Նոյեմբերի 15-25-ը, առաջադրանք, 7-րդ դաս.

Վանի թագավորության սոցիալտնտեսական և մշակութային կյանքը /էջ , 45- 50պատմել/

Գրավոր պատասխանել հարցերին.

Ա1 | Հասկացություններ և անուններ
Բնութագրի՛ր:
Խալդի -Վանի թագավորության գերագույն աստվածը
Թեյշեբա -Ամպրոպի, քամու և անձրևի աստվածը։
Շիվինի-Արևի աստվածը։
բազմաստվածություն -Կրոնական համակարգ, որը ենթադրում է բազմաթիվ աստվածների պաշտամունք։
սոցիալական խմբեր (դասեր) -Հասարակության շերտեր, որոնք տարբերվում էին իրենց իրավունքներով, պարտականություններով և ունեցվածքով։
հարեմ-Արքայի տիկնանց և պալատական կանանց բնակատեղ:
Ա2 | Հիմնական գաղափարներ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս հաջողվեց Արգիշտի I և Սարդուրի II արքաներին Վանի թագավորությունը
վերածել տարածաշրջանի ուժեղագույն պետության։

Իրականացրեց հաջող նվաճումներ հարավ-արևմուտքում , ամրապնդեց թագավորության դիրքերը Սևանա լճի ավազանում։ Հիմնեց Էրեբունի ամրոց-քաղաքը։Շարունակեց հոր նվաճողական քաղաքականությունը տարածելով թագավորության ազդեցությունը մինչև Միջերկրական ծով և Փոքր Ասիա։
բ. Բացատրի՛ր: Ո ՞րն էր արքաների (կառավարիչների) շահը, երբ պնդում էին, որ իրենց ընտրում են
աստվածները։
Արքաների հայտարարությունը, թե իրենց ընտրել են աստվածները , ուներ քաղաքական և գաղափարական մեծ նշանակություն.
գ. Պարզաբանի՛ր։ Ինչո՞ւ էին առավել կարևոր պաշտոնյաներ համարվում փոխարքաները (մարզերի
կառավարիչները) և քրմերը:
Վանի թագավորությունը ընդարձակ էր։ Փոխարքաները (տեղական ազնվականության ներկայացուցիչները կամ արքայի նշանակովի պաշտոնյաները) կառավարում էին հեռավոր և նվաճված մարզերը, ապահովելով կենտրոնական իշխանության ներկայացուցչությունը
Ա3 | Քննադատական մտածողություն
1. Ընդհանրացրո՛ւ։ Ինչի՞ց ենք իմանում մաթեմատիկայի բնագավառում Վանի թագավորության
առաջադիմության մասին։
Տուշպայի, Էրեբունիի, Թեյշեբաինիի և այլ բերդաքաղաքների կառուցումը պահանջում էր ճշգրիտ չափումներ, երկրաչափական հաշվարկներ և նախագծում։Մենուայի ջրանցքը (Շամիրամի ջրատար) ցույց է տալիս ջրային հոսքի և թեքության բարդ հաշվարկներ կատարելու կարողությունը՝ գյուղատնտեսական նպատակներով ջուրը հեռավոր վայրերից բերելու համար։
2. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ի՞նչ եք կարծում, թագավորության տնտեսական խնդիրների լուծման
մեջ ի՞նչ նշանակություն ունեցավ հիմնական առևտրային ուղիների վերահսկումը։
Թագավորությունը մուտքի և ելքի համար ստանում էր մեծ եկամուտներ,Ապահովում էր թանկարժեք և ռազմավարական հումքի oրինակ՝ անհրաժեշտ մետաղներ:
3. Համակարգի՛ր տեղեկատվությունը: Ստեղծե՛ք աղյուսակ, որը ցույց կտա Վանի թագավորություն
ներմուծվող և այնտեղից արտահանվող հիմնական ապրանքները:

Երկիրը——————— Ներմուծում ———————————Արտահանում

ԵրկիրըՆերմուծումԱրտահանում
Վանի Թագավորություն (Ուրարտու)Ոսկի, արծաթ (մասամբ), զարդեր, համեմունքներ, անասուններ, ձիեր, գործվածքներ։Երկաթ, պղինձ, բրոնզ, կավանոթներ, ձիեր (հատկապես բարձրորակ), գյուղատնտեսական ապրանքներ (հացահատիկ, գինի, ձեթ)։

Ա4 | Պատմական նշանակություն
Պատրաստի՛ր Վանի թագավորության սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի մասին պատմող
պաստառ՝ ընտրելով քննարկված ոլորտներից մեկը (օր.՝ կրոն, տնտեսություն և այլն)։
Ըստ ձեզ՝ ի՞նչ կարևոր մարդկանց, կրոնական համոզմունքների կամ սոցիալական զարգացումների
պետք է ուշադրություն դարձնեն ձեր դասընկերները:

Ամփոփում

Ընտրել ճիշտ պատասխանը.

