Առաջադրանք 6-րդ դաս., հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ը

Առաջադրանք 1

1.Մարդկանց կրոնական պատկերացումները/կարդալ, 5 նախադասությամբ գրել ամենատպավորիչ հատվածը, քո բառերով ներկայացնել/

Կրոնը այն բանն է , որը կրում է հավատք մարդու մեջ, գերբնական էակների միջև։

Կրոնական գիտակցության հիմնական հատկանիշը հավատն է գերբնականի նկատմամբ, որը դրսևորվում է գերբնական էակների (աստվածներ, ոգիներ ), բնական երևույթների միջև գերբնական կապերի (մոգություն, տոտեմիզմ), նյութական իրերի գերբնական հատկությունների (ֆետիշիզմ) գոյության ընդունմամբ, դրանց նկատմամբ հուզական վերաբերմունքով և պրակտիկ պատրանքային փոխհարաբերությամբ:

Կրոնական պաշտամունքի առարկան գերբնականն է: Պաշտամունքային գործունեության տարրերն են՝ ծեսը, կրոնական տոները, զոհաբերությունը: Կրոնական կազմակերպությունը որոշակի դավանանքի տեր մարդկանց միավորումն է: Նախնադարում կրոնական խումբը համընկել է ցեղի կամ տոհմի հետ: Դասակարգային հասարակությունում ցեղային պաշտամունքը փոխարինվել է պետականով, իսկ առանձին կրոնական միավորումները՝ եկեղեցով: էթնիկական հանրությունների ընդգրկման սահմանները նկատի ունենալով՝ կրոնը կարելի է դասակարգել. 1. տոհմացեղային կամ նախնադարյան հասարակության իշխող կրոններ (մոգություն, տոտեմիզմ, ֆետիշիզմ, անիմիզմ ) 2. ազգային կամ մեկ էթնիկական կազմավորմանը վերաբերող կրոններ (հուդայականություն, հինդուիզմ, շայնիզմ ) 3. համաշխարհային կրոններ (բուդդայականություն, քրիստոնեություն, մահմեդականություն):

Կրոնի ծագումը-Կրոն բխել է համաշխարհային ոգուց, անհատի ներքին ապրումներից ու պահանջներից, հանգեցվել անհատական կամ կոլեկտիվ մտածողության ( Պլատոն, Հեգել, Է. Թեյլոր, Հ. Սպենսեր, Է. Դյուրկհեյմ, Ու. Ջեմս, Զ. Ֆրեյդ):   Կրոնը առաջացել է բնական և հասարակական ուժերի դեմ նախնադարյան մարդու պայքարի հարաբերական անզորությամբ: Չկարողանալով բացատրել իրական երևույթները՝ մարդը մտացածին կապեր ու գերբնական հատկություններ է հաստատել այնտեղ, ուր իշխում են օբյեկտիվ օրինաչափությունները:  Կրոնական պատկերացումների առաջացման համար էական ազդեցություն են ունեցել նաև մարդկային հույզերն ու ապրումները (սարսափ, վախ, միայնություն, դժբախտություն):

2.Տալ այս բառերի բացատրությունը ՝օգտվելով այս աղբյուրից:

Տոհմացեղային կամ նախնդարյան հասարակության հավատալիքներ ՝

Մոգություն

Հին ժամանակվա կրոն։

Կախարդություն

Ոգեպաշտություն
Գերբնական ոգիների հանդեպ հավատք։

Բնապաշտություն

Տոտեմիզմ
Հավատքը կենդանու երևույթների հանդեպ։

Ֆետշիզմ
Առարկաները գերբնական էակների հանդեպ հավատք։

Անիմիզմ

3.Հիմնավորիր կրոնի առաջացման կարևորությունը:

Առաջադրանք 2

Հին Եգիպտոս/պատմել/

  1. 15-20 նախադասությամբ պատմելով գրել:
    Եգիպտոսը գտնվում է Աֆրիկայի հյուսիս արևելյան հատվածում։
    Աշխարհի ամենաերկար գետը գտնվում է հենց Եգիպտոսում։
    Կոչվում է Նեղոս , այն ունի մոտավորապես 6700 կմ երկարություն։
    Անձրևներից այն ամռանը բարձրանում է և ողողվելով սնուցում հողը։
    Նեղոսը կենարար ջրի միակ աղբյուրն էր, անձրևներ այնտեղ չեին տեղում։
    Այն կյանք է պարգևում շրջակաում ապրող մարդկանց ։
    Եգիպտոսն անվանել է Նեղոսի պարգև , հույն պատմիչ Հերոդոտոսը։
    Ք․ Ա. 4րդ հազարամյակնին նեղոսի ափին ստեղծվեց մոտ 40 պետություն։
    Հետագայում դրանց միավորումից կազմվեցին Վերին և Ստորին Եգիպտոսների թագավորությունները:Ք.ա. XXXI դարում այդ երկուսի միավորումից Եգիպտոսում ստեղծվեց միացյալ թագավորություն: Հիմնադիրը Մինա արքան էր: Մայրաքաղաք հռչակվեց Մեմֆիսը ։

Նեղոսի պարգևը 

Նեղոսն աշխարհի ամենաերկար գետն է, որի երկարությունը՝ մոտ 6700 կմ է: Հորդառատ անձրևներից և ձնհալից Նեղոսի ջրի մակարդակն ամռանը բարձրանում էր և ողողում ափերը՝ պարարտացնելով հողը: Ողողվող հողերից արևելք և արևմուտք անծայրածիր անապատ էր: Այնտեղ անձրևներ չէին տեղում, և Նեղոսը կենարար ջրի միակ աղբյուրն էր: Նեղոսը կյանք էր պարգևում շրջակայքում ապրող մարդկանց: Պատահական չէ, որ հույն պատմիչ Հերոդոտոսը Եգիպտոսն անվանել է «Նեղոսի պարգև»:Ք.ա. XXXI դարում այդ երկուսի միավորումից Եգիպտոսում ստեղծվեց միացյալ թագավորություն: Հիմնադիրը Մինա արքան էր: Մայրաքաղաք հռչակվեց Մեմֆիսը (եգիպտերեն Մինֆի՝ Սպիտակ պարիսպ):Աստծո որդին Եգիպտոսի արքային անվանում էին փարավոն, որ նշանակում էր «մեծ տան (այսինքն՝ պալատի) տեր»:Նրա անունը ոչ ոք իրավունք չուներ արտասանելու, քանի որ արքան համարվում էր աստծո որդի

Բնակավայրեր էին առաջանում այնտեղ, որտեղ մարդկանց հաջողվում էր կառուցել ջրանցքներ և ամբարտակներ: Նեղոսի վարարումների դեմ մշտական պայքարը համախմբում էր մարդկանց, ստիպում ստեղծել ուժեղ պետություն: Միայն այս կերպ էր հնարավոր իրականացնել համատեղ կառուցողական աշխատանքներ:

Ք. ա. IV հազարամյակի վերջին Նեղոսի ափերին ստեղծվեց շուրջ 40 փոքր պետություն: Հետագայում դրանց միավորումից կազմվեցին Վերին և Ստորին Եգիպտոսների թագավորությունները: Ք.ա. XXXI դարում այդ երկուսի միավորումից Եգիպտոսում ստեղծվեց միացյալ թագավորություն: Հիմնադիրը Մինա արքան էր: Մայրաքաղաք հռչակվեց Մեմֆիսը (եգիպտերեն Մինֆի՝ Սպիտակ պարիսպ):

Աստծո որդին Եգիպտոսի արքային անվանում էին փարավոն, որ նշանակում էր «մեծ տան (այսինքն՝ պալատի) տեր»: Կենդանության օրոք փարավոնին երկրպագում էին՝ ինչպես աստվածներին: Նրա անունը ոչ ոք իրավունք չուներ արտասանելու, քանի որ արքան համարվում էր աստծո որդի, կենդանի աստված: Երկրային կյանքին հրաժեշտ տալուց հետո փարավոնը պետք է միանար մյուս աստ ածներին և վայելեր աստվածներին արժանի հավերժական կյանք: Այդ պատճառով փարավոնների համար կառուցում էին շքեղ դամբարաններ՝ բուրգեր:

Մինչև Ք. ա. XV դարը ոչ մի փարավոն չէր կարողացել նվաճել Ասորիքը և հասնել Եփրատ գետին: Առաջինը դա հաջողվեց Թութմոս III–ին (Ք. ա. 1468–1434 թթ.): Մեկը մյուսի հետևից պարտության մատնելով բոլոր հակառակորդներին՝ փարավոնի զորքն անցավ Եփրատը և հասավ մինչև Հայկական Տավրոսի լեռները: Պատերազմների ավարտին Եգիպտոսի տերության տարածքը հյուսիսից հարավ ձգվում էր շուրջ 3200 կմ:

«Հավերժ բարեկամներ»

Եգիպտոսը և Խեթական տերությունը շուրջ երկու դար անհաշտ թշնամիներ էին: Ք. ա. 1274 թ. Ասորիքում նրանց միջև տեղի ունեցավ խոշոր ճակատամարտ: Հակառակորդներից ոչ մեկը չկարողացավ հասնել վճռական հաջողության: Տասնվեց տարի անց փարավոն Ռամզես II–ը (Ք. ա. 1279–1213 թթ.) և խեթական արքան կնքեցին «Հավերժական բարեկամու թյան» պայմանագիր: Այնտեղ ասվում էր, որ այդ պահից սկսած՝ վիճելի հարցերը պետք է լուծվեին խաղաղ բանակցությունների ճանապարհով: Եթե որևէ թշնամի սպառնար դաշնակիցներից մեկին, մյուսը պարտավոր էր նրան անմիջապես օգնել զորքով: Պայմանագիրն ամրապնդվեց Ռամզեսի և խեթական արքայադստեր ամուսնությամբ:

Լրացուցիչ առաջադրանք

1.Հին Եգիպտոսի աշխարհագրական դիրքը , 21-րդ դարում այդ տարածքում ինչ պետություն է ձևավորվել/ պատասխանիր այս հարցին՝ օգտվելով քարտեզից/:/Google maps,  Google Eart ծրագրերով ճամփորդել /

2.Համեմատիր/15-20 նախադասությամբ/Հին եգիպտական մայրաքաղաք Մեմֆիսը և 21-րդ դարի Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեն:

3.Ովքեր էին փարավոնները:

Եգիպտոսի հզոր արքաներից Ռամզես Երկրորդ/գրավոր փոքրիկ հետազոտություն անցկացրու անդրադառնալով  նշված կետերին, նյութդ պետք է ունենա նախաբան, ընթացք, վերջաբան, վերջաբանը ամփոփիր քո  կարծիքը հայտնելով տվյալ արքայի մասին/,

  • Գահ բարձրանալը,
  • արշավանքները,
  • հաշտության պայմանագիրը-«Հավերժ բարեկամներ»
  • մշակույթը
  • ուսումնասիրել ստորև աղբյուրներից մեկը, պատմել նոր բացահայտումների մասին

Աղբյուրներ՝

Հին Եգիպտոս /տեսաֆիլմ/

Նեֆերտիտին եւ առեղծվածային Միտանի պետությունը/տեսաֆիլմ/

Ավետիք Իսահակյան  ,,Երգի հրապույրը,, 

   Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շատ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.

— Բարի տղա, ինչ -որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:

Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.

— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:

— Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…

Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …

Առաջադրանքներ՝

1.Պատմվածքից դուրս գրի՛ր փոխաբերություններ:
Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:
Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը։

2.Պատկերոցրո՛ւ՝ հանդիպել ես տղային: Մարդկանց անտարբերության վերաբերյալ ի՞նչ խորհուրդ կտաս նրան:
Ես տղային խորհուրդ կտաի, որ իր գործը շարունակեր, և երգեր։

3.Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ միտքը.   «…և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …»:
Այդ օրվանից սերը անբաժան մնաց մարդկանց սրտերի մեջ։

 4.«Քարսիրտ» աշխարհի մարդկանց սրտերը  «փափկեցնելու » համար դու ի՞նչ քայլեր ես ձեռնարկում:
Ես հավանաբար , իրենց սիրելի բաները կանեի , որ իրենք սկսեն բարեսիրտ դառնալ։

5. Երբևէ հանդիպե՞լ ես մարդկանց,  ովքեր անտարբեր են իրենց շրջապատում կատարվող երևույթների նկատմամբ:
Այո, ես հանդիպել եմ նմանատիպ մարդկանց։

6.Պատմվածքից դուրս գրի՛ր կազմությամբ բարդ և ածանցավոր բառեր, օրինակ` բարդ-մարդ+ա+շատ, ծով+ափ

ածանցավոր-լավ+ությունան+տուն
Հազար-ավոր
Ան-հայտ
մենակ-ություն

Բարդ
Բյուր-ա-զան
Քար-ա-սիրտ
Կար- կա -չուն