150.Գրի՛ր, թե ի՛նչ հոլովով են դրված ընդգծված բոլոր բառերը:
Փոքրիկը պահել էր հյուրի կոշիկները:
Ընկերոջ կրիան պահում էր իրենց տանը:
Մոր պայուսակը չբացած էլ իմանում էր, թե մեջն ի՛նչ կա իր համար:
Միրգը հորեղբոր այգուց են բերում:
Սեղանի ոտքն է դարձրել խաղալիք:
Հոր ամբողջ ունեցվածքը մնաց կրտսեր որդուն:
Բոլոր բառերը գրված են Սեռական հոլովով։
151. Ո՞ր շարքի բոլոր բառերն են գոյականներ:
1) շոյանք, մոմլաթ, հարված, կանթեղ
2) ուղղաձիգ, երեկո, խաղաթուղթ, անդաստան
3) խոհուն, ուսմունք, բազկերակ, կեռման
4) մթնշաղ, ընչացք, թմբիր, շինծու
152. Ո՞ր շարքի բոլոր բառերն են գոյականներ:
1) խնդրագիրք, վեհապանծ, սովորույթ, բարություն
2) համհարզ, կնգուղ, օթևան, վարսեղ
3) խռչակ, պարույկ, թուխպ, ճամփորդ
4) լեռնանցք, ժամացույց, ոմանք, տարի
153. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրանիշ գոյականներ:
1) տոհմածառ, հենասյուն, պատվիրակ, պտուտակ
2) հակինթ, դիտորդ, կողմնակից, բաժակ
3) զորաերթ, սպա, անապատական, տառեխ
4) հավատարմագիր, ծաղկատոն, կիզակետ, բաժնետոմս
154. Ո՞ր շարքի բոլոր գոյականներն են դրված եզակի թվով:
1) տանուտեր, պատկեր, հավաք, միտք
2) աղանդեր, գեղձեր, կաթնասեր, տերտեր
3) թթվասեր, գիրք, ջղեր, դիրք
4) պատվեր, համայնք, քուշաններ, փառք