1. Ինչպե՞ս է ասորեստանյան աղբյուրներում կոչվում Վանի թագավորությունը։
ա) Արմենիա
բ) Բիայնիլի
գ) Ուրարտու
դ) Սոմխեթի

2. Վանի թագավորության արքաներն իրենց երկիրը ինչպե՞ս էին կոչում։
ա) Հայասա
բ) Բիայնիլի
գ) Նաիրի
դ) Մուշկի

3. Վան քաղաքի անվանումը առաջացել է՝
ա) Տուշպա քաղաքի անունից
բ) Արամու թագավորի անունից
գ) Բիայնիլի երկրի անունից
դ) Վանա լճի անունից

4. Ո՞ր լճերի ավազաններն էր ընդգրկում Վանի թագավորությունը։
ա) Վանա, Սևանա, Ծղուկ
բ) Վանա, Ուրմիա, Սևանա
գ) Սևանա, Գոշ, Ուրմիա
դ) Ուրմիա, Կասպից, Սևանա

5. Ինչո՞վ էր առանձնահատուկ երկաթի դարը։
ա) Պղնձի օգտագործման աճով
բ) Ոսկու լայն կիրառմամբ
գ) Գործիքների և զենքերի պատրաստման մեջ երկաթի լայն կիրառմամբ
դ) Առաջին անգամ գրի ստեղծմամբ

6. Ո՞վ կառուցեց նոր մայրաքաղաք Տուշպան Վանա լճի ափին։
ա) Արամու
բ) Իշպուինի
գ) Սարդուրի I
դ) Մենուա

7. Վանի թագավորության առաջին հայտնի թագավորը ո՞վ էր, որի մասին հիշատակվում է Սալմանասար III-ի արձանագրությունում։
ա) Սարդուրի I
բ) Արամու (Արամեն)
գ) Արգիշտի I
դ) Ռուսա I

8. Ինչո՞ւ էին ասորեստանյան թագավորները նվաճողական արշավանքներ կազմակերպում դեպի Նաիրի երկրներ։
ա) Որպեսզի վերահսկեն աղի հանքերը
բ) Որպեսզի տիրանան երկաթի հարուստ հանքավայրերին
գ) Որպեսզի տարածեն իրենց կրոնը
դ) Որպեսզի նոր մայրաքաղաք կառուցեն Վանում

9. Ո՞ր արքաների օրոք իրականացվեցին լայնածավալ վերափոխություններ՝ բանակի, կրոնի և վարչական համակարգի ոլորտներում։
ա) Արամու և Սարդուրի I
բ) Սարդուրի I և Արգիշտի I
գ) Իշպուինի և Մենուա
դ) Սարդուրի II և Ռուսա I

10. Վանի թագավորության ձևավորման կարևո՛ր հետևանքներից մեկն այն էր, որ
ա) Առաջին անգամ ստեղծվեց միասնական հռոմեական պետություն
բ) Հայկական լեռնաշխարհը առաջին անգամ քաղաքականապես միավորվեց
գ) Ասորեստանը գրավեց ամբողջ Հայկական լեռնաշխարհը
դ) Անձամբ շամիրամը կառուցեց բոլոր ամրոցները

Էդմոնդո դե Ամիչիս. Գրագիր Ջուլիոն

Էդմոնդե դե Ամիչիսը իտալացի գրող, քաղաքական գործիչ, լրագրող, մանկագիր և բանաստեղծ է: Հռչակվել է «Սիրտը» վիպակով, որը գրված է դպրոցականի ծրագրի ձևով։

