Մարմինների փոխազդեցությունը:Մարմնի զանգված:

1.Շրջապատից մեկուսացված մարմինը կփոխի՞ իր արագությունը,թե ոչ:
Ոչ ,չի փոխվի իր արագությունը,քանի որ այդ մեկուսացված մարմնի վրա պետք է ազդի մեկ այլ մարմին ,որ այն կարողանա փոխել իր արագությունը։
2.Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ։
Օրինակ՝
Ֆուտբոլիստը երբ հարվածում է գնդակին։Իր ոտքը հարվածում է գնդակին և ֆուտբոլիստը նաև զգում է գնդակի դիմադրությունը ,այսինքն երկու մարմիներն էլ իրար ազդում են։
Չմուշկներով երկու ընկերներ։ Երբ երկու հոգի կանգնած են սառույցի վրա և մեկը մյուսին հրում է երկուսնել շարժվում են հակառակ ուղղությամբ։
3.Մարմնի ո՞ր հատկությունն է կոչվում իներտություն։
Իներտությունը մարմնի այն հատկությունն է ,որով նա դիմադրում է արագության փոփոխմանը։
4.Ո՞ր մեծությունն են անվանում մարմնի զանգված։
Զանգվածը այն մեծություն է ,որը ցույց է տալիս մարմնի իներտությունը։
5.Ինչպե՞ս կարելի է չափել մարմնի զանգվածը։
Մարմնի զանգվածը կարելի է որոշել լծակավոր կշեռքի, կշռաքարերի միջոցով և այլ կշեռքների օգնությամբ
6.Ի՞նչ միավորներով է արտահայտվում զանգվածը։
Զանգվածի հիմնական չափման միավորը ՄՀ-ում ՝ Կգ-ն է։
Բայց նաև օգտագործում ենք՝
տոննան, ցենտները, գրամ, միլիգրամ և այլն։
1տ=1000կգ 1գ=0,001կգ
1ց=100կգ 1մգ=0,001գ
7.Ի՞նչն է զանգվածի չափանմուշը, միավորների ՄՀ-ում
ա.ծանոթացում զանգվածի չափման գործիքների հետ
բ.ծանոթացում կշռման կանոններին
գ. տարբեր մարմինների զանգվածների որոշումը լծակավոր կշեռքի և կշռաքարերի միջոցով

Քորդավորներ

  1. Քորդավորներին բնորոշ հիմնական առանձնահատկությունն է
    ա) խեցու առկայությունը
    բ) քորդայի առկայությունը
    գ) արտաքին կմախքը
    դ) թևերի առկայությունը
  2. Քորդան իրենից ներկայացնում է
    ա) մկան
    բ) նյարդ
    գ) առաձգական լարաձև գոյացություն
    դ) արյունատար անոթ
  3. Քորդավորների նյարդային համակարգը գտնվում է
    ա) որովայնային մասում
    բ) մեջքային մասում
    գ) գլխում
    դ) կողային մասում
  4. Քորդավորների շնչառության օրգաններ կարող են լինել
    ա) միայն թոքերը
    բ) միայն մաղձերը
    գ) մաղձեր կամ թոքեր
    դ) մաշկը
  5. Քորդավորների արյունատար համակարգը
    ա) բաց է
    բ) փակ է
    գ) բացակայում է
    դ) պարզ է
  6. Քորդավորների հիմնական խմբերից է
    ա) փափկամարմիններ
    բ) հոդվածոտանիներ
    գ) ձկներ
    դ) որդեր
  7. Ողնաշարավորները քորդավորների
    ա) առանձին դաս են
    բ) ենթախումբ են
    գ) տեսակ են
    դ) ընտանիք են
  8. Քորդավորների մարմնի երկկողմանի համաչափությունը նշանակում է
    ա) մարմինը կլոր է
    բ) մարմինը բաժանված է հատվածների
    գ) մարմնի աջ և ձախ մասերը նման են
    դ) մարմինը ծածկված է թեփուկներով