Երեք հարուստ

Երեք հարուստ կը վիճին ու վէճը հարթելու* համար կ՚երթան Խիկար
իմաստունին քով.
–Մենք եկած ենք գիտնալու, թէ մեզմէ ո՞վ հարուստ է։
–Դու՛ն խօսիր,– կը դիմէ իմաստունը առաջին մարդուն։
–Ես ոսկիի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցուածքի եւ արտ ու դաշտի տէր
եմ, հարստութեանս չափ ու սահման չկայ։
–Հիմա ալ դո՛ւն խօսէ տեսնենք,–կը դիմէ երկրորդին։
–Ես թէեւ թագաւորին զօրապետն եմ, բայց իրմէ երեք անգամ աւելի
հարուստ եմ։
–Իսկ դո՛ւն ինչ կ՚ըսես,– կը դիմէ Իմաստունը երրորդին։
–Ի՞նչ ըսեմ։ Ես ո՛չ պաշտօն ունիմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ ալ արտ ու
դաշտ։ Ես գիտուն մարդ մըն եմ, ունեցած-չունեցածս գլխուս մէջն է։
Երեքը լսելէն յետոյ Խիկար Իմաստուն կ՚ըսէ.
–Ձեզմէ ամէնէն հարուստը գիտունն է. անոր հարստութիւնը մնայուն ու
անվերջանալի է եւ ոչ ոք կրնայ զայն խլել անկէ…։

Առաջադրանքներ
Փաթեթի վերջին առակը կարդա’ և փոխադրի’ր արևելահայերեն։
Երեք իմաստուն մարդ կռիվ են անում ու վեճը ապացուցելու համար գնում են Խիկար իմաստունի մոտ։Ասում են մենք եկել ենք իմանալու թե մեզնից ,ով է հարուստ։Առաջին մարդուն կասի դու ասա ինչ ունես։ Ես ոսկի արծաթ տուն դաշտ ամենինչ էլ ունեմ։ Ասում է լավ և հարցնում եկրորդ մարդուց դու ինչ ունես։Ասում է ես թագավորի զորապետն եմ բոլորից 3x ավելի հարուստ եմ։Ու վերջի վերջո հարցնում է երորդից նա ասում է։Ասում է ես ինչ ունեմ չունեմ գլխիս մեջ է , բոլորովին խելք է։Նա ասում է , որ ամենա հարուստ այն մարդն է , որի գլխի մեջ խելք կա։

Գրի’ր առակի ասելիքը։
Առակը ուզում է ասել , որ ինչքան էլ , որ հարուստ լինես այդ տարբերվում է ինչքան հարուստ ես խելքովդ։ Այսինքն գիտելիք ունենալով դու հարուստ ես անչափ։