Ջուլիոն սովորում էր ութերորդ դասարանում: Նա սև մազերով ու գունատ դեմքով տասնչորսամյա մի գեղեցիկ տղա էր՝ երկաթուղու ծառայողի ավագ որդին: Նրանց ընտանիքը մեծ էր, հոր աշխատավարձը՝ քիչ, և ծնողները դժվարությամբ էին ծայրը ծայրին հասցնում: Ուսման հարցում հայրը խիստ էր ու պահանջկոտ, քանի որ Ջուլիոն պետք է լավ սովորեր, ստանար ավարտական վկայական, աշխատանքի անցներ և օգներ հորը: Այդ պատճառով էլ տղան շատ էր պարապում ու թեև լավ էր սովորում, հայրը միշտ շտապեցնում էր ու խրախուսում որդուն: Ընտանիքի կարիքները հոգալու համար հայրը կողմնակի գործ էր վերցնում և գիշերները նստում գրասեղանի առաջ: Նա խոշոր փաթեթների վրա գրում էր հասցեներ և ազգանուններ և յուրաքանչյուր հինգ հարյուր փաթեթի համար ստանում է երեք լիրա: Բայց այդ աշխատանքը շատ էր հոգնեցնում նրան, և հաճախ ճաշի նստած պահերին նա գանգատվում էր տեսողությունից:
Մի անգամ Ջուլիոն ասաց հորը.
-Հայրի ՛կ, թո ՛ւյլ տուր՝ գիշերները աշխատեմ քո փոխարեն:
Բայց հայրը պատասխանեց.
-Ո ՛չ, տղա ՛ս, դու պետք է սովորես: Քո դասերն ավելի կարևոր են, քան իմ փաթեթները: Այլևս չխոսենք այդ մասին:
Որդին գիտեր, որ նման դեպքերում անհնար է հոր հետ վիճել, և այլևս չպնդեց, բայց հետո ահա թե ինչ արեց:
Ջուլիոն սպասեց, որ հայրը անկողին մտնի, ապա ինքը անձայն հագնվեց, մտավ հոր առանձնասենյակը, վառեց լամպը, նստեց գրասեղանի առաջ և սկսեց գրել՝ ճիշտ և ճիշտ նմանակելով հոր ձեռագիրը: Հաջորդ օրը հայրը շատ բարձր տրամադրություն ուներ.
— Դե ՛, Ջուլիո, քո հայրը դեռ կարգին աշխատող է: Երեկ երկու ժամում ես մեկ երրորդով ավելի հասցեներ եմ գրել, քան նախորդ օրը:
Հաջողությունից ոգևորված՝ հաջորդ օրը Ջուլիոն նորից անցավ գործի, Եվ այսպես շատ գիշերներ աշխատեց նա:
Այդպես ամեն գիշեր աշխատելով՝ Ջուլիոն քունը չէր առնում, առավոտյան վեր էր կենում հոգնած, իսկ երեկոները՝ դասերը պատրաստելիս, աչքերն իրենց-իրենց փակվում էին:
-Ջո ՛ւլիո,- ասաց հայրը մի անգամ առավոտյան,- ես քեզ այլևս չեմ ճանաչում. վերջին ժամանակներս դու բոլորովին փոխվել ես: Ես դժգոհ եմ քեզնից:
Տղան մտքում որոշեց վերջացնել իր գիշերային աշխատանքը, բայց նույն օրը՝ ճաշի ժամանակ, հայրը ուրախ ասաց.
— Գիտե՞ք՝ այս ամիս ես իմ փաթեթներով երեսուներկու լիրա ավելի եմ վաստակել, քան անցյալում:
Այս խոսքի վրա նա հանեց քաղցրավենիքով լի մի ծրար, որ գնել էր՝ ընտանիքի հետ այդ արտակարգ իրադարձությունը տոնելու: Երեխաները ծափ տվին ուրախությունից: Իսկ Ջուլիոն ինքնիրեն մտածեց. Ո ՛չ, իմ խե ՛ղճ հայրիկ, ես ստիպված դեռ էլի պիտի խաբեմ քեզ: Եվ նա շարունակեց իր գիշերային աշխատանքը:
Մի անգամ հայրը գնաց դպրոց՝ որդու՝ Ջուլիոյի վիճակից անհանգստացած՝ ուսուցչի հետ խոսելու:
-Ձեր որդուն այլևս առաջվա պես ուսումը չի հրապուրում: Դասերի ժամանակ ննջում է, հորանջում, ցրված է, մինչդեռ նա կարող է փայլուն հաջողությունների հասնել,- ասաց ուսուցչուհին;
Այդ վերեկո հայրը շատ խիստ խոսեց Ջուլիոյի հետ:
-Դու տեսնում ես, որ ես առողջությունս քայքայում եմ աշխատելով, որ դուք լավ սովորեք, իսկ դու ինձ չես օգնում:
Ջուլիոն սաստիկ նիհարեց և գունատվեց: Մայրը սկսեց անհանգստանալ, բայց հայրը, հարևանցի նայելով որդուն նկատեց.
-Դա նրանից է, որ նրան տանջում է խղճի խայթը: Նա այդպիսի տեսք չուներ, երբ լավ էր սովորում և շատ լավ աշակերտ էր:
Ջուլիոն վերջնականապես որոշեց դադարեցնել գիշերային աշխատանքը: Նույն այդ գիշեր նա վերջին անգամ վերկացավ անկողնուց, մտավ առանձնասենյակ, վերցրեց գրիչը: Բայց ձեռքը մեկնելիս դիպավ գրքին: Գիրքն ընկավ հատակին: Արյունը խփեց Ջուլիոյի երեսին. հանկարծ ու հայրը արթնանա: Տղան ականջը հպեց դռանը. ամեն ինչ լուռ էր: Ու սկսեց լարված գրել: Նա գրում ու գրում էր, իսկ այդ ժամանակ հայրը արդեն կանգնել էր նրա թիկունքում: Ընկնող գրքի աղմուկից նա արթնացել էր: Հայրը տեսավ փաթեթի վրա սահող գրիչն ու ամեն ինչ հասկացավ: Անհունք քնքշանքի ու զղջման զգացումը տիրեց նրան: Հոր ձեռքերը գրկեցին Ջուլիոյի գլուխը, իսկ նա անակնկալից ճչաց.
-Հայրիկ, ների ՛ր ինձ, ների ՛ր:
— Ո ՛չ, այդ դո ՛ւ ներիր ինձ,- պատասխանեց հայրը արցունքներից դողահար ձայնով՝ համբույրներով ծածկելով որդու գլուխը,- ես ամեն ինչ հասկացա, իմ թանկագին տղա, գնանք ինձ հետ:
Եվ հայրը Ջուլիոյին տարավ արթնացած մոր անկողնու մոտ:
— Համբուրի ՛ր մեր սքանչելի տղային,- ասաց նա,- Ջուլիոն չորս ամիս չի քնել և աշխատել է իմ փոխարեն: Ես այնպես դաժանորեն տանջում էի նրան, մինչդեռ նա վաստակում էր մեր հացը:
Չորս ամսվա մեջ առաջին անգամ Ջուլիոն թեթևացած սրտով մտավ անկողին և քնեց երկար: Չորս ամսվա մեջ առաջին անգամ նա քնեց խաղաղ քնով և ուրախ երազներ տեսավ, իսկ երբ արթնացավ, իր կողքին ՝ անկողնու ծայրին, տեսավ քնած հոր գլուխը:

