Ներածություն՝
Ամեն տարի Սուրբ Զատկին մեր ընտանիքում սպասված ավանդույթ է ձվախաղը: Մինչ շատերը կարծում են, որ սա պարզապես բախտի խաղ է, ես՝ որպես ֆիզիկայի սիրահար, որոշեցի հարցին նայել գիտական տեսանկյունից: Արդյո՞ք ձվախաղի ելքը կանխորոշված է պատահականությամբ, թե՞ այստեղ գործում են մեխանիկայի հստակ օրենքները: Այս նախագծում ես կփորձեմ ապացուցել, որ ճիշտ հաշվարկված ուժն ու անկյունը կարող են ձուն դարձնել անպարտելի։
Տեսական մաս՝
1․Ձվի կորությունը․
Ձվի կեղևը շատ ավելի ամուր է այնտեղ, որտեղ կորությունն ավելի մեծ է: Ֆիզիկայում սա կոչվում է կամարի կամ գմբեթի սկզբունք: Երբ դու հարվածում ես ձվի սուր ծայրով, ուժը հավասարաչափ բաշխվում է ամբողջ կեղևի վրա:
Ես խորհուրդ կտայի միշտ ընտրել ամենասուր ծայրով ձուն,քանի որ որքան փոքր է մակերեսը, այնքան ավելի լավ է այն դիմադրում արտաքին ճնշմանը:
2․Հարվածի անկյունը․
Հաղթելու համար անկյունը վճռորոշ է: Եթե հարվածում ես թեք, ապա առաջանում է լարման ուժ , որը հեշտությամբ կոտրում է կեղևը:
Իդեալական անկյունը համարված է 90o , քանի որ այս դեպքում հարվածի ուժը վերածվում է սեղմման ուժի, իսկ կեղևը սեղմմանը շատ ավելի լավ է դիմանում, քան ճկմանը կամ շեղմանը:
3․Ինչքա՞ն ուժ է օգտագործվում․
Ձվի կեղևը կարող է դիմանալ զարմանալիորեն մեծ ստատիկ ուժի եթե այն հավասարաչափ սեղմվի, բայց շատ զգայուն է հանկարծակի հարվածային ուժի նկատմամբ:
Ուժի իմպուլս։ F*Δt=Δp
Որպեսզի քո ձուն չկոտրվի, դու պետք է հարվածես այնպես, որ հարվածի ժամանակը (Δt) փոքր-ինչ երկարի (չնայած սա դժվար է ձվի պարագայում:
Փորձիր քո ձուն բռնել ամուր մատներով հնարավորինս շատ ծածկելով կեղևի մակերեսը: Սա օգնում է, որ ուժը բաշխվի ոչ թե միայն մեկ կետում, այլ նաև քո ձեռքի վրա:
4. Իներցիայի մոմենտը և կենտրոնը
Երբ ձուն եփվում է, նրա ներսի հեղուկ զանգվածը պնդանում է և դառնում միասնական մարմին։ Բայց ձվի մեջ միշտ լինում է փոքրիկ օդային խցիկ ,սովորաբար բութ կողմում։Եթե հարվածում ենք այն կողմով, որտեղ օդ կա, կեղևը տակից հենարան չունի և ավելի արագ կփշրվի։
5․Հարվածի ուժի հաշվարկը
Քանի որ ես անցնում եմ Ուժեր թեման , կարող ենք օգտագործել Նյուտոնի 2-րդ օրենքը՝ F=m*a
Եթե դու ես հարվածում, դու ես վերահսկում արագացումը (a)։
Ենթադրություն՝
Ես կարծում եմ, որ ձվախաղում հաղթելու հավանականությունը կմեծանա 80%-ով, եթե օգտագործվի ձվի ամենասուր ծայրը և հարվածն իրականացվի ուղիղ 90օ անկյան տակ: Սա թույլ կտա, որ ուժը (F) կենտրոնանա փոքր մակերեսի (S) վրա՝ ստեղծելով առավելագույն ճնշում (P) հակառակորդի ձվի վրա, մինչդեռ իմ ձուն կմնա ամուր՝ շնորհիվ “գմբեթի էֆեկտի”:
Նկարներ՝
Եզրակացություն`
Իմ փորձարկումների արդյունքում պարզվեց, որ ձվախաղը ոչ թե պարզապես պատահականություն է, այլ կիրառական ֆիզիկա: Հաղթանակի գրավականը հարվածի 90o անկյունն է և կեղևի ամենամեծ կորության (սուր ծայրի) ճիշտ օգտագործումը, ինչը թույլ է տալիս հավասարաչափ բաշխել ճնշումը: