Առաջադրանք 6-րդ դաս., հոկտեմբերի 10-15-ը

1.Ստորև տեղադրված նյութը կարդալուց հետո, փորձիր յուրաքանչյուր հատված քո

բառերով մեկ, երկու նախադասությամբ գրել:

2.Ինչու են ստեղծվել առասպելներն ու լեգենդները:
Այն հին ժամանակներում , մարդիկ ավելի քիչ էին բացատրում դրա հմարր ստեղծվեծ առասպելներն ու լեգենդները։

3.Ինչ պատկերացումներ են ունեցել  աշխարհի ստեղծման մասին.

  • չինացիները
    Չինացիները պատկերացում են ունեցել , որ տիեզերքը նման է ոսկե ձվի։
  • հնդիկները
    Հնդիկները պատկերացնում էին , որ երկրի վրա պահում են չորս փղեր, և ընդվորում այդ փղերից մեկը պաշտպանում էր աշխարհի չորս ծագերից մեկը։

4.Արեգակի մասին ինչ պատկերացումներ են ունեցել.

  • հույները
  • եգիպտացիները
  • սլավոնական ժողովուրդները

5.Ովքեր էին.

Պան-Գուն

Յարիլոն
Հին ժամանակ Սլավոնակացիներ արևի աստվածին կոչում էին Յարիլո , որը նշանակում էր ուրախ։

Հելիոսը
Հին հունաստանում արևին ամենատեսին կոչում էին Հելիոս ։

Սելենան 
Սելենան լուսնի աստվածուհի էր։

Ռան
Ռանը արևի աստված էր։

6.Փորձիր հորինել աշխարհի ստեղծման մասին քո առասպելը:

Download

Լրացուցիչ աշխատանք/այս աշխատանքները առավել հետաքրքրասերների համար է , պարտադիր չէ բոլորի համար/

Ներկայացնել ամենատպավորիչ հատվածները:

Сотворение мира

Происхождение. Как появилась жизнь на планете Земля? Документальный фильм | Мифы эволюции

կամ ամբողջականը

Առաջադրանք 2

Քարահունջի առեղծվածը:

Մի քանի նախադասությամբ գրել ինչ նոր տեղեկություններ իմացար:

Գտնել ընդհանրություններ Քարահունջի և Ստոունհենջի մասին:

Մեխանիկական շարժում,արագություն

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերի

  1. Ի՞նչ է մեխանիկական շարժումը:
    Մեր մարմիները կատարում են շարժումներ , այդ շարժումները փոխում են մյուս մարմինի նկատմամբ։ Այդ կոչվում է Մեխանիկական շարժում։
  2. Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:
    Գետում լողացող ձուկը շարժվում է գետի ջրան ափերի նկատմամբ։
  3. Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:
    Շարժումները լինում են մեկը արագ ,դանդաղ ,հավասար , անհավասար։
  4. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:
    Արագություն չափվում է սմ, մ, դմ, կմ, միավորներով։

Էդմոնդո դե Ամիչիս. «Սիրտը»

Մեր ուսուցիչը (1-ին հատված)

Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.

— Բա՜րև Ձեզ, սինյոր ուսուցիչ, բա՜րև Ձեզ, սինյոր Պերբոնի:

Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն, առանց գլուխը բարձրացնելու,  պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրիս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ինչ է պատահել, և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի`  արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին թիկունքում  աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց.
-Այլևս նման բան չանես,- և, վերադառնալով իր գրասեղանի մոտ,  շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ,  հետո շատ դանդաղ, իր խիստ, բայց բարի ձայնով ասաց.

-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք` իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:

Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.

— Սինյո՜ր ուսուցիչ, ներեցե՜ք ինձ:

Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.

— Հանգիստ տուն գնա, տղա՜ս:

Առաջադրանքներ`

1. Ո՞վ է ուսուցիչը քեզ համար:
Ինձ համար ուսուցիչը այն մարդն է ով , որ իր գիտելիքները կիսում է և բախշում մեզ։
2. Ի՞նչ սովորեցրեց քեզ  այս պատմությունը:
Ինձ այս պատմությունը սովորեցրեց , որ կարելի է տարբեր անգամներ ներել ոմանց։

3. Պատկերացրո’ւ, որ հանդիպել ես չարաճճիին, ի°նչ խորհուրդ կտաս։
Ես եթե հանդիպեի չարաճճին նրան խորհուրդ կտաի , որ ստելը շատ վատ բան է։ Վաղը չէ մյուս օրը ոչոք չի հավատա նրան։