Առաջադրանքներ:
1. Քո կարծիքով հայրը որդուն պիտի սիրի միայն սովորելու՞ համար. ինչու՞:
Հայրիկը պետք է իր տղային սիրի ոչ թե միայն լավ սովորելու համար, այլ որովհետև նա իր տղան է, ու սերը գնահատականներով չի լինում։
2. Ինչպե՞ս  կգնահատես Ջուլիոյի արարքը:
Ջուլիոն շատ քաջ ու լավ տղա էր, որովհետև գաղտնի օգնում էր հայրիկին ու չէր քնում, բայց մի քիչ էլ սխալ էր անում, որ դասերից էր մնում։
3. Ինչի՞ց եք հասկանում, որ ծնողների կողմից սիրված եք, և ե՞րբ եք ձեզ անտեսված զգում ընտանիքում:
Ես զգում եմ, որ սիրված եմ, երբ ծնողներս ինձ հետ խաղում են ու լսում են իմ պատմությունները, իսկ վատ եմ զգում, երբ իրենք անընդհատ զբաղված են հեռախոսով կամ աշխատանքով։
4. Ինչպե՞ս ես աջակցում ընտանիքիդ. պատմիր:
Ես իմ ընտանիքին շատ հազվադեպ եմ օգնում,փոքր -փոքր բաներով։Օրինակ տան մաքրության կողմով մեկ -մեկ օգնում եմ, երբ ինչ որ մի բան կոտրվում է ես կպցնում եմ այն և այլն․․․։
5. Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը:
Այս պատմությունը սովորեցնում է, որ պետք է միշտ իրար հետ խոսենք ու իրարից ոչ մի բան չթաքցնենք, որովհետև սուտը հետո մեծ խնդիրներ է բերում։