրսապահովվածություն, ի՞նչ տեսակներ կա:
Ռեսուրսապահովվածությունը բնական ռեսուրսների պաշարների և դրանց օգտագործման ծավալների միջև եղած հարաբերակցությունն է:
3.Թվարկե’լ բնական ռեսուրսները’ ըստ ծագման, օգտագործման, սպառման և վերականգնման հատկանիշների:
ըստ ծագման՝
Կենսածին
Ոչ կենսածին
ըստ օգտագործման՝
Արդյունաբերական,գյուղատնտեսական, առողջարարական և զբոսաշրջային։
ըստ սպառման և վերականգնման՝
Անսպառ ռեսուրսներ,սպառվող ռեսուրսներ, վերականգնվող, չվերականգնվող,մասնակի վերականգնվող
4.Հայաստանի Հանրապետության տարեկան մուտք է գործում 8,5 մլրդ խորանարդ մետր ջուր:Հաշվե’լ Ռեսուրսապահովվածություն մեկ բնակչի հաշվով:
R== 2833 մ3
ԱՐԴՅՈ՞Ք ԱՆՀԱՏՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՕԳՆԵԼ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՋ
Նախաբան
Պատմության ընթացքում եղել են մարդիկ, ովքեր իրենց գիտելիքներով, աշխատասիրությամբ և գաղափարներով մեծ ազդեցություն են ունեցել ժողովրդի կյանքի վրա։ Այդպիսի անհատները օգնել են, որ ժողովուրդը զարգանա, կրթվի և պահպանի իր մշակույթը։ Հայ ժողովրդի համար այդպիսի կարևոր անձանցից մեկը եղել է Մեսրոպ Մաշտոցը։
Հիմնական մաս
Մեսրոպ Մաշտոցը հասկանում էր, որ հայ ժողովուրդը չի կարող լիովին զարգանալ առանց սեփական գրերի և կրթության։ Այդ ժամանակ մարդիկ հիմնականում օգտվում էին օտար լեզուներից, և դա դժվարացնում էր գիտելիքների տարածումը։ Այդ պատճառով նա որոշում է ստեղծել հայոց այբուբենը։
Նա ճանապարհորդում է տարբեր քաղաքներով, ուսումնասիրում լեզուներ և երկար աշխատելուց հետո 405 թվականին ստեղծում է հայոց գրերը։ Նրա ստեղծած այբուբենը շատ մեծ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար։ Սկսեցին թարգմանել գրքեր, հատկապես Սուրբ գիրքը, և մարդիկ հնարավորություն ստացան կարդալ ու սովորել մայրենի լեզվով։
Այբուբենի ստեղծումից հետո Հայաստանում բացվեցին դպրոցներ, զարգացան կրթությունը, գրականությունը և գիտությունը։ Մեսրոպ Մաշտոցի աշխատանքը օգնեց նաև պահպանել հայ ժողովրդի ինքնությունը և մշակույթը։
Փաստ
Առաջին թարգմանված նախադասությունը եղել է․
«Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը»։
Պնդում
Կարծում եմ՝ անհատները կարող են մեծ դեր ունենալ ժողովրդի զարգացման մեջ։ Եթե մարդը ունի նպատակ, գիտելիք և աշխատասիրություն, նա կարող է օգնել շատ մարդկանց։ Այդպիսի մարդիկ օրինակ են դառնում մյուսների համար և նպաստում են երկրի առաջընթացին։
Եզրակացություն
Մեսրոպ Մաշտոցի գործունեությունը ցույց է տալիս, որ մեկ մարդը կարող է մեծ փոփոխություն բերել ամբողջ ժողովրդի կյանքում։ Նրա ստեղծած այբուբենի շնորհիվ հայ ժողովուրդը պահպանեց իր լեզուն, մշակույթը և զարգացրեց կրթությունը։ Հետևաբար, անհատները իսկապես կարող են օգնել ժողովուրդների զարգացմանը։
Հ. Թումանյանի պատգամները զավակներին
Լուրջ ու խորը պիտի նայել, զգույշ ու նուրբ պիտի լինել. հասկանալը մեծ բան է. լավ վերաբերմունքը, զգացմունքը ինքնաբերաբար, խորը պիտի լինի: Բարձր ցանկություններ պիտի ունենաք, ոչ սովորական, առօրյայից բարձր: Ամեն ինչ ձեր ներքին աշխարհում փնտրեցեք, տեսեք: Մի´ ցավեք, մի´ մանրացեք. կենտրոնացե´ք, բարձրացե´ք, խորացե´ք:
Վայրկյանը շատ թանկ ու կարևոր բան է . մի վայրկյանում անմիջապես շատ բան կարելի է զգալ, հասկանալ, քան տարիների ընթացքում: Արթուն եղեք, շրջահայաց, միշտ պատրաստ: Վերաբերմունքը, խորը, անկեղծ զգացմունքը սրտից պիտի գա, որ մարդ զգա այդ և ոչ թե ստիպված անի: Մարդ խոր ու տևական զգացմունքների ընդունակ պիտի լինի: Ես կուզեի ամեն մեկիդ մեջ տեսնել իմ շունչը, իմ հոգու մի մասը…Մարդը ձգտում պիտի ունենա լավանալու, բարձրանալու: Միշտ պիտի ձգտել դեպի կատարյալը:
Մարդու կյանքի նպատակը երջանկությունն է… եթե լավագույնի ձգտումը մարդու մեջ չկա, էլ ի՞նչ կյանք: Երջանկության հասնելու համար պետք է կամենալ, ցանկություն պիտի ունենալ, կամք պիտի լինի դրա համար:
Մարդ ամեն ինչ ինքը պիտի անի իր ձեռքով, իր աշխատանքով. ակտիվ պիտի լինի ամենից առաջ: Գեղեցկություն, բարություն, ճշմարտություն, սրանք են կյանքում հիմնականը:
Լինել առողջ, զվարթ, գոհ, բնական, ամեն ինչ կասկածող և գլխի ընկնող, նրբազգաց: Պետք է ճաշակ ունենալ, որ շատ մեծ բան է: Հարմոնիա ստեղծել ամեն բանում և ամենուր:
Մարդ ինքն իրեն պիտի կրթի, իրենից մարդ պիտի ստեղծի և միշտ կատարյալին ձգտի: Բնազդի հետ միշտ բանականությունը պիտի լինի:
Առաջադրանք՝
1 .Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած պատգամը և հիմնավորի՛ր։
«Մարդ ամեն ինչ ինքը պիտի անի իր ձեռքով, իր աշխատանքով. ակտիվ պիտի լինի ամենից առաջ: Գեղեցկություն, բարություն, ճշմարտություն, սրանք են կյանքում հիմնականը»
Այս պատգամը շատ ժամանակակից է, քանի որ այն շեշտում է անհատական պատասխանատվությունը: Մենք շատ դեպքերում սպասում ենք, որ հաջողությունը կամ փոփոխությունը կգան դրսից, բայց իսկականում ամեն ինչ սկսվում է մեր իսկ ջանքից և աշխատանքից: Իսկ Գեղեցկությունը, բարությունը և ճշմարտություն այն երեք սյուներն են, որոնք իմաստավորում են այդ աշխատանքը։
2.Ինքդ գրի՛ր մի քանի պատգամ ։
Մի՛ վախեցիր սխալվելուց, վախեցիր նույն տեղում մնալուց
Ամեն մի սխալ անելիս , դա մի քայլ է դեպի առաջ։Կանգ չառնելը զարգացման միակ գրավականն է:
Լսի՛ր լռությունը և տես ուժը մանրուքների մեջ
Մեծագույն բացահայտումները հաճախ թաքնված են ոչ թե աղմուկի, այլ խաղաղության և ուշադիր դիտարկման մեջ:
Եղի՛ր այն լույսը, որը փնտրում ես ուրիշների մեջ
Մի սպասիր , որ աշխարհը դառնա ավելի լավը , որ դու ժպտաս։Եթե հիմա սկսես բարիություն տարածել քեզ հետ մեկ տեղ կփոխվի նաև քո շրջապատը։
Գնահատի՛ր ներկան որպես անվերադարձ պարգև
Այն, ինչ ունես հիմա՝ այս վայրկյանը, քո ամենամեծ հարստությունն է: